Օրվա լրահոսը

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն հայկական կողմի թույլտվությամբ հանդիպել է Քարվաճառում ձերբակալված դիվերսանտների հետ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որը կարող եք կարդալ ներքեւում. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը, բարի կամք դրսեւորելով, հաշվի առնելով փաստը, որ 1993 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միակողմանի ընդունել է Ժնեւի 1949թ. Կոնվենցիան, իսկ 2002թ., որպես հավելում, նաեւ

Ուկրաինայում ադրբեջանցի քաղաքապետի են սպանել. УНИАН

Ուկրաինայում սպանել են Գերագույն Ռադայի ադրբեջանցի նախկին պատգամավոր, Կրեմենչուգի քաղաքապետ Օլեգ Բաբաևին, հայտնում է «ՈւՆԻԱՆ» լրատվականը: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 26-ին ժամը 10:00 (Եր.՝ 11:00) նրա տան դիմաց: Նախնական տվյալներով, երբ Բաբաևը դուրս է եկել տնից անհայտ անձինք ինքնաձիգով կրակել են նրա վրա: Քաղաքապետը տեղում մահացել է: Բաբաևը Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր է եղել Վիկտոր

Իսահակյան փողոցը դարձել է Ակյան

Համապատասխան պաշտոնյաները ցուցանակը չե՞ն տեսնում Արդեն տեւական ժամանակ է, ինչ Երևանի «սրտում», Իսահակյան եւ Տերյան փողոցների խաչմերուկում տեղադրված ճանապարհային նշան-ցուցանակի վրա մեծ պոետի ազգանվան տառերի մի մասը ջնջված է:   Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

«Եթե ինձ «ջրեն», ես միայն ուրախ կլինեմ». քահանան Վարդավառի մասին

Վաղը՝ հուլիսի 27-ին, մենք տոնում ենք հնուց ի վեր նշվող ամենասիրված տոներից մեկը՝ Վարդավառը, որը Հայ առաքելական եկեղեցին անվանում է Հիսուս Քրիստոսի պայծառակերպության օր: «Հիսուսն աղոթում էր Թաբոր լեռան վրա: Նրա հետ էին նաև իր առաքյալներից երեքը` Պետրոսը, Հակոբոսն ու Հովհաննեսը: Հիսուսը սիրում էր աղոթել լեռների վրա, որովհետև իրեն այդպես ավելի մոտ էր զգում Աստծուն:

«Էներգետիկայի նախարարությունը խփում է մեր գործին». փորձագետ

«Արեւային տեխնոլոգիաները, որոնցով էլեկտրաէներգիա է ստացվում, աշխարհում բավականին թանկ են, այս պայմաններում, եթե կառավարությունը նպաստավոր սակագին էլ սահմանի ներդրողի համար, թանկությունը անդրադառնալու է սպառողի սակագնի վրա»,- Հայաստանում այլընտրանքային վերականգնվող էներգիայի օգտագործման հարցի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը ։ Ըստ նրա, Հայաստանում ՀԷԿ-երը զարգանում են, որովհետև սակագինը գրավիչ է

Անվասայլակներ՝ հաշմանդամ ունեցող 16 ընտանիքներին

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցած Հայաստանի մարզերի, Երեւան քաղաքի եւ Արցախի հաշմանդամություն ունեցող 16 ընտանիքները ցանկալի նվեր ստացան Երեւանի քաղաքապետից: Տարոն Մարգարյանը մրցույթի մասնակից հաշմանդամություն ունեցող բոլոր ընտանիքներին մեկական անվասայլակ նվիրեց: Այդ ընտանիքները վաղը կայանալիք հանդիսավոր շքերթին մասնակցելու են այդ անվասայլակներով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

«Լավագույն մարզական ընտանիք 2014» մրցույթի եզրափակիչ փուլն ավարտվեց

Ծաղկաձորի մարզաբազայում ավարտվեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին երկրորդ փուլում չորս տարիքային խմբերի յոթ մրցաձեւերում Հայաստանի բոլոր մարզերի, Երեւանի եւ Արցախի 1-ից 3-րդ տեղերն զբաղեցրած 144 լավագույն ընտանիքները, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող 16 ընտանիքներ: Հայտնի դարձան բոլոր տարիքային խմբերում ըստ մրցաձեւերի հաղթողներն ու մրցանակակիրները: Վաղն ընդհանուր թիմային հաշվարկով

«Նորանոր պայծառ ու լուսաշող առավոտներ եմ մաղթում «Առավոտին»

