Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը ԲՀԿ-ին եւ ՀՅԴ-ին`«Շա~տ սիրուն չի»

Ապրիլ 09,2014 13:07

Ի՞նչն է փոխվել անցած երկու տարիների ընթացքում, որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն այսօր այդքան էլ դեմ չեն կրկին կոալիցիա կազմելուն: Այսօր «Հայելի» ակումբում այս հարցին պատասխանելով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ իր իմանալով՝ ՀՀԿ-ի կողմից որեւէ մեկին որեւէ առաջարկ չի եղել ու ճիշտ չէ կանխատեսումներով զբաղվել: «Բայց եթե այդ ուժերը այսօր խոսում են այդ թեմաների մասին, ապա ճիշտ կանեն՝ վերջին երեք ամսվա իրենց ելույթները վերլուծեն: Նախագահի անունը չէին շոշափում, բայց խոսում էին իշխանության մասին, նախագահն էլ իշխանության ղեկավարն է: Մոտավորապես`շա~տ սիրուն չի»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը

«ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ուզում են հազար տարի գոռգոռան, որ իրենք ընդդիմություն են: Իրենք ոչ իշխանական են, ԲՀԿ-ն էլ այլընտրանք է: Ոչ ԲՀԿ-ն, ոչ էլ ՀՅԴ-ն չեն կարող ընդդիմություն լինել: Մարդն այս երկրում օլիգարխ է աշխատում, ո՞նց կարող է ընդդիմություն լինել: Լավ, ՀԱՕԿ-ի նախագահ է, ո՞նց կարող է…հետո`այդ կուսակցության ծնունդը`որտեղի՞ց է, ո՞վ է, ի՞նչ սկզբունքներով է…»,- ասաց Քրիստոնեաժողովրդավարական միության նախագահ Սոս Գիմիշյանը: Ընդհանրապես, ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի կոալիցիա չկազմելը նախագահական ընտրություններից հետո, քառյակի գործունեությունը նա բնութագրում է այսպես. «Ժողովրդի իշխանությունը թույլ չտալու համար պետք էին այս խաղերը»:

Բանախոսները չցանկացան կանխատեսել, թե ո՞վ է լինելու ապագա վարչապետը: Ըստ Գիմիշյանի, վարչապետը չպիտի լինի այս ԱԺ-ից եւ կառավարությունից, քանի որ դրանք երկուսն էլ եվրոպամետ են ու միասին ընդունեցի գենդերիզացիայի օրենքը: «Նոր տիպի, նոր ծրագրերով կառավարություն պետք է ձեւավորվի: Խնդիրը արեւմտամետ կամ ռուսամետը չէ, կարեւորը`հայամետ լինել: Երկու բեւեռներից էլ կարելի է Հայաստանի համար դրական եւ օգտակար բաներ բերել»: Այս մտքի հետ ՀՀԿ-ական պատգամավորը համաձայն է:

Ի դեպ, արեւմտյան արժեքների կրող Սոս Գիմիշյանն այսօր ափսոսում է ու հիասթափված է ներկայիս Արեւմուտքից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930