Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը Պուտինի հետ էր հարգել երկրաշարժի զոհերի հիշատակը

Արդեն մի քանի տարի է՝ ՀՀ իշխանությունները`նախագահի գլխավորությամբ, երկրաշարժի տարելիցի օրը չեն այցելում աղետի գոտի, ծաղկեպսակներ չեն դնում զոհերի հիշատակին: Aravot.am-ի հետ զրույցում արձագանքելով մեր հարցին`այդպիսով իշխանությունն իրականությունի՞ց է փախչում, ՀՀԿ-ական գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Իրականում, իրականությունից թաքնվելու բան չկա եւ չմոռանանք, որ հանրապետության նախագահը դեկտեմբերի երկուսին ծաղիկներ էր դրել դեկտեմբերի յոթին զոհվածների հուշարձանի

Նախկին աշխատակցի մատը խառն էր…

Դեկտեմբերի 10-ին, ժամը 14.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հանրապետության հրապարակի հետնամասում գտնվող շինհրապարակից գողություն կատարելու պահին աշխատակիցները բռնել են գողին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, ընկերության նախկին բանվոր` 1994 թ. ծնված Արսեն Մ.-ն, նախապես համաձայնության գալով 1982 թ. ծնված Էդգար Գ.-ի և 1969 թ. ծնված Արա

ԱԺ նախագահն ու պատգամավորը իրար մեղադրեցին շահամոլության եւ պատվեր կատարելու մեջ (Տեսանյութ)

«Մամուլում կան հոդվածներ, որ ես զբաղվում եմ ձկնարդյունաբերության բիզնեսով, պատվիրատուն նստած է այս դահլիճում, իմ ցանկում ևս մեկ պատվիրատու ավելացավ: Դա հարիր չէ պատգամավորին»:

Կարինե Խոդիկյանը՝ իր պիեսի՝ նույնասեռականություն քարոզելու մասին. «Ես գրել եմ կնոջ նկատմամբ իրագործված բռնության մասին»

Այս օրերին մեծ աղմուկ է բարձրացրել Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների միջազգային օրը, Փոփոխությունների թատրոնի ներկայացրած «Ծիածանի գործով դատավարություն» ինտերակտիվ ներկայացումը։ Պիեսի հեղինակն է Կարինե Խոդիկյանը: Ներկայացման վերաբերյալ հայտարարություն էր տարածել «Միացյալ երիտասարդական լիգան»՝ ահազանգելով, որ բեմադրությունը նույնասեռականություն է քարոզում։ Ներկայացման օրը, Տիկնիկայինի բեմից Խաչիկ Ստամբոլցյանը հայտարարել էր, թե այն,

Սերգեյ Մինասյան. «Դավութօղլուին, Շավարշ Քոչարյանի մակարդակով, անհարմար դրության մեջ ենք դրել»

«Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները տեսանելի են մեզ բոլորիս: Մենք տեսնում ենք բավական լուրջ փոփոխություններ Կիեւի հասարակական կյանքում»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, Սերգեյ Մինասյանը նշեց, որ այս հարցում կարող է ասել, որ բեկում այս տարի չարձանագրվեց: «Բարեբախտաբար պատերազմ չսկսվեց: Ալիեւ-Սարգսյան հակամարտությունը ցույց տվեց, որ հնարավոր չէ փոխել ստատուս-քվեն,

Ուկրաինայի ՆԳՆ. «Եվրոմայդան»-ը չի ցրվի. Интерфакс

Բազմաթիվ մարդիկ, հիմնականում կենտրոնում բնակվող, դիմել են ներքին գործերի նախարարությանը՝ բողոքելով, որ չեն կարողանում իրենց տուն հասնել և հանգիստ չունեն գիշերները, – փոխանցել է Զախարչենկոն՝ հիշեցնելով, որ ցուցարարները խախտում են այլոց իրավունքները

Կիրո Մանոյան. «Ճիշտ չէր լինի, որ Թուրքիայի այդ պաշտոնյան գար ու մենք ոչինչ չանեինք»

«Թուրքիան իր կեցվածքը չի փոխել, նախկինում էլ կար հնարավորություն արտգործնախարարների հանդիպման համար, ինչը չեղավ ու նման ապատեղեկատվություն, որ մի անգամ տարածել էր Թուրքիան, իսկ մեր արտգործնախարարությունը հերքեց, մենք դեռ էլի կտեսնենք մինչեւ 2015 թիվը»,- այսօր «Ուրբաթ» ակումբում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Դավութօղլուի այցին: Կիրո Մանոյանը գտնում

