Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Իշխանության նման կեցվածքն ինձ համար վիրավորական է»

«Այո, շտապողական էր, իշխանության նման կեցվածքն ինձ համար վիրավորական է, ստրուկի հոգեբանություն ունեցող մարդկանց կեցվածք է»,- «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից Ժիրայր Սեֆիլյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Ղրիմի հանրաքվեի հետ կապված մեր իշխանությունների մոտեցումը: Ղրիմի եւ Ղարաբաղի խնդրի միջեւ շատերը զուգահեռներ են անցկացնում եւ համեմատություններ անում՝ հույս կապելով, որ Ղրիմի հանրաքվեից հետո

Մամիկոն Խոջոյանը մասամբ հիշում է իր հետ կատարվածը. «Ա1+»

«Ոտքերս մի կապեք», «Ինձ մի ծեծեք»,-այս արտահայտություններն է պարբերաբար հնչեցնում մոտ մեկ ամիս առաջ գերությունից վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանը։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա աղջիկը՝ Հասմիկ Խոջոյանը, նրա հայրը այլ արտահայտություններ չի անում. «Գերության մեջ եղած օրերից էլ ոչ մի բան չի հիշում, միգուցե վերջում ամեն ինչ ասի»։ Աղջկա խոսքերով՝ հայրը միայն իրեն է ճանաչում։ Միաժամանակ

Հայտնաբերվել է արկ

Մարտի 28-ին, ժամը 15.41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի դաշտում արկ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ԱԻՆ Լուսանկարը`  արխիվային

414 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Մարտի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,350,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414 դրամ: NASDAQ OMX Armenia  

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քուվեյթի համալսարանի ռեկտորին

Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քուվեյթի համալսարանի ռեկտոր Աբդ ալ-Լատիֆ Ահմադ ալ-Բադրի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի: Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը և Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ,

Վարդան Պետրոսյանի կալանքի միջնորդությունից հետո դատավորը մտավ խորհրդակցական սենյակ (Ֆոտոշարք)

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ շարունակվեց Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործի քննությունը: Շտապօգնության ավտոմեքենան հիվանդանոց է տեղափոխել տուժող Արթուր Հակոբյանին, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանին, սակայն թե պաշտպանական կողմը, թե  մեղադրանքի կողմը որեւէ խոչընդոտ չտեսան առանց նրանց նիստը շարունակելու համար: Դատարան են ներկայացել Վարդան Պետրոսյանի պաշտպանները՝ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ Ժիրայր Չոլաքյանը, Մարի

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը 50 հազար եվրո է ուղղել Քեսաբի հայության կարիքներին

Երեւան, 28 մարտի, 2014թ.: Սիրիահայության աջակցության շրջանակներում Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը Մեծի Տանն Կիլիկիո առաջնորդարանի միջոցով 50 000 եվրո է ուղղել Սիրիայի Քեսաբի հայության հրատապ խնդիրների լուծմանը:  «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Արամ Մանուկյան. «Դուք ինձ ձե՞ռ եք առնում» (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովում կայացած ճեպազրույցների ժամանակ, խոսելով Հայաստանի «խեղճ» վիճակից, երբ այնքան ենք թուլացել, որ չենք կարող մեր դիրքորոշումը հանգիստ ներկայացնել՝ որ կողմն ուժեղ է ճնշում, նրա կողմն ենք բռնում, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ կա այս վիճակից դուրս գալու «հիմնարար լուծում». «Պետք է ունենաս երկիրդ ներկայացնող բանակցող, որն ուժեղ է, որը կարող

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ծանոթացել է ցրտահարությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների ընթացքին

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային օրը սկսվել է մարզերում,ուր նա ծանոթացել է սպասվող ցրտահարությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ընթացքին: Արմավիրի մարզում նախարարը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ մարզպետարանում հանդիպել է մարզի համայնքապետերին, ներկայացրել իրավիճակն ու մասնագետների խորհուրդները, հորդորելով ակտիվորեն համակարգել գյուղացիների կողմից վերջիններիս իրականացման աշխատանքները:«Այսօր, ինչքան հնարավոր է, մեր հանդիպումը կարճ կտևի,որովհետև այգիներում,ջերմոցներում և

Արամ Մանուկյան. «Երեւի թե Ճիշտ էր…» (տեսանյութ)

Ինչպես «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի, այնպես էլ ՀԱԿ-ի ներկայացուցիչն այսօր Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց, որ ՄԱԿ-ի բանաձեւին՝ ընդդեմ Ռուսաստանի, Հայաստանի չմիանալը ճիշտ էր: Բայց, ի տարբերություն ՀՅԴ-ի եւ «Ժառանգության», ՀԱԿ-ը՝ հանձին խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի, ուղիղ տեքստով չէր ասում դա, այլ կոչ էր անում հիշել, թե ինչ վիճակում է Հայաստանը հայտնվել հիմա, ինչպիսի սխալներ

