Օրվա լրահոսը
Սաակաշվիլին չի ներկայանա Վրաստանի դատախազություն. «Ազատություն»
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ անսովոր ոչինչ չի տեսնում այդ երկրի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիին հարցաքննության կանչելու մեջ: «Դա սովորական ժողովրդավարական գործընթաց է, նման օրինակներ կան Եվրոպայի սրտում, հարցաքննվել են Ֆրանսիայի նախկին նախագահները` Սարկոզին և Շիրակը, իսկ Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնին դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման: Այնպես որ, դա նորմալ գործընթաց է», – հայտարարել
Վլադիմիր Գասպարյանը Լոռու մարզում աշխատանքային հանդիպումներ է ունեցել
Մարտի 25-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Լոռու մարզում աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում: Մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ բարեփոխումների ընթացքին, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրներին, համակարգի լավագույն ավանդույթներին նոր մոտեցումները համադրելու և ժամանակակից ոստիկանություն ձևավորելու անհրաժեշտությանը: Ոստիկանության պետը նաև հավաստեց, որ ժամանակի ընթացքում ոստիկանությունում տեղ գտած արատավոր երևույթների, մասնավորապես՝ հանցագործությունները հաշվառումից
Փաստաբանի սպանության գործով հարցաքննվել է շտապօգնության բուժքույրը
Չներկայացած վկաներին բերման ենթարկելը հանձնարարվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին:
Դատական դեպարտամենտը` Գավառի դատարանում հնչեցրած սեռական հայհոյանքների մասին. (Տեսանյութ)
Aravot.am-ը անդրադարձել էր վերջերս Գավառի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած մի միջադեպի, որի ընթացքում ամբաստանյալ Սարգիս Հակոբյանը դատական նիստից առաջ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել հայցվորի ու վերջինիս կողմնակիցների հասցեին, իսկ դատական կարգադրիչները չեն միջամտել, քանի որ տեղում չէին: Երեկ Aravot.am-ը գրել էր, որ ամբաստանյալի կողմից բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանը նամակ-բողոք է ուղարկել ՀՀ նախագահ Սերժ
«Ինձ նոր շորեր գնեք, որ տուն վերադառնամ». թշնամու կրակոցից սպանված 22-ամյա Գառնիկի վերջին խնդրանքը (Տեսանյութ, ֆոտոշարք)
Ինչպես հայտնի է, երեկ ժամը 09.50 սահմաններում դիպուկահարի կրակոցից զոհվել էր Մարտունի 3-րդ պաշտպանական գծում ծառայող 22-ամյա Գառնիկ Թորոսյանը, ով երեք ամիս հետո պիտի զորացրվեր: Գառնիկի դին այսօր ժամը 14.30-ի սահմաններում ԼՂՀ-ից տեղափոխեցին Շիրակի մարզի Նահապետավան գյուղ, որտեղ և աննկարագրելի թշվառ պայմաններում բնակվում էր նրա ընտանիքը: Հարազատների պատմելով, Գառնիկը հպարտ էր, որ ծառայում էր դիրքերում,
Կառավարությունը ունենալով բավական երկար ժամանակահատված` կոնկրետ գործողություններ չի իրականացրել. Արմեն Ավետիսյան
ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Ավետիսյանի հայտարարությունը Հարգելի գործընկերներ, այսօր ձեզ եմ ներկայացնում ՀՀ կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված Սևանա լճի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հետ կապված խնդիրը, որը հիմնականում վերաբերում է նախագծով նախատեսված հավելյալ 70 մլն մ3 Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակի ավելացմանը, այսինքն` գործող օրենքով սահմանված 170
