Օրվա լրահոսը

«Գյուղատնտեսությունը դեռեւս հանդիսանում է Հայաստանի տնտեսության խոցելի ոլորտներից մեկը». հետազոտություն

«Գյուղատնտեսությունը զգալի մասնաբաժին ունի Հայաստանի ՀՆԱ-ի մեջ եւ կարող է նպաստել տնտեսական հետագա աճին:  Գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ի մեջ 2000 թվականից սկսած նվազել է, այնուամենայնիվ կազմում է 20 տոկոսը: Գյուղատնտեսության արտադրանքը նաեւ 2010-ից 2013  թվականներին կայուն աճ էր արձանագրել Հայաստանում: Այնուամենայնիվ գյուղատնտեսությունը դեռեւս հանդիսանում է Հայաստանի տնտեսության առավել խոցելի ոլորտներից մեկը, որը հետեւողական պետական քաղաքականության կարիք

Նաիրա Զոհրաբյան. «Իմ լրագրողական թոքերը բացվեցին «Առավոտում»

«Նախկինում լրատվամիջոցներում հնարավոր չէր ազատ բառամթերքի, քաղաքային, երեւանյան ֆոլկլորի օգտագործումը…. Իմ լրագրողական թոքերը բացվեցին «Առավոտում»: Երբ առաջին քայլերն էի անում լրագրության մեջ, ինձ չկոտրեցին, իմ առջեւ տաբուներ չդրեցին, որ դու չպիտի անես սա կամ այն»,- «Առավոտ» օրաթերթում լրագրողական գործունեություն ծավալած ժամանակներն է հիշում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա

Հովհաննես Մանուկյան. «Շատ կարճ ժամկետներում խնդիրը կստանա դրական լուծում»

ՀՀ արդարադատության նախարարն անդրադառնում է քաղաքացիների բանկային հաշիվների արգելափակմանը Հարգելի հայրենակիցներ, Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և այլ վարչական իրավախախտումների հետևանքով ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառված վարչական տույժերի գանձման հիմքով հարուցված կատարողական վարույթներով բանկային հաշիվների արգելափակման վերաբերյալ խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և իմ անմիջական հսկողության ներքո: Հարցը չափազանց կարևոր է անձանց իրավունքների անհիմն սահմանափակում

«Սերժ Սարգսյանն այն կշիռը չունի, որպեսզի կշտամբի Պուտինին». Արմեն Բադալյան

«Որտեղի՞ց է ՀՀ նախագահը եզրահանգել, որ հայ ժողովուրդը մտահոգված է, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին»,- հարցնում է Արմեն Բադալյանը

Ունի՞ Սերժ Սարգսյանը համարձակություն՝ Պուտինի երեսին ասել, որ հայ ժողովուրդը մտահոգված է

Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը արգենտինյան La Nacion պարբերականին տված հարցազրույցում ԼՂ հակամարտությանն անդրադառնալիս ասել է, որ հայ ժողովուրդը շատ է մտահոգվում, որ Հայաստանի ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Aravot.am-ի հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ Սերժ Սարգսյանն այսպես 3-րդ երկրում կշտամբում է Պուտինին՝ Ադրբեջանին զենք վաճառելու համար՝ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը պատասխանեց.

ՀՀ պաշտպանության նախարարությունում հյուրընկալվել են սփյուռքահայ երիտասարդները

Հուլիսի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ: Հանդիպման առանցքը, բնականաբար, եղել են ազգային բանակն ու զինված ուժերի ձեռքբերումները: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով շեշտելով աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության

Մոսկվայում հայեր են ձերբակալվել՝ պատգամավորի օգնականի վրա հարձակման մեղադրանքով. 1in.am

Մոսկվայի ոստիկանությունը վնասազերծել է հայերից և օսերից բաղկացած հանցագործ խմբի գործունեությունը, որի անդամները կասկածվում են ավազակային հարձակման մեջ: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի ՆԳՆ կայքում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ չարագործները գործել են Մոսկվայի տարածքում: 2013թ. սեպտեմբերին նրանք ավազակային հարձակում են գործել Պետդումայի պատգամավորի օգնականի վրա և առևանգել նրա մեքենան: Փաստի առիթով հարուցվել էր քրեական

