Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյանը՝ արդարադատության նախարարին.«Լավ կլիներ կառավարությունը գիտակցեր իր տեղն ու դերը»

Մարտ 24,2014 17:38

«Մենք մեր ե’ւ տեղը, ե’ւ դերը գիտենք, լավ կլիներ, որ կառավարությունը գիտակցեր իր տեղն ու դերը»,- արդարադատության նախարարին այսպես հակադարձեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը:

Մինչ ՀԱԿ պատգամավորի ելույթը, «հրաշալի քառյակի» ներկայացրած «ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ 2012-13 թվականների ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ կառավարության անունից ելույթ ունեցավ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նախարարն ԱԺ ամբիոնից անընդունելի համարեց այնպիսի ձեւակերպումները, ինչպիսիք են`«տուգանում են, մենք վատ ենք ապրում, չի կարելի», որոնք այսօր քանիցս հնչեցին: «Եկաք և արձանագրեցիք, որ քաղաքապետը սխալ է, հետո ի՞նչ եք անելու: Ձեզանից էլ ընդհանրապես վախեցող չկա, էդ տոնը թողեք՝ ով է ումից վախենում, ունենք խնդիրներ, լուծելով գնում ենք»,- ասաց Հրայր Թովմասյանը: Հիշեցնենք, որ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն էր իր ելույթում կարծիք հայտնել, որ կառավարությունն ընդդիմությունից վախենում է :
Հրայր Թովմասյանը նաեւ նշեց, որ երբեք ընդդիմադիր պատգամավորները չեն հարցնում, թե ինչի՞ց է, որ Երևանում փողոցային հանցագործությունները զրոյի են մոտնեում: Բայց, ըստ նախարարի, եթե հետևեին, կտեսնեին, թե տեսախցիկներն ինչ ազդեցություն են ունեցել այդ հարցում: Թովմասյանին զարմացնում է` ի՞նչ տեղեկատվություն են պահանջել ընդդիմադիրները, որ չեն ստացել ու հիմա էլ հանձնաժողով են ուզում: Իր համոզմամբ, ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը պիտանի և անհրաժեշտ չէ ընդդիմության կողմից բարձրացված հարցերի լուծման համար, ուստի, հորդորեց բոլոր հարցերն ուղղել կառավարությանը եւ սպառիչ պատասխաններ ստանալ: «Եթե խոսում եք գերշահույթներից, պետք է հասկանալ, որ երեք կամ հինգ տարի հետո այդ կազմակեպությունը այդ սարքավորումները պետք է նորացնի, նորը տեղադրի: Ի՞նչ եք ուզում՝ խախտում անեն, բայց չտուգանվե՞ն»,- ասաց նա: Եվ ընդհանրապես, Երևանի ավագանին՝ որպես տեղական ինքնակառավարման մարմին, ըստ Հրայր Թովմասյանի, պատասխանատու է իր ընտրողների առաջ, Ազգային ժողովի կամ կառավարության խնդիրը չէ նրանց հարցը քննարկելը:
Ընդդիմադիրների սույն առաջարկը շահարկում համարեցին եւ դրանում միտում տեսան նաեւ մնացյալ ՀՀԿ-ականները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31