Օրվա լրահոսը

Սեւանա լճի ձկնաբուծարանով կլուծվի իշխանի պաշարների ավելացման խնդիրը (Տեսանյութ)

Սեւանա լճում նախատեսվող ձկնաբուծարանի կառուցումն ունի եւ դրական կողմեր, եւ թերություններ: Այսօր այս մասին «Ելակետ» ակումբում  խոսեց ՀՀ ԳԱԱ  կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, նշելով, որ ձկնաբուծարանը կլուծի մաքուր իշխանի եւ այլ ձկների արդյունաբերական պաշարների ավելացման հարցը: Այս պետական ծրագրով նախատեսված է ստեղծել ցանցավանդակային տնտեսություններ: Պարոն Գաբրիելյանի ներկայացմամբ` ծրագրի բացասական կողմերից մեկը

ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանությունը կճանաչի Թուրքիայից հետո. Ռուբեն Մեհրաբյան

«Կարեւոր շրջադարձ էր, բայց չեմ կարծում՝ Հայաստանի Հանրապետության դիրքերից մենք այստեղ առանձնապես ոգեւորվելու բան ունենք»,- այսօր՝ ապրիլի 11-ին ՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով երեկ ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը, հայտարարեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նա նշեց, որ գաղտնիք չէ, որ Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները թեւակոխել են նոր փուլ, եւ

Խոսեպ Գվարդիոլան աշխարհի երրորդ ամենասեքսուալ տղամարդն է

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչը հանրահայտ «Elle» հանդեսի` կանանց շրջանում անցկացված հարցման արդյունքներով, ճանաչվել է աշխարհի երրորդ սեքսուալ տղամարդը: Իսպանացի մասնագետը շրջանցել է ճանաչված դերասաններ Լեոնարդո դի Կապրիոյին, Մայքլ Ֆեսբենդերին, Ռայան Հոսլինգին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` german.fansshare.com-ի

Նախախորհրդարանի հայտարարությունը սահմանադրական փոփոխությունների հարցի վերաբերյալ

Հայաստանի ապազգային վերնախավը և նրա օտար տերերը ջանք ու եռանդ չեն խնայում մեր երկրում հաստատված պետական կառավարման գաղութային համակարգի գոյությունն ու տիրապետությունը հնարավորինս ամրապնդելու և երաշխավորելու համար: Հանուն այդ նպատակի, ամեն կերպ ստեղծվում է ապազգային վերնախավին և պետական կառավարման գաղութային համակարգին որպես յուրային ներկայացնելու, ինչպես նաև դրանց բարեփոխման ու առողջացման հնարավորության ու գործողությունների պատրանք: Այդպիսի

Անգլիայի թագուհու թոռնուհին որոշել է օլիմպիական չեմպիոն դառնալ

Եղիսաբեթ 2-րդ թագուհու թոռնուհին` 32-ամյա Զառա Ֆիլիպսը, հայտարարել է, թե իր առջեւ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում ձիասպորտից չեմպիոնական ոսկե մեդալը նվաճելու խնդիր է դրել: Լոնդոնի օլիմպիական խաղերի թիմային արծաթե մեդալակիրն անցած տարվա հուլիսին հղիության պատճառով դադար էր վերցրել: Իսկ երբ այս տարվա հունվարին ծնվեց դուստրը` Միան, վերսկսել է մարզումները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` guardian-ի

Գավառի մանկատան սանը գտնվել է

Ինչպես տեղեկացրել էինք` ապրիլի 1-ին Գավառի մանկատան սան, 2000 թ. ծնված Արևշատ Զախարյանն ինքնակամ լքել էր մանկատունն ու անհայտ կորել: ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 10-ին, ժամը 18.10-ին, Ա. Զախարյանը հայտնաբերվել է Երևան քաղաքի Խորենացու փողոցի հարակից այգում: 14-ամյա տղան բացատրություն է տվել, որ ապրիլի 3-ից

Hurriyet. Ղրիմը կարող է «դոմինոյի էֆեկտով» ազդել Ղարաբաղի վրա. Դավութօղլու

Ըստ նրա, տարածքային ամբողջականության տեսանկյունից, Ղրիմը կարող է բացասաբար ազդել Ղարաբաղի խնդրի վրա:

