Օրվա լրահոսը

Հայկական մեղրը լավագույնն է ճանաչվել թուրք-ադրբեջանական հանձնաժողովի կողմից (Տեսանյութ) 

Չնայած Հայաստանում խոչընդոտում են այն սպառել դրսի շուկայում

ՀՀ դպրոցականները նվաճել են 6 մեդալ և 3 գովասանագիր

Մեկնարկել են դպրոցականների 2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաները: ՀՀ դպրոցականների հավաքականը հուլիսի 3-13-ը մասնակցել է “Մաթեմատիկա” առարկայի 55-րդ միջազգային օլիմպիադային, որն անցկացվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Հայաստանի հավաքականը նվաճել է 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ և 3 գովասանագիր: ՀՀ դպրոցականների “Մաթեմատիկա” առարկայի թիմը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դասախոս Սմբատ Գոգյանը:”Մաթեմատիկա” առարկայի միջազգային

Ոստիկանները Երևանում վնասազերծել են հասարակական վայրերում բացահայտ ցինիզմ դրսևորող և ձեռնաշարժությամբ զբաղվող երիտասարդին. shamshyan.com

Հուլիսի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները Երևանի Հաղթանակ կամրջի մոտից բերման են ենթարկել Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ, 20-ամյա Դավիթ Միքայելյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հասարակական վայրերում բացահայտ ցինիզմ դրսևորելու և ձեռնաշարժությամբ զբաղվելու համար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Դ. Միքայելյանը խոստովանել է, որ տարբեր

Աղքատության և գործազրկության կործանարար հետևանքները. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Գյումրու տնակային ավաններում հաճախակի հանդիպում են առկա համատարած գործազրկության պատճառով արտերկրում աշխատանք փնտրողների քայքայված ընտանիքների: Անգամ հանդիպում ենք դեպքերի, երբ աղքատության ճիրաններում հայտնված անձինք դիմում են ծայրահեղ հուսահատ քայլերի, այդ թվում՝ ինքնասպանության փորձի: Առավել ծանր է մանկահասակ երեխաներ ունեցող անօթևան ընտանիքների վիճակը: Ներկայացվող տեսանյութը Գյումրու խարխուլ վագոն-տնակներից մեկում վարձով բնակվող, երեք մանկահասակ

«Տխուր հուշարձաններ» շարքից. Արյան երկու բիծ

«Տխուր հուշարձաններ» շարքից՝ վերահրապարակում ենք 1989 թվականի հուլիսի 10-ին «Երեկոյան Երևան» N 160 (9531) թերթում հրապարակված մի հոդված: Հիշեցնենք, որ «Տխուր հուշարձաններ» շարքի հոդվածները տրամադրում է Գևորգ Տեր-Գաբրիելյանը: Ուզում եմ պատմել երկու մարդու մասին՝ սերնդակիցների, ժամանակակիցների, բախտակիցների։ Առաջինը Հովհաննես Դավթյանն է՝ Վանյա քեռին, որն այս աշխարհից հեռացավ, երբ ես ընդամենը տասներկու տարեկան էի։ Դրա համար

37 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 59-ը` առանց համապատասխան փաստաթղթերի

Հուլիսի 7-ից մինչև հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 96 տրանսպորտային միջոց. 37 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 59-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: Երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար 1 բեռնատար ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել

Ամառային դպրոցում լրագրողները ծանոթացան Հայոց ցեղասպանության լուսաբանման հիմնահարցերին

Հուլիսի 11-12-ը «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի կողմից լրագրողների համար կազմակերպվել էր երկօրյա ամառային դպրոց՝ «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության հիմնահարցերը» խորագրով։ Մասնակցում էր 22 լրագրող ինչպես երևանյան, այնպես էլ մարզային և սփյուռքի լրատվամիջոցներից։ Լրագրողների համար տարբեր թեմաներով դասախոսություններ կարդացին մասնագետները, ամառային դպրոցի մասնակիցները դիտեցին Ցեղասպանության թեմայով ֆիլմեր, ստացան արժեքավոր