Միջազգային փորձագետ. «Ոստիկանները չեն աշխատել այնպես, ինչպես պետք էր»
Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Երեւան- Եղվարդ ճանապարհին հոկտեմբերի 26-ին վթարի ենթարկված «նիվան» գյուղատնտեսության նախարարությանն է պատկանել, վարորդն էլ՝ տուժող Արթուր Հակոբյանը, նախարարության ԾԻԳ-ում աշխատում էր որպես վարորդ: «Պոստ սկրիպտում» ակումբում ասուլիսին skypе-ով միացել էր Սլովակիայի Դատական փորձաքննությունների ինստիտուտի տնօրեն Գուստավ Կասանիցկին, որը ասաց, որ դեպքի վայրում ոստիկանները լավ
ԱԺ պատգամավորները մեկնել են Սիրիա
Մարտի 24-ի երեկոյան ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Նաիրա Կարապետյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Արման Սահակյանը, Թեւան Պողոսյանը եւ Էդմոն Մարուքյանը մեկնել են Սիրիա՝ տեղում ծանոթանալու Քեսաբ քաղաքում եւ հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Վերադառնալուց հետո նրանք Ազգային ժողովին կներկայացնեն իրավիճակը: ՀՀ Ազգային ժողով
Գյումրիում 6-րդ անգամ հանդիսավորությամբ նշվեց Խոսքի ազատության օրը
Այսօր` մարտի 25-ին Գյումրիում 6-րդ անգամ հանդիսավորությամբ նշվեց Խոսքի ազատության օրը: Այդ կապակցությամբ տոնակատարության անցկացման կազմակերպչական խորհուրդը, ուսումնասիրելով հանրությունից ստացված 29 առաջարկ, որոշեց պարգեւատրել մի լրագրողների, հասարակական գործիչների եւ կազմակերպությունների: Պարգեւատրվեցին. Շանթ Հարությունյանը` քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումը խիզախորեն արտահայտելու համար, Հետաքննող լրագրողների ընկերակցությունը եւ hetq.am-ը` օֆշորային հաշիվների ու հարակից խնդիրների հետաքննության եւ բացահայտումների համար, Արգիշտի Կիվիրյանը` քաղաքացիական
Շենոն Բրիգսը գեյ չէ, բայց ամենուր պառկելու է Վլադիմիր Կլիչկոյի կողքին
Ամերիկացի գերծանր քաշային բռնցքամարտիկ Շենոն Բրիգսը, որ մարզակոշիկը նետել էր Վլադիմիր Կլիչկոյի վրա, ոչ մի կերպ չի հանգստանում: Նա հայտարարել է, թե հաստատ որոշել է հասնել չեմպիոնական մենամարտի եւ հանուն դրա ուկրաինացուն հետեւելու է ամենուրեք, անգամ՝ անկողնում: «Ես ուզում եմ նոկաուտի ենթարկել մի քանի տղաների, իսկ հետո ստանալ Վլադիմիր Կլիչկոյի հետ մենամարտը: Ես նրան հետապնդելու
Հանրակացարանի սենյակը կհատկացնեն «Փարոսում» գրանցված Մելոյաններին
Մոլդովական 12/1 հասցեի հանրակացարանի բնակիչ Մարգարիտա Մելոյանը դիմել էր պետական գույքի կառավարման վարչություն` խնդրելով իրեն հատկացնել սենյակը, որտեղ ընտանիքով բնակվում է 2007 թվականից: Մելոյանների ընտանիքն անապահով է, գրանցված է «Փարոս»-ում, ունի 2 անչափահաս երեխաներ, որոնցից մեկը արյան հետ կապված հիվանդություն ունի: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից: Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը
«Մենք միասնական ենք, հասարակությունը սպասում է մեր միասնական գործողություններին». Վահե Էնֆիաջյան
ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը Տարիներ շարունակ մենք ականտեսն ենք եղել և ականատեսն ենք լինում կառավարության՝ ոչ արդյունավետ գործունեության: Մասնավորապես, այս տարիների ընթացքում կառավարության անարդյունավետ գործունեությունը, արտագաղթը, գործազրկության աճող տեմպերը, աղքատության՝ 40% հասնող շեմը և այն մեծ անվստահության շեմը, որ մեր հասարակության առջև է ծառացած, այլևս քաղաքական ուժերին մտածելու և մտահոգվելու
