Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուքս Ստեփանյանի մայրն ամբաստանյալին. «Իմ զինվոր բալին ինձ տուր». (Տեսանյութ)

Մարտ 28,2014 21:15

2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավարության մարտի 28-ի նիստում դատարանում շարունակվեցին ներկայացվել  քրեական գործով իրեղեն ապացույցները: Համակարգչի միջոցով ներկայացվեց դեպքի վայրում   քննչական փորձարարության տեսագրությունը:  Դրա  մեջ  ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը   ցուցադրում, ներկայացնում է  պատահարի հանգամանքները: Դատարանում  նա հուզված էր, մարմինը դողում, այտոսկրերը ցնցվում էին:  Տեսագրության մեջ Դավիթն ասում է, որ ոչ միայն Լյուքս Ստեփանյանը, այլեւ ինքն է  նրան ի պատասխան սեռական բնույթի հայհոյանք տվել, թե կոնկրետ ինչ հայհոյանք, ինքը չի հիշում: Նա  պատմում  է, որ դրանից հետո ինքը  2 անգամ քար է  նետել, որոնք ոչ մեկին չեն կպել:

IMG_0013

Դ. Խաչատրյանը  ցուցադրում է ինքնաձիգի դիրքը, թե ինչպես է կրակ բացել: Նա  ասում է, թե  իր ինքնաձիգի մեջ  զսպանակ չի եղել եւ գուցե  այդ պատճառով է մատի  փոքր հպումով ինքնաձիգը կրակել: Դատարանում ներկայացվեցին նաեւ այլ իրեղեն ապացույցներ՝  դեպքի վայրից վերցված հող,կրակված գնդակն  ու դրա պարկուճը, արյունանման զանգված եւ այլն:  Ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությամբ Լյուքս Ստեփանյանի հագուստներից ներկայացվեց միայն զինվորական գլխարկը,որի տեսքից Լյուքսի մայրը՝ Լուիզա Ստեփանյանն ավելի հուզվեց, ասելով.« Ցեղասպանություն ես արել, սա թուրք ա, օսման թուրք ա, իմ զինվոր բալին ինձ տուր»:

Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը  հայտարարեց, որ չի հրաժարվում ցուցմունք տալ, սակայն  դրան պատրաստ չէ, կարող է ցուցմունք տալ  հաջորդ նիստի ընթացքում:  Պաշտպան Երեմ Սարգսյանը  դատարանից խնդրեց  իրեն տրամադրել Դ. Խաչատրյանի հարցաքննության տեսագրությունը: Դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 7-ին,ժամը 14-ին:

Մանրամասները` տեսանյութում

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31