Օրվա լրահոսը
Նախագահի երիտասարդական մրցանակի համար պայքարը շարունակվում է
Երեւան, 28 մարտի, 2014թ.: Մարտի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ դասական երաժշտության բնագավառում «Երգեցողություն» անվանակարգում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի երիտասարդական մրցանակի ընտրական փուլը: Հատկանշական է, որ այս տարի ժյուրիի կազմում է նաեւ աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: Ընտրական փուլին մասնակցած 16 դիմորդներից եզրափակիչ փուլ են անցել Մարիա Սարդարյանը, Աբգար Սարգսյանը, Լուիզա Երեմյանը,
ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում զինծառայողը մահացել էր դիպուկահարի կրակոցից. նա ընդամենը մեկ տարվա զինծառայող էր. NEWS.am
ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում 19-ամյա զինծառայող Արայիկ Ռոմիկի Բաբայանը մահացել է դիպուկահարի կրակոցից: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝ նա Ստեփանակերտից էր եւ բանակ էր զորակոչվել 2013թ գարնանը: Դեպքը եղել է Մարտունիում, զինծառայողը մահացել է տեղում՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքից: Հիշեցնենք, որ մարտի 27-ին՝ ժամը 13:10-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան
Պետք ձեռնարկվեն միջոցներ փաստաբանների հանդեպ վիրավորական խոսքեր հնչեցնելու կանխարգելման ուղղությամբ
ՀՀ փաստաբանների պալատում երեկ՝ մարտի 27-ին, տեղի է ունեցել ակումբի նիստ, որտեղ քննարկվել են քայլեր ուղղված վերջին շրջանում փաստաբանների հանդեպ վիրավորական խոսքեր հնչեցնելու և փաստաբանին իր վստահորդի հետ նույնացնելու կանխարգելմանը: Հանդիպմանը ներկա են գտնվել շուրջ երեսուն փաստաբաններ, ովքեր հանդես են եկել ելույթներով մասնավորապես Նորայր Նորիկյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Ռուբեն Բալոյանը, Երվանդ Վարոսյանը, Երեմ Սարգսյանը, Մարինե Թովմասյանը,
Գյումրու շինհրապարակների դատարկությունն էլ ավելի է հուսալքում անօթևան ընտանիքներին. Շիրակ կենտրոն (Տեսանյութ)
Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած և բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում հաշվառված ևս 430 ընտանիքներ պետության կողմից բնակարանային փոխհատուցում պետք է ստանային դեռ 2013 թվականին, սակայն այդ բնակարանների շինարարությունը մինչև օրս նույնիսկ չի մեկնարկել: Ինչպես «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, այնպես էլ այդ 430 բնակարանների շահառուներ ճանաչված տասնյակ անօթևաններ պարբերաբար այցելում են Մուշ-2 թաղամասի հարևանությամբ գտնվող շինհրապարակ՝
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում, BMW-ն մխրճվել է բարձր լարման էլեկտրասյան մեջ. shamshyan.com
Այսօր՝ մարտի 28-ին,ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Արարատի մարզի Ոսկու կորզիչ ֆաբրիկա (ԶՈԴ) բանավանի ճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ 55-ամյա Լևոն Սարգսյանը իր կողմից վարած BMW մակնիշի 34 DՏ 839
Գունավոր հեղափոխությունները և մենք
Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված մեզանում անընդհատ հնչեցվում էր հետևյալ հարցը` ինչո՞ւ՞ Հայաստանում մայդան չի ձևավորվում: Հիմա էլ է ժամանակ առ ժամանակ նույն հարցը հնչում, և այդ է պատճառը, որ որոշեցինք ևս մեկ անգամ այդ հարցին անդրադառնալ: Ով ով, բայց հայերս «մայդաններին» խանդով ու կարոտով վերաբերվելու իրավունք չունենք, որովհետև մենք մայդան ունեցել ենք դեռևս 1988-ին, այնուհետև`
Օմբուդսմենի հայտարարությունը «Հարսնաքարի գործով» դատաքննության ընթացքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ
Օրերս Կարեն Անդրեասյանին էր դիմել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը՝ հայտնելով մարտի 24-ին Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վահե Ավետյանի մահվան վերաբերյալ քրեական գործով դատավճռի հրապարակման ժամանակ և դրանից հետո իր հասցեին հնչած անհարգալից և սպառնալից խոսքերի վերաբերյալ: Ցավալի է, որ այդպիսի դեպքերը եզակի բնույթ չեն կրում: Վերջերս,
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Միհրան Մելքոնյան անուն ազգանունով աշխատակից չունի