«Ժողովրդի նկատմամբ օրինական ռեկետը», «հանձնաժողովացավն», ու «ամպոտ ոտքերով» խորհրդարանականները
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավորների մեծամասնությունը անդրադարձ կատարեց Քեսաբում տեղի ունեցած վերջին զարգացումներին, մասնավորապես Քեսաբի հայաբնակ բնակավայրի ճակատագրին: Այդ խնդրին անդրադարձան Էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը, Հովհաննես Սահակյանը և այլք: ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը նկատեց. «Սա մարտահրավեր է միջազգային կազմակերպություններին, որոնք զբաղվում են փոքրամասնությունների իրավունքներով»: ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն անդրադարձ կատարեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» և «Հայփոստ» ընկերությունների
Թուրքիան կրկին ապացուցում է, որ հայ ժողովրդի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքը չի փոխվել. Հերմինե Նաղդալյան
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հայտարարությունը Աժ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ուզում եմ խոսել Քեսաբում վերջին օրերին Թուրքիայի կողմից կատարած ռազմական գործողությունների մասին: Հայտնի է, որ հայերը Քեսաբում վաղուց են ապրում, Սիրիայի այդ գավառը համարվում է «հայկական»: 1915 թ.-ի Ցեղասպանությունից հետո այստեղ ապաստան գտան թուրքական յաթաղանից մազապուրծ եղած մարդիկ: Թվում էր, թե կյանքը հունի մեջ է
Գորիսի նախկին քաղաքապետի պատասխանը՝ «Լիսկային հլու հնազանդ քոլատակի Սուրիկին»
«ԵԿՄ Գորիսի կառույցի ղեկավարը՝ Սուրիկ Բաղդասարյանը ինձ հասցեագրել էր՝ ո՞վ ես, ի՞նչ մարդ ես, ո՞ր կուսակցությունից հռետորական հարցերը եւ աճապարել պատասխանել իր իսկ հարցերին: Հաշվենկատություն դրսեւորելու պարագայում չպետք է պատասխանեի, որովհետեւ քո ու քեզ նմանների՝ իմ հասցեին հնչեցրած քննադատությունը միայն բարձրացնում է վաստակածս հեղինակությունը: Սակայն, Լիսկայի ճիրաններից ազատագրելու, մարդասիրական մղումներից ելնելով, որոշեցի պատասխանել ոչ թե
«Նման մրցույթներն օգնում են բացահայտել Հայաստանում գործող ՀԿ-ների ներուժը»
Մարտի 25-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստում քննարկվեցին մերօրյա հերոսների փառաբանմանը, վերարտադրողական առողջությանը և գյուղական համայնքների խնդիրներին առնչվող անվանակարգերում ներկայացված 33 ծրագրերը։ Հանձնաժողովի անդամները նկատեցին, որ հայտերի ուսումնասիրումը ցույց է տվել, որ ծրագրերում հաճախ հանդիպում են անորոշություններ, ոչ հստակ ձևակերպումներ։ Ուստի պայմանավորվածություն ձեռք բերվեց մրցույթին դիմած
Հովհաննես Սահակյան. «Մենք պարզապես չենք կարող միմյանց բզկտելու չակերտավոր շռայլություն մեզ թույլ տալ»
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի հայտարարությունը Հարգելի հայրենակիցներ, Այս օրերին աշխարհում եւ մեր տարածաշրջանում ծավալվող իրադարձություններն իրենց մեջ պարունակում են լրջագույն մարտահրավերներ, որոնք հատկապես մեզ համար` որպես աշխարհասփյուռ ազգ, հղի են կրկնակի վտանգներով: Թե Ուկրաինայում, որտեղ ոչ պաշտոնական տվյալներով ապրում է շուրջ 350 հազար հայ, թե Ղրիմում` իր 30 հազարանոց համայնքով, եւ թե երբեմնի հայաշատ
Արմեն Աշոտյան. «Ինձ ասում են՝ տղաս ավարտել է Տնտեսագիտականը, հիմա տաքսի է քշում»
