Օրվա լրահոսը
Քեսաբահայությանն ուղղված գումարները 09.04.14 դրությամբ
Երեւան, 9 ապրիլի, 2014թ.: Ս/թ ապրիլի 9-ի դրությամբ քեսաբահայության օգնության նպատակով «Հայաստան» հիմնադրամի հաշվեհամարներին փոխանցված գումարը կազմել է 63.069 ԱՄՆ դոլար, որն ամբողջությամբ փոխանցվել է Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը: Ձեր նվիրատվությունները կարող եք ուղղել Արդշինինվեստբանկում բացված հետեւյալ հաշվեհամարներին` 2470100030900000 (AMD) 2470100030900001 (USD) SWIFT: ASHBAM22 РЕКВИЗИТЫ ДЛЯ ПЛАТЕЖЕЙ В РОССИЙСКИХ РУБЛЯХ (RUR) ПОЛУЧАТЕЛЬ: Наименование: Всеармянский фонд
Ֆինանսների նախարարի պաշտոնակատարը պատրաստ է ընդունել ակտիվիստներին (Ֆոտոշարք)
Ակտիվիստները չեն համաձայնում աշխատակազմի ղեկավարի հետ, ասելով, որ նախարարի պաշտոնակատարին իրենք սպասում են փողոցում:
Թուրքիայի կողմից Թվիթերի արգելափակումը` ԵԽԽՎ պատվիրակների մտահոգության առարկա
Այսօր` ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի երրորդ օրը, Վեհաժողովի քննարկման թեման էին կիբեր անվտանգությանը, ինտերնետ հասանելիությանը վերաբերող հարցերը: Պատվիրակներ Աքսել Ֆիշերի և Յանա Պելկոնեի զեկույցից հետո հարցեր հնչեցին բանախոսներին: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներ, ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Կարապետյանն ու Արփինե Հովհաննիսյանն իրենց ելույթներում մտահոգություն հայտնեցին Թուրքիայի Կապի և հեռահաղորդակցության գերատեսչության կողմից երկրի տարածքում Թվիթերի միկրոբլոգների ծառայության հասանելիության
Նոյեմբերյանի սահմանագոտուց արդեն ուսուցիչներն էլ են արտագաղթում
Հիմնական պատճառը ոչ բարձր աշխատավարձն է
Փոխարինվում և վերանորոգվում են ջրթափ խողովակները
Բազմաբնակարան բնակելի շենքերում 2014 թվականին նախատեսված աշխատանքների շրջանակում մեկնարկել և շարունակվում են ջրթափ խողովակների փոխարինման և վերանորոգման աշխատանքները: Վարչական բոլոր շրջաններում իրականացվող աշխատանքների արդյունքում արդեն իսկ փոխարինվել և վերանորոգվել է 4563 գծմ ջրթափ խողովակ: Ընդհանուր առմամբ, այս տարվա ընթացքում նախատեսված է 18852 գծամետր ծավալով համապատասխան աշխատանքներ իրականացնել: Ջրթափ խողովակների փոխարինման և վերանորոգման աշխատանքներն իրականացվում են
Երեւանի փոխքաղաքապետ. «Կոչ եմ անում երեխաներին ուղղորդել Ազատության հրապարակ»
Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այսօր քաղաքապետարանում ներկայացնելով առաջին եռամսյակում իրականացված աշխատանքները՝ իր համակարգած ոլորտներում, փաստեց, որ չնայած պասիվ ժամանակահատվածին, արվել է հնարավորինը, որպեսզի բնակչությունը կարողանա մասնակից լինել կարեւորագույն համաքաղաքային միջոցառումներին: Նա տեղեկացրեց, որ հաստատվել են Երեւան քաղաքի արվեստի դպրոցների ծրագրերը. «Դա գերակա ոլորտ է… Մասնավորապես ազգային նվագարաններին մեծ ուշադրություն է դարձվում, ինչպես պետության, այնպես
«Ներազգային ազատագրական շարժման» անդամները «Գազպրոմին» համարում են գրպանահատ