«Առավոտի» քսաներորդ տարեդարձի առիթով սիրով շնորհավորում եմ  գլխավոր խմբագիր պրն. Արամ Աբրահամյանին և թերթի խմբագրակազմին՝ մաղթելով շարունակելու ձեր կարևոր առաքելությունը հայկական լրատվական դաշտում: Հուսով եմ, որ 20-ամյա փորձառությամբ «Առավոտը» էլ ավելիով պիտի աշխատի` իբրև օբյեկտիվ և անաչառ լրատվական (որոնք որ, ի դեպ, քիչ են այսօրվա մեր իրականության մեջ) անդրադառնալ հայ հանրությանը հուզող խնդիրներին, անարդարության դրսևորումներին և

Հոգեբան. «Նեւրոզը երբեմն այդքան վատ բան չէ»

Ըստ Ռուբեն Պողոսյանի՝ նեւրոզը կապված է  նաեւ սեռականության եւ հոգեսեռական զարգացման ուղղու հետ «Երբ որ փոքրերն ունենում են տարբեր նյարդային շարժումներ, եղունգների կրծոտում, քթի մեջ փորփրում, դրանք բոլորը նեւրոզի ախտանիշներ են»,- այսօր՝ հուլիսի 26-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Այգ» հոգեբանական կենտրոնի գլխավոր մասնագետ, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի տարիքային եւ

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 5000 կրակոց

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 550 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 5000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդի դրսևորած ակտիվությունը ճնշվել է: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Սահմանադրական բարեփոխումներն արդեն քնեցնում են

Երեկ Եղեգնաձոր քաղաքում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկման ժամանակ մարզպետարանի աշխատակիցներից ոմանք ձանձրույթից քնել էին: Նրանք քնած մնացին ողջ քննարկման ընթացքում: Լուսանկարները՝ Արփինե ՍԻՄՈՆՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 25.07.2014

Գիր եւ Հայրենիք

Ինձ միշտ հիացրել է գետի անվախճանական հավատարմությունը իր ափերին, չնայած որ ջրերը շարունակ հեռանում են, որ ծով հասնելով՝ նորից վերադառնան, երբեք չլքած իրենց ափերը, որը հայրենիքն է իրենց, քանի որ ափերը կենդանի են, ինչքանով կա անվերջ հեռացող, բայց միշտ հաստատուն գետը: Եվ եթե ջրերի կյանքը մեզ անհասու է, քանի որ գտնվում է Աստծո գաղտնի հրամանի

Համանախագահները Փարիզում Սարգսյան-Ալիեւ հանդիպում չե՞ն կարողանում կազմակերպել

Հիմա էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում հանդիպումների հնարավորություններն են դիտարկում

Գեւորգ Դանիելյանի պատասխանը Լեւոն Տեր-Պետրոսյանին

Սերժ Սարգսյանը հանձնարարական չի տվել «Նման խնդիր չի դրվել գոնե հանձնաժողովի առջեւ: Մենք ենք, չէ՞, պատրաստում նախագիծը, եւ հանձնաժողովի որեւէ անդամի առջեւ, այդ թվում նաեւ իմ առջեւ նման խնդիր դրված չէ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը՝ հակադարձելով Լեւոն Տեր-Պետրոսյանի արտահայտած դիրքորոշմանը: Հիշեցնենք. իր վերջին հարցազրույցում ՀԱԿ առաջնորդը, մասնավորաբար, նկատել էր.

«Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ մեկին չի խաբել»

Բազմազավակ գյումրեցի ընտանիքների բնակարանների գնման ծրագիրը ժամանակավորապես է դադարեցվել Ինչպես տեղեկացրել ենք, բողոքով «Առավոտ» թերթի խմբագրություն էր դիմել Գյումրիի Վազգեն Սարգսյան 1-ին թաղամասի 94/3 հասցեի բնակչուհի, 9 երեխաների մայր Լիլիթ Խաչատրյանը՝ նշելով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը դադարեցրել է 9 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակարաններ գնելու ծրագիրը: Այդ ընտանիքների թիվը Շիրակի

«Արդարադատություն իրականացնող մարմինները Հայկ Մովսիսյանի գործը ֆուտբոլի գնդակի պես այս ու այն կողմ են նետում»

Հայկ Մովսիսյանի մայրն այդպես էլ չի կարողանում անժամանակ մահացած որդուն տուժող ճանաչել տալ, իրեն էլ՝ տուժողի ներկայացուցիչ 2 տարի առաջ ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի մայրը` Հեղինե Պետրոսյանը, շուրջ մեկ տարի է՝ պայքարում է, որպեսզի անժամանակ մահացած որդին տուժող ճանաչվի, ինքն էլ՝ տուժողի ներկայացուցիչ: Հայկ Մովսիսյանը մահացել է 2 տարի առաջ` զինվորական ծառայության պարտականությունները

Հեծանիվով երթեւեկելիս հեշտությամբ են շրջանցում խցանումները

Հեծանիվ քշելը կարծես թե նորաձեւ է դարձել: Ամառվա այս եղանակին քաղաքի կենտրոնում հաճախ ենք հանդիպում հեծանվորդների: Շատացել են նաեւ հեծանիվների կայանատեղիները: «Առավոտի» տեսախցիկը ֆիքսել է դրանցից մի քանիսը: Մինչեւ ամառային արձակուրդները 23-ամյա Խուրշուդյան Ասատուրը հեծանիվով կտրում-անցնում էր տնից բուհն ընկած ճանապարհահատվածը: Ըստ նրա, որպես փոխադրամիջոց, հեծանիվն արդարացնում է իրեն, ավելին՝ այն օգնում է շրջանցել խցանումները.

