Լրահոս
Օրվա լրահոսը

«Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը» գրքի շնորհանդեսը Վարդուհի Վարդերեսյանի մասնակցությամբ

Մարտ 28,2014 15:21

Ս. թ. մարտի 28-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մասնակցեց «Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը» գրքի շնորհանդեսին: Հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանն ու դեսպան Հեֆերնը ընթերցեցին գիրքը 40 երևանցի աշակերտներին: Այս ընթերցումը եզրափակում է ԱՄՆ դեսպանատան կողմից անցկացվող Կանանց պատմությանը նվիրված մեկամսյա միջոցառումների շարքը, որոնց նպատակն էր նշանավորել կանանց մեծ ներդրումը աշխարհի տարբեր մասերում:

Կլարա Բարտոնը իմաստուն առաջնորդ էր և հերոս, ով կերտեց ամերիկյան պատմությունը և իր համառ աշխատանքի շնորհիվ արժանացավ միջազգային ճանաչման: Բացի ուսուցիչ և ամերիկյան քաղաքացիական պատերազմի տարիներին բուժքույր աշխատելուց, Բարտոնը 1881-ին հիմնադրել է Ամերիկյան Կարմիր խաչը: 19-րդ դարի վերջին այս հրաշալի կնոջ ջանքերի շնորհիվ փրկվեցին ավելի քան 50 000 հայերի կյանքեր:

Գրքի հիմքում Կլարա Բարտոնի կենսագրականն է: ԱՄՆ դեսպանատունը գիրքը անվճար կտրամադրի գրադարաններին և դպրոցներին:

ԱՄՆ դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31