«Վահանը կատարել էր տարրական մի փորձ՝ ուղղակի համեմատեց գազի որակը Հայաստանում եւ հարեւան երկրում՝ Վրաստանում, ինչը արդեն ժողովուրդն էր զգացել, բոլորն էին զգացել»,- այսօր՝ ապրիլի 9-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց երգահան Էդուարդ Զորիկյանը: Նրա համար անհասկանալի էր, թե ինչո՞ւ է հանրապետության նախագահը գնում էներգետիկայի նախարարություն եւ պատվիրում է նրա աշխատակիցներին բացատրել ժողովրդին, թե ինչո՞ւ
Յուրի Վարդանյանը Ռիո դե Ժանեյրոյից անպայման ոսկե մեդալ է սպասում
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում աչքի ընկած մարզիկների եւ մարզիչների ընդունելության ժամանակ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը հորդորեց ավելի ջանադրաբար մարզվել եւ նախապատրաստվել 2016 թվականի օլիմպիական խաղերին, որտեղից ամբողջ հայ ժողովուրդը անպայման ոսկե մեդալ է սպասում: «Մարզիկներին ոգեւորելը շատ կարեւոր է: Սակայն, խնդրում եմ, ասելիքիս ըմբռնումով մոտենաք: Որքան էլ անեք, միեւնույն է՝ քիչ
Հելսինկյանները հաղթեցին պաշտպանության նախարարությանը
Դատարանը որոշեց պարտավորեցնել պաշտպանության նախարարությանը դիմումատու իրավապաշտպան կազմակերպությանը տրամադրել մատակարարների ցանկը, ինչպես նաեւ ինչ տեսակի հագուստ, գրենական պիտույքներ են մատակարարվում պաշտպանության նախարարությանը:
Վալերի Օսիպյանը պահանջում է ազատել փողոցը
Այս պահին Նալբանդյան փողոցը դեռ փակ է, ակտիվիստները շարունակում են նստած մնալ գետնին, իսկ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պահանջում է ազատել փողոցը, հակառակ դեպքում՝ ինքը կարող է ուժ կիրառել: Փոխոստիկանապետը պնդում է, որ նրանք խախտում են ուրիշների իրավունքները: Ակտիվիստները շարունակում են հակառակվել նրան եւ գոռում են՝ «Օսիպյան, նստիր»: Ակտիվիստները պահանջում են կառավարության ներկայացուցչին, որը կպատասխանի
«Մենք գտնում ենք, որ նրանք վարում են հանցագործ պասիվ քաղաքականություն». Աշոտ Գրիգորյանն՝ ԱԳՆ մասին
Լրագրողներից մեկի հարցին, արդյո՞ք եվրոպացի ներդրողներին չի անհանգստացնում Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու հանգամանքը, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ միայն մտահոգիչ չեն, այլ նաեւ նրանք գտնում են, որ եթե Հայաստանը կարողանա աշխատել Եվրամիության հետ եւ լինի Մաքսային միության անդամ, դա Հայաստանի համար իդեալական տարբերակ է»:
ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն հերքում են կոալիցիա մտնելու հավանականությունը
«Մի՛ հավատացեք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը`արձագանքելով ՀՅԴ-ի`կոալիցիա մտնելու հավանականության մասին վերջին օրերին շրջանառվող խոսակցությունների առիթով հնչեցրած հարցերին: Կոալիցիա մտնելու մասին խոսակցությունները հերքեց նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը։ «Ոչ, ոչ, եթե լիներ, մենք հիմա կիմանայինք, կասեինք»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: Տեղեկացնենք, որ խորհրդարանում մեկնարկել է «հրաշալի քառյակի» հերթական հանդիպումը, որի
Ի՞նչ է կատարվում Քեսաբում