Ոստիկանների կողմից ծանր հանցագործություն կատարելու մասին սուտ մատնության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հայտնել են, որ 2014թ. մարտի 20-ին՝ ժամը 16:00-ին, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իրենց որդիների մասնակցությամբ տեղի ունեցած դատական նիստի ավարտից հետո, իբր, ՀՀ ոստիկանության ուղեկցող գումարտակի աշխատակիցները վերջիններիս ծեծի են ենթարկել:

Եվրոպայի առաջնությունից կլինեն մեդալներ

Իսպանիայի Կասերես քաղաքում մեկնարկեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունը: Այսօր` ապրիլի 11-ի առավոտյան կայացան նախնական գոտեմարտերը: Մեր մարզիկներից Մինաս Մադոյանը և Միշա Նազարյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար, իսկ Լենդրուշ Զատիկյանը և Էռնեստ Հայրապետյանը մտել են եզրափակիչ և ապահովել՝ նվազագույնը, արծաթե մեդալ: Եզրափակիչ գոտեմարտերը կկայան երեկոյան: Հայաստանի սամբոյի ֆեդերացիա Լուսանկարը՝ www.eurosambo.com-ից  

Փոխքաղաքապետը՝ անվճար վարդերի քաշքշուկի մասին. «Ափսոսանք եմ հայտնում»

Aravot.am-ը Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին խնդրեց մեկնաբանել այն միջադեպը, որի ժամանակ,  ապրիլի յոթին քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բաժանվող անվճար վարդերի ու  բացիկների համար հերթեր էին գոյացել Հանրապետության հրապարակում, ու կանայք քաշքշել էին մեկմեկու: «Երեւույթի մասին ոչինչ չունեմ մեկնաբանելու, միայն կարող եմ ափսոսանք հայտնել: Մյուս կողմից էլ, դա կարող եմ համարել տոնական աժիոտաժ, որը ինչ-որ

Ճանաչողական շրջայցեր՝ երևանաբնակ սիրիահայ աշակերտների համար

Շարունակվում են Երևանի քաղաքապետարանի տարաբնույթ ծրագրերը՝ ուղղված սիրիահայ ընտանիքներն աջակցությանն ու ինտեգրմանը մայրաքաղաքի առօրյային։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը ճանաչողական շրջայցեր է կազմակերպում սիրիահայ աշակերտների համար։ Երևանի հիմնական դպրոցներում սովորող շուրջ 500 սիրիահայ աշակերտներ պարբերաբար այցելում են թանգարաններ, թատրոններ, մշակութային այլ հաստատություններ, ինչպես նաև տարբեր դպրոցներ, որտեղ ծանոթանում են հասակակից երևանցիների հետ՝

Սերժ Սարգսյանի երկրորդ անակնկալը «ոչ իշխանական ուժերին»

Եթե Սերժ Սարգսյանն արդեն ունի ընտրած իր իրավահաջորդին Խորհրդարանի «ոչ իշխանական» ուժերը վարչապետի հրաժարականից հետո երեկ, կարելի է ասել, ապրեցին երկրորդ շոկը. Սերժ Սարգսյանը նրանց մատուցեց նոր անակնկալ` ի հայտ եկավ ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը` խորհրդարանական ուժերի հետ նախագահականում նախանշված հանդիպման նախաշեմին: Սերժ Սարգսյանը երեկ հանդիպեց ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների

Գալուստ Սահակյանը՝ Վարդան Օսկանյանի մասին՝ «անմշակ քաղաքական գործիչ»

Գալուստ Սահակյանը, այսօր Ազգային ժողովում պատասխանելով մի քանի լրագրողների հարցերին՝ ոչ իշխանական քաղաքական ուժերի հավանական ներգրավվածության մասին նոր կառավարությունում, ասաց, որ երեկ երկրի նախագահը ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ բավականին կառուցողական հանդիպում է ունեցել: «Առավոտի» հարցին, թե ո՞րն էր «կառուցողականը» ԲՀԿ-ի դեպքում, եթե երեկ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը «Կենտրոն» հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց, որ

