Օրվա լրահոսը
«Դանդի փրեշս մեթալս Կապան» ընկերությունը 1 հարկանի բժշկական կենտրոն է կառուցել իր աշխատակիցների համար
Կապանում գործող «Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությունում գրանցված արտակարգ պատահարների դեպքում, եթե մինչեւ օրս աշխատակիցներին հիմնականում տեղափոխում էին Կապանի բժշկական կենտրոն, ապա այսուհետ ընկերությունն ի վիճակի կլինի իր աշխատողներին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել տեղում՝ ընկերության տարածքում կառուցած 1 հարկանի նոր բժշկական կենտրոնում: Այս մասին հավաստիացնում են ընկերությունից ու միաժամանակ ցանկանում, որ լուրջ պատահարներ ընկերությունում չլինեն եւ
Վաղը Անդրանիկ Մարգարյանի մահվան օրն է
Վաղը` մարտի 25-ին, ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է: Կոմիտասի անվան պանթեոնում, որտեղ ամփոփված է, նրա աճյունը, նախկին վարչապետի հիշատակին նվիրված հարգանքի տուրք կմատուցվի: Անդրանիկ Մարգարյանը հայ հասարակական-քաղաքական գործիչ էր, 2000-2007 թվականներին զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը: Առավոտ
Մեկնարկել է ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքը
ՀՀ ԶՈւ պատրաստության պլանի համաձայն` ՀՀ ՊՆ վարչական համալիրում մարտի 24-ին մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը: Հավաքի նպատակներն են` բարձրացնել և կատարելագործել օպերատիվ շտաբերի սպաների գիտելիքներն ու ունակությունները ռազմավարության, օպերատիվ արվեստի բնագավառներում, ՀՀ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների և նրանց կողմից ընթերցվող դասախոսությունների միջոցով ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմին ծանոթացնել ՀՀ արտաքին և
Վահե Էնֆիաջյան. «Զարմանալի չէ, որ մանր և միջին տրամաչափի գործիչները ծածուկ փորձում են հարձակվել ԲՀԿ-ի վրա»
Քիչ առաջ` Ազգային Ժողովում, Խորհրդարանական ամբիոնի հետևից փորձում էր ինքնակայանար կառավարության ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանը: Ով առանց տրամաբանելու և իրականության ցնորված պատկերացման պատճառով շահարկեց Բարգավաճ Հայաստան կուսակցության անունը: Զարմանալի չէ, որ թելադրանքով շարժվող մանր և միջին տրամաչափի գործիչները ծածուկ փորձում են հարձակվել ԲՀԿ-ի վրա: Ինչ վերաբերվում է այսօրվա մոնոներկայացմանն ապա՝ ակնհայտ է, որ այն մեծ ալիքը,
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ստյոպա Սաֆարյան-Ռուբեն Հակոբյան բանավեճի մասին. «Սահմանն անցել են»
Վերջին շրջանում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի եւ կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի միջեւ հրապարակային բանավեճեր եւ փոխադարձ քննադատություններ են հնչում: Aravot.am-ը կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչպես է մեկնաբանում երկու կուսակիցների միջեւ առկա տարաձայնությունները: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Չէ, տարաձայնություններ չկան: Բայց ես տարաձայնությունները համարում եմ բնականոն: Նորմալ են այդ տարաձայնությունները, բայց՝ չափի եւ
Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 125 մլն դոլար
Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի առաքելության ղեկավար Մարկ Հորթոնն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց մարտի 7-ին ընդունված նոր 38 ամսով երկարաձգված ֆինանսավորման ծրագիրը: Պրն Հորթոնը նշեց, որ ծրագրի շրջանակներում 125 մլն դոլար է տրամադրվելու Հայաստանին՝ իշխանությունների հետագա ծրագրերը ի կատար ածելու նպատակով. «Հատկացումները կլինեն 7 հավասարաչափ բաշխումների տեսքով: Առաջինն արդեն հատկացված է: Ծրագրի հերթական ստուգումները
Մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող Գառնիկ Թորոսյանը
Մարտի 24-ին՝ ժամը 09:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Թորոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Միջադեպի
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է տաքսիստների հետ. (Տեսանյութ)