Ո՞վ կլինի Հայաստանի հաջորդ նախագահը – 3

Եթե համոզված լինեինք, որ սահմանադրական փոփոխություններն իրականություն կդառնան, վերնագրում ոչ թե «նախագահ կգրեինք», այլ` «վարչապետ», կամ` պայմանական մեկ այլ բառ: Սակայն, այս պահի դրությամբ, Հայաստանում նախագահն է ամեն ինչ որոշողը, դրա համար էլ վերնագրում շարունակում ենք «նախագահ» գրել: Ինչքան էլ առաջին ու երկրորդ նախագահները դժգոհեն ներկա իրավիճակից ու անձամբ Սերժ Սարգսյանից, իրենք երկուսն էլ իրենցից

Աշխարհի առաջնության հանրային դիտման վայրերում հասարակական կարգի խախտման դեպքեր չեն արձանագրվել (Տեսանյութ)

Արդեն մեկ ամիս աշխարհը բռնած ֆուտբոլային տենդը չշրջանցեց նաև Հայաստանը: Բնակա՛ն է: Եթե մենք ֆուտբոլային տերություն էլ չենք, համենայնդեպս այդ հրաշալի խաղը սիրելու և վայելելու գեղեցիկ ավանդույթներ ունենք, որոնք տարեցտարի հարստանում են նաև եվրոպական ու համաշխարհային ավանդույթներով: Հայկական ֆուտբոլասիրությունը բնակարաններից տեղափոխվում է սրճարաններ, գարեջրատներ, հատուկ բացօթյա վայրեր, որտեղ մեծ էկրանների առաջ հավաքված հարյուրավոր մարդիկ միահամուռ

Յուրաքանչյուր նախագահ իր պարտքն է համարում Սահմանադրությունը փոփոխել

Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում տեղի ունեցավ «Սահմանադրական բարեփոխումների թեմայով սեմինար-քննարկում, որը կազմակերպել էր «Քաղաքացիական զարթոնք» հասարակական կազմակերպությունը: Սեմինարին մասնակցում էին տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկայացնելով Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը՝ «Քաղաքացիական զարթոնք» ՀԿ-ի նախագահ Տիրայր Մուրադյան ասաց, որ այն դրվել է հանրային քննարկման, որին, սակայն կողմ են ընդամենը մի քանի քաղաքական ուժեր: Սեմինարի ժամանակ մանրակրկիտ ներկայացվեց երկրի

«Արմավիր» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքում որևէ մեկի մոտ «սուր մենինգիտ» չի ախտորոշվել

«Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակված տեղեկատվության կապակցությամբ հայտնում ենք, որ «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում «սուր մենինգիտ» ախտորոշմամբ հիվանդներ կամ մենինգիտի կասկածելի դեպքեր չկան: Ներկա պահին ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացված է 18 հիվանդ` «աղիքային վարակ» ախտորոշմամբ։ Բոլոր 18 հիվանդի մոտ առկա են աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններ, որոնք, ըստ լաբորատոր հետազոտության արդյունքների, որևէ առնչություն չունեն էնտերովիրուսների հետ։ Միայն 4

Հաջողված քննություն՝ պատանեկան օլիմպիական խաղերից առաջ

Սերբիայում ավարտվեց «Ոսկե ձեռնոցներ» միջազգային երիտասարդական մրցաշարը, որին մասնակցում էին 32 երկրների ավելի քան 250 մարզիկներ: Հայաստանի ինը ներկայացուցիչներից վեցը այս տարիքային խմբի ուժեղագույն մրցակիցների պայքարում բարձրացան պատվո պատվանդան: Կրկին գերազանց հանդես եկավ աշխարհի երիտասարդների չեմպիոնուհի, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, որ տանելով միայն հաղթանակներ, դարձավ հաղթող: Երկրորդ մրցանակակիր դարձան Տիգրան Մելքոնյանը՝ 69 կգ եւ

Կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պոմպակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով ՝ ս.թ. հուլիսի 14-ին ժամը 10.00-ից մինչև 18.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 4, 5 և 8-րդ զանգվածների, Մայակ, Բանավան թաղամասերի, Ջրվեժ գյուղի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Գերմանիան դարձավ աշխարհի չեմպիոն

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլն անցավ թեժ մթնոլորտում: Մրցող Գերմանիայի եւ Արգենտինայի ֆուտբոլիստները խաղի հիմնական ժամանակը առանց գոլերի անցկացրին: Միայն ավելացված ժամանակի վերջին րոպեներին հաշիվը վերջապես բացեց Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ կիսապաշտպան Մարիո Գյոցեն: Խաղը եզրափակվեց ավելացված ժամանակում Գյոցեի այս գոլով: Գերմանիան դարձավ աշխարհի քառակի չեմպիոն:

Ընդունելության քննությունները և ԲՈՒՀ-երի բիզնեսը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն օրեր առաջ պատասխանել է լրագրողների հարցերին և հնչեցված այն կարծիքի վերաբերյալ, թե ԿԳՆ-ի որդեգրած ներկայիս քաղաքականության արդյունքում դրական գնահատական ստացած յուրաքանչյուր դիմորդ կընդունվի բուհ ու դա կբերի կրթության որակի իջեցմանը, նախարարն առարկել է. «Որ ասում են՝ բուհերը բիզնես են անում, զարմանում եմ»: Նա դրական է գնահատել դիմորդների մասսայական

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը կոչ է անում միանալ ստորագրահավաքին

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կատարած էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումների ուսումնասիրությունները, 2014 թվականի հուլիսի 1-ին էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին հարցերի քննարկումը, ըստ որի որոշվել է սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական

11-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը բացվեց

Այն փարաջանովյան շունչ ուներ 11-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որ մեկնարկել էր սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կայացած ավանդական ծիրանօրհնեքով, Յուրի Հարմաշի՝ փարաջանովյան լուսանկարների ցուցահանդեսով, «Կար չկար մի Փարաջանով» գրքի շնորհանդեսով, իր տրամաբանական շարունակությունն ունեցավ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ: Վերջինս Սկորսեզեի հիմնադրամի կողմից վերականգնված տարբերակն էր: «Ոսկե ծիրանն» այս տարի փարաջանովյան շունչ ունի: «Նռան գույնի» նկարիչ

Մրցավարներն աշխարհի առաջնությունում ավելի քան 200 սխալ որոշում են կայացրել

Այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ Մասիմո Բուզական: Նրա խոսքերով, մինչեւ աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալի համար Բրազիլիա-Հոլանդիա խաղը մրցավարները կայացրել են 1856 որոշում, որոնցից մոտ 200-ը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո գնահատվել է սխալ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ wk.com-ի

Երանելի աստղերը «զարդարել են» հիասթափությունների հավաքականի կազմը

Reuters գործակալությունը լրագրողների շրջանում անցկացրած հարցման արդյունքներով կազմել է աշխարհի առաջնությունում հիասթափություն պատճառած ֆուտբոլիստների հավաքականի կազմը, որում տեղ են գտել համաշխարհային ֆուտբոլի առաջին մեծության աստղերից շատերը: Ահա կազմը: Կասիլիաս (Իսպանիա), Դանի Ալվես (Բրազիլիա), Ռամոս (Իսպանիա), Պեպե (Պորտուգալիա), Ասսու-Էկոնտե (Կամերուն), Ազար (Բելգիա), Կագավա (Ճապոնիա), Սոնգ (Կամերուն), Ֆրեդ (Բրազիլիա), Բալոտելի (Իտալիա), Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝

Ներկայացվեց «Կար-չկար մի Փարաջանով» գիրքը

 Գիրքը կազմած եւ հրատարակած Արայիկ Մանուկյանը հրավիրել էր Փարաջանովի մտերիմներին Webtv.am ինտերնետային հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանի կազմած եւ հրատարակած «Կար-չկար մի Փարաջանով» գիրքը վերջապես հասու է հայ ընթերցողին: Շնորհանդես վաճառքը կայացավ այսօր՝ Մոսկվա կինոթատրոնի ճեմասրահում: Փարաջանովի հնչյունային ռեժիսոր Գարի Կունցեւի հուշապատում վիպակն ու ուկրաինացի կինոօպերատոր Յուրի Հարմաշի բացառիկ լուսանկարներն ընդգրկող գրքի շնորհանդեսին ներկա էին Կունցեւի

Վահրավարում այս տարի ընկույզի ու հոնի բերք չի եղել

Մեղրու տարածաշրջանի Վահրավար գյուղի այգիները դեռեւս մարտ ամսին տեղացած ձյան առատ տեղումների հետեւանքով բավականին վնասներ էին կրել: Մրգատու ծառերի զգալի մասը ցրտահարվել էր եւ գյուղացիներին զրկել սպասվելիք բերքից: 100 տոկոսով վնասվել էր ծիրանը, հոնը, դեղձը, բալը, կեռասը, նուշը եւ այլն: Այժմ էլ բերքի սեզոնին վահրավարցիները բերք չունեն հավաքելու եւ ստիպված են բավարարվել միայն պահպանված խաղողի

ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը հաղթանակ է մաղթում Հայաստանի հավաքականին

Aravot.am-ը զրուցեց ProFc վարկածով 70 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանի հետ, որը վերջերս է տեղափոխվել ՌԴ, բայց ներկայումս Հայաստանում է եւ գտնվում է Էջմիածնում: Դավիթը այսօր կայանալիք ArmFc վարկածով Հայաստան-Իրան մրցամարտում իր նախկին թիմակցներին մաղթեց վնասվածքներից զերծ մարտեր եւ միայն հաղթանակներ: «Կաշխատեմ երեկոյան անպայման ներկա լինել», – ասաց նա: Հետաքրքրվեցինք, թե ե՞րբ է

Կարինե Գեւորգյան. «Իրանցի մրցակցիս տիտղոսներն ինձ ամենեւին չեն անհանգստացնում»

Այսօր երեկոյան «Հաղթանակ» զբոսայգում կկայանա ArmFC-13 Հայաստան-Իրան մրցամարտը: Կայանալու է 13 մենամարտ, որոնցից մեկում միմյանց դեմ են ելնելու իգական սեռի ներկայացուցիչներ. Հայաստանից՝ Կարինե Գեւորգյանը, Իրանից՝ Ախրամ Աբդուլմալեկը: Երեկվա մամուլի ասուլիսում ներկայացնելով Կարինեի մրցակցին՝ իրանցիները տեղեկացրին, որ նա զբաղվել է ջիուջիտսուով, մուայ-թայով, ռեգբիով, եղել է աշխարհի ու Ասիայի չեմպիոն եւ ընդհանուր մենամարտերում Իրանի բազմակի չեմպիոն է:

Արձակուրդային ակրոշկա

Առաջ արձակուրդի հարցը շատ ավելի հեշտ էր լուծվում: Հենց շեֆդ Գոհարի հետ առանձնանում էր, հոպ՝ կոմպի մոտից կյանքի քանոնի եզրով թռչում էիր, Լենինգրադի մարզի Գատչինայի շրջանի Օրեդեժ գետի լողափի ավազին շորերդ արագ-արագ հանում էիր, նետվում ջուրը, այնտեղ տեսնում տասներորդ դասարանցի Իրինայի գայթակղիչները, միանգամից սիրահարվում ու այդպես սիրահարված վերադառնում կոմպիդ մոտ… Հիմա կյանքն արդեն հարթվել, կայունացել

