Օրվա լրահոսը
Վլադիմիր Գասպարյանը թոշակի ճանապարհեց Գյումրու ոստիկանապետին
Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մոտ 10 օր առաջ սեփական դիմումի համաձայն թոշակի է ուղարկել Գյումրու Մուշ բաժնի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանին: Այժմ նրան փոխարինում է այս համակարգում երկար տարիներ աշխատած Հրաչ Սահակյանը: Վերջինս զբաղեցրել է Ախուրյանի քրեական բաժնի պետի պաշտոնը, այնուհետ աշխատել է Մարալիկի փոխոստիկանապետ` օպերատիվ գծով: Այս համակարգի աշխատակիցների բնութագրմամբ, վերջինս աշխատասեր մարդ
Հանդիպում անհայտ կորածների հարազատների հետ
Հուլիսի 11-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպեցին անհայտ կորած անձանց հարազատների հետ: Նշենք, որ հանդիպումը նախաձեռնել էր «Առողջության եւ կրթության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերն է եւ այդ համագործակցության շրջանակներում աշխատում է
Գագիկ Հարությունյան. «Առ այսօր մեզանում չի հաջողվել իշխանակենտրոն սահմանադրական մոդելից անցում կատարել մարդակենտրոն սահմանադրական մոդելի» (Տեսանյութ)
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումները շարունակվում են:
Ադրբեջանցի նետաձիգները կգան Հայաստան. Haqqin.az
Հուլիսի 21-ին Հայաստանում կայանալիք նետաձգության Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաև Ադրբեջանի մարզիկները, հայտնում է «Հաքքին.ազ»-ը: Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարության մամուլի խոսնակ Սամայա Մամեդովան տեղեկացրել է, որ առաջնության համար Ադրբեջանից Հայաստան կգան 8 հոգի՝ 6 մարզիկ և թիմի 2 անդամ: «Եվրոպայի նետաձգության ֆեդերացիան մեր առջև պայման է դրել, որ մենք պետք է մասնակցենք այս առաջնությանը, որպեսզի
Օրը ցերեկով, կանացի զուգագուլպաներով չէր կարող ավազակային հարձակում լինել
«Արմավիրի մարզի ոստիկաններն ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ինձ տեղափոխել են բաժին: Ոստիկանության աշխատակիցները բռունցքներով, իսկ հետագայում քացիներով դաժան ծեծի են ենթարկել ինձ: Դրանից հետո սկսեցին ինձ ծեծել գործիքներով` դուբինկաներով, էլեկտրաշոկով հարվածներ հասցրեցին գլխիս, մարմնիս տարբեր մասերին»: Այս մասին հնչեց այսօր քրեական վերաքննիչ դատարանում, ուր լսվում էր ինը տարվա ազատազրկման դատապարտված Մարզպետունի Ավուշյանի եւ նրա պաշտպան
«Եվրոպական ընտրություն» նախաձեռնող խմբի հայտարարությունը
Այս տարվա մայիսի 19-ին «Եվրոպական ընտրություն» նախաձեռնող խումբը դիմել էր մի շարք քաղաքական կուսակցությունների և բոլոր այն քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին և անհատներին, որոնք համարում են, որ Հայաստանի ինքնիշխանության եւ անվտանգության մակարդակի բարձրացման, պետության հեռանկարային համակողմանի զարգացման համար անհրաժեշտ է սերտացնել հարաբերությունը Եվրամիության հետ եւ վերականգնել Ասոցացման ու Ազատ առեւտրի մասին համաձայնագրի օրակարգը: Նախաձեռնությունը կոչ
Աշխատանքային այց բնության հատուկ պահպանվող տարածքներ
ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Տավուշի մարզի ‹‹Դիլիջան›› ազգային պարկ›› ՊՈԱԿ և ‹‹Արգելոցապարկային համալիր›› ՊՈԱԿ-ի ‹‹Իջևանի դենդրոպարկ›› հիմնարկ: ‹‹Դիլիջան›› ազգային պարկ›› ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին միասնական աշխատանքի և առկա դժվարությունները հաղթահարել կարողանալու համար` միաժամանակ ընդգծելով. ‹‹Դիլիջան ազգային պարկը›› մեր ազգային հարստություններից է և
Երիտասարդները սկսել են ուշ ամուսնանալ. «Ա1+» (տեսանյութ)