Ճակատագրի Կերկապորտ դուռը

Եվ երբ սուլթան Մուրադի եղբայրասպան որդի Մուհամմեդ Երկրորդ տաղանդավոր զորավարն ու նվաճողը 1453 թվականի մայիսի 29-ին գրավեց Կոստանդնուպոլիս արեւելյան քրիստոնեության մայրաքաղաքը, կարելի է ասել՝ աշխարհը միանգամից փոխվեց: Այլեւս ոչինչ չարժեին Հռոմի պապի ուշացած հորդորները, եվրոպական տերությունների ճառերն ու հայտարարությունները, ինչպես նաեւ ոչինչ չարժեր վենետիկյան ապաշնորհ նավատորմը, որ եկել էր քաղաքին օգնության: Ուշ էր: Քրիստոնյա թագուհին

Երեխաների քաղցը մի հագեցրեք փողոցից գնած կարկանդակներով (Տեսանյութ)

Ոչ մի դեղամիջոցով, հավելանյութերով չես կարող ճարպային հյուսվածքը քայքայել եւ ճարպից ազատվելու միջոցն է առողջ սննդակարգ ունենալը: Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում ավելորդ ճարպերից ազատվել ցանկացող մարդկանց այսպիսի խորհուրդ տվեց դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը: Ըստ նրա, միայն լիպոսակցիայի միջոցով է հնարավոր քայքայել ճարպային բջիջը: Իսկ տարատեսակ նիհարեցնող թեյերը, լուծողական դեղերը եւ հակադեպրեսանտները, որոնք սովորաբար օգտագործում են

Տուբերկուլյոզով հիվանդները պակասում են, իսկ պետական ֆինանսավորումը՝ ավելանում

ՎՊ-ի բացահայտած խախտումները՝ բուժհիմնարկներում Վերահսկիչ պալատը հրապարակել է 2013 թվականի տարեկան հաշվետվությունը եւ այս անգամ զերծ է մնացել քաղաքական գնահատականներ հնչեցնելուց: Նախկինում, երբ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ-ում ներկայացնում էր ուսումնասիրության արդյունքները, նա նաեւ քաղաքական գնահատականներ էր տալիս բացահայտումների եւ խախտումների վերաբերյալ, ինչի պատճառով նա արժանացավ թե ՀՀ նախագահի նախատինքին, թե կառավարության քննադատությանը: Հետո կառավարությունը

Ահազանգի հետքերով. ոստիկանները «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել

Ապրիլի 10-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Նորքի 1-ին զանգվածի նախկին դատարանի շենքի դիմաց, ծառի տակ, զենք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ` առանց պահունակի, և տարբեր տրամաչափի 33 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: ՀՀ ոստիկանություն

Երեխայի մահվան գործով վկաներին հարցեր տրվեցին Aravot.am-ում հրապարակված նամակից

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր այսօր շարունակվում էր «Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկներ Զարինե Այվազյանի եւ Լիլիթ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը՝ ընդմիջում հայտարարվեց, քանի որ երկու տարեկան Լիա Միսակյանին բժիշկների անփութության հետեւանքով կորցրած տուժողի հայրը՝ Գեւորգի Միսակյանը հայտնեց, որ դատարան հրավիրված վկաները բաց նամակ են հրապարակել Aravot.am-ում: Նամակի պատճեները կողմերին

Ձեռնոցներով հանցագործը կարող է ազնիվ մարդու մատնահետքերը դիտավորյալ թողնել հանցանքի վայրում

Սոցիալական քարտի բացակայության վերաբերյալ տեղեկանքը փոխարինել են համարանիշի բացակայության վերաբերյալ տեղեկանքով Փորձելով ամեն գնով մտցնել հարկադրական հակասահմանադրական նույնականացման քարտերը դրսի արտաքին դեստրուկտիվ կառույցների հրամանով, բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստները ՀՀ Սահմանադրական դատարանի 4.10. 2006թ. թիվ 649 որոշումը շրջանցելու նպատակով վերաձեւափոխել են նույնականացման քարտերի վերաբերյալ օրենքները, փոխարինելով սոցիալական քարտի բացակայության վերաբերյալ տեղեկանքը համարանիշի բացակայության վերաբերյալ տեղեկանքով։ Դրա հետ

