Լրահոս
Օրվա լրահոսը

Զանազան ենթադրություններ

Ապրիլ 11,2014 13:25

ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարման կիսանախագահական համակարգը պահպանելու դեպքում չի պատրաստվում առաջադրվել նախագահի պաշտոնում, իսկ խորհրդարանական համակարգի ներդրման դեպքում չի հավակնելու վարչապետի պաշտոնին: Այդ առիթով հիշեցի լրատվամիջոցների մի շարք ղեկավարների եւ քաղաքագետների հետ նախագահի հանդիպումը, որը, եթե չեմ սխալվում, տեղի էր ունեցել 2013թ. սեպտեմբերի 11-ին: Համենայնդեպս, սեպտեմբերի 3-ից հետո էր, քանի որ հիմնական թեման Մաքսային միությունն էր: Խոսակցությունը հրապարակման համար չէր` չնայած որոշ անբարեխիղճ գործընկերներ հրապարակեցին մի շարք տեղեկություններ: Քանի որ «վաղեմության ժամկետն» արդեն անցել է, ես ինձ թույլ տամ պատմել երկու մանրամասն:
Խոսք գնաց նաեւ սահմանադրական բարեփոխումների մասին: Իմ հարցին` պատրաստվո՞ւմ է նա արդյոք այդ փոփոխություններից հետո առաջադրվել երրորդ ժամկետում` Սերժ Սարգսյանը պատասխանեց` ոչ, դա հակասում է թե՛ Հայաստանում ձեւավորված քաղաքական մշակույթին, թե՛ իր համոզմունքներին: Դրանից հետո գործընկերներից երկուսը տարբեր ձեւերով հարցրին` իսկ հնարավո՞ր է արդյոք, որ կառավարման խորհրդարանական համակարգը ներմուծելու դեպքում նա դառնա վարչապետ, նախագահը կրկին այդ հարցին բացասական պատասխան տվեց: Այսքանը ես, կարծում եմ, իրավունք ունեմ հրապարակելու նաեւ այն պատճառով, որ երեկ Սերժ Սարգսյանն արդեն հրապարակավ նույն բանն է ասել:

Իհարկե, վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները կարող են ասել, որ թե՛ այն ժամանակ եւ թե՛ երեկ նախագահը խաբում էր: Կարելի է նաեւ ենթադրել, որ անցած տարվա սեպտեմբերին Սերժ Սարգսյանը կանխազգում էր, որ 4 ոչ իշխանական ուժերը միավորվելու են, ազդեցիկ ուժ են ներկայացնելու, սպառնալու են շուրջօրյա հանրահավաքներով, եւ այդ հուժկու ալիքը կանխելու նպատակով նախագահը ձեռնարկել էր սահմանադրական փոփոխությունների այս խորամանկ կոմբինացիան: Այդ ենթադրությունները նույնպես, իհարկե, գոյության իրավունք ունեն:

Ես էլ իմ կողմից ենթադրություն անեմ. ցավոք սրտի, Հայաստանում կմնա կիսանախագահական համակարգը` մի քանի կոսմետիկ շտկումներով: Ցավոք սրտի եմ ասում, որովհետեւ կարծում եմ, որ ժամանակն է նախագահի աթոռն ընդհանրապես վերացնել: Սերժ Սարգսյանն իսկապես չի առաջադրվի նախագահի պաշտոնին: Կհաջողվի՞ արդյոք ընդդիմությանը հասնել արտահերթ նախագահական ընտրությունների՝ ես չգիտեմ: Մի բան հաստատ գիտեմ. նրանք, ովքեր կարծում են` եթե ՀՀ նախագահի անունը լինի ոչ թե Սերժ Սարգսյան, այլ Պողոս Նիկողոսյան, դրանից որեւէ բան կփոխվի, խորը մոլորության մեջ են:

Իսկ ընդհանրապես, մենք մոտ ապագայում կարող ենք ընդհանրապես չունենալ ՀՀ նախագահ: Նրան, շատ հնարավոր է, կփոխարինի ՌԴ նահանգապետը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Կարեն says:

    ” Նրան, շատ հնարավոր է, կփոխարինի ՌԴ նահանգապետը:”
    Շատ դառը բայց ցավոք սրտի իրականությունից հեռու ենթադրություն չի, այն ավելի տեսանելի կդառնա ՄՄ մեջ մտնելուց հետո։ Եթե իրականանա այդ ենթադրությունը գռոշի արժեք չի ունենա թէ ինչ անուն կտան այդ պաշտոնին։ Աստված կանչենք որ գործը դրան չհասնի։

