Օրվա լրահոսը
Պարույր Հայրիկյան. «Սերժ Սարգսյանը իր թիմով պետք է անմիջապես հրաժարական տա»
Նախագահի հրաժարականին պետք է հաջորդի եվրոպամետ ուժերի իշխանություն գալը «Այսքան սխալներ թույլ տված իշխանությունը աշխարհի որեւէ երկրում հրաժարական կտար»,-այսօր՝ հուլիսի 12-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա նշեց, որ խոսքը մեկ-երկու մանր-մունր սխալների մասին չէ, այլ այն հանգամանքի մասին է, որ ռազմավարություն որդեգրած պետությունը, Մաքսային միությանն անդամակցելով, հրաժարում
«Լեւոն Ներսիսյանն ասաց՝ հորդ հարցրե՞լ ես, որ անունդ փոխում ես»
Հուշերի պատառիկներ՝ գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի հոբելյանի առիթով Հուլիսի 19-ին անվանի գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի (Հաղթո) (լուսանկարում) ծննդյան 70 եւ ստեղծագործական 50-ամյակն է լրանում: «Առավոտի» հետ զրույցում, արվեստագետը զարմանք է հայտնում՝ օրերն այնպես թռան, երկիր փոխվեց, հիասթափություններ ու ոգեւորություններ եղան, ամփոփելու ժամանակ էլ չեղավ: Ընտրած ուղու հետ կապված էլ Էդվարդ Իսաբեկյանի արտահայտությունն է ժպտալով հիշում. «Եթե նորից
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողություններ ձեռնարկել միայն խիստ
Լուի Վան Գալը խստորեն քննադատել է ՖԻՖԱ-ին
Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայի ընտրանուն 11 մետրանոց հարվածաշարում պարտվելուց հետո Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը խիստ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ին: Մասնագետը, որ մունդիալի ավարտից հետո գլխավորելու է «Մանչեսթեր Յունայթեդը», համոզված է, որ աշխարհի առաջնություններին երրորդ տեղի համար հանդիպումները հարկավոր չեն եւ այդ մասին մեկ անգամ չէ, որ արտահայտվել է: Սակայն Ֆուտբոլային
Սիրով՝ «Առավոտ» օրաթերթին
Հարգելի խմբագրություն, ես՝ Րաֆֆի Արաթունյանս, ծնվել եմ 1932թ. Ուրմիայի Իրան քաղաքում: 42 տարի ապրել եմ Թավրիզում, 20 տարի՝ Թեհրանում, 22՝ Կանադայում: Այժմ վեց ամիս Տորոնտոյում եմ, վեց ամիս՝ Երեւանում: 64 տարի է՝ թերթ եմ կարդում՝ «Նոր այգ», «Վերածնունդ», «Ալիք», «Թեհրան», «Զարթոնք», «Նաիրի», «Բեյրութ», «Փարիզ», «Նյու Յորք», «Բոստոն» եւ «Հայրենիք»: Անկեղծ ասած՝ «Առավոտի» նման օրաթերթ չեմ
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում կառավարման ձեւի վերաբերյալ հստակ դիրքորոշում չի ձեւավորվել
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանն այսօր «Բլից Ինֆո» մամուլի ակումբում հայտնեց, որ սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումները հաջող են ընթանում. «Ընդհանուր առմամբ բավականին հանդուրժող մթնոլորտում են ընթանում քննարկումները, լինում են նաեւ սուր հարցադրումներ եւ կոշտ գնահատականներ, սակայն պետության հիմանական օրենքի քննարկման գործընթացը ենթադրվում էր, որ հենց այդպիսին էլ պետք է լիներ»: Պրն Դանիելյանը նշեց, որ
Ամենամեծ նվերը՝ մնջախաղի թատրոնին