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը եւ քաղաքագետ Վարդան Խաչատրյանը: Արամ Աբրահամյան.– Սկսենք երեկվա լուրից: Քեսաբը գրաված զինյալները այն հայ ծերունիներին, որոնք մնացել էին Քեսաբում, տեղափոխել էին Թուրքիայի տարածք` Մուսալեռի Վաքըֆ հայկական գյուղ: Ի՞նչ է դա նշանակում: Ալբերտ Բաղդասարյան.– Քեսաբի դեպքերը հենց առաջին օրվանից որոշակի
«Մեզ «բո» անողը տեղում կսատկի». «Ներազգային ազատագրական շարժում»
«Մենք որոշել ենք կազմավորել մի խումբ, որը որ կպայքարի երկրի սոցիալական այն կարեւոր հարցերի շուրջ, որոնց մասին կա՛մ չի խոսվում առհասարակ, կա՛մ մատնված է անուշադրության, բայց դրանք դե ֆակտո այսօր թիվ մեկ հարցերն են, որոնք ազգը ոչնչացնում են»,- այսօր՝ ապրիլի 9-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական շարժման ղեկավար Վահան Մարտիրոսյանը: Նա
Մեր միգրանտները կօգտվե՞ն արտոնություններից
Զուգադիպությո՞ւն էր Արթուր Բաղդասարյանի աշխատանքային այցը պաշտոնական Մոսկվա, թե՞ ոչ. այնուհանդերձ՝ Ռուսաստանի համար Արեւելյան Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների, Հայաստանի համար ներքաղաքական նոր դասավորությունների ֆոնին ռազմավարական դաշնակից երկու երկրների Անվտանգության քարտուղարների հանդիպումն ու առանձնազրույցը պատահական համարվել չեն կարող: Աշխարհաքաղաքական համագործակցության խնդիրներից զատ՝ այդ այցը հայաստանցիների ուշադրության կենտրոնում էր հատկապես միգրացիոն խնդիրների առնչությամբ. շատերն են սպասում, որ
Բերման է ենթարկվել «Դեմ եմ»-ի մեկ ակտիվիստ
«Դեմ եմ»-ի ակտիվիստները այս պահին փակել են Նալբանդյան փողոցի կառավարության դիմացի հատվածը, նստել են գետնին եւ գոռում են՝ «Մենք ենք տերը այս երկրի»: Ֆինանսների նախարարությունից այդպես էլ ոչ ոք չիջավ ներքեւ, ակտիվիստներից երկու հոգի բարձրացան եւ հանձնեցին իրենց պահանջ-նամակները, ինչից հետո որոշեցին գնալ կառավարության շենք, ինչպես ակտիվիստներից մեկը հեգնեց՝ «անգլուխ կառավարություն, որը եւ կա, եւ
Լեւոն Տեր-Պետրոսյան. Ընդդիմությունը չպետք է մաս կազմի Սերժ Սարգսյանի կողմից ձեւավորված որեւէ կառավարության. ilur.am
Ինձ ամոթով թողնելու համար ընդամենը բավական է, որ նրանք պարզապես շրջեն Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը կամ գոնե հասարակությանը ներկայացնեն դրա շրջելիության հստակ ու համոզիչ ծրագիրը։
Վարչապետը գողացավ ընդդիմությունից իրեն պաշտոնանկ անելու քաղցրությունը
«Այդ հրաժարականի վրա ոչ մի զարմանալու բան չկար»,- այսօր «Հայելի» ակումբում խոսելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին, կարծիք հայտնեց քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը: Բերելով քաղաքակիրթ աշխարհից օրինակներ, նա նկատեց, որ եթե կառավարության որեւէ պրոյեկտ չի անցնում, այնպես, ինչպես կենսաթոշակային բարեփոխումները, հրաժարական է լինում: Բանախոսը Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորում է ներքաղաքական խնդիրներով: Ամեն դեպքում, նա գտնում է,
«Չեմ զարմանա, որ վարչապետ նշանակվի Տիգրան Կարապետովիչը կամ Գալուստ Սահակյանը»
