Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բաբայանը իշխանություններին սպառնում է բարիկադներով եւ ցնցումներով (տեսանյութ)

Մարտ 28,2014 17:47

Ազգային ժողովում կայացած ճեպազրույցների ժամանակ այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության երիտասարդ պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարեց, որ ապրիլի 28-ին ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը նախաձեռնում են անվստահության գործընթաց կառավարությանը: Նա ասաց, որ այսօր մեկնարկ է տրվում «անվստահության մեկամսյակին» եւ իրենք պահանջելու են ողջ կառավարության հրաժարականը՝ ոչ միայն վարչապետի.«Կառավարությունը պետք է ամբողջովին հեռանա, մեզ համար անիրատեսական է, որ հանրապետական Տիգրան Սարգսյանին փոխարինի մեկ այլ հանրապետական»:

Կանխատեսելով հարցը, որ իրենց ձայները բավարար չեն լինի Ազգային ժողովում կառավարության հրաժարականին հասնելու համար՝ Բաբայանը ասաց, որ եթե «կոճակային մեծամասնությունը» թույլ չտա փոփոխություններ անել, ապա հաջողության հասնելու համար իրենց անհրաժեշտ է կազմակերպել տասնյակ եւ հարյուր հազարավոր մարդկանց ներկայությունը փողոցներում եւ հրապարակներում՝ «որոշող շենքերի դիմաց», իսկ եթե իշխանությունը «հետեւություն չանի» իրենց ասածներից, ապա չի կարող խուսափել «բարիկադներից, ցնցումներից եւ անիմաստ թշնամանքից»:

Մեկ այլ ԲՀԿ-ական էլ՝ Ստեփան Մարգարյանը ասաց, որ կառավարության անվստահության հարցի քննարկումով երկրում դրվելու է «արմատական փոփոխությունների սկիզբ, որոնք կլինեն կամ սահուն եւ համագործակցված, կամ օբյեկտիվորեն երկիրը կգնա քաոսային իրադարձություններով լեցուն ճանապարհներով եւ ավելի ռադիկալ պահանջներով»:

Ի դեպ, ավելի ուշ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը միայն հեգնել է այս սպառնալիքներին ի պատասխան՝ «ընկճվեցի… վատ զգացի…», իսկ ԲՀԿ-ականների դիտարկմանը,  թե կառավարության հրաժարականը չընդունելու դեպքում իշխանությունների օրերը հաշված են, նա հակադարձել է՝ հաշվել չգիտեք:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Ай,ай,ай! Как страааашнооооо!!! Кто этот мальчик? Размечтался))))! Целую партию опозоришь, так нельзяяяяя!!

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31