Հայաստանում երիտասարդության շրջանում աղքատության մակարդակն ավելի բարձր է, քան երկրի միջին ցուցանիշը, որը կազմում է երեսուներկու տոկոս: Հայաստանում գործազուրկ է մինչեւ քսանչորս տարեկանների քառասուն տոկոսը: Այս տվյալներն այսօր հայտնեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում ամուսնացած չէ քսանյոթից քսանինը տարեկանների մեկ քառորդը: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է բնապահպանական տեղեկատվության հասարակական (Օրհուս) կենտրոնների համակարգողներին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանում գործող բնապահպանական տեղեկատվության հասարակական (Օրհուս) կենտրոնների համակարգողներին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Ողջունելով ներկաներին՝ նախարարը կարևորել է բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը, որպեսզի պետությունը կարողանա նպատակային և արդյունավետ քաղաքականություն իրականացնել: Նախարարը ողջունել է նաև օրենքների մշակման գործընթացում կենտրոնների ցուցաբերած ակտիվությունը, ինչը նպաստում է նոր օրենքների
«Դիտորդական խմբում փաստաբանի ներառումը նպատակահարմար չէ»
Ոստիկանը գոհ է ձերբակալված անձանց պահպանման վայրերում դիտորդների հետ համագործակցությունից
Երևանի ներկայության ևս մեկ գեղեցիկ վկայություն ԼՂՀ մայրաքաղաքում
ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին մասնակցել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների կողմից պատրաստված և Ստեփանակերտին նվիրաբերված 7 տուֆակերտ քանդակների հանդիսավոր բացմանը: Տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ և քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ կյանքի կոչված այս ծրագիրն իրականացվել է Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների
Լայնածավալ հարձակում լրատվամիջոցների դեմ
«Կոստանյան & CO» սահմանափակ մտահորիզոնով ընկերությունը ցանկանում է վախեցնել հասարակությանը Դատախազության հայտնի հայտարարությանը («Նախաքննական տվյալների հրապարակումը քրեորեն պատժելի է». տե՛ս ) եւ Գեւորգ Կոստանյանի վերջին ասուլիսին (որում դարձյալ անդրադարձ կար լրագրողական աղբյուրների գաղտնիության խնդրին, ընդ որում՝ անթաքույց հաթաթայով. տե՛ս ) հաջորդեց գործնական քայլը. Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Գագիկ Խանդանյան) տեղեկատվության
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ
Եվ ես համոզված եմ, պարոն Մարգարյան, որ Ձեր հետևողականության արդյունքում ձևավորվող այդ գործակցությունը ևս շոշափելի արդյունքների կբերի»,- ընդգծել է Բակո Սահակյանը
«ԱԱԾ-ում ներքնաշորերիս չափսերն էլ երեւի գիտեին, բայց չգիտեին՝ ինչպես է պետք ինձ հետ շփվել»
Նախկին Ժառանգականը պատմում է, թե ինչպես է ԱԱԾ-ն փորձել իրեն հավաքագրել «Ժառանգության» վարչության անդամ Հրայր Մանուկյանին հավաքագրելու ԱԱԾ-ի փորձն ու հրապարակված ձայնագրությունը մեծ աղմուկ բարձրացրին: «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դա առաջին դեպքը չէ, որ «Ժառանգության» երիտասարդ անդամներին ԱԱԾ-ն փորձում է հավաքագրել: Օրինակ՝ նման փորձ եղել է «Ժառանգության» մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանի հետ,
Ինչի՞ համար է դատարանը պահանջել բացահայտել աղբյուրը
Գյումրիում տեղի ունեցած մի միջադեպի մասին հրապարակման վերաբերալ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը «Հրապարակ» թերթից եւ ilur.am կայքից պահանջել է բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Ինչ նպատակ է այդ պահանջը հետապնդում, եւ արդյոք այն օրինակա՞ն է: Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանը եւ մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը: Արամ
«Դալմա մոլի» եւ «Երեւան մոլ»-ի բրենդային խանութները ՀՀ օրենքը խախտում են. վաճառված ապրանքը հետ չեն վերցնում (Տեսանյութ)