«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանը պետք է ձեռնպահ քվեարկեր Ուկրաինայի ներկայացրած բանաձևին». Վարդան Օսկանյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Վարդան Օսկանյանը պատասխանել է հարցմանը, թե ինչպես է գնահատում այն փաստը, որ Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել Ուկրաինայի ներկայացրած բանաձևին, որով Ղրիմում անցկացված հանրաքվեն ճանաչվում է անօրինական։ «ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանը պետք է ձեռնպահ քվեարկեր Ուկրաինայի ներկայացրած բանաձևին: Բացատրեմ՝ ինչու: Ուկրաինայի ներկայացրած և արդեն ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձևը

«Կրթության ոլորտը կորցնելը կտանի կործանման». «ԲՀՀ-Հայաստան» գրասենյակի ներկայացուցիչ (Տեսանյութ)

 «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակն այսօր «Կոնգրես» հյուրանոցում ներկայացրեց  «Ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ կրթության բովանդակության գնահատումը՝ Հայաստանում հանրակրթության բարեփոխումների համատեքստում» հետազոտության հաշվետվությունը: Հետազոտությունն իրականացրել է «Բարև» գիտակրթական հասարակական կազմակերպությունը՝  2013 թվականի փետրվար – հունիս ամիսների ընթացքում: «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը նշեց, որ  իրենց հիմնադրամը նպատակ ունի ստեղծել մի միջավայր, որտեղ կրթության

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին

Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 64 տարեկան: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս առիթով այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովի և Հերմինե Նաղդալյանի, ինչպես նաև մի շարք այլ կուսակցական ընկերների հետ միասին քաղաքապետը ծաղիկներ է դրել Աշոտ Նավասարդյանի շիրիմին: Եռաբլուր պանթեոնում քաղաքապետ

Ժիրայր Սեֆիլյանը՝ Նորատ Տեր-Գրիգորյանցին. «Ով չի կարողանում` թող չխանգարի»

Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը օրերս հայտարարություն էր արել, որ համաձայն է Ժիրինովսկու հետ, որ Ղարաբաղը պետք է մտցնել ՌԴ կազմի մեջ: Նա 1in.am-ին ասել է, որ «ընդհանրապես, ես կարծում եմ, որ ողջ Հայաստանը Արցախի հետ միասին պետք է հանրաքվե անցկացնի ու մտնի ՌԴ կազմի մեջ: Չպետք է այդտեղ ինքնուրույնությամբ զբաղվել»: Այս առնչությամբ Aravot.am-ը

Ըստ Հակոբ Հակոբյանի՝ ՍԴ դիմած ուժերի փաստարկները հիմնավոր չեն (Տեսանյութ, ֆոտոշարք)

«Ամոթ», «Բա պետությունն ո՞ւր մնաց», «Երեսուն տարի հետո դու որտե՞ղ ես լինելու, որ քեզնից փողերը պահանջենք», «Գողեր, ավազակներ». ՍԴ-ի դիմաց «Լուռ ակցիայի» մասնակից քաղաքացիներն այս կոչերով դիմավորեցին ՍԴ նիստերի դահլիճից դուրս եկող ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին: Ինչպես տեղեկացրել ենք,  ՍԴ-ում ընթանում է ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների  36 պատգամավորների դիմումի

«Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը» գրքի շնորհանդեսը Վարդուհի Վարդերեսյանի մասնակցությամբ

Ս. թ. մարտի 28-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մասնակցեց «Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը» գրքի շնորհանդեսին: Հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանն ու դեսպան Հեֆերնը ընթերցեցին գիրքը 40 երևանցի աշակերտներին: Այս ընթերցումը եզրափակում է ԱՄՆ դեսպանատան կողմից անցկացվող Կանանց պատմությանը նվիրված մեկամսյա միջոցառումների շարքը, որոնց նպատակն էր նշանավորել կանանց մեծ ներդրումը աշխարհի

Դարձյալ հող չտալու արվեստը

Թերեւս շատ ավելի լավ է գլուխներս բարձր ելնենք Եռաբլուր, քանզի այն մեր հաղթանակած զինվորների սրբազան հիշատակն է, քան գլխահակ, տխուր խոնարվենք Ծիծեռնակաբերդում: Ծիծեռնակաբերդը մեզ համար սրբազան շիրիմ է, եւ ես հույս ունեմ, որ մի օր՝ ի դեմս Կոմիտաս Վարդապետի, Հայոց եկեղեցին բոլոր նահատակներին կհռչակի սրբերի դասին: Հիմա` ինձ համար լացի Քեսաբը, որովհետեւ պատիվ եմ ունեցել

