Օրվա լրահոսը

Ի՞նչ անել, որ ՌԴ-ն չխանդի

«Տեղյակ լինելը միայն մեր հասարակությունն ուժեղ կդարձնի»,- այսօր «Անվտանգության նոր մարտահրավերները եւ ՆԱՏՕ-ն» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Բանախոսը հատկապես կարեւոր է համարում այն հանգամանքը, որ Հայաստանի համագործակցությունը Եվրոպական միության եւ ՆԱՏՕ-ի հետ, ուղղված չէ երրորդ երկրի դեմ, ինչը վերջին ժամանակներս բավական ցավոտ խնդիր դարձավ: Հիշեցնենք, ԵՄ-Հայաստան

Սրբազանը` Տավուշի մարզպետի սրբանալու հակումների մասին

Aravot.am-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանից կարծիք հարցրեց օրերս մամուլում աղմուկ հանած այն հրապարակումների մասին, համաձայն որոնց՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի դիմանկարը հայտնվել է իր ծննդավայրի` Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու պատին փորագրված «Խորհրդավոր ընթրիք» սրբապատկերի առաքյալների շարքում: Հիշեցնենք, որ այս եկեղեցին կառուցել է հենց մարզպետը:

Գագիկ Հարությունյա՞նն է խանգարում սահմանադրական բարեփոխումներին

«Նախկինում քաղաքական կուսակցություններին այս գործընթացում ներգրավելը շատ ավելի լավ էր ստացվում»,-անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների գործընթացին այսօր` հուլիսի 10-ին, Երևանում անցկացվող «Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարական զարգացման համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովին  այսպիսի կարծիք հայտնեց Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա կարծիքով` խանգարող հանգամանքն այն է, որ ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ղեկավարում է Սահմանադրական դատարանի նախագահ

Վազգեն Խաչիկյանի գործով առաջին ամբաստանյալը երկու տարի հետո ցուցմունք տվեց

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում արդեն որերորդ նիստն է, ինչ սոցիալական ծառայության 12 աշխատակիցներից հետո առանձնացված է դատարան բերվում ստորաբաժանման պետը՝ Վազգեն Խաչիկյանը: Հիմա արդեն նկատվում է ամբաստանյալների ու նրա միջեւ ակնհայտ լարվածություն: Այսօր առաջին ամբաստանյալը՝ Շենգավիթ համայնքի ստորաբաժանման օպերատոր, այս գործով միակ կինը՝ թոշակառու Հրանուշ Դանիելյանը, երբ իր ցուցմունքում հիշատակեց Վազգեն

«Դեմ առ դեմ». Արա Ղազարյան եւ Մեսրոպ Հարությունյան

«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանի եւ մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանի հետ: Թեման՝ որ դեպքերում է լրատվամիջոցը բացահայտել իր աղբյուրը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

Դեսպինա Աֆինտուլին Հարավսլավիայում տեղի ունեցածը համարում է ալբանացի ժողովրդի ցեղասպանություն

«Կարող է՞ ՆԱՏՕ-ն իր մեջ քննարկի այդ խնդիրները, նոր քննարկի այլ պետության վարկը»,- «Անվտանգության նոր մարտահրավերները եւ ՆԱՏՕ-ն» թեմայով քննարկման ժամանակ այսօր, քննարկմանը ներկա դեսպաններին հարց ուղղեց լրագրողներից մեկը`նկատելով, որ բանախոսներն իրենց խոսքում միջազգային հանրության թիվ մեկ սպառնալիքը համարեցին ՌԴ-ին, մինչդեռ տարբեր պաշտոնյաներ, քաղաքագիտական շրջանակներ օրինակներ են բերում, որ իրենց պետությունը գործում է նույն մեթոդներով,

Լևոն Բարսեղյան. «Գագիկ Հարությունյանը երևի շփոթել էր, որ իրեն КВН-ից են հրավիրել» (Տեսանյութ)