Ժիրայր Դադասյանը ակնկալում է, որ հոբելյանական տարում վերջապես կլուծվի թատրոնի տարածքի հարցը Մնջախաղը Հայաստանում դարերի պատմություն ունի. գրավոր աղբյուրներում եւ ձեռագիր մատյաններում հանդիպում ենք բազմաթիվ վկայությունների: Թերեւս ամենաարժեքավոր հիշատակությունը պատկանում է Խորենացուն՝ պալատական խնջույքի ժամանակ Նազենիկ անունով վարձակը իր խաղով գերել էր հայոց արքային: Այս կերպարը հետագայում ներշնչման աղբյուր է հանդիսացել շատ ու շատ ստեղծագործողների
Քարվաճառի տարածքում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով վիրավորված կնոջ վիճակը այժմ կայուն ծանր է
ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ երեկ Քարվաճառի տարածքում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով վիրավորված Կարինե Արշավիրի Դավթյանի առողջական վիճակը այժմ կայուն ծանր է` դրական նախանշաններով: «Կարինե Դավթյանն այժմ գտնվում է Մուրացանի հոսպիտալում»,-գրել է ՊՆ մամուլի խոսնակը: Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 11-ին, Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ
Նիկոլ Փաշինյան. «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ պատերազմի վերսկսման դեպքում մեկնելու եմ ռազմաճակատ»
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ պատերազմի վերսկսման դեպքում մեկնելու ՝ ռազմաճակատ: «Պաշտպանելու իմ երեխաների Հայրենիքը»,- գրել է նա:
Տարոն Մարգարյանն այցելել է ԼՂՀ մարտական դիրքերից մեկը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ ՊԲ զորամասի հրամանատար Կարեն Առուստամյանի և Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանի ուղեկցությամբ, Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին այցելել է մարտական դիրքերից մեկը, ծանոթացել հերթապահող զինվորների կենցաղային պայմաններին: Բարձր գնահատելով հայ զինվորի անչափ կարևոր և պատասխանատու առաքելությունը` Տարոն Մարգարյանը, նախ և առաջ շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորներին` ընդգծելով, որ
Սեյրան Օհանյան. «Հայ զինվորները ոչնչացրել են ևս մեկ դիվերսանտի, սակայն զոհվել է հայ սպա և վիրավորվել է մի կին»
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ, որը նվիրված էր 4-րդ բանակային կորպուսի հիմնադրման 17 ամյակին, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը հայտնեց, որ երեկ Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինվորները ոչնչացրել են ևս մեկ դիվերսանտի, սակայն փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ
Սեւանա լճի մակարդակն իջնում է. «Հայոց աշխարհ»
«Ոռոգման եւ էներգետիկ նպատակներով Սեւանա լճից այս տարի արդեն բաց է թողնվել ավելի քան 140 միլիոն խորանարդ մետր ջուր, ինչի հետեւանքով դիտվել է լճի մակարդակի իջեցում: Նախորդ տարվա հուլիսի 10-ի դրությամբ` Սեւանա լիճը ծովի մակարդակից եղել է 1900 մետր 59 սանտիմետր բարձրության վրա, ինչը 10 սանտիմետրով ավելին է այս տարվա նույն օրվա նիշից: Ջրբացթողումները Սեւանա
«Բա էդ ժողովուրդը մեղք չի՞». Հակոբ Հակոբյանը պատրաստվում է Էջմիածնից պատգամավոր դառնալու գործընթացին. «Հրապարակ»