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկություններ է ստացել Սպիտակ և Վանաձոր քաղաքի բնակիչներից, որ Միհրան Մելքոնյան անունով երիտասարդը հանդես է գալիս որպես կազմակերպության ներկայացուցիչ տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և ֆիզիկական անձանց շրջանում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մշտապես խրախուսում է մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստերի բացահայտման, տարածման և ահազանգման գործում ՀՀ քաղաքացիների ակտիվությունը և նախաձեռնողականությունը:
Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից
Մարտի 28-ին, ժամը 04.51-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Խանջյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել դաշտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ինֆինիտի» մակնիշի 34 VS 359 պետհամարանիշի ավտմեքենան: *** Մարտի 27-ին, ժամը 19.22-ին ահազանգ է ստացվել, որ
«Արարատը» առավելության հասավ Կուրսկի «Ուրագանի» նկատմամբ
Ինտերնետ բոուլինգի մրցաշարի շրջանակներում երեկ Երեւանի «Արարատը» հանդիպեց Կուրսկ քաղաքի «Ուագանի» հետ ու հաղթանակ տարավ: Անհատական մրցաշարում մեր թիմը առավելության հասավ 2:1 հաշվով, թիմային պայքարն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 եւ ընդհանուր հաշվարկով հաղթանակը գրանցվեց «Արարատի» հաշվին՝ 8:6: Երեւանի «Մեդիան» նույն քաղաքի իր մրցակիցների հետ կհանդիպի հաջորդ հինգշաբթի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Ուկրաինայի դեպքերից հետո Հայաստանի ընդդիմությունը դիմել է Տարոն Մարգարյանին՝ Երեւանի Ցախի մեյդան թաղամասը Ցախի մայդան վերանվանելու առաջարկությամբ:
Դալուզյանը առանց շտապելու պատրաստվում է աշխարհի առաջնությանը
Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ Մելինե Դալուզյանը չի ընդգրկվել Եվրոպայի առաջնություն մեկնող հավաքականի կազմ, ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը պատասխանեց. «Մելինեն դեկտեմբեր ամսին ծնկի եւ արմունկի վիրահատություններից հետո ապաքինվել եւ սկսել է մարզումները: Անցած երեք ամիսների ընթացքում դժվար է այնքան մարզավիճակ ձեռք բերել, որպեսզի պատրաստ լինես Եվրոպայի առաջնության պես լուրջ մրցաշարին: Եվ դրա
«Արտաքին դաշտում Հայաստանն այլեւս գործոն չի հանդիսանում»
Քիչ առաջ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում ընդունվեց «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» անվանմամբ բանաձեւը, որը չի ճանաչում Ղրիմում անցկացված հանրաքվեի օրինականությունը: Չնայած ավելի վաղ տարածված տեղեկատվության, թե Հայաստանը ձեռնպահ կմնա քվեարկելիս, Հայաստանի ներկայացուցիչը դեմ քվեարկեց բանաձեւին: Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն էլ օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում արձանագրել էր, որ Ղրիմի հանրաքվեն «ազատ կամարտահայտման
Էդուարդ Շարմազանով. «ՀՀԿ-ի քաղաքական օրակարգում վարչապետի եւ առհասարակ կառավարության փոփոխության հարց չկա»
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որը վարում էր ՀՀԿ ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի` ՄԱԿ-ում Ուկրաինայի ամբողջականության հարցի վերաբերյալ դեմ քվեարկելու մասին ասաց. «ՌԴ-ն մեր դաշնակիցն է»: Նա տեղեկացրեց, որ նիստում հիմնականում քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր: Էդուարդ Շարմազանովը, մասնավորապես, ասաց, որ ամփոփել
«Արտավազդ» երկու մրցանակ` Գյումրու թատրոնի «Առնետներին». (Ֆոտոշարք)
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանը Aravot.am-ին հայտնեց, որ քիչ առաջ ավարտված «Արտավազդ» մրցանակաբաշխությանը Գյումրու թատրոնի նորանշանակ գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը արժանացել է «Արտավազդ» մրցանակի` որպես տարվա լավագույն ռեժիսոր, իսկ նույն ներկայացման նկարչական ձևավորող Սեդրակ Վելեկոդնին դարձյալ արժանացել է «Արտավազդ»-ի` որպես տարվա լավագույն նկարչական ձևավորող: Մի խոսքով, «Առնետներ» ներկայացումը երկու «Արտավազդ» մրցանակ
Ռեկտորի պաշտոնակատարը վերջ տվեց դրամահավաքին. (Տեսանյութ)