«Գագիկ Հարությունյանին ուղղված այդ ծափողջույններս բողոքի նշան էին»,-Aravot.am-ի հարցին Գագիկ Հարությունյանի ելույթին հաջորդած իր բարձր ծափողջույնները նշանակում էին, որ նա համամի՞տ է Գագիկ Հարությունյանի դիտարկումներին, թե՞ այլ նպատակ ունեին, այսպես պատասխանեց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Հիշեցնենք, որ այսօր Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան գրասենյակի օժանդակությամբ կազմակերպված «Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարական զարգացման համատեքստում» խորագրով

Երևանն այսօր կահավորվում է ինքնատիպ ու բացառապես երևանյան ոճով

Էրեբունի վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Նիկոլ Դուման» ընկերություն, հետևել մայրաքաղաքի արտաքին կահավորման բաղադրիչների արտադրական գործընթացին, ինչպես նաև քաղաքային կահույքի ձևավորման նոր լուծումներին. «Կար ժամանակ, երբ մեզանից յուրաքանչյուրը հիացմունքով էր խոսում աշխարհի զարգացած երկրների քաղաքների կահավորանքի մասին ու շատերս էինք երազում, որ մեր քաղաքը ևս ունենա նմանատիպ կահավորանք: Եվ

Ալեքսանդր Արզումանյան. «Ոչ ոք հավերժ չէ, այդ թվում՝ Պուտինը»

«Ես հույս ունեմ, որ դա հավերժ կհետաձգվի եւ ընդհանրապես չենք անդամակցի»,- անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը՝ ասաց «Փաստարկ» ակումբի այսօրվա հյուրը՝ ՀՀՇ կուսակցության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Այդուհանդերձ, նա կարծում է, որ այդ ձգձգումը երկար չի տեւի. «Հայաստանը ի սկզբանե Ղազախստանի եւ Բելառուսի համար ոչ մի հետաքրքրություն չէր ներկայացնում, նրանք չէին

Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին տեղերում ծանոթանալու նպատակով այցելել է Էրեբունի: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է Նոր Արեշ 127/3 հանրակացարանային շենքի հարակից տարածք, մասնակցել բակի բացման հանդիսավոր արարողությանը: Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին շրջել ու ծանոթացել է կատարված աշխատանքներին: Պատասխանատուները զեկուցել են, որ կատարված աշխատանքների շրջանակում տարածքը

Գետնին նստած` սպասում է վարչապետին (Տեսանյութ)

Քաղաքացին պնդում է, որ Հովիկ Աբրահամյանը իրեն չի լսել` թողել գնացել է

Նրանք գնացել էին «ման գալու», բայց վերադարձան «Գրան պրիով»

Օրերս Նովոռոսիյսկում կայացած «Մորսկոյ ուզել» («Морской узел») ամենամյա միջազգային երգի մրցույթում երգչուհի Նարե Գրիգորյանն արժանացել է «Գրան պրի» մրցանակի, ինչը շատ անսպասելի է եղել ինչպես երգչուհու, այնպես էլ նրա պրոդյուսեր, երգչուհի Արմինե Գրիգորյանի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին նրանք: Ա. Գրիգորյանը բացատրեց, թե հատկապես ինչու չէին սպասում հաղթանակի. «Այս մրցույթին Հայաստանն

Ինչպես Հաղթոն ընդմիջմանն արագ-արագ նկարեց Հրանտ Մաթեւոսյանին

Ճանաչված գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը (Հաղթո), որ հուլիսի 19-ին կտոնի իր ծննդյան 70-րդ տարեդարձը, Aravot.am-ի խնդրանքով, որոշ հետաքրքրաշարժ դրվագներ պատմեց իր ստեղծագործական կյանքից: «Երբ դեռ Երեւան քաղաքի գլխավոր նկարիչն էի, մի օր Հրանտ Մաթեւոսյանը եկել էր Ջիմ Թորոսյանի մոտ: Ջիմը տեղում չէր, Հրանտն եկավ ինձ մոտ: Ընդմիջման ժամ էր, սուրճ էինք խմում, իմ աշխատասենյակում նկարակալ կար,