  2. MARD says:

    Պարույր Հայրիկյանը շատ լավ բնութագրում ա դա. https://www.aravot.am/2014/04/10/449969/
    Ժողովրդի մասնակցությունը հանվում է, դրան փոխարինելու են գալիս թաղի տղերքը՝ Նորքի Բլոն, Սարի թաղի Մկոն, Արտաշատի Սքոն, հավաքվում են, խցկվում խորհրդարան, հետո թքում, բքում ու որոշում՝ ում ընտրեն յոթ տարով նախագահ, ում դնեն վարչապետ Այս փոփոխություններով ժողովրդին ասում են՝ տեղդ վեր ընկիր ու շնորհակալ եղիր, որ հինգ տարին մեկ թողնում ենք թպրտաս »:

    իսկ ահա ֆրանսիաի սենատոր Serge Dassault ին դատի են տվել ընտրաձայներ գնելու մեջ.
    https://www.7sur7.be/7s7/fr/1505/Monde/article/detail/1849145/2014/04/10/Serge-Dassault-inculpe-pour-une-affaire-d-achat-de-votes.dhtml

    Այ որ նոյն ձեվով վարվեն հայաստանում այդ ժամանակ ինչ որ բան կփոխվի.
    Թե չե նահանգապետ ու նախագահ , նոյն արդյունքն է տալու.

  3. Արտակ Կոշեցյան says:

    Իսկ ով-ովքեր Հանրապետությունը հասցրին նահանգ դառնալու շեմին: Լ. Տեր- Պետրոսյանը աչքիս լույսը չի ու լավ կլինի հրաժարվի /եթե դեռ չի հրաժարվել/ Նախագահական ամբիցիաներից, բայց երբ ՀՀ նախագահի անունը Ռ. Ք. կամ Ս.Ս. ի փոխարեն ԼՏՊ էր, նահանգի ուրվականը չէր շրջում ոչ միայն մեր սարերում ու ձորերում այլև չինովնիկական տխմար գլուխներում:

  4. ՀՀ քաղաքացի says:

    Պարզապես կրկնվեմ…Իսկ ընդհանրապես, մենք մոտ ապագայում կարող ենք ընդհանրապես չունենալ ՀՀ նախագահ: Նրան, շատ հնարավոր է, կփոխարինի ՌԴ նահանգապետը:

    Շատ դառը բայց ցավոք սրտի իրականությունից հեռու ենթադրություն չի

  5. Տիգրան says:

    Էս էլ էս տեսակի լաց ա՞….եկեք լուծում առաջարկենք ինքներս մեզ….թե չէ նախագահը կդառնա նահանգապետ, վայ, վայ, վայ…բա ո՞նց կլինի, հը՞……այ քեզ բան…սթափվել ա պետք ու ամեն մեկս ինքներս մեզնից էլ պիտի սկսենք ու անձնական օրինակ ցույց տանք մնացածին: Հիշենք 88 թիվն ու դուրս գանք ստրուկի վախեցած հոգեբանությունից: Մի հասարակ օրինակ բերեմ: Մինչեւ նույն 1988 թվականի ամառը Երեւանի երթուղայինների 99%-ի երթուղիները գրված էին ռուսերեն: Հանրահավաքներից մեկի ժամանակ լուսահոգի Ռաֆայել Իշխանյանը այն կարգի անդրադարձ կատարեց այս խայտառակությանը, որ հենց դրա հաջորդ օրը բոլոր երթուղայինների ցուցանակները դարձան հայերեն: 1 օրում, մի մարդու նման: Առանց ազգակործան ու կեղծ մարդասիրական գաղափարների: Հիմա էլ պիտի գործենք մի մարդու նման ու վճռական: Ու մեզ կհարգեն: Ու դա մենք կզգանք: Ցավոք, իմ սիրելի Առավոտը անհասկանալի հանդուրժողականություն է դրսեւորում եւ թույլ է տալիս այլալեզու մեկնաբանություններ: Հա, հիմնավորումներ ինչքան ասես կարելի է գտնել: Արդյունքում, չենք նկատում, որ հենց մեր այս այսպես կոչված հանդուրժողականության ու կեղծ ժողովրդավարական մտածելակերպի զոհն ենք դառնում: Բաներ կան, որոնց մենք ազգովի պիտի ասենք ոչ: Ու շատ վճռական: Առանց երկմտելու: Ցանկալի արդյունքը չի ուշանա:

  6. Hayk says:

    Нескольким людям упорно не дает покоя тот факт, что Армения хоть чуть-чуть может быть защищена такой мощной силой, как Россия(мечта турко-азеров), и эти люди выражаются разными УЛОВКАМИ! Но, слава Богу, что таких людей очень мало в Армении! Так что, можете повторятся сколько угодно!