Այսօր ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը ժողով էր հրավիրել, որին մասնակցում էին Պոլիտեխնիկի ավագ դպրոցի ծնողները, ծնողկոմիտեի եւ ՀՊՃՀ ուսխորհրդի նախագահները, ուսումնական գծով պրոռեկտորը, աշխատակազմի ղեկավարը եւ ավագ դպրոցի տնօրեն Համլետ Մարտիրոսյանը: Շեշտելով դպրոցի բարձր վարկանիշը՝ պարոն Թոքմաջյանն անդրադարձավ որոշ երեւույթների, որոնք անհարիր համարեց ավանդույթներ ու կրթության բարձր որակ ունեցող դպրոցի համար: Ռեկտորի պաշտոնակատարը
Սյունիքի 1-ին մարզպետը՝ Սուրիկ Խաչատրյանի սեփականություն դարձած իր բնակարանի մասին
Սյունիքի առաջին մարզպետ (2005-2008թթ.) Սուրեն Աբրահամյանը Aravot.am-ին պատմեց, թե ինչպես է Կապանի քաղաքապետարանից նվեր ստացած իր երեք սենյականոց բնակարանը հիմա դարձել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանինը: «Պատերազմի ավարտից հետո, երբ ես մնացի Սյունիքի մարզպետ, Կապանի քաղաքապետարանը Շահումյան փողոցի վրա գտնվող երեք սենյականոց բնակարանը տրամադրեց ինձ: Երբ ավարտեցի իմ առաքելությունը Սյունիքում եւ նշանակվեցի Երեւանի քաղաքապետ,իմ այդ
Ավակովը, Շատվորյանը և Մխիթարյանը Ղրիմում «անցանկալի անձանցից» են
Ղրիմի իշխանությունները ուկրաինացի պաշտոնյաների ցուցակ են հրապարակել, որոնք թերակղզում անցանկալի անձ են հայտարարված: Այս մասին ասվում է ինքնավար հանրապետության խորհրդարանի կայքում: Ընդհանուր առմամբ «պերսոնա նոն գրատա» են հայտարարվել 320 հոգի, այդ թվում՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը, Ռեգիոնների կուսակցության պատգամավորներ և գործարարներ Վիլեն Շատվորյանը և Նվեր Մխիթարյանը: Ցուցակի մեջ են նաև Ուկրաինայի նախագահի
«ՌԴ-ն Ուկրաինայի սահմանների մոտակայքում ուժային կառույցների ավելի քան 30 հազար ծառայող է կուտակել». «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի պաշտոնյաների համաձայն, որ դեռևս հստակ հայտնի չէ, թե ինչպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում օգտագործել Ուկրաինայի հետ սահմանի մոտակայքում տեղակայված ստորաբաժանումները, սակայն իրավիճակի զարգացումը կարող է բավականին վտանգավոր լինել Ամերիկյան և եվրոպական հատուկ ծառայությունների գնահատականների համաձայն, Արևելյան Ուկրաինայի սահմանների մոտակայքում Ռուսաստանը կուտակել է ռազմական և ռազմականացված միավորումների ավելի քան 30 հազար ծառայող: Այս
Հայաստանի ծանրորդների առջեւ Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճելու խնդիր չի դրված
Ապրիլի 3-13-ը Թել Ավիվում կայանալու են ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց 93-րդ եւ կանանց 27-րդ առաջնությունները: Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականներն այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Աբովյան քաղաքում: Aravot.am-ը հավաքականների գլխավոր մարզիչներից հետաքրքրվեց, թե ովքե՞ր են Իսրայելում մրցահարթակ մտնելու եւ ի՞նչ խնդիրներ են դրված ծանրորդների առջեւ: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը տեղեկացրեց, որ Թել Ավիվ
Սուրիկ Խաչատրյանի գործով դիմելու է նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարան
Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հայցն ընդդեմ ՀՔԾ-ի եւ գլխավոր դատախազության: Հիշեցնենք, որ պարոն Հարությունյանը դատարանում վիճարկում էր նշված կառույցների անգործությունը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու նրա մերձավորների կողմից մի շարք հանցագործությունների մասին իր հրապարակումների հիման վրա քրեական գործ չհարուցելու վերաբերյալ: Պարոն Հարությունյանը պահանջել
«Պրակտիկայի ղեկավարը պոտենցիալ գործատու է». (Ֆոտոշարք, տեսանյութ)
Այսօր՝ մարտի 27-ին, Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի Միջազգային Լրագրություն գիտաուսումնական կենտրոնի ուսանողները ներկայացրեցին իրենց արտադրական փորձաշրջանի հաշվետվությունը: 4-րդ կուրսի ուսանողները իրենց վեցշաբաթյա փորձաշրջանը սկսել էին փետրվարի 10-ին եւ ավարտել մարտի 21-ին: Մոտ 50 ուսանող իր առաջին քայլերը կատարեց «Առավոտի», «168 ժամի», News.am-ի, «Ազատություն» ռադիոկայանի, «Երկիր Մեդիայի», «Հանրային ռադիոյի», «Մեդիա կենտրոնի», «Մեդիա գրուպի»-ի
