Օրվա լրահոսը
Աշոտ Աղաբաբյանը հոգեւոր կյանքով ապրում է Աշոտ Նավասարդյանի հետ
Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 64 տարեկան: Այս առիթով ՀՀԿ-ական մի խումբ պատգամավորներ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը մտաբերեց Աշոտ Նավասարդյանի հետ աշխատած տարիները. «Գերագույն խորհրդում պատգամավորներ էինք, եւ միասին մեծ ճանապարհ ենք անցել: Ազնվագույն եւ պարկեշտ
Յուրի Վարդանյանի որդու դատական նիստը կրկին հետաձգվեց (Տեսանյութ)
Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահող դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, կայացավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հերթական դատական նիստը: Այսօրվա նիստին ներկայացել էր հրավիրված երեք վկաներից միայն մեկը՝ դատաբժշկական փորձաքննություն իրականացրած հանձնաժողովի նախագահ, դատաբժշկական փորձագիտական եւ կազմ մեթոդական բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր,
Րաֆֆի Հովհաննիսյանն այն մասին, թե ինչու են տարբերվում «Ժառանգության» անդամների կարծիքները ՄԱԿ-ում ՀՀ քվեարկության շուրջ
Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած «Ժառանգություն» կուսակցության հանրահավաքից հետո Aravot.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե իրականում ինչո՞ւ գնաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ բանակցության` ակնկալելով իշխանափոխություն մի կուսակցության հետ, որը թե խորհրդարանական, թե Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ տարբեր կուսակցությունների ու «Ժառանգության» պնդմամբ` ընտրակաշառք է բաժանել: Ի պատասխան մեր հարցի, պարոն Հովհաննիսյանն ասաց.«Ժամանակի ընթացքում մեզ
Գյումրու քաղաքապետի բողոքը ոստիկանապետին. «Ո՞նց կարող է սեփական խանութ լինել փողոցի ուղիղ կենտրոնում»
Երեկ Գյումրու քաղաքապետարանում Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանի հետ հանդիպման ժամանակ խոսք ընկավ նաև փողոցային առևտրից: Գյումրու քաղաքապետարանի առևտրի բաժնի աշխատակիցներից մեկը ոստիկանապետից հետաքրքրվեց, թե ե՞րբ են պայքարելու փողոցային առևտրի դեմ ու արժանացավ բավական կոպիտ պատասխանի: Ոստիկանապետը հասկացրեց, որ սոցիալապես անապահով, աշխատատեղերից զուրկ քաղաքում քաղաքապետարանը ոչ թե պետք է մարդու հացը կտրի, այլ օգնի ապրելուն:
Լյուքս Ստեփանյանի մայրն ամբաստանյալին. «Իմ զինվոր բալին ինձ տուր». (Տեսանյութ)
Ներկայացվեցին իրեղեն ապացույցները
Այլընտրանքային ԵԿՄ-ն ԲՀԿ-ի հետ կապ չունի՞
Արդեն երկու օր է մամուլում տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո) եւ Ռուստամ Գասպարյանն արդեն երկու ամիս է, ինչ «դռնեդուռ ընկած» ազատամարտիկներ են որոնում։ Նրանք նպատակ ունեն «Երկրապահ» կամավորականների միության նման մի նոր կառույց սարքել՝ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ։ ԱԺ ազատամարտիկ պատգամավորները Գագիկ Ծառուկյանին խոստացել են միավորել բոլոր
ԲՀԿ-ն դգոհ է. Սիրիա մեկնած պատվիրակությունը «պետք է արտահայտեր ԱԺ համամասնությունը». «Ազատություն»
Մի խումբ պատգամավորների՝ Սիրիա մեկնելու նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվել Ազգային ժողովում։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ հայաստանցի պատգամավորների 6 հոգանոց խումբը մեկնել է Սիրիա։ Բացի իշխող ՀՀԿ-ից ու ընդդիմադիր «Ժառանգություն»-ից, խմբում այլ խմբակցության որևէ ներկայացուցիչ ներառված չէ։ Գործընկերները նշում են, որ տեղյակ չեն եղել այս այցից: Բացի այդ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար
Human Rights Watch. Թուքրիայի կողմից «YouTube» և «Twitter» կայքերի արգելափակումը խախտում է խոսքի ազատության իրավունքը. «Ամերիկայի ձայն»