«Ինձ շատ են ասում՝ աղջիկս ավարտել է իրավաբանականը, բայց հիմա երեխա է պահում կամ դաստիարակ է, դայակ է, տղաս ավարտել է Տնտեսագիտականը, հիմա տաքսի է քշում եւ այլն: Այստեղ պատասխանատվությունը երկկողմանի է: Իհարկե, պետությունը պետք է բոլոր նպաստավոր պայմանները ստեղծի, որ բուհն ավարտած որակյալ մասնագետն իր աշխատանքը գտնի աշխատաշուկայում: Բայց չմոռանանք անձի պատասխանատվության մասին»,- այսօր
Անցկացվեց ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Մարտի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց ՀՀ նախագահի կարգադրությամբ ձևավորված ՀՀ պաշտպանության ռազմավարական հերթական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում ամփոփվեցին վերանայման գործընթացի առաջին փուլի արդյունքները և համաձայնեցվեց Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակի և սպառնալիքների գնահատման փաստաթուղթը: Փաստաթղթում գնահատվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմական բաղադրիչի դեմ ծառացած բոլոր
ՀԱՊԿ-ի ուժերը Ուկրաինայում չեն օգտագործվի. «Ազատություն»
Այսօր ՀԱՊԿ-ի քարտուղարությունը հայտարարել է, որ Ուկրաինայում հնարավոր չէ օգտագործել այս կազմակերպության արագ արձագանքման ուժերը: ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին պարզաբանել է, որ Ուկրաինան ՀԱՊԿ-ի անդամ չէ, ու նրա տարածքում, ըստ 2009-ին ստորագրված արագ արձագանքման ուժերի մասին համաձայնագրի, ՀԱՊԿ-ի ուժերի օգտագործումը հնարավոր չէ: Այս մեկնաբանությունները արվել են ի պատասխան Ղրղըզստանի խորհրդարանի պատգամավոր Տուրսունբեյ Բակիր
Հրանտ Բագրատյան. «Սաղ փողերը տանում ենք Երևան, սա՞ է ձեր տեղական ինքնակառավարումը»
Այսօր ԱԺ-ում «Բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու հարցի քննարկման ժամանակ պատգամավորների դիտողությունները հիմնականում վերաբերում էին այն հանգամանքին, որ բյուջետային օրենքում կատարվեն փոփոխություններ և բյուջեի եկամտային մասի քննարկումը տարվա առաջին կեսին կատարվի, իսկ բյուջեի ծախսային մասին ամբողջական քննարկումը տեղի ունենա տարեվերջին: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի` այս դիտարկմանն ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը
ՀՀ-ում աղանդներն սկսել են թուլանալ
«Երևանի փողոցներում վեհ կեցվածքով քարոզիչներ են պտտվում, որոնք զգում են իրենց ինչպես ձուկը ջրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, պատմական գիտությունների դոցենտ Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով աղանդների ազդեցությանը հասարակության հոգևոր և բարոյական կերպարի վրա: «Մարդն ազատ է, և որևէ մեկն իրավունք չունի փողոցում նրան կանգնեցնելու և այս կամ այն
Անանդը խաղում է հաշվարկով
Հավակնորդների մրցաշարը լուսաբանող որոշ լրատվամիջոցներ արդեն շշնջում են այն մասին, որ ապագա հաղթողն արդեն հայտնի է: Նրանք նկատի ունեն Վիշվանաթան Անանդին, որն այս մրցաշարում ոչ միայն իսկապես բարձրակարգ շախմատ է խաղում, այլեւ լավ հաշվարկում է մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակը: Մասնավորապես, այսօր 10-րդ տուրում հնդիկ գրոսմայստերը, որը մեկ միավորի առավելությամբ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, արդեն 30-րդ