Հայաստանը դեմ քվեարկեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցող բանաձեւին. ilur.am
Հայաստանը դեմ քվեարկեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցող բանաձեւին Քիչ առաջ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում ընդունվեց «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» անվանմամբ բանաձեւը: Բանաձեւը չի ճանաչում Ղրիմի թերակղզում մարտի 16-ին անցկացված հանրաքվեի օրինականությունը: Հայաստանի ներկայացուցիչը դեմ քվեարկեց բանաձեւին: Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, թե Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու բանաձեւին: Այսպիսով, Հայաստանը վերահաստատեց Ղրիմի հանրաքվեի արդյունքները ճանաչելու վերաբերյալ
Գորիսի քաղաքապետը չի բացառում, որ կառաջադրի իր թեկնածությունը
Հունիսի 8-ին Գորիսում համայնքի ղեկավարի ընտրություն է կայանալու: Գորիսի գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանից հետաքրքրվեցինք, թե իր թեկնածությունը պատրատվո՞ւմ է առաջադրել առաջիկա ընտրությանը: Վերջինս պատասխանեց, որ դեռ վաղ է խոսել դրա մասին, բայց միեւնույն ժամանակ չժխտեց իր թեկնածության առաջադրման հավանականությունը: «Քաղաքական որոշում պետք է կայացվի, հանրապետական կուսակցությունը պետք է որոշի թեկնածության առաջադրման հարցը: Ես ցանկություն ունեմ
CNN. Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու հավանականությունն ավելի մեծ է. ԱՄՆ հետախուզություն
ԱՄՆ հետախուզության ծառայությունները Կոնգրեսին եզրակացություն են ներկայացրել, որ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինայի Արևելք ավելի մեծ հավանականություն ունի, քան իրենք նախկինում պատկերացնում էին: Հաղորդում է «Սի Էն Էն»–ը: Ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ թեպետ լիովին վստահ չեն, սակայն վերջին երեք-չորս օրվա ընթացքում հայտնվել են տագնապալի նշաններ, ինչի հիման վրա եկել են նման եզրահանգման: Զեկույցում ասվում է՝ «խորը
ՀՀԿ ԳՄ նիստը մեկնարկեց. (Տեսանյութ)
Այս պահին մեկնարկում է ՀՀԿ ԳՄ նիստը, որին մասնակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ական կարկառուն ներկայացուցիչները քիչ-քիչ հավաքվեցին ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ: Նրանց շարքում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Սամվել Բալասանյանը սկսե՞լ է պատժել Սպարտակ Ղուկասյանին. (Տեսանյութ)
Այսօր Շիրակի մարզի ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանի հետ հանդիպման ժամանակ Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի աշխատակիցներից մեկը ոստիկանապետից հետաքրքրվեց, թե նա ստացե՞լ է արդյոք քաղաքապետարանից իր կառույցին հասցեագրված գրությունը` Գյումրու թիվ 22 միկրոավտոբուսային երթուղու սպասարկման պայմանագրի լուծման վերաբերյալ: Այնուհետ աշխատակիցը մանրամասնեց, որ այդ երթուղին շահած «Սրընթաց ուղիներ» ՍՊԸ-ն կառավարության որոշումներն է խախտել, մասնավորապես մրցույթով շահած մեքենաների քանակը
Փոխվարչապետն ընդունեց Քուվեյթի համալսարանի պատվիրակությանը
ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Քուվեյթի համալսարանի ռեկտոր Աբդ- ալ Լատիֆ Ահմադ ալ-Բադրի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը: Փոխվարչապետը ողջունելով պատվիրակության այցը Հայաստան` նշեց, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս բարեկամ Քուվեյթի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը, եւ այդ
«Պուտինը Հիտլերը չէ, Պուտինը Հենդերբուրգն է». Սերգեյ Մինասյան
«Ղրիմի հանրաքվեն կեղծիք է, դա կամարտահայտման միջոց չէր»,- այսօր՝ մարտի 27-ին, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում տեղի ունեցած սեմինար-քննարկման ընթացքում հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանության խորհրդական Իգոր Սյատոսլավովիչ Ռոմանը: Սեմինար-քննարկման թեման էր «Ճգնաժամ Ուկրաինայում. Ի՞նչ ազդեցություն կարող է այն գործել միջազգային հարաբերությունների վրա»: Իգոր Ռոմանի խոսքերով՝ Ուկրաինայի Ռուսաստանի հետ տնտեսական նոր մակարդակի հարաբերությունները եւ


















