Իրականացվել է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Լոռու մարզի Անտառաշեն և Շիրակի մարզի Ալվար համայնքներում համապատասխանաբար օգոստոսի 3-ին և օգոստոսի 17-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:  ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն

Մայրաքաղաքում շարունակվում է շախմատի նոր դպրոցների կառուցման գործընթացը

 Էրեբունի վարչական շրջան  կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրեբունիում կառուցվող նոր շախմատի դպրոց, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին: Լրագրողների հարցերին ի պատասխան, քաղաքապետը նկատել է, որ դեռևս 2005 թվականին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի հետ միասին առաջին շախմատի դպրոցը հիմնվել է Ավանում. «Տարիների ընթացքում ապացուցվեց, որ մեր այս նախաձեռնությունն արդարացված էր: Եվ

Վարչապետը նաիրիտցիներին է հանձնարարել ներդրողներ գտնել, հենց գտնեն` ինքը կբանակցի (Տեսանյութ)

Նաիրիտցիները իշխանություններին խոստանում են «հայկական ամառ» անել «արաբական գարնան» մոտիվներով

ՆԱՏՕ-Հայաստան-ՀԱՊԿ եռանկյունին`համագործակցության արժեքավոր մոդել

«ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները միշտ կանոնակարգվել են փոխադարձ ընկալմամբ`կապված Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ: Այդ հարցում մեր գործընկեր երկիրն ազատ է: Մենք սրանով ընդհանրապես մտահոգված չենք: Հայաստանի հետ լավ երկխոսություն ունենք, լավ համագործակցություն կա պաշտպանության եւ անվտանգության հարցերում: Հայկական զորքերը մասնակցում են ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին`տարբեր երկրներում. դա ամենամեծ ներդրումն է, որը երկիրը կարող է ունենալ,

Հայկական պարը ներկայացվեց պարի միջազգային կոնգրեսում

Հուլիսի 2-7-ը Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլը Պարի համաշխարհային խորհրդի կողմից հրավիրված էր մասնակցելու Աթենքում անցկացվող պարի միջազգային կոնգրեսի հավաք-գիտաժողովին: Գիտաժողովին մասնակցում էին աշխարհի ավելի քան 30 երկրների պարարվեստի հայտնի տեսաբաններ, բալետմայստերներ և ազգագրագետներ: «Բերդ» պարախմբի ներկայացուցիչները միջազգային գիտաժողովին մասնակցեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Երևանի պարարվեստի և պլաստիկայի խորեոգրաֆիկ քոլեջի աջակցությամբ։ Գիտաժողովի շրջանակներում անսամբլի

Կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների միջթեմական համաժողով Ծաղկաձորում

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը (ՔԴԿ) «Վորլդ Վիժն» միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համագործակցաբար հուլիսի 7-10-ը Ծաղկաձորում անցկացրեց կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների միջթեմական համաժողով, որին մասնակցում էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան բոլոր թեմերից շուրջ 130 մանկավարժներ: Համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը օրհնության

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչին

Հուլիսի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչին: Ողջունելով դեսպանին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց Հայաստանի հարաբերությունները Միացյալ Թագավորության հետ եւ կարեւորեց խորհրդարանների միջեւ հարաբերությունների սերտացումն ու հետագա ամրապնդումը՝ նշելով, որ հայ-բրիտանական միջխորհրդարանական կապերը հաստատվել են 1992 թվականին, երբ Միացյալ Թագավորության խորհրդարանում ստեղծվեց բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խումբը:

Քանդակագործը «մո՞ւռ» է ունեցել լրագրողների վրա

Մամուլի շենքից դուրս եկող ամեն լրագրող տեսնում է այս պատկերը, որը մշուշոտ կասկածների տեղիք է տալիս, թե արձանի հեղինակն առանձնապես չի սիրել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Ուշագրավ է նաեւ ծառի տեսակի ընտրությունը. միայն հարցական է, թե ինչու է ծառը միայն մեկը: Իսկ դիմացից ամեն ինչ բավական բարեպատշաճ է. առաջին հայ պարբերականի՝ «Ազդարարի» հիմնադիր Հարություն Շմավոնյանի արձանն