Տնտեսվարողներն օրենքը մեկնաբանում են իրենց ուզածով
«Գոնե խղճի խայթի չափ ավելացրեք մեր աշխատավարձը»
Անասնաբույժի աշխատանքը դարձել է անպատիվ Երեկ Շիրակի մարզի Արեւշատ համայնքում մինչ հատուկ պատրաստություն էին տեսնում՝ խաշլամա էին եփում ու մեծ սեղաններ գցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հյուրընկալելու համար, հարեւան գյուղի` Սպանդարյանի ու Գեղանիստի անասնաբույժները` Ցոլակ Ղազարյանն ու Համլետ Հովհաննիսյանը, երկու տարեց տղամարդ, բողոքում էին իրենց ողորմելի աշխատավարձից: «Մեր աշխատավարձը պայմանագրային է` վճարվում ենք անասնագլխաքանակի հաշվով,
«Հասարակագիտություն» առարկայի մասնագիտական ուսումնական ծրագիր կմշակվի
Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ հասարակական կազմակերպությունը ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի աջակցությամբ 2014 թվականի հունվարից արդեն իրականացնում է «Ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթությունը Հայաստանում» ծրագիրը, որի ընդհանուր նպատակն է խթանել ժողովրդավարության և մարդու իրավունքի մշակույթի ու կարողությունների ձևավորումը հայաստանյան հանրակրթական դպրոցներում: Այդ ծրագրի շրջանակներում նախատեսվել էր Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հիմնել
Կիսավեր բաղնիքը, թալանված գինետունն ու Լենինի պաշտամունքը` Արտենիում (Ֆոտոշարք)
Օրերս կարկուտից մեծ վնասներ կրած Արագածոտնի մարզի Արտենի գյուղ այցելելիս, նկատեցինք, որ մշակույթի տան պատերին դեռ Լենինի նկարն է, ինչպես նաև սովետական տարիների բարեկամությունը խորհրդանշող պատկերը`«Миру Мир» հայտնի արտահայտությամբ: Գյուղացիներից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են այս նկարները պահում. չէ՞ որ Խորհրդային միության գրեթե բոլոր նախկին երկրներից ապամոնտաժեցին, տապալելով հանեցին անգամ Լենինի մետաղաձույլ արձանները: Ի պատասխան մեր
Աղբը լցվում է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի բակ
Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ամռան այս տապին ամեն օր «ըմբոշխնում» են դպրոցի անմիջապես ցանկապատի տակ տեղակայված աղբամաններից եկող հոտը: Ամիսներ առաջ այս աղբամաններն իրենց համար նախատեսված նախկին տեղից տեղափոխվել են վերջերս լիովին վերանորոգված այս դպրոցին շատ մոտ: Աղբն օրվա ընթացքում այնքան է բարձրանում, որ աղբով լի տոպրակները լցվում են դպրոցի բակ՝
Սիրիահային «քցել են», բայց նա միտք չունի լքել Հայաստանը
Սիրիահայ գործարար Վազգեն Դավուդյանը հաստատվելով Հայաստանում՝ նույն գործն է անում, ինչ Սիրիայում. պարոն Դավուդյանն առեւտրով է զբաղվում, ասում է՝ իտալական բրենդային ժամացույցներ եւ զարդեր է ներկրում հենց արտադրողներից ու դրանք վաճառում «Ռոսիա» ոսկու շուկայում: Արդեն 1,5 տարի է, ինչ գործարարը սիրիահայերի համար նախատեսված փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնից 5 միլիոն դրամ ցածր տոկոսադրույքով
Չորս օր՝ հայոց աշխարհի շուրջ
Գանձասար-Շուշի. օր երրորդ Ստեփանակերտում երեկոյան Ռոբերտինո Լորետիի հայազգի աշակերտի՝ Ֆելիքս Մելքոնյանի համերգին ներկա եղանք, լսեցինք «Արցախի ձայներ» երգչախմբի սաներին: Հրաշալի երեկո էր: Ընկերուհիս՝ Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանի տնօրեն Կարինե Դադամյանն ասաց, որ հռչակավոր իտալացին ինքն էր պատրաստվում Ղարաբաղ գալ, սակայն, հայտնի պատճառներով, չեկավ: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը բազմաշատ է. երեկոյան ոստիկանները փակում են բոլոր ելումուտները, եւ հրապարակը
«Քրիստոսի՝ «ապրեք այսօրվա օրով» խոսքը «մսխել» են հասկացել»
