Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու շինհրապարակների դատարկությունն էլ ավելի է հուսալքում անօթևան ընտանիքներին. Շիրակ կենտրոն (Տեսանյութ)

Մարտ 28,2014 11:18

Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած և բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում հաշվառված ևս 430 ընտանիքներ պետության կողմից բնակարանային փոխհատուցում պետք է ստանային դեռ 2013 թվականին, սակայն այդ բնակարանների շինարարությունը մինչև օրս նույնիսկ չի մեկնարկել:

Ինչպես «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, այնպես էլ այդ 430 բնակարանների շահառուներ ճանաչված տասնյակ անօթևաններ պարբերաբար այցելում են Մուշ-2 թաղամասի հարևանությամբ գտնվող շինհրապարակ՝ տեսնելու, թե արդյոք շինարարական աշխատանքները վերսկսվե՞լ են: Սակայն այդպես էլ չի հաջողվում տեսնել աշխատանքային եռուզեռ:

Այսօր մեր հերթական այցելության ընթացքում հանդիպեցինք և զրուցեցինք մի խումբ անօթևան գյումրեցի կանանց, ովքեր նույնպես հերթական անգամ եկել էին շինհրապարակ:

Ներկայացնում ենք նրանց խոսքը՝ առանց մեկնաբանության:

Նյութի մանրամասները կարդացեք Շիրակ կենտրոնի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31