Փախուստի փորձ կատարած ամբաստանյալին գտան

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում այս պահին հավաքված են մեծաթիվ ոստիկաններ, դատական կարգադրիչներ: Մեր տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով ամբաստանյալներից մեկը` Արմեն Մարտիրոսյանը դիմել էր փախուստի: Ըստ նախնական տեղեկության՝ հնչել է նախազգուշական կրակոց: Նրան 10 րոպեի ընթացքում հայտնաբերել են Երրորդ մասի հրապարակում եւ վերադարձրել դատարանի շենքում գտնվող պահման խուց:

Կառավարությունը վտանգավոր նախագիծ է հաստատելու

Դաշինքի բնապահպանները պահանջում են դադարեցնել եւ չհաստատել «Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման ծրագիրը»:

Լրագրողներն ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավորի

Խորհրդարանում հավատարմագրված լրագրողները ստորագրահավաք են կազմակերպել՝ ընդդեմ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի: Լրագրողների ստորագրություններն ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջոցով կփոխանցվեն ԱԺ էթիկայի հանձնաժողով: Հիշեցնենք, որ նախօրեին Մանվել Բադեյանը բավականին կոպիտ էր արձագանքել լրագրողի հարցին : Ապա, լրագրողների հետ բանավեճ-երկխոսության ընթացքում դիմելով «արա, հո գիժ չեք» արտահայտությամբ` ինտելեկտի վերաբերյալ դասեր էր տվել լրագրողներին: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Հայկ Քոթանջյան. «Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցություններում կառուցողական շրջադարձի գրավականը ԱԴՐՀ եւ ԼՂՀ կողմերի փոխադարձ ճանաչումն է»

Մեր հարցերին պատասխանում է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ),  հակաահաբեկչության գծով գիտական փորձագետ (ԱՄՆ), ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհրդի անդամ, գեներալ-մայոր Հայկ Սարգսի Քոթանջյանը: – Պարո՛ն Քոթանջյան, Դուք վերջերս եք վերադարձել Բուխարեստից: Ինչպե՞ս կբնութագրեք Ռումինիայում անցկացված Հարվարդի` Սևծովյան անվտանգութ­յան ծրագրի գիտաժողովը: Հ. Ք. – “Սևծովյան տարածաշրջանում միջազգային համագործակցությունն անցած և ապագա

Աշոտ Գաբրիելյան. Գրողների միությունն իրեն պատշաճ չի պահում

Yerkir.am-ի տեղեկություններով, բանաստեղծներ Աշոտ Գաբրիելյանը եւ Մանե Գրիգորյանը որոշել են լքել Հայաստանի գրողների միությունը: Մանե Գրիգորյանի հետ կապվել չհաջողվեց, իսկ բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի գրողների միությունից դուրս գալու դիմում վաղուց էր ներկայացրել. «Նույնիսկ ընտրություններից առաջ երիտասարդներին կոչ էի արել բոյկոտել ընտրությունները: Հույս ունեցա, որ ընտրություններից հետո նոր նախագահը միգուցե գործնական

Բնապահպանության նախարարին կոռեկտության կոչ արեցին (Տեսանյութ)

ԱԺ արտահերթ նստաշրջանը այսօր շարունակվում էր: Երեկվա նիստն ավարտվեց, երբ քննարկվում էր «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը, եւ այսօրվա նիստը սկսվեց այդ օրենքի քննարկման շարունակությամբ: Սակայն մինչ այդ մեր պառլամենտը հասցրեց մի շարք օրենքի նախագծեր քվեարկել: Բնապահպանական վճարների մասին օրինագծի քննարկման ժամանակ մի փոքր միջադեպ եղավ: Բնապահպանության նախարար

Լրագրողնե՞րն են սեպ խրում Մանվել Բադեյանի եւ եզդիների միջեւ

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախօրեին եզդի համայնքի ներկայացուցիչների կողմից իր դեմ իրականացված ակցիային ` ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն ասաց. «Եզդի համայնքն ապատեղեկացված էր անբարեխիղճ լրագրողների ջանքերով և նրանց էմոցիոնալ պոռթկումն ինձ համար հասկանալի է և ընկալելի: Դուք շա՞տ մարդ եք ճանաչում Հայաստանում, որ հանդիպել է Քրդստանի նախագահի և վարչապետի հետ, ես երեք անգամ