«Փրկենք հայկական երկաթուղին կործանումից»

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մի խումբ աշխատակիցներ դիմել են «Առավոտ»-ին՝ իրենց նամակում բարձրացնելով աշխատակիցներին անհանգստացնող մի շարք խնդիրներ: Ըստ երկաթուղայինների՝ «Հայկական երկաթուղին» 2008 թվականին կոնցեսիոն պայմանագրով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին հանձնելուց հետո, երեք տարի անց՝ 2011 թվականին, սկսել են աշխատակիցների զանգվածային կրճատումներ։ Ներկայացնում ենք երկաթուղայինների՝ «Առավոտ»-ին ուղղված նամակը. «Այս պահին տարբեր պատրվակներով 4300 աշխատակցից կրճատվել են մոտ

Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը հրաժարվում է մասնակցել վարչապետի հետ մարտի 28-ին հրավիրված հանդիպմանըքննարկումների այլ ձևաչափ

Երեկ՝ մարտի 27-ին մեզ տեղեկացրին, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր՝ մարտի 28-ին, բնապահպաններին հրավիրում է քննարկել բնապահպանական հիմնախնդիրներ, ինչպես այդ մասին տեղեկացրել էր պատասխանատու հանքարդյունաբերության մասին վերջերս կազմակերպված միջազգային կոնֆերանսի ընթացքում: Թեղուտի և որոշ այլ հիմնախնդիրների առնչությամբ սկզբունքորեն կողմ լինելով ցանկացած մարմնի հետ կառուցողական համագործակցության գաղափարին՝ այնուհանդերձ մենք անընդունելի ենք համարում հանդիպման ձևաչափի և օրակարգի

«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում պահանջված չէ»

«Լոռեցիների միավորում» ԲՀԿ նախագահ Մենուա Բրուտյանի կարծիքով՝ կուտակային կենսաթոշակային համակարգը չպետք է լինի պարտադիր «Լոռեցիների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպության (ԲՀԿ) նախագահ Մենուա Բրուտյանի կարծիքով՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը Հայաստանում պահանջված չէ: «Առավոտի» հետ զրույցում նա ասում է, որ համակարգը կամավոր սկզբունքով 2011 թվականից կիրառության մեջ է եղել, արդյունքում, սակայն, որեւէ առարկայական, շոշափելի արդյունքներ չեն

Դատարանը ընդմիջում է հայտարարել (Ֆոտոշարք)

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ պետք է սկսվեր Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով քրգործի դատաքննությունը: Մինչ դատական նիստերի դահլիճ մտնելը՝ տուժող Աննա Կարապետյանը վատացավ եւ նրա համար կանչվել է շտապօգնություն: Դեռ դահլիճ չհասած՝ տուժողները բավական զգայուն ձեւով արձագանքեցին Պետրոսյանի հասցեին: Նրանք ասում էին, որ երեխա կորցրած մարդը կարող է հասկանալ իրենց: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը

Յուրաքանչյուր ազգ ապրելու եւ ապագա ունենալու իրավունք ունի

Դիմում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, Սեւրի դաշնագիրը ստորագրած պետություններին, միջազգային ընկերակցության անդամ պետություններին՝ Մերձավոր Արեւելքի եւ Սիրիայի հայության անվտանգության եւ հիմնարար իրավունքների վերաբերյալ` Քեսապի բռնազավթման ու Քեսապի հայության բռնագաղթի կապակցությամբ: Ակնհայտ է, որ մերձավորարեւելյան տարածաշրջանում վերջին օրերին տեղի ունեցող ռազմաքաղաքական լարվածության նոր ալիքը միանգամայն իրական անվտանգության սպառնալիք է ստեղծում Մերձավոր Արեւելքում եւ Սիրիայի հյուսիսում, մասնավորապես՝

Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևը հակաարդյունավետ է. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևը հակաարդյունավետ է որակել՝ նշելով, որ այդ որոշումը միայն կբարդացնի Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամի կարգավորումը, այդ մասին հրապարակված է ՌԴ ԱԳՆ կայքում: Մոսկվան միջազգային հանրությանը կոչ է արել իրական ջանքեր ներդնել Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար և «հարգել Ղրիմի բնակչության ազատ կամարտահայտման իրավունքը»: ՌԴ ԱԳՆ-ն նաև ափսոսանք է