Օլիմպիական հնգակի չեմպիոնը խոստովանել է, որ գեյ է

Ավստրալացի լողորդ Իան Տորպը «Chanel Ten» հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է իր մասին երկար տարիներ շրջանառվող լուրերի իսկությունը: Լեգենդար լողորդը 2012 թվականին լույս ընծայած «Ես եմ» ինքնակենսագրական գրքում գրել էր, թե իր սեռական կողմնորոշվածության մասին կասկածները վիրավորական է համարում: Նման հարցեր Տորպին տվել են, երբ նա դեռ 15 տարեկան, բայց Սիդնեյի օլիմպիական խաղերում արդեն երեք

Շակիրան կատարելու է «La la la» երգը

Այսօր ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության եզրափակչի Արգենտինա-Գերմանիա հանդիպումից առաջ կոլումբիացի հանրահայտ երգչուհի Շակիրան կատարելու «La la la» երգը: Ռիո-դե-Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում աշխարհի առաջնության փակման արարողությունում հանդես են գալու նաեւ երաժիշտներ Կառլոս Սանտանան, Ժան Վայկլեֆը եւ Ալեշանդրե Պիրեսը: Նրանք կատարելու են Մունդիալի պաշտոնական օրհներգը՝ «Dar um Jeito»-ն: Մինչ փակման արարողությունը, Շակիրան, որի ընկերն ու որդու հայրը

Ռուսաստանն ավելի դաժան է պատասխանելու Ուկրաինային

Ռուսաստանը խոստանում է դաժան դեմարշ ուկրաինական իշխանությունների նկատմամբ, կապված է ուկրաինական զորքի կողմից Ռոստովի մարզում տան վրա ռումբ գցելու հետ: Այս մասին Ria.ru-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի մամուլի քարտուղար Գրիգորի Կարասինը: «Մենք հիմա պարզում ենք կատարվածը, եւ բոլոր փաստերը ցույց են տալիս, որ սահմանում տեղի է ունենում շատ վտանգավոր շիկացում, սա արդեն վտանգավորության

Ռուբեն Հայրապետյան. «Գաբրիել Ղազարյանի դեպքում հույս չունեմ, որ նա լավ նախարար կարող է լինել». News.am

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել մի մարդ, որը ոչ մի կապ չունի սպորտի հետ:NEWS.am-ի հետ զրույցում նախարար Գաբրիել Ղազարյանի մասին նման կարծիք է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Ի՞նչ կապ ունի նա սպորտի հետ, ի՞նչ է հասկանում սպորտի պրոբլեմներից, դե թող մեկը քննադատի, ինչո՞ւ չեն քննադատում: Տարվա վերջին գալու է մի

Ամառային սառն ապուր «Գասպաչո»

«Գասպաչոն» լոլիկով իսպանական սառն ապուր է: Կախված այն բանից, թե որտեղ եւ ում կողմից է պատրաստվում  Գասպաչոն, նրա բաղադրությունը կարող է փոփոխությունների ենթարկվել, սակայն անփոխարինելի է մի բան՝ լոլիկը: Առաջարկում եմ Գասպաչոյի ամենատարածված տարբերակներից մեկը: Անհրաժեշտ մթերքները Լոլիկ- 2 կգ Սոխ-1 հատ Սխտոր-4-5 պճեղ Կանաչ թարմ պղպեղ-1 հատ Կանաչ կծու ծիծակ-1 հատ (եթե կծվի սիրահար

Ժիլբերտ Լեւոնյան. «Աշխարհը միայն նյութով չէ՝ այն մարդով կկառուցինք»

Հետերկրաշարժյան հողի վրա 20 տարի է, որ ֆրանսիական «Հույս Հայաստանի համար» կազմակերպությունը եւ Ավետարանչական եկեղեցին բարեգործական համագործակցություն են իրականացնում Սպիտակ քաղաքի հետ: Այս ընթացքում կազմակերպությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Սպիտակում՝ սկսած երեխաներից ու մեծահասակներից, ազգագրական, մարզական միջոցառումներից, վերջացրած շինարարությունով: Այս տարի լրանում է այդ համագործակցության 20-ամյակը եւ «Սպիտակ-Ֆրանսիա» համագործակցության շրջանակներում կազմակերպությունը հոբելյանական բազմաբնույթ ու լայնածավալ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031