Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Կիրակոսյանը մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրադրության կտրուկ սրման կապակցությամբ

Մարտ 28,2014 19:50

Մարտի 27-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հանդիպմանը Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ հայտարարությամբ Քեսաբի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Խորը մտահոգություն հայտնելով Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրադրության կտրուկ սրման կապակցությամբ՝ ՀՀ դեսպանը նշեց, որ Թուրքիայի տարածքից ահաբեկչական խմբավորումների կողմից հայաբնակ Քեսաբի վրա տեղի է ունեցել հարձակում, որի արդյունքում տարհանվել է քաղաքի բնակչությունը:

Դեսպան Կիրակոսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ծայրահեղական խմբերի կողմից բնակիչների սեփականությանը հասցվել է զգալի կորուստներ, վնասվել են հայկական եկեղեցիները:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31