«Ես էությամբ կառուցող եմ»

Արցախի պետական կամերային նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Գեւորգ Մուրադյանի համոզմամբ, տեղի հոգեւոր վերածննդի խնդիրը լուծված է Դիրիժոր Գեւորգ Մուրադյանին հատուկ ներկայացնելու հարկ չկա: Արվեստագետն իր կարիերայի սկզբից (1970-ականների կեսեր) ղեկավարել է հայաստանյան հեղինակավոր կոլեկտիվներ, այդ թվում՝ ՀՀ հեռուստառադիոյի սիմֆոնիկ, ապա Երեւանի սիմֆոնիկ նվագախմբերը, հանդիսացել է Հայաստանի ֆիլհարմոնիկ երգչախմբի գեղարվեստական ղեկավար, բազմիցս անցկացրել է ֆիլհարմոնիկի հոգեւոր երաժշտության

Արվեստագետները շնորհավորում են «Առավոտին»

Օրաթերթն իր 20-ամյա հոբելյանի առիթով ստացել է ուղերձներ, այդ թվում՝ մտավորականներից: Այսօր ներկայացնում ենք դրանցից 1-2-ը Դրամատուրգ Կարինե Խոդիկյան– 20 տարին այնքան նշանակալի թիվ է, որ նույնիսկ Դյուման է անդրադարձել իր հերոսներին 20 տարի անց: «Առավոտը», անընդհատ գտնվելով ընթերցողների մի մասի ուշադրության կենտրոնում, մյուսների կիզակետում, ոմանցից, հազվադեպ, մի քիչ հեռու, ունեցել է իր հավասարակշռված խոսքը,

«Կարեւոր է վաղ շրջանում կանխարգելել նեւրոզը, քան հետագայում բուժել այն»

Նեւրոզը հիմնականում սկիզբ է առնում մանկության տարիներին «Տրավմատիկ նեւրոզների թիվը շատացել է»,- այսօր՝ հուլիսի 26-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Այգ» հոգեբանական կենտրոնի գլխավոր մասնագետ, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի տարիքային եւ մանկական ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պողոսյանը: Նա նշեց, որ նեւրոզը հիմնականում սկիզբ է առնում մանկության տարիներին. մանկության

Նախարար Գաբրիել Ղազարյանն այցելեց մարզական ընտանիքներին

Երեկ Ծաղկաձորի մարզաբազայում Հայաստանի մարզերից, Երեւանից եւ Արցախից ժամանած հաշմանդամ ունեցող ընտանիքները պայքարն սկսեցին իրենց համար հաստատված ծրագրի վեց մրցաձեւերից երեքում: Սկզբում նրանք վիճարկեցին 30 մետր փոխանցավազքի հաղթողին ու մրցանակակիրներին, հետո տեղափոխվեցին մարզադաշտի այն հատվածը, որը նախատեսվել էր թենիսի գնդակի նետում մրցաձեւի համար, իսկ վերջում մրցեցին օղակներով նետում նշանակետին մրցաձեւից: Օրվա վերջին «Լավագույն մարզական ընտանիք»

«Լևոն Հայրապետյանի հետ կատարվածը ցույց է տալիս մեր իշխանությունների թուլությունը թե’ ներսում, թե’ դրսում». Hetq.am

«Հետք»-ի հարցերին պատասխանում է «Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը – Ի՞նչ պետք է անեին ԼՂՀ և ՀՀ իշխանությունները, որ չարեցին: – Եթե հիշում եք, Լևոն Հայրապետյանին ձերբակալելուց հետո ռուսական լրատվական ծառայությունների կողմից տարածվեց ապատեղեկատվություն, թե նրան կալանավորել են Մոնակոյից վերադառնալիս: Բայց սա բացահայտ սուտ էր, որովհետև Արկադի Տեր-Թադևոսյանը ԶԼՄ-ներին