Օրեր առաջ 120-ից ավելի անհատ տաքսու վարորդներ բաց նամակ էին գրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և, ի թիվս տարբեր խնդիրների, բարձրաձայնել հարյուրավոր հաշվիչներ ձեռք բերելու կարևորության մասին: Տաքսիստները նշել էին, որ բազմիցս են Գագիկ Ծառուկյանի աջակցությանն արժանացել ու խնդրել էին օգնության ձեռք մեկնել նաև այս անգամ: Նամակի հրապարակման հենց հաջորդ օրը Գագիկ Ծառուկյանն անձամբ հանդիպեց
Մանկական ստացիոնարներում նկատվում է շնչառական վարակների աշխուժացում
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` 2014 թվականի 11-րդ շաբաթվա ընթացքում եվրոպական տարածաշրջանում դիտվում է գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիության նվազում: Նվազել են նաև լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքով դեպքերը: Իրականացված ամբուլատոր և ստացիոնար հետազոտությունները վկայում են, որ ներկայումս եվրոպական տարածաշրջանում շրջանառում է գրիպի Ա տեսակը (H1N1 պանդեմիկ և H2N3 ենթատեսակներ): Տարածաշրջանի երկրներում՝
Սեռական հայհոյանքների համար դիմում է ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին եւ դատական դեպարտամենտին
Վերջերս Գավառի ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Սարգիս Հակոբյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել դատական նիստից առաջ, իսկ դատական կարգադրիչներից որեւէ մեկը չի միջամտել: Aravot.am-ը մարտի 18-ին անդրադարձել էր այս խնդրին: Մեր հրապարակման մեջ նշել էինք, որ ամբաստանյալը, շատ ազատ, հայհոյանքներ է հնչեցրել հայցվորի ու վերջինիս կողմնակիցների հասցեին, իսկ դատական կարգադրիչները չեն միջամտել, քանի որ տեղում
Անհետացած ինքնաթիռը վթարվել է, իսկ ուղևորները՝ զոհվել. Tert.am
Malaysia Airlines ավիաընկերությունը հայտնում է, որ անհետացած Boeing օդանավն ընկել է Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում։ Ինչպես հաղորդում է Business Insider-ը՝ NBC News-ին հղումով, Malaysia Airlines ավիաընկերությունը հաղորդագրություն է ուղարկել անհետացած ինքնաթիռում եղած 239 մարդկանց հարազատներին, որում ասվում է. «Մենք ստիպված ենք ենթադրել, որ MH370 չվերթի ինքնաթիռն անկասկած վթարվել է, և ինքնաթիռում թռչողներից որևէ մեկը ողջ
Կարլ Բիլդտ. Հայաստանն այլևս «ուրիշ լիգայից է». «Ազատություն»
Բրյուսելյան տարեկան ֆորումը, որին մասնակցում են եվրոպացի և ամերիկացի քաղաքական գործիչներ, փորձագետներ ու դեսպաններ, այս տարի բավականին թեժ անցավ: Ինչպես և սպասվում էր, Ուկրաինան ու Ղրիմը բանավեճերի հիմնական թեմաներն էին: Սակայն որպես ռուսական կայսերական քաղաքականության օրինակ՝ հիշատակվեց նաև Հայաստանը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի հետ նույնպես չի կարող ստորագրվել Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասը,
«Հին Էրիվանի» բողոքով դատական նիստ
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ սկսվեց «Հին Էրիվանի» սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի բողոքի քննությունը: Սեփականատերը բողոքարկում է քրեական գործ չհարուցելու մասին հետաքննիչի որոշումը: Ինչպես տեղեկացրել ենք, Վճռաբեկ դատարանը «Հին Էրիվանը» սնանկ է ճանաչել: Մանվել Տեր-Առաքելյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը դատարանին հայտնեց, որ նախորդ տարվա սեպտեմբերի 25-ին Մ.Առաքելյանը դիմել
Տեղի է ունեցել Հայաստանի Զինված ուժերի ղեկավար կազմի և բարձրագույն սպայակազմի ամենամյա օպերատիվ հավաք
Պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Զինված ուժերի ղեկավար կազմի և բարձրագույն սպայակազմի ամենամյա օպերատիվ հավաք: Հավաքի ընթացքում դասախոսությունով հանդես է եկել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Բաղդասարյանը: Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ազգային անվտանգության համակարգի բարեփոխումները, որոնք իրականացվում են պետական կառավարման տարբեր ոլորտներում: Իր խոսքում ԱԱԽ քարտուղարը հանգամանալից
Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։ Նախագահն իր խորը մտահոգությունն է հայտնել Քեսաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: «Մենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսաբի պատմությունը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում, ցավոք, հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով»,-ասել է Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը հիշեցրել է, որ առաջին