Գյումրու ՀԱԿ կառույցի պատասխանատուն՝ Տիգրան Սարգսյանի` Գյումրիում խաղացած «բլեֆների» ու նոր վարչապետի ընտրության մասին Գյումրու ՀԱԿ կառույցի պատասխանատու Մուրադ Գրիգորյանը, գնահատելով վարչապետ Տիգրան Սարգսյանի 6 տարվա գործունեությունը, առանձնացրեց Գյումրիում նրա նախաձեռնած բլեֆները` Ազգային պարկը, տեխնոպարկը եւ այլն: «Վարչապետ Տիգրան Սարգսյանի 6 տարվա գործունեությունը, եթե, իհարկե, կարելի է գործունեություն անվանել, դա ինքնին մեղադրական եզրակացություն է, որը
Ոչ իշխանականների հայտարարությունը. դադարեցնել ՍԴ ապրիլի 2-ի որոշման ոչ իրավաչափ մեկնաբանությունները
Ք. Երևան, 9 ապրիլի 2014 թվական 2014թ. ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թվով ութ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով որոշումը, որով արձանագրեց՝ 1.պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը նախատեսող օրենքի մի շարք հիմնարար դրույթները հակասում են Սահմանադրությանը և անվավեր են, 2.հիմնարար վերանայման են ենթակա պարտադիր կուտակային
Տուժածները դիմել են «Առավոտին»
Հովհաննես Երիցյանի եւ Արտավազդ Այվազյանի գործելակերպից մի խումբ տուժածներով դիմում ենք Ձեզ եւ խնդրում ենք օգնել՝ տեղադրելով այս հոդվածը օրաթերթում: Խնդրում ենք, որպեսզի տեղադրեք Հովհաննես Երիցյանի լուսանկարը, որը տրամադրում ենք Ձեզ: Նաեւ անհարմար զգալով, բայց ստիպված ենք Ձեզ ուղարկել Հովհաննես Երիցյանի 03. 03. 2014թ. հեռախոսազրույցը Զինա Մելիքյանի հետ, որից Ձեզ համար պարզ կդառնա, թե ինչպիսի
«Չէի ուզենա՝ իմ տեղական կառավարման մարմինը նման մարդկանցով համալրված լիներ»
Էդգար Խաչատրյանը՝ Վանաձորի իշխանությունների մասին Մինչ Լոռու մարզի ղեկավարությունն ու տարածքային կառավարման նախարարությունը Վանաձորի քաղաքապետի՝ բյուջեի հետ կապված լիազորությունները չարաշահելու, դրան հաջորդած՝ լրագրողների գործունեության սահմանափակումների վերաբերյալ հովանավորչական վերաբերմունք են դրսեւորում՝ մի դեպքում ասելով՝ «Սա խնդիր էլ չի, ի վերջո. նախարարությունը՝ քաղաքապետի պարտքի պատճառով Վանաձորի բյուջեի կալանքի մասին», մյուս դեպքում՝ «Պարտադիր պետք է լրատվությունը մասնակցի՞. Լոռու
Լեւոն Ջուլֆալակյանը կողմնակալ մրցավարության դեմ պայքարում ակնկալում է նաեւ սպորտի նախարարության գործնական աջակցությունը
Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը պարգեւատրեց օրերս Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած ազատ եւ հունահռոմեական ըմբիշներին, մեր ազգային հավաքականների մարզիչներին եւ ոլորտի մասնագետներին: Մինչ պաշտոնական արարողությունն սկսելը, նախարարի պաշտոնակատարը շնորհավորեց նրանց, մաղթեց նոր հաջողություններ, բայց նաեւ ցանկացավ լսել նրանց: Հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն
«Պիեսս ծնվեց հենց ամուսնուս՝ Արամոյի համար»
Երգչուհի Էմմա Պետրոսյանը հանդես կգա նոր «կարգավիճակով» Էմմա Պետրոսյանը թեեւ ճանաչված արվեստագետ է, սակայն նրան չենք կարող ներկայացնել իբրեւ զուտ շոու-բիզնեսի ներկայացուցիչ. նա պարզապես սիրված ու սպասված երգչուհի է: Շուտով Էմմա Պետրոսյանը կներկայանա նոր կարգավիճակով: Ապրիլի 15-ին Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կկայանա նրա սցենարով «Սեւ դառը շոկոլադ» տրագիկոմեդիայի պրեմիերան: Այն իրականացրել է բեմադրիչ Սուրեն