  7. Garry says:

    Вы ошибаетесь тов. Айк, таких людей немало… потому что за защиту Россия с нас отбирает несоизмеримую цену, что скорее всего похоже на грабеж…….

    • Hayk says:

      Конечно это “грабеж”, когда мы покупаем газ и оружие по самим низким ценам,не говоря о том,что 50% людей живут за счет трансфертов из России, ГОСПОДИН Garry…..Хватит распространять ложь, следите за соц.опросами и убедитесь,что “таких людей оооооочень мало”!

      • Վահագ says:

        Оружие покупаешь зачем? И вообще зачем тебе армия? Россия же защищает. Так пусть защищают своим оружием.

  8. Норайр says:

    Господин Айк. Что Вы предлагаете? Продают нам старое оружие по бросовым ценам? А кому это оружие еще продавать? Нефть и газ продают дешево? По сравнению с чем? Мы могли покупать энергоносители дешевле, чем нам продает Россия. Господин Айк. Хватит распространять лож! Обеспечивают нашу защиту? От кого? От Азербайджана не хотят. Официально нам говорят, что не будут выполнять свои союзнические обязанности. От Турции? Чем? Базами в Армении? Не смешите. Они даже против Азербайджана беспомощны. Пока “помогаем” только мы. Не даем России оказаться в полной изоляции, подставляя себя и свои национальные интересы. Думаете кто-то в России нам благодарен за это? Не тешьте себя. Про Армению ни кто не говорит в России. Тема “Государство Армения” под неофициальным запретом. Зато был репортаж, где предрекали “майдан” в Ереване. Рассказывали про “колоссальное” влияние США на Армению, о том, что самое большое посольство США на территории бывшего СССР, находится в Армении. Не задумывались, зачем русским врать, что в Армении готовится “майдан”? Ответ на поверхности лежит. Готовится аннексия Армении. Каждый рабочий день на территории посольства Армении в Москве, “странные” армяне пропагандируют посетителей выкинуть свои армянские паспорта в посольстве, объясняя гневом против властей, что мы, армяне не войны, не сможем себя защитить. Каждый день. Перед их появлением, охрана посольства исчезает и запирается внутри посольства, чтобы случайно не быть свидетелем их пропаганды. Когда прижимаешь этих провокаторов, оказывается, что они вообще граждане России. Кстати, сразу стараются выяснить, кто такие те, кто с ними не согласен. Следят за ними.

  9. Норайр says:

    У Сержа Саргсяна учесть Васака Сюни. Надеется сдать Армению и сохранить власть? Увы. В Армении, и власть, и армия, и спецслужбы, и назначенная “оппозиция”, находятся под тотальным контролем России. Возможно руками “оппозиции” Москва будет жестко контролировать Саргсяна. Шаг в сторону и оппозиция, по одобрению Москвы устроит беспорядки, свалят Саргсяна, возможно посадят в тюрьму, как сделали с Ю. Тимошенко. Потом Азербайджан нападет на Армению, верхушка армии и спецслужбы, по приказу из Москвы развалят фронт и организуют наш разгром, после чего САМИ будем умолять, чтобы нас взяли в состав РФ. Еще скажут, что виновата “прозападная” оппозиция. Попробуй докажи, кто их истинный хозяин. Хотя в Армении все знают, что армянская официальная оппозиция так же подчиняется Москве, как и власть. Участь Карабаха, конечно решится в пользу Азербайджана. Возможно, не только Карабаха. А Саргсян? Ничего хорошего его не ждет. Наша история имеет пример Васака Сюни. Надеялся всех перехитрить? Ха-ха. Его с начало заставили сражаться со соплеменниками на поле боя, проливать кровь армян, потом вызвали в Персию, обвинили в том, что не достаточно хорошо боролся с мятежниками. Приговорили к смерти и умер он в тюрьме. Туда ему и дорога. Собаке собачья смерть! Это учесть ВСЕХ предателей. Они не нужны никому. Их презирают ВСЕ. И враги, и соотечественники. Их только пользуют. Как проституток.

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930