Լյուդմիլա Սարգսյանը՝ արդարադատության նախարարին.«Լավ կլիներ կառավարությունը գիտակցեր իր տեղն ու դերը»
«Մենք մեր ե’ւ տեղը, ե’ւ դերը գիտենք, լավ կլիներ, որ կառավարությունը գիտակցեր իր տեղն ու դերը»,- արդարադատության նախարարին այսպես հակադարձեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը: Մինչ ՀԱԿ պատգամավորի ելույթը, «հրաշալի քառյակի» ներկայացրած «ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ 2012-13 թվականների ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Արթուր Սաքունց. «Հարսնաքարի գործով մեղադրանքն ու վճիռը չեն համապատասխանում հանցագործության բուն էությանը»
«Հարսնաքարի գործով մեղադրանքն ու վճիռը չեն համապատասխանում հանցագործության բուն էությանը»,-Aravot.am-ի հարցին` «Հարսնաքարի գործով» վճիռը համարժե՞ք էր տեղի ունեցածին, այսպես պատասխանեց իրավապաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Հիշեցնենք, որ այսօր հրապարակվել է «Հարսնաքարի» գործով դատավճիռը, համաձայն որի` Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը դատապարտվել են 12 տարվա ազատազրկման, 100
Ժամանակակից պետության կարևորագույն խնդիրն արդյունավետ կրթական համակարգի ստեղծումն է. վարչապետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ծաղկաձորում մեկնարկած «Կրթությունը, գիտությունը և տնտեսությունը բուհերում և դպրոցներում. ինտեգրում միջազգային կրթական տարածքում» թեմայով միջազգային գիտական կոնֆերանսի մասնակիցներին: Կառավարության անունից ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ վարչապետը կարևորել է նման միջոցառումների անցկացումը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս քննարկել առկա խնդիրները, լսել հեղինակավոր գիտնականների կարծիքները՝ հնարավոր մարտահրավերների վերաբերյալ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ
Կանանց առողջության պահպանման միամսյակ. դիմելիությունը եռապատկվել է
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կանանց առողջության պահպանման միամսյակի երկրորդ շաբաթում Երևանի պոլիկլինիկաներում կազմակերպված «բաց դռների օրերի» ընթացքում դիմել է 10 975 կին (առաջին շաբաթվա ընթացքում` 3786)։ Նրանցից 4222-ին տրվել է մասնագիտական խորհրդատվություն, 3944-ը ենթարկվել է առաջնակի զննման, 3873 կին հետազոտվել է, 3365-ին նշանակվել է բուժում, 1156-ն ուղեգրվել
Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 26-ին ժամը 10.00-ից մինչև 24.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Մարգարյան փողոցի 10-43 շենքերի, Մարգարյան 2-րդ նրբանցքի 1, 3, 5 շենքերի, Հալաբյան փողոցի 41-65 շենքերի, Բաշինջաղյան փողոցի 172, 174, 176, 178 շենքերի, Բաշինջաղյան 1-ին նրբանցքի, Կարապետյան,
«Հայ ուսանողները հետաքրքրված են արտերկրում կրթական ծրագրերով, բայց չգիտեն՝ ում դիմել». Գայանե Եղիազարյան
«Լոնդոն Այ» միջազգային ուսումնական կենտրոնը, որը հիմնադրվել է 2011 թ. Երևանում, հրավիրում է մասնակցելու «Կրթություն արտերկրում. բաց դռների օր» խորագրով միջոցառմանը, որը տեղի կունենա վաղը՝ Անի Պլազա հյուրանոցում: «Լոնդոն Այ» միջազգային ուսումնական կենտրոնի հրավերով առաջին անգամ Հայաստան են ժամանել աշխարհում բարձր վարկանիշ ունեցող համալսարանների ու ուսումնական հաստատությունների պաշտոնական ներկայացուցիչները: «Լոնդոն Այ» միջազգային ուսումնական կենտրոնի գործադիր
Интерфакс. Կիևը հետ է կանչել Բելառուսում Ուկրաինայի դեսպանին
Ուկրաինան հետ է կանչել Բելառուսում իր դեսպան Միխայիլ Եժելյային խորհրդակցության համար՝ Ղրիմի հարցով Մինսկի դիրքորոշման կապակցությամբ: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: Կանչի պատճառը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունն էր, հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը՝ հայտնելով նաև, որ իրենք համապատասխան նոտա են ուղարկել բելառուսական կողմին, «որտեղ ասված է, որ Բելառուսի նախագահի նման
