Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի բացառիկ հարցազրույցը որդու` Սպարտակի՝ «օրենքով գող» դառնալու, իր «գժի թղթի», կնոջը փախցնելու, իր դեմ կատարված մահափորձի մասին եւ ավելին. shamshyan.com

Ապրիլ 11,2014 13:33

Գյումրիի նախկին քաղաքապետ, գործարար Վարդան Ղուկասյանի՝ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում անկեղծանում է, թե հանուն ում պատվի է կռիվների մեջ ներքաշվել, ինչու են «գեյերը» իրենից վախենում, հանուն ինչի կարող է ձեռք համբուրել, ինչու է ուսուցիչների տանը մնացել, ապտակով սնված տղան ինչով է տարբերվում, բանակում ինչու են իրենից վախեցել եւ ինչ «չեպեներով» է աչքի ընկել, արցախյան ազատամարտին ինչու իրեն դիրքեր չեն թողել, ինչու է «գժի թուղթ» ստացել, ինչպես է դպրոցական տարիքում 15 հազար ռուբլի վաստակել, միլիոնատեր դարձել, որն է եղել իր առաջին մեքենան, թաղի տղաներին ինչպես է բարիշացրել, ինչու է վրանի տակ մնացել, ինչու է փախցրել կնոջը, ինչու է արգելում աղջիկներին կարճ հագնել եւ մազերը կարճ կտրել, ինչ է իրականում մտածում որդու` Սպարտակի՝ «օրենքով գող» դառնալու մասին, ինչ է սերմանում թոռների մեջ, երբ է հավատքը ծնվել նրա մեջ, ինչեր է արել Սամվել Բալասանյանի համար, ովքեր եւ ինչի համար են իր դեմ մահափորձ կատարել, ինչպես է շատ երգիչներից լավ երգում, ինչ հագուստներով է քաղաքում հայտնի դարձել, ինչ է աղաչում բարձրյալ Աստծուն եւ ավելին:

-Պարոն Ղուկասյան, երբևիցե պատահե՞լ է, որ ձեր հիշողությունների հետեւից գնալով՝ հայտնվեք մանկության բակում: Ի՞նչ ընտանիքում եք մեծացել, ինչպիսի՞ պայմաններում: Ծնողներից ստացած ո՞ր խորհուրդն եք ձեր «ականջին օղ արել», որը հաճախ է օգնել, որ ձեր ոտքը քարին չդիպչի:

-Հիմա մենք գտնվում ենք մեր մանկության բակում, ինչպես տեսնում եք, կոլորիտն էլ եմ պահպանել: Սա նաեւ քաղաքի ամենաավանդապաշտ թաղերից մեկն է: Մենք շատ ենք սիրում մեր թաղը, ժողովրդին, բարբառը: Ծնվել եւ մեծացել եմ ավանդապաշտ հին գյումրեցիների ընտանիքում, որոնք եղել եւ ճարտարապետներ եւ ռանչպարներ: Պապերս թուրքական յաթաղանի ժամանակ մասնակցել են ազատագրական պայքարին, որոնցից մի քանիսը զոհվել են: Հայրենական պատերազմին էլ ունեցել ենք 6 զոհ: 6-րդ դպրոցը, Մանկավարժական ինստիտուտը կառուցողը եղել է իմ Հակոբ Ղուկասյան պապը: Ստադիոնի կառուցողը եւս պապս է եղել: Մի խոսքով՝ Ղուկասյանները ե՛ւ մեծահարուստներ, ե՛ւ ինտիլիգենտներ են եղել: Խորհրդային միության տարիներին էլ շատերին աքսորել են, բայց, փառք Աստծո, բռունցքված ազգ ենք եղել: Ավելին` շատ ավանդապաշտ ենք: Դեռ այն ժամանակներից մինչեւ մեծը սեղան չի նստել, փոքրերը սեղանին չեն մոտեցել: Փոքր եղբայրը միշտ հարգել է մեծին: Մինչեւ այսօր այդպես է: Օրինակ, փոքրը մեծի մոտ չի ծխում: Աղջիկները պետք է երկար մազեր ունենան եւ այլն: Հայրս միշտ ասում էր՝ տղա ջան, խեղճին երբեք բան չասեք, տեր եղեք, սատարեք: Ով ասում է, հասեք, օգնեք: Ազգը, երկիրը, փողոցը, թաղը սիրեք, հայոց լեզուն պաշտպանեք, որտեղ որ կլինեք: Մայրս էլ ասում էր՝ զիջող, խոնարհ, համեստ եղեք, բալա ջան, ու սուտ չխոսեք, իրար սիրեք, բռունցքված եղեք: Մենք 4 եղբայրներ ենք: Բայց հորեղբորս տղաներն էլ մեզ համար հարազատ եղբոր պես են: Քույր չունենք, սակայն հորեղբորս աղջիկները մեզ համար քույր են: Աղջիկներն ավելի հոգատար են: Բայց մենք եղբայրներով այնքան հոգատար ենք, որ շատերը նախանձում են մեր եղբայրասիրությանը եւ տեր լինելուն: Մեր ամեն ինչը հավասար է:

-Մանկության տարիներից կա՞ մի իր կամ ցանկություն, որ շատ ցանկանալով հանդերձ՝ չեք ունեցել կամ չի իրականցել, բայց որ ձեզ ստիպել է ձգտել եւ հասնել նրան, որն այսօր ունեք: Կամ կա՞ մի իր, որից միայն դուք եք ունեցել եւ ժամանակին ձեզ լավ եք զգացել, ինչպես ասում են՝ «լոպազացել եք» ձեր շրջապատում:

-Ինձ համար էականը ոչ թե իրն է եղել, այլ թասիբը, նամուսը, պատիվը: Մշտապես մտածել ենք, որ ամեն ինչ թող ուրիշներին լինի, բայց ինքնասիրությունը՝ մերը: Իսկ, եթե պետք լինի, հանուն Աստվածային սիրո կարող ենք խոնարհվել, ձեռք համբուրել, միայն հանուն Աստվածային սիրո: Այդ սկզբունքով ապրում ենք եւ դաստիարակում մյուսներին:

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930