Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման է ենթարկվել «Դեմ եմ»-ի մեկ ակտիվիստ

Ապրիլ 09,2014 14:11

«Դեմ եմ»-ի ակտիվիստները այս պահին փակել են  Նալբանդյան փողոցի կառավարության դիմացի հատվածը, նստել են գետնին եւ գոռում են՝ «Մենք ենք տերը այս երկրի»:

Ֆինանսների նախարարությունից այդպես էլ ոչ ոք չիջավ ներքեւ, ակտիվիստներից երկու հոգի բարձրացան եւ հանձնեցին իրենց պահանջ-նամակները, ինչից հետո որոշեցին գնալ կառավարության շենք, ինչպես ակտիվիստներից մեկը հեգնեց՝ «անգլուխ կառավարություն, որը եւ կա, եւ չկա»:

Մինչ ոստիկանները կհասցնեին փակել կառավարության շենքը, ակտիվիստները փոխեցին իրենց երթուղին եւ հենց Նալբանդյան փողոցում այս պահին նստել են գետնին:

Այս պահին բերման է ենթարկվել մեկ ակտիվիստ:

Մանրամասները՝ շուտով

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930