Արգամ Այվազյանը՝ իր նոր էսսեի մասին

Ընթերցողի սեղանին է դրվել ճանաչված հայագետ-նախիջեւանագետ Արգամ Այվազյանի «Աժդանական կամ Վիշապասար» պատկերազարդ պատմախոհական էսսե-գրքույկը: Հեղինակը ընթերցողին հայտնի է Նախիջեւանի եւ առհասարակ հայոց պատմամշակութային արժեքներին նվիրված 40-ից ավելի գրքերով: «Նախ նշեմ, որ գեղարվեստական ստեղծագործությանը՝ մասնավորապես էսսեի ու ակնարկների ժանրին դիմելն ու ստեղծագործելն ինձ համար սիրելի է: Նախիջեւանյան պատմական ու մշակութային անցուդարձերը իմ գիտական աշխատություններով ներկայացնելուց բացի,

Մեկնարկեց «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի տարածումը 70 համայնքում» նախաձեռնությունը

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում մեկնարկում է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) տարածումը 70 համայնքում» նախաձեռնության նոր փուլը, որով հանրապետության եւս 70 համայնք կմիանա Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգին: Այսօր նախաձեռնության նոր փուլի մեկնարկն ազդարարող միջոցառմանը ներկա ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ողջունեց ձեռնարկը` նշելով, որ

Միայն տղամարդ գրողներ եւ փոքրիկ աղջիկներ

Հարցազրույց Ալվարդ Պետրոսյանի հետ -Այսօր, ինչպես անցյալ դարի 80-ականների վերջին, նախկին սովետմիության տարածքը եռացող խառնարան է հիշեցնում. մեր աչքի առաջ աշխարհի վերաբաժանման հերթական գործընթացներն են ընթանում, եւ ավելի քան պարզորոշ է՝ նախկին երկաթյա վարագույրին փոխարինելու է գալու մի նոր վարագույր: Աշխարհը փոխվել է եւ այն, որ մեր օրերում երկու բեւեռները բաժանող վարագույրը մետաղական չի լինի,

Գյուղատնտեսության փոխնախարար. «Ծխեցրեք եւ առատ ոռոգեք» (Տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ զգուշացրեց, որ ամսվա վերջում՝ ջերմաստիճանի կտրուկ անկման դեպքում, Հայաստանի ողջ տարածքում կարող են լինել ցրտահարություններ: «Արարատյան հարթավայրում, նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում, Սյունիքի հովիտներում կարող են վնասվել հիմնականում ծիրանենիները, սալորենիները, կեռասենիները: Ցածրադիր հատվածներում կարող են վնասվել վաղահաս խաղողի վազերի առանձին բողբոջներ, իսկ Տավուշում՝ դեղձենին, որոշ կորիզավոր

УНИАН. «Պռավի սեկտոր»-ը և բռնություններին դեմ ակտիվիստները հավաքվել են Ռադայի մոտ

Ուկրաինայի խորհրդարանի մոտ վերսկսվել է «Պռավի սեկտոր» աջ ծայրահեղական խմբավորման ցույցը: Այնտեղ են հավաքվել նաև ակտիվիստներ, որոնք բռնության դեմ կոչերով են հանդես գալիս: Ինչպես փոխանցում է «Ունիան»-ը, հղում անելով «Ազատություն ռադիոկայան»-ի ուկրաինական ծառայությանը, ակտիվիստների ձեռքին պաստառներ են «բռնություն անողը Պուտինին է օգնում», «Պռավի սեկտոր, գնա քեզ խելք առ» գրություններով: Դրությունը Ռադայի մոտ հանդարտ է: Հավաքվածները՝

Արմեն Ռուստամյան. «Ճիշտ են արել, որ «դեմ» են քվեարկել» (Տեսանյութ)

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ է, իր գործընկեր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի նման կարծում, որ Հայաստանը ճիշտ է վարվել՝ ՄԱԿ-ում «դեմ» քվեարկելով՝ Ռուսաստանի գործողություններն անօրինական ճանաչելու բանաձեւին: Ավելին, նա կարծում է, որ ավելի լավ է բացահայտ «դեմ» քվեարկեինք, քան մյուս 58 երկրների նման «ձեռնպահ» լինեինք, որը նույն «ոչ կողմ»-ն է: Այսօր Ազգային

«Լուռ ակցիա»՝ ՍԴ-ի դիմաց (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մինչ Սահմանադրական դատարանի դահլիճում քննարկվում է Պարտադիր կենսաթոշակային կուտակային օրենքի սահմանադրականության, մասնավորապես՝ պարտադիր կուտակային բաղադրիչի սահմանադրականության հարցը, ՍԴ-ի դիմաց մի խումբ քաղաքացիներ մասնակցում են «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած «Լուռ ակցիային»:  Aravot.am-ի հետ զրույցում քաղաքացիները հիմնականում իրենց մտահոգությունն էին հայտնում, թե ՍԴ-ն կանխակալ մոտեցում է ցուցաբերելու, քանի որ դա է ցույց տալիս տարիների փորձը: Քաղաքացիներից մեկն

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031