Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում պահանջված չէ»

Մարտ 28,2014 14:30

«Լոռեցիների միավորում» ԲՀԿ նախագահ Մենուա Բրուտյանի կարծիքով՝
կուտակային կենսաթոշակային համակարգը չպետք է լինի պարտադիր

«Լոռեցիների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպության (ԲՀԿ) նախագահ Մենուա Բրուտյանի կարծիքով՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը Հայաստանում պահանջված չէ: «Առավոտի» հետ զրույցում նա ասում է, որ համակարգը կամավոր սկզբունքով 2011 թվականից կիրառության մեջ է եղել, արդյունքում, սակայն, որեւէ առարկայական, շոշափելի արդյունքներ չեն գրանցվել:
«Դա արդեն իսկ խոսում է հասարակական պահանջ չունենալու մասին, այսինքն` տվյալ համակարգը Հայաստանում պահանջված չէ»,- ասում է Մենուա Բրուտյանը: Չնայած դրան` Մենուա Բրուտյանը կարեւորում է կուտակային կենսաթոշակային համակարգը` առանց պարտադիր բաղադրիչի: «Կուտակային համակարգն ունի բավականին լավ կողմեր, պետք է ուսումնասիրեն միջազգային փորձը, պետք է հասկանալ նրա հեռանկարայնությունը: Իրականում Հայաստանի նման պետության համար այն բավականին կարեւոր համակարգ է, որը պետք է ներդնել, բայց այստեղ խնդիրը պարտադիր գործոնի մեջ է, պետք չէ լինի պարտադիր, այդ թվում՝ կիրառման մեթոդները եւ միջոցները: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու պետք է իմ միջոցները տնօրինի մի արտասահմանյան կազմակերպություն, որը որեւիցե ձեւով չի երաշխավորում իր գործունեությունը, հարց է առաջանում`արդյոք տվյալ համակարգը ՀՀ քաղաքացու շահերի՞ց է բխում, թե՞ ոչ: Իմ կարծիքով՝ մինչ օրս դրա պատասխանը չկա»: Նա նշում է, որ այս դեպքում կառավարությունը քաղաքացու տված հարկերի միջոցով երաշխավորում է մի ֆոնդի, որը եւ պետք է վերադարձնի տվյալ քաղաքացու գումարները. «Ստացվում է, որ կառավարությունը իմ մի գրպանի գումարը մյուս գրպանի գումարով երաշխավորում է: Եթե ՀՀ կառավարությունը օրենսդրական փոփոխությունների միջոցով ստեղծեր բերենպաստ բիզնես ներդրումային դաշտ, եւ իրականացներ պետական կարգավորում տվյալ ոլորտում, բնականաբար հստակ պայմաններով, ոլորտում ներգրավվող արտասահմանյան կազմակերպությունները հստակ ներդրումներ պետք է անեին իրենց երաշխիքային գումարներով, ոչ թե պետք է քաղաքացու տված հարկերից գոյացած բյուջեից տրվեր երաշխիք կուտակային համակարգին, այլ հենց տվյալ բիզնես կազմակերպությունը, ով պետք է տնօրինումը իրականացնի, ինքը եւ երաշխավորեր իր միջոցների հաշվին, որը հստակ վստահություն կառաջացներ քաղաքացու մոտ, իսկ այս պարագայում շատ լղոզված է այս ամենը»: Նման պարագայում, ըստ Մենուա Բրուտյանի, խախտվում է նաեւ քաղաքացիների ազատ ընտրություն կատարելու իրավունքը:

«Քաղաքացին ինքը պետք է ընտրի` որ կազմակերպության ծառայությունից է ցանկանում օգտվել: Այս պարագայում մենք զրկվում ենք նաեւ ընտրության իրավունքից:
Մենք ունենալու ենք մի քանի կազմակերպության մեջ ընտրություն, բայց դա կարծես թե պարտադրված ընտրություն է, դա մեր ընտրությունը չէ, եթե ես ընտրություն եմ կատարում, ես կարող եմ կատարել ընտրություն՝ ընտրելով կամ նույնիսկ չընտրելով: Չեմ ընտրում, դա իմ ընտրությունն է: Այս դեպքում մենք չընտրելու հնարավորությունից զրկված ենք»,- բացատրում է Մենուա Բրուտյանը` նկատելով, որ դա արդեն իսկ սահմանադրական իրավունքի խնդիր է, երբ որ քաղաքացուն զրկում են ազատ ընտրություն կատարելու իրավունքից:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31