Երբ պատրաստ ես հոգիդ վաճառել… Օրինապաշտի անկյուն

Վերջերս զարմանքով տեղեկացա, որ որոշ վտանգավոր փողոցներում, հատկապես դպրոցների մոտ տեղադրված արագաչափերից, որոնք ֆիքսում են վաղուց արդեն այդ տարածքում պահանջվող 40 կմ/ժամ արագությունը, որոշ մարդիկ այնքան են նյարդայնանում, որ ինչ-ինչ ճանապարհներով հասնում են նրան, որ այդ տարածքներում տեղադրված արագությունը սահմանափակող 40 կմ/ժամ արագությունը «հանկարծակի» դառնում է 60 կմ/ժամ, այսինքն՝ երթեւեկելի 70 կմ/ժամ, եւ արագաչափերն էլ

«Մեր ժողովրդի եւ տնտեսության համար հերթական անգամ գազի գնի վերանայումը դամոկլյան սրին հավասար կլիներ»

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ամփոփում է վիլնյուսյան գագաթնաժողովն ու ՌԴ նախագահի այցը Սկիզբը – Հայաստանում ՀՀ եւ ՌԴ նախագահները մի շարք փաստաթղթեր ստորագրեցին: Դրանցից ո՞րն եք կարեւորում: – Բացի անվտանգային բաղադրիչից, Հայաստանի եւ ՌԴ նախագահների միջեւ ընդլայնված կազմով պաշտոնական բանակցությունների արդյունքում ընդունվեցին նաեւ տնտեսական հսկայական նշանակություն ունեցող որոշումներ: Նախեւառաջ՝ 5 տարվա համար կանխատեսելի կայուն

«Որոշումն ընդունված է»

Ավագ սերնդի ներկայացուցիչները գիտեն, թե որտեղից է առաջացել «բոլշեւիկ» բառը: 1903 թվականին Բրյուսելում, իսկ այնուհետեւ Լոնդոնում անցկացված ռուս սոցիալ-դեմոկրատների համագումարում ձեւավորվեց մեծամասնություն եւ փոքրամասնություն, առաջինը սկսեց թելադրել իր կամքը՝ իբր ժողովրդավարական ընթացակարգի հիման վրա: Հետագայում «բոլշեւիկ» բառը դարձավ բռնապետության եւ անհանդուրժողականության հոմանիշ: Իսկապես, փոքրամասնությունը կարծես թե պետք է ենթարկվի մեծամասնության որոշումներին: Բայց եթե փոքրամասնությունը որեւէ

«Ես հայաստանցի չեմ, բայց ուզում եմ իմ հայրենիքիս մեջ ապրեմ» (Տեսանյութ)

Ասում է Հունաստանից հայրենադարձած կոշկակար Մանուկը, որը որոշել է իր արհեստը շարունակել Հայաստանում Բեյրութահայ կոշկակար Մանուկն արդեն 2 ամիս է՝ Հայաստանում է. որոշել է ընդմիշտ հաստատվել, ինչպես ինքն ասաց՝ մեր հայրենիքում, եւ շարունակել կոշկակարի իր արհեստը: Մանուկի մոտեցումն իր գործին՝ որպես կոշկակար, տարբերվում է տեղացի կոշկակարների աշխատաոճից: Մոտ 10 օր է՝ Մանուկը Մհեր Մկրտչյան փողոցում

«Կերպարս սերն է մարմնավորում»

Սոպրանո Աննա Մնացականյանը՝  իր եւ տերտերյանական «Երկրաշարժ» օպերայի մասին 2008թ. երկրաշարժի 20-րդ տարելիցի առիթով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերայի պրեմիերայից հետո կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը եւ մյուսները դրվատանքի խոսքեր հնչեցրին: Մեր զրուցակիցները նշել էին, որ թեեւ մինչ հայաստանյան պրեմիերան, հիշյալ օպերան

«Մրցանակը շնորհվում է նախապես կազմած ցուցակով»

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Մեծարգո պարոն նախագահ. Հայոց ժամանակակից մշակույթը աստիճանաբար թաղվում է կոռուպցիայի ճահճի մեջ: Դրա վերջին դրսեւորումներից է գրականության ասպարեզում ՀՀ Պետական մրցանակաբաշխությունը: Արդեն 13 տարի է, ինչ այն շնորհվում է ՀԳՄ նախագահի նախապես կազմած ցուցակով: Նախորդ մրցանակաբաշխությանը ներկայացրել էի «Նեռը իմ մեջ» վեպը: Հանձնաժողովի նախագահը ՀԳՄ նախագահն էր, որը զգուշացրեց.

