Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի քաղաքապետը չի բացառում, որ կառաջադրի իր թեկնածությունը

Մարտ 27,2014 20:43

Հունիսի 8-ին Գորիսում համայնքի ղեկավարի ընտրություն է կայանալու: Գորիսի գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանից հետաքրքրվեցինք, թե իր թեկնածությունը պատրատվո՞ւմ է առաջադրել առաջիկա ընտրությանը: Վերջինս պատասխանեց, որ դեռ վաղ է խոսել դրա մասին, բայց միեւնույն ժամանակ չժխտեց իր թեկնածության առաջադրման հավանականությունը:

«Քաղաքական որոշում պետք է կայացվի,  հանրապետական կուսակցությունը պետք է որոշի թեկնածության առաջադրման հարցը: Ես ցանկություն ունեմ կրկին առաջադրվելու, բայց կախված է կուսակցության որոշումից, ժամանակը գա՝ պարզ կդառնա», – ասաց ՀԿԿ-ական Գորիսի համայնքի ղեկավարը եւ անկեղծացավ, որ առաջադրվելու դեպքում  հավանական է  համարում իր ընտրվելը՝ դա պայմանավորելով համայնքում կատարած 14 տարվա իր գործունեությամբ:   Նշենք, որ Նելսոն Ոսկանյանը արդեն 14 տարի է անընդմեջ ղեկավարում է համայնքի ղեկավարի պաշտոնը: Մեր ունեցած տվյալներով՝ Գորիսում որպես քաղաքապետի հավանական թեկնածուներ շրջանառվում են նաեւ երիտասարդ գործարար, ռադիոէլեկտրոտեխնիկական սարքերի արտադրությամբ զբաղվող «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանի, ինչպես նաեւ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր որդու՝ Սասուն Խաչատրյանի, անունները: Տիգրան Կարապետյանը մեզ հետ ունեցած զրույցում չէր բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ երիտասարդ գործարարին սատարելու մտադրություն ունի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, իսկ Սասուն Խաչատրյանին՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Մեզ հետ զրուցած մի շարք  գորիսեցիներ նշել էին, որ ցանկանում են Գորիսի հաջորդ քաղաքապետը  լինի նոր անձնավորություն ու ամենակարեւորը՝ Սուրիկ Խաչատրյանի թիմակիցներից չլինի:

Համայնքի ղեկավարի թեկնածուների գրանցումը կկատարվի  մայիսի 9-ից մինչեւ 14-ն ընկած ժամանակահատվածում, իսկ նախընտրական քարոզչությունը կմեկնարկի   մայիսի 21-ին ու կավարտվի հունիսի 6-ին:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31