Բանաստեղծ Վահե Արսենը՝ մեր իրականության ու կեղծ արժեքների մասին Բանաստեղծ, գրականագետ Վահե Արսենը (լուսանկարում) ընդլայնել է իր գործունեության սահմանները: Հիմնադրել է «ԱյլԱրտ» մշակութային կազմակերպությունը: «Հիմա հաճախ են ասում, թե արվեստ չկա, գրականություն չկա, նկարչություն… չկա, չկա, չկա… Մենք էլ ուզում ենք էդ «չկա»-ին հակադրել կան: Արվեստը փորձում ենք հակադրել այսօրվա խեղդող իրականության պսեւդո- արժեքներին: Ցավոք,
Հաշվառվելով Հայաստանում՝ անձը ձեռք է բերում ՀՀ քաղաքացիությո՞ւն
«Առավոտը» շարունակում է լուսաբանել 1988-1992 թվականներին Ադրբեջանից Հայաստան բռնագաղթված հայ փախստականների անձնագրավորման խնդիրները: Որքան էլ տարօրինակ լինի, երիտասարդ Վալերիկ Հարությունյանը 24 տարի եղել է փախստականի կարգավիճակում, որից հետո դադարեցվել է նրա՝ փախստական լինելու հանգամանքը եւ ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայությունը նրա ձեռքից վերցրել է փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը: Այդուհետեւ, 2012 թվականից Վալերիկը բողոքարկել է Հայաստանի
Ազգայինից ջազ «քամող» երգչուհին
Կամ շտրիխներ՝ Տաթեւիկ Հովհաննիսյանի դիմանկարից Ավարտվեցին ճանաչված ջազային երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանի համերգները Գյումրիում, Ստեփանակերտում եւ Երեւանում: Երգչուհու արվեստին հաղորդակցվելու համար հայ հանդիսատեսը երկար էր սպասել: Բոլոր ժամանակներում էլ հարց է ծագել. ընդհանրապես ինչո՞վ է պայմանավորված ջազային երաժշտության այս աստիճան ընդունված լինելը: Կան տարբեր պատասխաններ: Թերեւս ամենաընդունելին հետեւյալն է. ջազում մարդը զգում է այն թարմությունն ու
Շանթի գործով տուժած ոստիկանի խոստովանությունը. «Վնասվածք չեմ ստացել, աչքերս են միայն մրմռացել»
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով տուժող ընդգրկված Անդրանիկ Առաքելյանը քիչ առաջ դատարանում հայտարարեց, որ ինքը չի տուժել: Ամբաստանյալ Լիպարիտ Պետրոսյանի հարցին, թե ինչից եք տուժել,ոստիկանն ասաց.«Մարմնական վնասվածք չեմ ստացել, հագուստս չի պատռվել, աչքերս են մրմռացել»: Նրա պատասխանից դատական նիստերի դահլիճում նստածները գոռացին բրավո ու սկսեցին ծիծաղել: Իրեն տուժած համարող ոստիկան Անդրանիկ
Վահան Խեչանյան. «Օլիմպիական ուղեգրերի ու աշխարհի առաջնության մեդալների համար պայքարը համադրում ենք»
Հայաստանի ծանրորդները մրցաշրջան 2014-ում դեռ երկու կարեւորագույն պաշտոնական մեկնարկ ունեն. Պատանեկան ամառային օլիմպիական խաղերը եւ մեծահասակների աշխարհի առաջնությունը, որը նաեւ 2016 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է: Ինչպե՞ս են մեր մարզիկները նախապատրաստվում դրանց: «Առավոտը» զրուցել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանի հետ: – Պարոն Խեչանյան, սկսենք պատանիներից: Մոտ մեկ ամիս է մնացել Նանջինգում մեկնարկող
Մահվան ելքով պատահար Վանաձորում
Հուլիսի 10-ին, ժամը 23.50-ին, «Մերսեդես Բենց Ե-280» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Շիրակի խճուղու և «ՏԵՑ» իջնող փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1980 թ. ծնված Գարիկ Հովհաննիսյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Երբ լսում են աչքերը
Զրույց ժեստերի լեզվի մասնագետ Զուբեյդա Մելիքյանի հետ Տարիներ շարունակ Զուբեյդա Մելիքյանը (լուսանկարում) խլություն ունեցող մարդկանց ու «այլընտրանքային» լեզվի սիրահարներին սովորեցնում է ժեստերի լեզուն, եւ արդեն երկար ժամանակ է, ինչ Սուրբ Երրորդություն եկեղեցում տեր Եսայի քահանա Արթենյանի աջակցությամբ ժեստերի լեզվով «թարգմանում է» պատարագներն ու «Աստվածաշունչը»: Տիկին Զուբեյդան «Առավոտի» հետ զրույցում հուզված պատմեց լսողության հետ խնդիրներ ունեցող


















