Մարդկային կորստի ցավը. հրադադար

«Աշխատասեր, ստեղծող երիտասարդ էր» Արարատի Արմաշ գյուղում Մհեր Շահնազարյանին բոլորը հիշում են տրակտորի ղեկին նստած՝ աշխատելիս: «Դպրոցից գալիս էր տուն, տրակտոր ունեի, վերցնում էր ու աշխատացնում: Մեր Արմաշի ալրաղացի հիմքի քարն իր ընկերների հետ միասին տեղափոխեցին: Բոլորը զարմացել էին, որ 13 տարեկան երեխուն տենց պատասխանատու գործ են տվել. հա՛մ դաշտերն էր մաքրում ու օգնում ժողովրդին,

Սեռական համակարգի հիվանդությունների զարգացմանը նպաստում է նաև ավելորդ քաշը

Ցուրտ եղանակին մարդկանց մոտ ավելի է նկատվում դեպրեսիա, անկումային տրամադրություն և եղած հիվանդությունների սրացում։ Սա նաև վերաբերում է սեռական համակարգի հիվանդություններին, նաև սեքսուալ ցանկության նվազմանը։ Սակայն ցանկության նվազումը ցուրտ եղանակին, ինչպես այսօր  «Ելակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսում նշեց Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը՝ ավելի շատ նկատվում է կանանց մոտ, քան տղամարդկանց, քանի որ կանայք

Ի՞նչ կարժենան Նոր տարվա պատվավոր սեղանն ու խանութների զեղչերի խաբկանքը. ուսումնասիրել է Բ. Պիպոյանը (Տեսանյութ)

Ամանորյա հյուրասիրության սեղանի համար չամաչելու եւ պատվով դուրս գալու համար անհրաժեշտ կլինի 150-220 հազար դրամ: Պատվով սեղան գցելու հաշվարկները կատարել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը, որն այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում, ասաց, որ իր հաշվարկած 150-220 հազար դրամը 30 հյուրերի հաշվով է կատարել: Պարոն Պիպոյանի փոխանցմամբ` այդ գումարը կբավականացնի սեղանին

Չարամտորեն խուսափել է հարկերը վճարելուց

Դեկտեմբերի 10-ին, ժամը 22.20-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Դ. Անհաղթի փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Էդգար Խ.-ին, որը հոկտեմբերի 20-ից հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն Լուսանկարը`  https://www.liveinternet.ru -ից     

«Ֆուտբոլային դիվանագիտության» արար երկրորդ չի ստացվի

Սակայն պաշտոնական Երեւանը Ցեղասպանության  100-ամյակի նախաշեմին հստակ օրակարգ պետք է ունենա «Առավոտ»-ը երեկ տեղեկություն է հրապարակել այն մասին, որ Հայաստանը մշակել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր ճանապարհային քարտեզ, որը փակ խողովակներով փոխանցվել է Ահմեդ Դավութօղլուին: Ըստ ԱԳՆ-ի «Առավոտ»-ի աղբյուրների՝ Հայաստանը գաղտնի խողովակներով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին է փոխանցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ՝ երեք

Արթուր Բաղդասարյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովի հետ: Կողմերը քննարկել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերում ջանքերն համատեղելուն ուղղված, արդյունավետ համագործակցություն իրականացնելու ուղղությամբ մեխանիզմների կիրառման հարցերի լայն շրջանակ: Հանդիպման արդյունքներով կողմերի հանձնարարությամբ Թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային

Զոհված երիտասարդը սովորում էր ԵՊՀ-ում

Վայքում զոհված չինարեցի զինվորի հայրը մի քանի տարի առաջ ականի պայթյունից կորցրել է ոտքը

Դավութօղլուի՝ Հայաստան այցից մինչև ընդդիմության դեմքի փոփոխություն (Տեսանյութ)

«Շավարշ Քոչարյանի պատասխանն իմ տպավորությամբ այնքան էլ դրական չէ: Ես նման բան չէի ասի, առաջ չէի ընկնի, քանի որ դիվանագիտությունն ավելի շատ լսել, քան ասել է սիրում»,-Aravot.am-ի հարցին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցին ընդառաջ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունն ինչպե՞ս է գնահատում, այսպես արձագանքեց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը

Քննիչը գողության հանգամանքը քննության առարկա չի դարձրել

Քաղաքացի Ն. Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 177-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ: Ըստ Ն. Ա.-ի հաղորդման` 2013 թվականի հուլիսի 24-ին Իջևան քաղաքի` իրեն պատկանող բնակարանում իր ծանոթ Ա. Պ.-ի կողմից ծեծի ենթարկվելու փաստով Ոստիկանության քննիչ Ա. Ղ.-ի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում քրեական պատասխանատվության

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930