413.62 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Մարտի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.62 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.3 դրամ:
Նախախորհրդարանի հայտարարությունը Քեսապի հայության տեղահանման իրադարձության կապակցությամբ
Մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի տարածքից զինված խմբավորումները ներխուժել և հարձակվել են Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա։ Թուրքիան, խախտելով Սիրիայի հետ կնքած պայմանագիրը, ոչ միայն չի կանխել զինյալ անօրինական թափանցումը, այլև ռազմական ակնհայտ օժանդակություն է տրամադրել զինյալներին`հրթիռակոծելով սիրիական տարածքը։ Բարեբախտաբար տեղի բնակչությունը նախապես լրիվ տեղափոխվել էր Լաթաքիա և մարդկային զոհեր չկան։ Սա Սիրիայում սանձազերծված
Նաիրա Զոհրաբյանը դեմ է, որ «հայտնի մասնավոր անձը» օրական ութ միլիոն շահույթ ստանա
«Տիկին Զոհրաբյան, նենց բարձր եք խոսում, չենք էլ կարողանում լսել»,- այսօր խորհրդարանում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին դիտողություն արեց նիստը նախագահող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ն. Զոհրաբյանը այդ դիտողությանն արժանացավ, երբ տեսակետ էր ներկայացնում «ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձնանց նկատմամբ 2012-13 թվականների ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր
Ձմռան ցրտերը չեն վնասել պտղատու այգիներն ու ցանքատարածությունները
Հանրապետության ողջ տարածքում, սկսած 2013թ. դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից, արձանագրվեց ջերմաստիճանի կտրուկ անկում և արդեն ամսվա վերջին Արարատյան հարթավայրի առանձին հատվածներում գիշերային ժամերին գրանցվեցին մինչև -20 -220 C, իսկ բարձրադիր գոտում՝ զգալիորեն ավելի ցածր: Նշված ջերմաստիճանային ռեժիմը սովորաբար վտանգ է ներկայացնում չթաղված խաղողի այգիների համար: Հնարավոր հետևանքները պարզելու նպատակով, դեռևս ընթացիկ տարվա հունվար ամսին, բոլոր տարածաշրջաններում
Ապօրինի թմրամիջոցներ «արտադրողները» իրավապահ մարմիններից մեկ քայլ առաջ են (Տեսանյութ)
Հայաստան թմրամիջոցներ հնարավոր է ներմուծել նաեւ փոստային առաքման միջոցով. այդ տեսակի թմրամիջոցներից է «Սպայսը»: «Այն համարվում է դիզայներական թմրամիջոց եւ անընդհատ կազմը փոփոխվում է ու նորերն են ստեղծվում»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչպես պետք է վերահսկվի նման թմրամիջոցների ներմուծումը, ասաց Դեղերի փորձագիտական կենտրոնի թմրամիջոցների հսկման բաժնի վարիչ Հասմիկ Մարտիրոսյանը`ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում հրավիրված «Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի
«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը կարող է արտագաղթի նոր ալիքի պատճառ դառնալ»
«Լոռեցիների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպության (ԲՀԿ) նախագահ Մենուա Բրուտյանը կարծում է, որ այսօրվա երիտասարդները պատրաստ չեն նոր բեռ վերցնել իրենց ուսերին: «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը Հայաստանում կարող է դառնալ արտագաղթի նոր ալիքի պատճառ»: Այս մասին Aravot.am-ի հետ հարցազրույցում ասում է «Լոռեցիների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպության (ԲՀԿ) նախագահ Մենուա Բրուտյանը: Նրա կարծիքով չնայած համակարգի ներդրումը
Տուբերկուլյոզով հիվանդները, եթե բուժումն ընդհատում են, դառնում են դեղակայուն (Տեսանյութ)
Երկարատեւ հազը, թուլությունը, գիշերային քրտնարտադրությունը, երկարատեւ ջերմությունը, խորխի առկայությունը տուբերկուլյոզի նախանշաններ են: Այսօր Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակում այս մասին ասաց կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը` խորհուրդ տալով դիմել բժշկի եւ հետազոտվել: Նրա խոսքերով, եղունգներից եւ մազերից բացի, բոլոր օրգանները կարող են հիվանդանալ տուբերկուլյոզով: Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով պարոն Հայրապետյանը ասուլիս էր հրավիրել: Ըստ


















