Արամ Հովհաննիսյան. Արեւագալը ծովափին

-Այստեղ քնել չի լինի: Ձայնին հետևում է երկաթյա մահճակալի անախորժ ճռճռոցը, ապա սենյակը ողողվում է լույսով: Ետ եմ տանում սավանն ու քնատ նայում շուրջս: Կինս ոտքերը կախել է ներքև: Ծալ-ծալ իջնող գիշերանոցը քշտվել է՝ երևան հանելով ոսկրոտ ծնկները, ճերմակ, արևի երես չտեսած ազդրերը: -Մոծակները կերան,-շարունակում է՝ հետն էլ եռանդով մեկ ուսը քորում, մեկ՝ սրունքը: -Ինձ

«Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլինի, եթե աշնանը համագործակցությունը չստացվի»

Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ – Պարոն Մարտիրոսյան, չեն դադարում խոսակցությունները «Ժառանգության» ներսում առկա խնդիրների, խլրտումների մասին, որն, իբրեւ թե, կապված է Զարուհի Փոստանջյանի վերադարձի հետ: Իսկապե՞ն նման խնդիրներ կան կուսակցության ներսում: – Դրանք դեզինֆորմացիաներ են, որոնք սկսվեցին «Ժառանգություն» կուսակցության համագումարին նախորդող ժամանակահատվածից եւ մինչեւ հիմա էլ տարբեր ձեւերով շարունակվում են: Ըստ երեւույթին,

«Ես եղել եմ ամենասուր ընդդիմադիրը Հայաստանի երեք նախագահների, հատկապես՝ երկրորդի»

«Ժառանգության» առաջնորդը գտնում է, որ Քոչարյանի եւ քառյակի համագործակցության հարցը շեղող է եւ կեղծ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ համաձա՞յն է Զարուհի Փոստանջյանի այն տեսակետի հետ, որ Ռոբերտ Քոչարյանը «Հայաստանի թիվ 1 օլիգարխն ու հանցագործն» է, որի հետ համագործակցությունը անթույլատրելի է, հնարավոր չէ: Հիշեցնենք, որ «Ժառանգության» համագումարից հետո լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք էր

Հովիկ Աբրահամյանը «Նաիրիտի» համար մեղավորներ է փնտրում (Տեսանյութ)

ՀՀ վարչապետն այսօր նաիրիտցիներին ասել է, թե կպարզի՝ ով է մեղավոր «Նաիրիտի» խնդիրների համար, նաեւ խոստացել է մեկ ամսվա աշխատավարձը վճարել. դա ընդամենը 2013 թվականի փետրվար ամսվա աշխատավարձն է

«Քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ»

Հովիկ Աբրահամյանի՝ ժամանակին արած արտահայտությունն է հիշեցնում ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանն ու հավելում. «Քանի որ այդ ասածը չի հերքվել, ամեն մի խոսք, որն ասվում է այս կառավարության ներկայացուցիչների կողմից, ես համարում եմ, որ այդ տրամաբանության շրջանակներում է ասվում»: – Խոսելով խորհրդարանական քառյակի՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», ներկայացրած 12 պահանջների մասին՝ ՀՀ վարչապետ Հովիկ

Գրքերի հրավառություն Երևանում

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2014» միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտային հարակից Միսաք Մանուշյանի անվան պուրակում կազմակերպված գրքերի ցուցահանդես–տոնավաճառին`նվիրված Սուրբ թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի տոնին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ նախաձեռնության հիմնական նպատակը գեղարվեստական, թեմատիկ ու մասնագիտական գրականության նորույթները ներկայացնելն

«Նաիրիտի» աշխատակից. «Մինչեւ ցույց չենք անում, աշխատավարձը չեն տալիս»

«Նաիրիտի» աշխատակիցների համար առաջնայինն արտադրամասի աշխատանքն է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031