«Դեմ եմ»-ի անդամները հորդորում են պետական հիմնարկներում ճնշումների ենթարկվող աշխատակիցներին` դիմել գործատուներին եւ պահանջել հրաժարվել պարտադիր պահումներից
Այս պահին «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները հավաքվել են ֆինանսների նախարարության շենքի դիմաց եւ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատարից պահանջում են ներքեւ իջնել ու պատասխանել իրենց հարցերին: Այս պահին ակտիվիստները սուլում են եւ գոռում՝ «Դեմ ենք»: Ակտիվիստներից Հայկ Ավետիսյանը հայտարարում է, որ պետք է մինչեւ վերջ պայքարել թե պետական եւ թե մասնավոր հիմնարկներում աշխատող իրենց ընկերների
«Օտար մարգարեները» չեն օգնի
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծնվել է Հավայան կղզիների մայրաքաղաքում` Հոնոլուլուում: Այդ կղզիներն, ինչպես հայտնի է, ամերիկյան նահանգի կարգավիճակ են ստացել միայն 1959 թվականին: Իսկ դրանից երկու տարի հետո լույս աշխարհ է եկել Միացյալ Նահանգների ներկայիս նախագահը: Ընտրարշավի ժամանակ Օբամայի հակառակորդները լուրեր էին տարածում, թե նա իրականում Հոնոլուլուում էլ չի ծնվել եւ այդ պատճառով չի կարող
Վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները
Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն մեկնարկել են բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: 2014թ. նախատեսված ծրագրով, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում կվերանորոգվի 72639 քմ հարթ և 43023 քմ թեք տանիք. կփոխվեն թեք տանիքների ազբոշիֆերներն ու թիթեղները, իսկ հարթ տանիքները կպատվեն մեկուսիչով: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Արթուր Աբրահամը հանդիպել է մրցակցի հետ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության առաջիկա մենամարտն անցկացնելու է մայիսի 3-ին, Բեռլինում: Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) մրցակիցը Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոչան է (26-1, 8 նոկաուտ): Արթուր Աբրահամը, Բեռլինում, մամլո ասուլիսի ձևաչափով հանդիպել է իր մրցակցի՝ Նիկոլա Սյեկլոչայի հետ:
ՀՀԿ-ական պատգամավորը ԲՀԿ-ին եւ ՀՅԴ-ին`«Շա~տ սիրուն չի»
Ի՞նչն է փոխվել անցած երկու տարիների ընթացքում, որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն այսօր այդքան էլ դեմ չեն կրկին կոալիցիա կազմելուն: Այսօր «Հայելի» ակումբում այս հարցին պատասխանելով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ իր իմանալով՝ ՀՀԿ-ի կողմից որեւէ մեկին որեւէ առաջարկ չի եղել ու ճիշտ չէ կանխատեսումներով զբաղվել: «Բայց եթե այդ ուժերը այսօր խոսում են այդ թեմաների
Մկրտիչ Մինասյան. «Մեծ ողբերգություն չի լինի, եթե ֆինանսների նախարարը փոխվի»
Ի դեպ նույն՝ «մեծ ողբերգություն չի եղել» արտահայտությամբ նա ձեւակերպեց իր պատասխանը լրագրողի հարցին՝ ՀՀ արտաքին պարտքը Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում 1,5 մլրդից 4,5 մլրդի հասնելու վերաբերյալ՝ ասելով, որ 4,5 մլրդ դոլարը կրիտիկական թիվ չի:


















