«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը Թուրքիայի կառավարության կողմից «YouTube» և «Twitter» կայքերի արգելափակումը «խոսքի ազատության իրավունքի և տեղեկատվության հասանելիության համար աղետալի հետևանքներ ունեցող քայլ» է անվանել: Կազմակերպությունը հորդորել է Թուրքիայի իշխանություններին վերականգնել օգտատերերի մուտքի իրավունքը դեպի անցյալ շաբաթ արգելափակված «YouTube» և «Twitter» կայքեր: «Human Rights Watch»-ի համաձայն, նման սահմանափակումները խախտում են Թուրքիայի կողմից մարդու իրավունքների
CBS. Ռուսաստանին շրջափակելու նպատակ չունենք. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանին կոչ է արել հետ տանել իր զորքերը Ուկրաինայի սահմանից և բանակցություններ սկսել Ուկրաինայի իշխանությունների հետ: «Հայտնի է և հստակ, որ զորավարժությունների անվան տակ այդ սահմանին մեծ քանակությամբ զորք է տեղակայված: Բայց դա այն չէ, ինչ Ռուսաստանը սովորաբար ձեռնարկում է», – Հռոմում ասել է Օբաման «Սի Բի Էս»-ին տված հարցազրույցում` ավելացնելով,
Մարզերում առաջիկայում կմեկնարկեն հինգերորդ հրատապ ծրագրի իրականացման աշխատանքները
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրի իրականացման հետ կապված հարցեր: ՀՀ կառավարության մարտի 19-ի նիստում ընդունված որոշմամբ շուրջ 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին` համայնքներում հրատապ խնդիրների լուծման նպատակով: Այս ծրագրով եւս, ինչպես նախորդ չորս հրատապ ծրագրերով, հիմնականում կիրականացվեն
Դեսպան Կիրակոսյանը մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրադրության կտրուկ սրման կապակցությամբ
Մարտի 27-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հանդիպմանը Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ հայտարարությամբ Քեսաբի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Խորը մտահոգություն հայտնելով Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրադրության կտրուկ սրման կապակցությամբ՝ ՀՀ դեսպանը նշեց, որ Թուրքիայի տարածքից ահաբեկչական խմբավորումների կողմից հայաբնակ Քեսաբի վրա տեղի է ունեցել հարձակում, որի արդյունքում տարհանվել է քաղաքի բնակչությունը: Դեսպան Կիրակոսյանը ուշադրություն հրավիրեց
Արծվիկ Մինասյան. «ՀՀ-ում կուտակայինի կնքահայրերը Տիգրան Սարգսյանը, Ներսես Երիցյանն ու Արտեմ Ասատրյանն են, ինչո՞ւ Հակոբյանը փոխեց հայրերին»
«Որքան գիտեմ Հայաստանում կուտակային համակարգի կնքահայրերը և հայրերը լրիվ ուրիշ մարդիկ են. վարչապետ Տիգրան Սարգսյանով, Ներսես Երիցյանով, Արտեմ Ասատրյանով: Թե ինչո՞ւ Հակոբ Հակոբյանը որոշեց փոխել համակարգի հայրերին, չգիտեմ»,-այսօր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականության քննությանը վերաբերող նիստի ավարտից հետո անդրադառնալով ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի այն հայտարարություններին,
Վարչապետն ընդունել է բնապահպանական ոլորտի մասնագետներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանին, ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանին, «Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» ՀԿ նախագահ Էրիկ Գրիգորյանին և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի և «Պատասխանատու հանքարդյունաբերության» կենտրոնի նախագահ Ալեն Ամիրխանյանին, ովքեր լիազորված են եղել ներկայացնելու
«Ժառանգության» հանրահավաքը Ազատության հրապարակում մեկնարկեց. (Տեսանյութ)
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «ժառանգություն» կուսակցության հրավիրած հավաքը: Իր մասնակցությամբ հավաքին աջակցություն է հայտնում «Ժողովրդավարական հայրենիք» ղեկավար Պետրոս Մաքեյանը: Մինչ հանրահավաքը սկսելը Եվրամիության եւ Հայաստանի դրոշներով հրապարակ մտավ «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն՝ իր աջակիցների հետ: Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է եկել, ասաց, որովհետեւ «Րաֆֆին է այստեղ»: Լրագրողների հետ զրույցում Պարույր Հայրիկյանն