«Բագրատաշեն» եւ «Սադախլո» անցակետերում կներդրվեն սահմանների կառավարման եվրոպական չափանիշներ (Տեսանյութ)

Այսօր Երեւանում ներկայացվեց «Սարքավորումների տրամադրում ՀՀ եւ Վրաստանի սահմանին գտնվող «Բագրատաշեն» եւ «Սադախլո» պետական սահմանի անցման կետերին եւ դրանց կարողությունների գրանցում» ծրագիրը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի եւ ԵՄ կողմից: Ծրագրի նպատակն է հայ-վրացական պետական սահմանի «Բագրատաշեն» եւ «Սադախլո» անցման կետերում ներդնել սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշներ, որոնք կխթանեն միջազգային առեւտուրը եւ տարանցիկ փոխադրումները

Դ!ԵՄ ԵՄ. Ի պատասխան ՀՀ Գլխավոր դատախազության հայտարարության

Ի պատասխան ՀՀ Գլխավոր դատախազության հայտարարության. Մեջբերում «ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ» գիտագործնական ժողովածուից /ընդհանուր խմբագրությամբ՝ Գ. Հարությունյանի, Ա. Վաղարշյանի-Երևան «Իրավունք», 2010/. «Ճնշմանը և բռնապետությանը դիմադրելը ժողովրդին պատկանող իրավունքն է, որ կարող է արտահայտվել իշխանությունների ապօրինի ակտերին և գործողություններին դիմադրելով: Դիմադրության արդի և նպատակահարմար ձևը քաղաքացիական անհնազանդությունն է: Քաղաքացիական անհնազանդությունը դիմադրության ոչ բռնի, խաղաղ եղանակն է, երբ

Դատապարտյալը ՌԴ քաղաքացիություն է ուզում

Դատապարտյալը դիմել է հանրապետության նախագահին Պարոն նախագահ, ես չեմ կարողանում դիմանալ ընտանիքիս ծանր վիճակին: Նրանց չեմ կարողանում օգնել ոչ ֆինանսապես, ոչ հոգեպես, դրա ամբողջ մեղքը Ձեր կողմից ստեղծված «անկախ» հանձնաժողովն է, որն արդեն երրորդ անգամ ինձ մերժում է պայմանական վաղաժամկետ ազատվելուց: Միգուցե ես շատ վատն եմ, որ հանցագործություն եմ արել, եւ հայտնվել ճաղերի հետեւում: Բայց

Խորհրդակցություն՝ ցրտահարությունից տուժած համայնքներին աջակցելու վերաբերյալ

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում տեղի ունեցած ցրտահարությունից տուժած համայնքների վնասը փոխհատուցելու մասին ՀՀ կառավարության որոշման իրականացման հարցը: Ներկայացնելով որոշմամբ սահմանված միջոցառումները, օգնության ձևերն ու դրանց հատկացման կարգը, նախարարի պաշտոնակատարն առաջնահերթ է համարել սերմերով ապահովվածության գործընթացի արագացումը: Հանձնարարվել է

Նոր վարչապետից համակարգային փոփոխություններ ակնկալելը միամտություն կլինի. Ռուբեն Մեհրաբյան

«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ վկան ենք ընդհանուր հետխորհրդային համակարգերի ճգնաժամերի»,- այսօր՝ ապրիլի 11-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նա կարծում է, որ այդ ճգնաժամի ցցուն դրսեւորումները եղել են Ուկրաինայում, եւ Հայաստանն էլ զերծ չի մնացել դրանից. այն արտահայտվել է վարչապետի հրաժարականով: Քաղաքագետը նշեց, որ Տիգրան Սարգսյանի վարչապետ լինելու վեց տարիները

«Երաժշտական 10-ամյակի» ու լեգենդար մանկավարժի հոբելյանները համընկել են

Ամեն ինչ սկսվեց իսկապես կենսական անհրաժեշտությունից. այսօր 90 տարին բոլորած Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային անհրաժեշտ էր պրոֆեսիոնալիզմի որոշակի տարրերով, «դպրոց» հասկացության լիարժեք յուրացմամբ երիտասարդություն: 75 տարի առաջ նման կրթօջախ հանդիսացավ կոնսերվատորիային կից Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը: Նույն դասախոսներն ու պրոֆեսորներն էին դասավանդելու թե կոնսերվատորիայում եւ թե դպրոցում, եւ այս ավանդույթը շարունակվում է

