Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանա լճի ձկնաբուծարանով կլուծվի իշխանի պաշարների ավելացման խնդիրը (Տեսանյութ)

Ապրիլ 11,2014 15:50

Սեւանա լճում նախատեսվող ձկնաբուծարանի կառուցումն ունի եւ դրական կողմեր, եւ թերություններ: Այսօր այս մասին «Ելակետ» ակումբում  խոսեց ՀՀ ԳԱԱ  կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, նշելով, որ ձկնաբուծարանը կլուծի մաքուր իշխանի եւ այլ ձկների արդյունաբերական պաշարների ավելացման հարցը:

Այս պետական ծրագրով նախատեսված է ստեղծել ցանցավանդակային տնտեսություններ:

Պարոն Գաբրիելյանի ներկայացմամբ` ծրագրի բացասական կողմերից մեկը լրացուցիչ օրգանական նյութերի մուտքն է Սեւանա լիճ, որը ոչ թե կերի ձեւով  է լինելու, այլ` ձկների արտակղանքների. «Բայց չպետք է ոչ ասենք ծրագրին, այլ պետք է աշխատենք հնարավոր ազդեցությունը նվազեցնենք»:

Բարդուխ Գաբրիելյանը վստահեցրեց, որ եթե ծրագիրն իրականանա,  իշխանի արդյունաբերական  պաշարները կավելանան, իսկ դա նշանակում է նաեւ գնի նվազում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930