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դոն Պիպոյից հետո գեներալ Մանվելի հավատարիմ «ախոյան» Հակոբ Հակոբյանն (Ճոյտը) արդեն նախապատրաստվում է Էջմիածնից պատգամավոր դառնալու գործընթացին: Անիմաստ փող եք դնում, պարտվում, հետ եք քաշվում. ի՞նչ իմաստ ունի այդքան փող ծախսել-չընտրվելը՝ հորդորեցինք վերջինիս: «Փողը կարևոր չէ. մի մարդ, որ կարա իրենց հակասի Էջմիածնում, էդ ես եմ, բա ես էլ չդնե՞մ իմ
«Գուցե պետք է, որ քանդել-սարքելու մեր սովորությունն արդեն մի կո՞ղմ դնենք». նկարիչ
«Մենք՝ հայերս, շատ ենք սիրում ամեն ինչ քանդել, քանդել, քանդել ու նորից սարքել, ինչպես, օրինակ, Աֆրիկյանների տունը կամ, առհասարակ, ցանկացած շենք, որ քանդվում է որոշ մարդկանց անտարբերության պատճառով: Եվ խոսքը միայն Աֆրիկյանների տան ու մյուս շենքերի մասին չէ: Մեր ժողովրդի պատմությունը հարուստ է քանդել-սարքելու դեպքերով, մեկը հենց հեթանոսության «քանդումն» ու փոխարենը քրիստոնեության «կառուցումը»: Միգուցե պետք
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց Եվ կիսաձայն ինձ շշնջաց. -Խաղադրույքդ ո՞ւմ վրա դրիր, Աչքիս սաղ փողը սառույցին գրիր:
Ինչո՞ւ է ձգձգվում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու գործընթացը. «Հայոց աշխարհ»
Ինչո՞ւ է ձգձգվում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու գործընթացը։ Կարելի՞ է ասել, որ Աստանայի հայտնի իրադարձություններից հետո այստեղ ի հայտ եկած անորոշությունը ոչ միայն չի ցրվում, այլեւ գնալով ավելի է խորանում։ Մեր հարցերին պատասխանում է քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԸ։ -Մի կողմից, ակնհայտ է Հայաստանի պատրաստակամությունը՝ անդամակցելու Մաքսային, հետագայում՝ Եվրասիական տնտեսական միությանը։ Այդ պատրաստակամությունն արտահայտվել է ե՛ւ
Աղբյուրի պահանջ
Երբ մեր լրատվամիջոցում չինովնիկների կամ օլիգարխների մասին բացասական տեղեկատվություն է հրապարակվում, լուրի «հերոսները» սովորաբար չեն պնդում, որ դա սուտ է, հերքումն էլ նրանց առանձնապես չի հետաքրքրում: Միակ հարցը, որն այդ պարագայում նրանց մոտ ծագում է, հետեւյալն է` ո՞րն է տեղեկատվության աղբյուրը: Մոտ 20 տարի խմբագիր աշխատելով՝ ես առավել հաճախ լսել էլ հենց այդ խնդրանքը. «Ինձ
Հ1-ի մարզական մեկնաբանները՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հնչեցրած քննադատության մասին
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մի քանի լրագրողների հետ հանդիպման ժամանակ խիստ քննադատության է ենթարկել Հ1-ի մարզական մեկնաբանների աշխատանքը ֆուտբոլի աշխարհի առաջնության ուղիղ եթերում՝ արտահայտելով այն միտքը, թե նրանց պետք է արգելել մոտենալ ֆուտբոլին: Aravot.am-ը փորձեց իմանալ Հանրային Հեռուստաընկերության մարզական մեկնաբանների կարծիքը ՀՖՖ նախագահի՝ իրենց աշխատանքին տված գնահատականի մասին: Կարեն Գիլոյան. «Չեմ լսել
Տավուշի մարզպետ. «Ով պատկերացրել է, որ դա ինձ նման է, ես կասեի, որ դա կարող է՝ իր հորն նկարն է»
Եկեղեցում արդեն օծվել է 260 մարդ
«Աշոտ Սուքիասյանը դեռ ցուցմունքներ չի տալիս». փաստաբան
Փայլակ Հայրապետյան, Աշոտ Սուքիասյան, Տիգրան Սարգսյան
Հուլիս ամիսն է, բայց Կապանի լիճը դեռ շահագործման չի հանձնվել