Քննարկվել են ազգային բրենդի մշակման ռազմավարությանը վերաբերող հարցեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի բրենդավորման ռազմավարության մշակման աշխատանքային խմբի ներկայացուցիչներին: Հայաստանի բրենդավորման մրցունակ ռազմավարության (ներառյալ եռամյա կտրվածքով բրենդի հաղորդակցման մանրամասն ռազմավարություն) և ծրագրի մշակման աշխատանքներով զբաղվում է GK Brand ամերիկյան ընկերությունը: Հանդիպման ընթացքում GK Brand ընկերության տնօրեն Վազգեն Քալայջյանը ներկայացրել է Ազգային բրենդի մշակման ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Վարչապետ Սարգսյանը հետաքրքրվել է իրականացվող աշխատանքների
412.07 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Մարտի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7,550,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.07 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412 դրամ: Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: NASDAQ OMX Armenia
Արցախում անասնապահությունը զգալիորեն վնասում է հողամշակման զարգացումը
Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հրավիրեց խորհրդակցություն՝ գյուղատնտեսության և տարածքային կառավարման հետ առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով: Տնային կենդանիների անկանոն վարքի խնդրին նվիրված քննարկման ժամանակ վարչապետը նշեց, որ այն դարձել է հանրապետության տնտեսության մարտահրավերներից մեկը: Նրա խոսքով՝ ողջ աշխարհում անասնապահությունն ու հողամշակությունը փոխլրացնում են միմյանց, մինչդեռ Արցախում անասնապահությունը զգալիորեն վնասում է հողամշակման զարգացումը:
Ռուբեն Հակոբյան. «Խոսրով Հարությունյանն իր ողջ կյանքի ընթացքում ընդամենը մեկ գույն է ճանաչել»
«Խոսրով Հարությունյանը երեկ ասում էր, թե ընդդիմությունը սեւ ակնոցներ է հագել եւ ամբողջությամբ սեւացնում է: Ես կարծում եմ, որ դա ընդամենը քաղաքական դալտոնիզմ է՝ տեսնել, թե ընդդիմությունը սեւ ակնոցներով է նայում: Ո՞վ ասաց: Իսկ գուցե դուք եք վարդագույն ակնոց դրել եւ ուզում եք արդարացնել իշխանության բոլոր արածները: Ընդհանրապես խորհուրդ կտամ ընդդիմությանը դասեր չտալ, առավել
«Ռոսատոմ»-ից վարկ կվերցնենք, որ ՀԱԷԿ-ի շահագործումը երկարացնենք
Ատոմակայանի էլեկտրաէներգիան 2,7 դրամով կթանկանա՞
ՊՆ-ն չի ուզում, որ իր պոտենցիալ զինվորը մեկնի Աբու Դաբի սովորելու
Զորակոչային տարիքում գտնվող Հայկ Գեւորգյանն ընդունվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի Մասդարի գիտության եւ տեխնոլոգիայի ինստիտուտը: Սակայն պաշտպանության նախարարությունը դեմ է, որպեսզի ապագա զինվորը չծառայի, այլ փոխարենը՝ մեկնի սովորելու: Կառավարության եկող նիստում Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին կառաջարկի մինչեւ ուսումնառության ավարտը` 2015 թվականի ձմեռային զորակոչը, Հ. Գեւորգյանին տարկետում տալ` հաշվի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է Քեսաբում ծայրահեղականների իրականացրած ահաբեկչական գործողությունները
Մարտի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ` Քեսաբի և շրջակա բնակավայրերի բռնազավթման առնչությամբ, որի հետևանքով տարհանվել է քաղաքացիական բնակչությունը, մեծավ մասամբ հայ ընտանիքներ, ավերվել և հրկիզվել են տներ, պղծվել սրբավայրեր: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խորը մտահոգությունն է արտահայտել կատարվածի առնչությամբ


















