Վարչապետի պաշտոնում տեսնում եմ մեր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին. Հեղինե Բիշարյանի հարցազրույցը

NEWS.am-ի թղթակցի հարցերին պատասխանել է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: ՕԵԿ ներկայացուցիչները երեկ հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ, ի՞նչ է քննարկվել այդ հանդիպման ընթացքում: Արդյոք հանդիպմանը անդրադարձել եք վարչապետի հնարավոր թեկնածուին եւ կոալիցիայի ընդլայնմանը: Ինչպիսի՞ն է ՕԵԿ-ի դիրքորոշումը այդ երկու հարցերի շուրջ՝ վարչապետի նախընտրելի թեկնածու եւ կոալիցիայի ընդլայնում: Նախագահի հետ հանդիպմանը քննարկվել

Հանգիստ թողեք շրջանավարտներին

Կամ՝ կրկին «դրամահավաք» կոչված երեւույթի մասին Դրամահավաքի մասին խիստ տոնով, շատ լուրջ դեմքով խոսող, երեւույթը դատապարտող հարգելի պաշտոնյաներ: Մի կողմից ծնողներին հրահանգում եք մասնակցել «Օգնի՛ր դպրոցիդ», «Օգնի՛ր մանկապարտեզիդ» «կամավոր» դրամահավաքներին, մյուս կողմից՝ ձեր ենթակա պաշտոնյաներին հրահանգում եք խստորեն վերահսկել ու թույլ չտալ դրամահավաք: Քանի դեռ դուք չեք մանրամասնում, թե որ երեւույթներն եք դրամահավաք անվանում, որքան

Վարդան Ղուկասյանի բացառիկ հարցազրույցը որդու` Սպարտակի՝ «օրենքով գող» դառնալու, իր «գժի թղթի», կնոջը փախցնելու, իր դեմ կատարված մահափորձի մասին եւ ավելին. shamshyan.com

Գյումրիի նախկին քաղաքապետ, գործարար Վարդան Ղուկասյանի՝ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում անկեղծանում է, թե հանուն ում պատվի է կռիվների մեջ ներքաշվել, ինչու են «գեյերը» իրենից վախենում, հանուն ինչի կարող է ձեռք համբուրել, ինչու է ուսուցիչների տանը մնացել, ապտակով սնված տղան ինչով է տարբերվում, բանակում ինչու են իրենից վախեցել եւ ինչ «չեպեներով» է աչքի ընկել, արցախյան

Զանազան ենթադրություններ

ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարման կիսանախագահական համակարգը պահպանելու դեպքում չի պատրաստվում առաջադրվել նախագահի պաշտոնում, իսկ խորհրդարանական համակարգի ներդրման դեպքում չի հավակնելու վարչապետի պաշտոնին: Այդ առիթով հիշեցի լրատվամիջոցների մի շարք ղեկավարների եւ քաղաքագետների հետ նախագահի հանդիպումը, որը, եթե չեմ սխալվում, տեղի էր ունեցել 2013թ. սեպտեմբերի 11-ին:

Ինչո՞ւ Նաիրա Զոհրաբյանը չի մասնակցել ԵԽԽՎ-ում ռուս պատվիրակներին ձայնի իրավունքից զրկելու քվեարկությանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ ԵԽԽՎ-ն մեկ տարով զրկեց ՌԴ պատվիրակության անդամներին ձայնի իրավունքից: ԵԽԽՎ-ի՝ ՌԴ-ին մինչ տարեվերջ ձայնի իրավունքից զրկելու բանաձեւն ընդունվել է 145 «կողմ», 21 «դեմ» եւ 22 «ձեռնպահ» ձայներով: Ըստ ԵԽԽՎ-ի կայքի տեղեկատվության՝ 21 «դեմ» քվեարկողներից էին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներ Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը, Մհեր Շահգելդյանը, Ֆրանսիայի պատվիրակ Ժան Կլոդ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031