Օրվա լրահոսը
«Երկու թեմա է շրջանառվում՝ ցեղասպանություն եւ սեքսապաթոլոգիա»
Թատերագետ Արա Խզմալյանի դիտարկումները Դրամատուրգ-բեմադրիչ կապն ամրապնդելու, բեմադրություններին գործնական ցուցումներով նպաստելու եւ ժամանակի խնդիրներն արծարծող գործեր բացահայտելու նպատակով այսօր՝ 4-րդ անգամ, Ազգային թատերական ստեղծագործական միավորումն (ԱԹՍՄ) ու մշակույթի նախարարությունը Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կանցկացնեն «Ներկայի վերականգնումը» դրամատուրգիական ընթերցումները: «Առավոտը» թատերագետ, ԱԹՍՄ նախագահ Արա Խզմալյանին խնդրեց ներկայացնել նախորդ 3 ընթերցումները: «Ընթերցումներն «արտադրանքով» տարբեր էին: Մեծ
«Չկան փոքր ու մեծ դերեր, կան լավ եւ վատ դերասաններ»
Դեկտեմբերի 4-ին լրանում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նար Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակը, մեծանուն երգիչ, ով արժանապատիվ տեղ ունի հայ օպերային արվեստի պատմության մեջ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում ստեղծագործել են երաժշտական արվեստի երախտավորներ` երգիչ-երգչուհիներ Հայկանուշ Դանիելյանը, Շարա Տալյանը, Պավել Լիսիցյանը, Միհրան Երկաթը, Գոհար Գասպարյանը, Տաթեւիկ Սազանդարյանը եւ ուրիշներ, ովքեր համընդհանուրի ճանաչման են
«Դեկտեմբերի 2-ը սեւ ժապավեններով» քաղաքացիական նախաձեռնության կոչը
Հայրենակիցներ, 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի Առաջին Հանրապետությունը ստորագրեց Ալեքսանդրապոլի ստրկական պայմանագիրը քեմալիստական Թուրքիայի հետ: Ինքնիշխանության դեմ դավադրությունը Հայաստանը դարձրեց խամաճիկ պետություն: Պատմական դասերի անտեսումը վտանգում է մեզանից յուրաքանչյուրի կյանքը, ազատությունը, արժանապատվությունն ու սեփականությունը: «Դեկտեմբերի 2-ը՝ սեւ ժապավեններով» նախաձեռնությունը կոչ է անում, այդ օրը դրսեւորել քաղաքացիական համերաշխություն: Խորհրդանշենք դեկտեմբերի 2-ը պատուհաններից կախված սեւ դրոշներով կամ շորերով,
«Մինչ այսօր Հովսեփ Օրբելու կիսանդրին չկա ակադեմիայում»
Օրբելի եղբայրների թանգարանի առաջին տնօրեն Գերասիմ Մկրտչյանը՝ անվանի գիտնականների մասին Օրբելիների ընտանիքի հայրը՝ Աբգարը, որը Նախիջեւանում հաշտարար դատավոր էր, ամռան երեք ամիսներին ընտանիքով մշտապես հանգստանում էր Ծաղկաձորում: Հենց այստեղ էլ ծնվում է նրա միջնեկ որդին՝ Լեւոնը (ավագ որդին՝ Ռուբենը, ծնվել է Նախիջեւանում, կրտսերը՝ Քութայիսում): Այդ է պատճառը, որ Ծաղկաձորում (այն տանը, որտեղ հանգստացել է Օրբելիների
Լեգենդար աստղագետի հոբելյանը
100 տարի առաջ նոյեմբերի 29-ին ծնվել է 1500-ից ավելի գալակտիկաներ հայտնաբերած անվանի աստղագետ Բենիամին Մարգարյանը: Նրա գիտական աշխատանքները վերաբերել են աստղային եւ արտագալակտիկական աստղագիտությանը: Նրա գլխավորությամբ մշակվել է աստղերի տեսանելի բաշխման մեջ դիտվող տատանումների տեսությունը: Կատարել է ցրված աստղակույտերի դիտումներ եւ դասակարգում, ուսումնասիրել է դրանց տեղաբաշխման առանձնահատկությունները եւ նկարագրել է գալակտիկայի պարուրաձեւ ճյուղերի նկատմամբ դրանց
