Լրահոս
Օրվա լրահոսը

Human Rights Watch. Թուքրիայի կողմից «YouTube» և «Twitter» կայքերի արգելափակումը խախտում է խոսքի ազատության իրավունքը. «Ամերիկայի ձայն»

Մարտ 28,2014 20:10

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը Թուրքիայի կառավարության կողմից «YouTube» և «Twitter» կայքերի արգելափակումը «խոսքի ազատության իրավունքի և տեղեկատվության հասանելիության համար աղետալի հետևանքներ ունեցող քայլ» է անվանել:

Կազմակերպությունը հորդորել է Թուրքիայի իշխանություններին վերականգնել օգտատերերի մուտքի իրավունքը դեպի անցյալ շաբաթ արգելափակված «YouTube» և «Twitter» կայքեր:

«Human Rights Watch»-ի համաձայն, նման սահմանափակումները խախտում են Թուրքիայի կողմից մարդու իրավունքների միջազգային օրենսդրության ներքո ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Թուրքիայի օրենքները:

Թուրքիայի իշխանությունները նախօրեին արգելափակել էին մուտքը դեպի «YouTube» կայքն այն բանից հետո, երբ այնտեղ հրապարակվել էր Թուրքիայի արտգործնախարարի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների կողմից Սիրիայում ռազմական գործողությունների իրականացման քննարկման ըստ էության «արտահոսված» ձայնագրությունը:

Թուրքիայում դեպի «Twitter» սոցիալական կայք մուտքն արգելափակվել էր անցյալ շաբաթ, երբ միկրոբլոգների հրապարակման համար այս կայքն օգտագործվել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իր որդու նկատմամբ կոռուպցիայի մեջ մեղադրանքների ձայնագրությունը տարածելու համար:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ամերիկայի ձայն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31