Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Մենք պարզապես չենք կարող միմյանց բզկտելու չակերտավոր շռայլություն մեզ թույլ տալ»

Մարտ 25,2014 18:30

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի հայտարարությունը 

Հարգելի հայրենակիցներ,

Այս օրերին աշխարհում եւ մեր տարածաշրջանում ծավալվող իրադարձություններն իրենց մեջ պարունակում են լրջագույն մարտահրավերներ, որոնք հատկապես մեզ համար` որպես աշխարհասփյուռ ազգ, հղի են կրկնակի   վտանգներով:

Թե Ուկրաինայում, որտեղ ոչ պաշտոնական տվյալներով ապրում է շուրջ 350 հազար հայ, թե Ղրիմում` իր 30 հազարանոց համայնքով, եւ թե երբեմնի հայաշատ Սիրիայում տեղի ունեցող զարգացումներն այսպես թե այնպես առնչվում  են մեր ազգային շահերին, քանի որ ինչպես այդ երկրներում, այնպես էլ այլուր` հարվածի տակ են հայտնվում նաեւ մեր հայրենակիցները, որպես վառ և թարմ օրինակ Սիրիայի Քեսաբ հայկական համայնքի տարհանումը և ցեղասպանությունը:

Այսօր մենք ականատեսն ենք լինում մի աշխարհաքաղաքական գործընթացի, երբ գործարկվում է երկրները ներսից բզկտելու, բաժան-բաժան անելու ծրագիր, որի արդյունքում հզոր  պետություններ` հայտնվելով քաղաքացիական քայքայիչ պատերազմների մեջ, կրում են հսկայական մարդկային եւ նաեւ` տարածքային կորուստներ:  Եվ այս զարգացումների համատեքստում էլ ավելի է կարեւորվում մեր ներքին` համազգային միասնականության պահպանումն ու ամրապնդումը, քանի որ հակառակ պարագայում մեր կորուստները կարող են լինել շատ ավելի մեծ ու անդառնալի: Ունենալով Ղարաբաղի խնդիր եւ աշխարհասփյուռ հայություն` մենք պարզապես չենք կարող միմյանց բզկտելու չակերտավոր շռայլություն մեզ  թույլ տալ:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մշտապես հանդես է եկել որպես ազգային միասնականության ամրապնդման ջատագով, եւ մեր քաղաքական գործունեության ողջ ընթացքում Հանրապետականը երբեք տուրք չի տվել այսրոպեական քաղաքական  շահերին` ի հաշիվ այդ միասնականության խաթարման:  Իհարկե, հաճախ  մեր այդ հանդուրժողականությունը  փորձ է արվել շահագործել, սակայն անգամ այդ դեպքերում մենք երբեք  չենք տրվել մեր քաղաքական գործընկերների  նկատմամբ թշնամանքի կամ ատելության կործանարար գործելաոճին` միասնականությունը վեր դասելով ամեն ինչից:

Մեր քաղաքական գործընկերներից ոմանք, սակայն, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շարունակում են որպես գործիք ծառայել   երկիրը ներսից բզկտելու ծրագրի իրականացման համար: Մինչ Հայաստանի ներքին եւ արտաքին ճակատներում առկա բազմաթիվ խնդիրներ պահանջում են հրատապ եւ  արդյունավետ լուծումներ, ԱԺ մեր գործընկերներից ոմանք  փորձում են հերթական անգամ «ջուր պղտորելով` ձուկ որսալ»` հանուն իրենց նեղ հատվածային ամբիցիաների բավարարման  սեւացնելով ամեն ինչ: Նրանցից ոմանք, տարբեր ժամանակներում լինելով իշխանության մաս և անմիջական մասնակցություն ունենալով  բոլոր գործընթացներին, այսօր փորձ են անում հանդես գալ «որպես ոտքերն ամպոտ սրբեր»` խորհրդարանական ամբիոններից պահանջելով այս կամ այն հարցով ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծել` մտքում վստահ, որ դա տեղի չի ունենա, փոխարենը իրենք  հոխորտալու եւ սեփական դեմքը սպիտակեցնելու հնարավորություն կստանան: Բայց ստիպված եմ  տխրեցնել ժողովրդի հիշողության վրա կասկածող  էժանագին պոպուլիզմի սիրահարներին. այդ ճանապարհով վաստակված քաղաքական միավորների ինֆլյացիան այլեւս անդառնալի է:

Շնորհակալություն ուշադրության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Ուկրաինայի համանքի վիճակն է եք դուք վատացրել,Ղրկմինն էլ: հհկ տհաս ու գավառական ,,դիվանագիտության ,, արդյունքում երկիրը դարձրել եք դժգույն մի ուրվական….
    Այնքան եք տարված թալանով ու անհագուրդ լափելով, որ աշխատանքային առաջին իսկ անակնկալ անհաժեշտության դեպքում ձախողումը պատրաստ է:
    Եթե գալուստը զոոպարկի տնօրենի նման կեդանական աշխարհի բնազդներից է խոսում, ուրեմն ինքնահաստատման ջանքերն ըդունելի են….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31