«Old band»-ի նոր համերգային ծրագիրը՝ ավելի մտերմիկ միջավայրում

Հուլիսի 26-ին «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում, «Երաժշտության կասկադ» ծրագրի շրջանակներում, «ՊԻԿ» նախագիծը ներկայացնում է «Old band» էթնիկ խմբի համերգ-ներկայացումը։ Դեռ մեկ տարի չի անցել, ինչ ձեւավորվել է էթնիկ խումբը, սակայն վերջիններս արդեն իսկ հասցրել են հանդես գալ երկու համերգային ծրագրով, ինչպես նաեւ մասնակցել մի շարք մշակութային իրադարձությունների եւ ստանալ հանդիսատեսի ջերմ արձագանքը։ «ՊԻԿ» նախագծի պրոդյուսեր Անուշ

«Օրինագծի ընդունման ֆորմալ գործընթացն ընթացել է կեղծիքներով». Բաց նամակ

  Հենրի Կերալիին, Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն   Ժան-Միշել Հապպիին, Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն   Ռաշմի Շանկարին, Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, ծրագրային ղեկավար   Ուլրիխ Բարչին, Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, վարկային ծրագրի համաղեկավար   Գոհար Գյուլումյանին, Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ավագ տնտեսագետ, վարկային ծրագրի համաղեկավար   Ադրիանա Դամիանովային, Համաշխարհային բանկի շրջակա միջավայրի հարցերով առաջատար մասնագետ   Պատճենը՝ Էլլա Բեհլյարովային, ՄԱԿ-ի ԵՏՀ Շրջակա միջավայրի առնչությամբ  տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին կոնվենցիայի քարտուղար   Թեա Աուլավուոյին, ՄԱԿ-ի

Դպրոցականներն արտասահմանյան գրականություն կուսումնասիրեն

2014-2015 ուստարվանից ՀՀ դպրոցների ավագ դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտները կամավոր սկզբունքով կանցնեն «Արտասահմանյան գրականություն» առարկան: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը վերջերս հաստատել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի կողմից առաջարկված ծրագիրն ու հանձնարարել հետեւողական աշխատանք տանել ծրագիրը հնարավորինս շուտ ու բարձր մակարդակով կյանքի կոչելու համար: Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Արա

Քավության նոխազ Թալալյանը

Վահանի ատամների արանքում ուտելիքի մնացորդ էր մտել և նա փորձում էր ատամմաքրիչով նրան դուրս մղել այնտեղից, սակայն ատամը կոտրվեց և ընկավ բերանի մեջ: -Վայ,-ինքնաբերաբար արտաբերեց նա: -Ի՞նչ եղավ, տղա ջան,-անհանգստացավ տատը: -Ատամս կոտրվեց: -Ո՞ր ատամդ: -Էն, որ «բուլատե» շապիկով էր: Այս ասելուց, հանկարծ նա իրեն բռնեց այն մտքի վրա, թե այդ ի՞նչ բան է «բուլատ»

Ահարոն Ադիբեկյան. «Հայերը «Սուլուգունի» պանիրը վրացիներից լավ կարտադրեն

Հայկական կաթը սպիտակ ոսկի է «Մեզ չհաջողվեց ասոցիացիաներ կազմակերպել: Հայը ասոցացվող ազգ չի, նա կոլեկտիվ աշխատել չի սիրում: Լավագույն դեպքում խոպան գնան, միասին մի քիչ աշխատեն եւ ցրվեն»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ վստահեցնելով, որ եթե պետությունն աջակցի կաթնարտադրությամբ զբաղվող ընկերություններին, միավորի եւ խթանի պանիր արտադրող գործարաններին ու էժան վարկեր տրամադրի, ապա

Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով Ղարաբաղում զինվոր է զոհվել

Զոհվածի ընտանիքը տնազուրկ է Հուլիսի լույս 26-ի գիշերը ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի պաշտպանական դիրքերում զոհվել է ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի 19-ամյա բնակիչ Խաչատուր Լյովայի Բադասյանը: Հաղթանակի բնակիչներից տեղեկացանք, որ ընտանիքը սոցիալապես խիստ անապահով է, տնազուրկ, Բադասյանները բնակվում են հաղթանակցի, Ստեփանավան քաղաքի զինկոմ Մարտուն Թեւանյանին պատկանող տանը: Խաչատուր Բադասյանի քույրն այս

Արեւը մայր չի մտել

Նոր տեղը հարմար էր. քամի չէր առնում, հեղեղումների վտանգ չկար, վերևից քար գլորել չէր լինի: Դեմը կորնգանի հուռթի դաշտն էր, թիկունքում՝ անասունի բերան չդիպած բլրալանջը: Խոլորձը, ուրցն ու երնջակը ելել, ծածկել էին հատուկենտ սալերը, փաթաթվել հեռագրասյանը, բոլորել փեթակները, տնակի անիվները: Գիշերն անձրև էր եկել, և տրորած խոտը վերստին ուղղվել, ջնջել էր մեքենաների, մարդկանց անցուդարձի հետքերը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031