Բերքը միանգամայն անվտանգ է սննդի նպատակով օգտագործելու համար

Վերջին օրերին սխալ տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքում լոլիկի և սմբուկի ցանքերում նկատվել է անհայտ հիվանդություն՝ նոր վիրուս, որը ոչ միայն վնասում է նշված բույսերին, այլև՝ դրանց պտուղները դարձնում թունավոր և մարդուառողջության համար վտանգավոր: Այդ կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը միանշանակ վերահաստատում է նախապես ներկայացված կարծիքը, որ Սարդարապատում լոլիկի և սմբուկի

Հայաստանը 2014թ. կարող է ՄՄ անդամ դառնալ. ԵՏՀ. Газета.ru

Հայաստանը կարող է Մաքսային միության անդամ դառնալ այս տարի, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: «Այստեղ առկա է բարձր մակարդակի պատրաստվածություն, անդամակցության ծրագրի հետ կապված գրեթե ոչ մի տարաձայնություն չի մնացել», – ասել է Սլեպնևը՝ նշելով, որ Հայաստանի «ճանապարհային քարտեզ»-ն արդեն պատրաստ է: Նախարարը, խոսելով այն

Երևանի ճոպանուղին որպես աղբատեղի

Երևանի ճոպանուղին ժամանակին էկոլոգիապես մաքուր, շատ արագ ու մատչելի տրանսպորտային միջոց էր համարվում : Այսօր արդեն չգործող տրանսպորտային միջոցի տարածքը վերածվել է հակաէկոլոգիական մի աղբատեղի : Արդեն մի քանի օր է Չարենցի 1 հասցեի հարևանությամբ գտնվող տարածքը վերածվել է աղբանոցի : Դատելով նետված իրերից , կարելի է ասել, որ աղբն այստեղ հայտնվել է բնակիչների թեթև

Նավակ ճոճող. «Ինչքան որ ցուցանակը կախեն՝ գալու եմ, ավիրեմ»

Հիմիկվանից կարող եք ոստիկանական պահակակետ դնեք

407.99 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հուլիսի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ » ԲԲԸ-ում կայացել է 2,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.99 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408 դրամ: NASDAQ OMX Armenia  

Գևորգյան հոգևոր ճեմարանի 2013-2014 թթ. ուսումնական տարվա փակման հանդիսությունը Մայր Աթոռում

Հուլիսի 11-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2013-2014 թթ. ուսումնական տարվա փակման հանդիսավոր արարողությունը: Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերար Հայկ Դիդիզյանը, Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների տեսչական ու ուսուցչական անձնակազմը և

Հ1-ի մեկնաբաններին պետք է արգելել մոտենալ ֆուտբոլին. Ռուբեն Հայրապետյան. NEWS.am

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը բազմիցս հանդիպել է Հանրային հեռուստաընկերության ֆուտբոլային մեկնաբաններին ու կշտամբել խայտառակ մեկնաբանության համար: Այս մասին մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախագահը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում Հ1-ի մեկնաբանների աշխատանքը: «Ո՞նց կարելի է գնահատականներ տալ նրանց աշխատանքին: Ես ուղղակի վատ եմ զգում, որ իմ երկրում Հանրային հեռուստաընկերությունը

Ինչպե՞ս է ոստիկանության վետերանը հայտնվել Ադրբեջանի սահմանին

Ոստիկանության 35 տարվա աշխատակից Նաիրի Ասրյանը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար մեկ տարում 1 միլիոն 500.000 դրամ պարտք է կուտակել: ԴԱՀԿ-ն սառեցրել է նրա բանկային հաշիվները, հիմա նախկին ոստիկանը ոչ կարողանում է տուգանքները վճարել, ոչ էլ բանկային այլ վճարումներ կատարել: Aravot.am-ի հետ զրույցում Նաիրի Ասրյանը պատմեց, որ միլիոնի հասնող տուգանքների ակտերն այս գարնանից են սկսել

Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի մոտ ծեծի է ենթարկվել Աբովյանի նախկին քաղաքապետը. վերջինս հիվանդանոցում է. shamshyan.com

 shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ հուլիսի 11-ին, մարմնական վնասվածքներով Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 04:00-04:30-ի սահմաններում Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ վիճաբանություն է տեղի ունեցել Կ. Իսրայելյանի և մի քանի անձանց միջև, որի ժամանակ էլ նախկին քաղաքապետը ծեծի է ենթարկվել: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ նախկին

Ն.Զոհրաբյան. Ռուսական կողմի այդ հայտարարությունները առնվազն «բեսպառդոն են». Panorama.am