Reuters. ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար կնշանակվի Նորվեգիայի նախկին վարչապետը
ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնության են եկել, որ դաշինքի նոր գլխավոր քարտուղար նշանակվի Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը: Հայտնում է «Ռոյթերս»-ը` հիմնվելով իր աղբյուրների վրա: «Այս թեկնածության շուրջ համաձայնություն կա», – լրատվականին հայտնել են ՆԱՏՕ-ից: Ներկայիս գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենին Ստոլտենբերգով փոխարինելու պաշտոնական հայտարարությունը սպասվում է, որ տեղի կունենա մարտի 28-ին: Ստոլտենբերգը 10 տարի եղել
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի քննությունը ՍԴ-ն կշարունակի երկուշաբթի
Քիչ առաջ ՍԴ-ում ավարտվեց ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների 36 պատգամավորների դիմումի հիման վրա գործի քննությունը, որով վիճարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ գործի քննությունը կշարունակվի երկուշաբթի՝ ժամը 10.00-ից: Այդ օրը հարցադրումներ կհղվեն Կենտրոնական բանկի և կառավարության որոշումները: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ճնշե՞լ են, խնդրե՞լ, աղաչել-պաղատել, թե՞…». ՄԱԿ-ի բանաձեւից հետո, Արեւմուտքը հնարավոր է այլ աչքով նայի Հայաստանին. «Մեդիալաբ»
Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող և Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող ՄԱԿ-ի բանաձևին Հայաստանի դեմ քվեարկելը ռազմավարական սխալ էր: Այս կարծիքին է քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը, ով նշում է, որ Հայաստանը պետք է ձեռնպահ քվեարկեր այդ բանաձևին: «Այս պահին Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է ակտիվ չեզոքության քաղաքականությունը: Եվ այդ իմաստով Հայաստանի ազգային պետական շահին համընկնում էր, որ
Բադալյան եղբայրների գործով նոր դատաքննություն է սկսվել
Նրանց փաստաբանը հույս ունի, որ քննության ընթացքում նոր հանգամանքներ ի հայտ կգան, որոնցով անդրադարձ կկատարվի նաեւ դատապարտված եղբոր արարքի որակմանը: Խուլիգանության մեջ մեղադրվող սպիտակցի երեք եղբայրների փաստաբաններից Ռուբեն Հակոբյանը մասնակի է գոհ ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած որոշումից: Դատարանը բեկանել է մեղադրյալներ Մացակ և Արմեն Բադալյանների նկատմամբ առաջին ատյանի դատարանի կայացրած մեղադրական դատավճիռն ու այն
Հանձնաժողովն անդրադարձել է դեղերի ոլորտին
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր կայացած բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստում քննարկվեցին դեղերի ոլորտին առնչվող հարցեր։ ՀՀ ԱՆ դեղերի բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը, ներկայացնելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, հիշեցրեց, որ նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին օրենքներից մեկը եղել է «Դեղերի մասին» ՀՀ գործող
Սերժ Սարգսյան․ «Մենք թաքցնելու ոչ մի բան չունենք: Թող գնան ուսումնասիրեն, ներկայացնեն հանրությանը»
Ռուսաստանի հետ գազային պայմանագրին և Հայաստանում գազի գնի ձևավորմանն է անդրադարձել նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում անցկացրած խորհրդակցության ժամանակ: «Ցանկացած լավագույն որոշում ընդամենը աշխատանքի կեսն է: Իհարկե, շատ լավ որոշում է ատոմակայանի նոր բլոկ կառուցելը, բայց լավ որոշում ունենալը գործի կեսն է միայն: Մենք պետք է կարողանանք ընդունված այդ որոշման