Արդեն հուլիսի 11-ն է, բայց Կապանում ամռան այս շոգին քաղաքի միակ լիճը դեռ չի շահագործվում: Ամեն տարի հանգստյան գոտում գտնվող այս լճի բացումն արվում է ավելի վաղ եւ քաղաքի մեծ ու փոքր բնակիչները հնարավորություն են ունենում լողալ լճում ու թոթափել ամառվա տապը: Բացի այդ` լիճը գտնվում է Գարեգին Նժդեհի անվան հուշահամալիր հարեւանությամբ, որտեղ էլ քաղաք
Աշխարհահռչակ կորեացու «Պիետան» կցուցադրվի Երեւանում
Կիմ Կի Դուկն այս ֆիլմի համար Վենետիկում մրցանակ ստանալիս երգել է ուրախությունից
Նազարյանը կոդ չտվեց հայկական “Viber”-ին, փոխարենը` 060 օպերատորներն են տալիս
Արշակ Սադոյանի կարծիքով`իրենց դեմ են միայն օտարերկրյա օպերատորները եւ Հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովը
Հայ-ռուսական նոր համաձայնագիր Հայաստանին ճնշելու համա՞ր
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիրը ճնշող լծակ է համարում Հայաստանի նկատմամբ: Նրա համոզմամբ, Ռուսաստանն այդ համաձայնագրով ստեղծում է լծակներ նախկին ԽՍՀՄ եւ ԱՊՀ անդամ երկրների նկատմամբ ճնշումներ գործադրելու նպատակով: Հիշեցնենք, որ Համաձայնագրով նախատեսվում է, որ
1 միլիոն 322 հազար դրամ աշխատավարձը քի՞չ է Սերժ Սարգսյանի համար
ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի ու իր տեղակալների, վարչապետի ու իր նախարարների աշխատավարձերը մոտ 800 հազարից մինչեւ 1 միլիոն դրամը գերազանցում են, իսկ նույն գերատեսչությունների ասենք բանվորներինը` 66-ից 100 հազար դրամ է:
ԼՂՀ-ում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել
Հուլիսի 11-ին ժամը 15:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Մովսես Նորայրի Գասպարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան ցավը եւ իր զորակցությունը հայտնում Մ. Գասպարյանի ընտանիքի
Միկոյանը ստորագրել է նաև Կատինի սպանդը իրականացնելու որոշման տակ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) «Յանովիչը և այլք ընդդեմ Ռուսաստանի» գործով վճռում ներկայացված են փաստեր, որտեղ երևում է, որ Անաստաս Միկոյանը ստորագրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 14.700 լեհ ռազմագերիների և Ուկրաինայի ու Բելառուսի արևմտյան շրջաններում ձերբակալված 11.000 անձանց գնդակահարության մասին որոշման տակ: Վերոնշյալ գործը ՄԻԵԴ-ում քննվել է 2007-ի նոյեմբերի 19-ին և 2009-ի մայիսի 24-ին, Մարդու
Երկաթգծի բացում՝ Աբխազիան ճանաչելու դիմաց. աբխազահայ «պատգամավորները» դիմել են հայ գործընկերներին. Наша Абхазия
Չճանաչված Աբխազիայի Հանրապետության ազգությամբ հայ «պատգամավորները» Հայաստանին առաջարկել են ճանաչել Աբխազիայի անկախությունը՝ Աբխազական երկաթգիծը բացելու դիմաց, գրում է «Նաշա Աբխազիա» պարբերականը: «Պատգամավորներ» Վաղարշակ Քոսյանի, Գալուստ Տրապիզոնյանի, Վալերի Մայրոմյանի նամակում ասվում է, որ անկախության ճանաչման քայլը նյութական օգուտ կբերի, ինչպես հայրենակիցներին, այնպես էլ Մաքսային միության ծրագրերին մասնակցող երկրներին: Նամակի հեղինակները ողջունել են Հայաստանին՝ եվրասիական ինտեգրման ուղին
Ռոբերտ Նազարյանը հայկական “Viber”-ին կոդ չի տրամադրել
Արշակ Սադոյանն առաջարկում է անվճար հեռախոսակապ ստեղծել


















