«Ինձ բնավ չեն զարմացնում այս կարգի հայտարարությունները և պնդումները: Եվ չեմ զարմանա, որ վաղը ռուսական կողմից ինչ-որ պաշտոնյա կիսելյովյան սերիայից որոշի, թե Հայաստանի խորհրդարանը այս կամ այն նստաշրջանում քանի օրենք պետք է ընդունի կամ էլ խորհրդարանի բուֆետը ինչ սակագներով պետք է գործի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով

«Անի Քոչար Պրոդակշն»-ն ընդունել է սխալը.«Հետաքննող լրագրողները» համաձայնեցին հաշտությանը. «Փաստինֆո»

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ընդդեմ «Անի Քոչար Պրոդակշն» ՍՊԸ-ի հեղինակային իրավունքի խախտումները վերացնելու և 200.000 ՀՀ դրամի փոխհատուցում վճարելու պահանջի մասին հայցադիմումի գործով այսօր կողմերը դատարանի հաստատմանը ներկայացրեցին հաշտության համաձայնություն: Դատարանը հաշտության համաձայնության վերաբերյալ իր որոշումը կհրապարակի հուլիսի 24-ին: Հայցադիմում ներկայացնելու համար պատճառ էր դարձել «Հետքի» երկու հարցազրույցների և երկու հոդվածների վերարտադրումը «Pressident.am» կայքում: Հայցադիմում ներկայացնելուց

Դեսպանատները խուսափում են Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնելու հարցից

«Մենք ուզում ենք մեր գոհունակությունը հայտնել Հայաստանի դպրոցներում ֆրանսերենի դասավանդման վերաբերյալ»,- Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն` կրկին չշեղվելով իր «դիվանագիտական կանոններից», այսպիսի ընդհանուր պատասխան տվեց Aravot.am-ի հարցին` արդյոք Ֆրանսիայի դեսպանատունը պատրա՞ստ է զերծ մնալ Հայաստանում ծագումով հայ դպրոցականների համար օտարալեզու դպրոցներ հիմնելու եւ օժանդակելու նախագծերին մասնակցելուց: Ինչպես հայտնի է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող

Կմեկնարկի Երևանյան ամառ Ավտո մոտո շոու ծրագիրը

Երևանի քաղաքապետարանը և STR ակումբը «Երևանյան ամառ 2014» ծրագրի շրջանակներում Հուլիսի 12-ին ժամը 17:00 –ից Լենինգրադյան փողոց – Իսակովի պողոտա նորաբաց ավտոմայրուղում կներկայացնեն Երևանյան ամառ Ավտո մոտո շոու ծրագիրը: Մրցութային մասում կներկայանան 100-ից ավելի տարբեր տեսակների ու ոճերի մեքենաներ, որոնք ժյուրիի կողմից կգնահատվեն հետևյալ անվանակարգերով. Ռետրո ոճի մեքենաներ Տյունինգապատ մեքենաներ Մոտոցիկլներ 4×4 of road Ջիպեր

11 եւ 9 տարի ազատազրկում՝ Վիտալի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձի համար. karabakh-open.info

Ինչպես արդեն հայտնել էինք՝ մայիսի 26-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ նախագահությամբ Անատոլի Թադեւոսյանի մեկնարկեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը: Այսօր դատարանը հրապարակեց սպանության փորձի գործով դատավճիռը, ըստ որի՝ ամբաստանյալներ Վահե Ավետյանն ազատազրկեց 11 տարի ժամկետով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, ապօրինի կերպով պայթուցիկ սարք պատրաստելու,

Ամբաստանյալ. «Այն տպավորությունն էր, որ ես մահացել եմ եւ չեմ ձգի, անգամ մի քանի ժամ»

«Արմավիրի ոստիկանության բաժնում ինձ ծեծողները եղել են հինգ-վեց հոգի: Եվ անընդհատ, առանց ընդմիջումների ծեծում էին, մինչեւ ես խոստովանեմ, որ ավազակային հարձակում է կատարվել եւ այնպիսի ցուցմունք տամ, ինչպիսին իրենք են ցանկանում: Ինձ անընդհատ ծեծել եւ խոշտանգել են փոքր դադարներով, մեկ ժամ ընդմիջում էին, հետո նորից սկսում անխնա ծեծել»,- փաստաբան Տիգրան Հայրապետյանը քրեական վերաքննիչ դատարանում իր