Զավեշտալի միջադեպ՝ ՍԴ-ում. «կուտակային հայրը», քաղաքացուն ձեռք «քցելն» ու Հակոբ Հակոբյանի՝ հարցից շեղվելը
«Դուք քաղաքացուն հարցրե՞լ եք, նա ուզու՞մ է, որ դուք իրեն ձեռք մեկնեք (Հակոբ Հակոբյանն իր խոսքում նշեց քաղաքացուն ձեռք «քցելու» մասին)»,-ՍԴ նիստերի դահլիճում ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին այսպիսի հարց հղեցին: Նշենք, որ ՍԴ-ն դեռ շարունակում է քննել ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների 36 պատգամավորների դիմումի հիման վրա գործը, որով վիճարկվում է «Կուտակային
«Թուրքիան իր հայտարարությամբ ծաղրում է միջազգային հանրությանը». թուրքագետ
«Ի տարբերություն նախկինում Հալեպում տեղի ունեցած հայկական համայնքի դեմ ուղղված գործողություններին՝ այս անգամ մեր մամուլը բավականին արագ ու շատ բարձր ու շատ ազդեցիկ ձեւով արձագանքեց»,- այսօր՝ մարտի 28-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Նա համարում է, որ Թուրքիայի ԱԳ նախարարի ելույթը հիմնված էր հենց հայկական լրատվամիջոցների արձագանքի վրա: Թուրքիայի այն հայտարարությունը, թե
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Զարուհի Հովհաննիսյան եւ Նարինե Մկրտչյան
Հրապարակախոս, քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանի եւ Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի միջեւ բանավեճը: Թեման՝ Հայաստանի քվեարկությունը ՄԱԿ-ում: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստը
Մարտի 28-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը, որը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ատյանի անդամ, ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը ներկայացրեց վերջերս Ֆրանսիա և Հունաստան կատարած իր աշխատանքային այցերի արդյունքները, նշեց, որ Ֆրանսիայի Վիեն և Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքների միջև կնքվել է բարեկամության հռչակագիր: Նա կարևորեց Արցախի և արտերկրի տարբեր բնակավայրերի
Վահան Բաբայանը իշխանություններին սպառնում է բարիկադներով եւ ցնցումներով (տեսանյութ)
Ազգային ժողովում կայացած ճեպազրույցների ժամանակ այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության երիտասարդ պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարեց, որ ապրիլի 28-ին ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը նախաձեռնում են անվստահության գործընթաց կառավարությանը: Նա ասաց, որ այսօր մեկնարկ է տրվում «անվստահության մեկամսյակին» եւ իրենք պահանջելու են ողջ կառավարության հրաժարականը՝ ոչ միայն վարչապետի.«Կառավարությունը պետք է ամբողջովին հեռանա, մեզ համար անիրատեսական է, որ հանրապետական
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
ԲՀԿ-ական պատգամավոր. «Թույլ չեմ տա, որ իմ ու քաղաքապետի արանքը որևէ մեկը տեղավորվի»
Մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանի ու մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Մուշեղ Պետոյանի հարաբերությունները խիստ լարվել են: Այս պատճառով տապալվում են նաև Արթիկի ավագանու նիստերը. ավագանու անդամ է նաև պատգամավորի հայրը` Թուրինջ Պետոյանը: Եվ բանը հասել է նրան, որ Պետոյանները որոշել են պաշտոնանկ անել քաղաքապետին, որին և սատարել էին ՏԻՄ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է հաղթողներին
Քաղաքապետարանի ճեմասրահում ամփոփվել են Երևան քաղաքի դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները: Օլիմպիադայի երևանյան մասնակիցներին շնորհավորել և պարգևներ է հանձնել Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երևանի համար 2 ավագ դպրոցի թիմը, ում և հանդիսավորությամբ ոսկե մեդալներն ու հաղթական գավաթը հանձնել է անձամբ քաղաքապետը: Երկրորդ և երրորդ հորիզոնականները


















