Հայկական մշակութային միջոցառում Ֆրանսիայի խոշոր քաղաքներում

Հուլիսի 5-ին Մարսելի Համագումարների պալատում տեղի ունեցած համերգով ավարտվեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ, ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ ու Ֆրանսահայ Երիտասարդական Միության ջանքերով կազմակերպված Հայաստանի պարարվեստի պետական «Բարեկամություն» համույթի հյուրախաղերը Ֆրանսիայում։ Փարիզի, Լիոնի և Մարսելի ամենահեղինակավոր սրահներում կայացած համերգներով հայ երիտասարդները ֆրանսիացի հանդիսատեսին հիացրին իրենց բարձրարվեստ կատարումներով, նորարարական շնչով ու երաժշտական տպավորիչ ընտրանիով` Կոմիտասից մինչև Վիվալդի,

Գտիր տասը տարբերություն

Նրանց սենյակում ամեն ինչ երկու օրինակից է, նրանց պահարանում նույն զգեստներն են, միանման են խաղալիքներն ու զարդերը: Նույնն են նրանց ընկերներն ու հետաքրքրությունները: Նրանք հիվանդանում են գրեթե միաժամանակ, մեկը մյուսի անհանգստություններն ու ուրախությունները զգում է ինչպես սեփականը: Հայելու փոխարեն նրանք միմյանց են նայում, և նույն հայացքով նայում են աշխարհին: Վարդան և Տիգրան Թադևոսյաններ, 38 տարեկան

Անրի Ռենոն չշեղվեց իր «դիվանագիտական կանոններից»

«Ես չգիտեմ` ինչ ասել է ԵԱՀԿ, ուստի չեմ թափանցի այդ կառույցի մեջ, այլ կխոսեմ դիվանագետի` իմ դիրքերից»,-այսօր Բաստիլի գրավման օրը` Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնին, հայ լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու շփման գծում տեղի ունեցող լարված իրավիճակի իրական մեղավոր կողմի անունը

Կդադարեցվի որոշ տարածքների ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 15-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. • Աջափնյակ վարչական շրջանի` Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի, Սպանդարյան կայարանի, Գ. Զոհրաբ, Չուխաջյան փողոցների և Հասրաթյան 25/2, 25/4 հասցեների, • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի և Հաղթանակ թաղ. 1-ին փողոցի հանրային բաժանորդների, •

Սոչիում ստորագրվել է ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Սոչիում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրվել է ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիր: Փաստաթղթի ստորագրմանը ներկա են եղել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը: ՀՀ կառավարության անունից համաձայնագիրն ստորագրել է

Արգիշտի Կիվիրյանի գործով դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի վերջին (տեսանյութ)

Այսօր կայացավ Արգիշտի Կիվիրյանի գործով հերթական դատական նիստը: Հիշեցնենք, որ ՀՀ Վարչական դատարանում, դատավոր Ռ. Խանդանյանի դատավարությամբ ընթանում է ՀՀ ոստիկանության հայցի լսումը՝ ընդդեմ «Armenia Today» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի: Խոսքը վերաբերում է 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած ապօրինի շինարարության դեմ բողոքի ակցիային, որի ժամանակ ոստիկանները Ա. Կիվիրյանին ոստիկանական մեքենայում

Հրթիռակոծման հետևանքով 30 ուկրաինացի զինծառայող է զոհվել. «Ազատություն» ռադիոկայան

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը քիչ առաջ հայտարարել է, որ ռուս անջատականները «Գրադ» կայանքների կիրառմամբ հրթիռակոծել են ուկրաինական բանակի դիրքերը, սպանվել է մոտ 30 ուկրաինացի զինծառայող։ Արմեն Քոլոյան «Ազատություն» ռադիոկայան  

Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սոչիում հանդիպել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: ՌԴ վարչապետը ողջունել է Հովիկ Աբրահամյանին Սոչիում և նշել. «Մենք Ձեզ հետ պայմանավորվել էինք, որ որպես վարչապետ կժամանեք Ռուսաստան, ինչը հնարավորություն է տալիս քննարկել ռուս-հայկական հարաբերությունների լայն շրջանակ՝ սկսած ինտեգրացիոն գործընթացներից, վերջացրած առևտրատնտեսական և հումանիտար բնագավառներում համագործակցությունից:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031