89 հատ կարմրախայտ են որսացել Որոտանից
«Փաստինֆո». Սյունիքի մարզի Գորայք գյուղի երկու բնակիչներ մեղադրվում են Որոտան գետի վտակից «կարմրախայտ» տեսակի ձկան ապօրինի գործադրման մեջ՝ էլեկտրական սարքի գործադրմամբ զանգվածային ոչնչացման եղանակով: Ըստ մեղադրական եզրակացության` Արմեն Առուստամյանը և Արտաշես Գևորգյանը, նախնական համաձայնության գալով 27.09.2013թ. ժամը 16:30-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում Որոտան գետի վտակից ապօրինի արդյունահանել, որսացել են 445.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 89
Ո՞վ է հրեշը
Եկեք մի պահ ֆանտաստիկ ենթադրություն անենք. Հայաստանը կայսրություն է կամ նախկին կայսրություն, իսկ ռուսները եւ մնացած ազգերը մեր ավանդական «հպատակներն» են: Ի՞նչ է, մեր իշխանությունը չէ՞ր ճնշի այդ ազգերին, չէ՞ր ձգտի իր կամքը թելադրել, չէ՞ր փորձի այդ ազգերի մեջ կռիվ գցել` իշխելու նպատակով, վերջապես՝ չէ՞ր խանդի, եթե այդ ազգերը փորձեին համագործակցել այլ կառույցների հետ: Իհարկե,
Կայացավ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության նիստ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության նիստը, որը վարել է ֆեդերացիայի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը նախագահության անդամներին ներկայացրել է ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններից հետո կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը: Կարեն Ասմարյանը նախ տեղեկացրել է, որ Արթուր Բաղդասարյանը ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է ստացել Վոլեյբոլի Միջազգային
7 օրում՝ 700 կրակոց
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի համարժեք պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին
APA. Ադրբեջանական հակահայկական գիրքը կարող է անօրինական ճանաչվել
Կրասնոյարսկում Ադրբեջանում հրատարակված «Հայկական ահաբեկչություն» պատկերազարդ գիրքը կքննվի Կրասնոյարսկի կենտրոնական շրջանային դատարանում` պարզելու, թե արդյո՞ք այն պարունակում է «ծայրահեղական նյութեր»: Հայտնում է «ԱՊԱ» լրատվականը` հղում անելով «Ազերթաք»-ին: Կրասնոյարսկի դատախազությունից հայտնել էին, որ գիրքը շրջանում տարածում են ադրբեջանական սփյուռքի անդամները: Կրասնոյարսկի պետական մանկավարժական համալսարանի մասնագետները հոգելեզվաբանական հետազոտություն են անցկացրել և պարզել են, որ գրքում անջատ տեքստերը,
2 զոհ, 2 վիրավոր ելքով ավտովթարի մեղավորն անհետացել է
Ինչո՞ւ նախկինում դատվածի նկատմամբ խափանման միջոց չի չընտրվել կալանքը: Գյումրի քաղաքի բնակիչ, 1958թ. ծնված, վագոն-տնակում բնակվող Կարապետ Կոջօղլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2013թ մայիսի 26-ին իր կողմից վարվող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոբուսով Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 88 կմ-ում, դեպի Վրաստանի սահմանի ուղղությամբ ժամում 70 կմ արագությամբ ընթանալիս թույլ է տվել ճանապարհային երթեւեկության
Շարադրությունների մրցույթում հաղթեց Աբովյանի քրեակատարողական հիմնարկում գործող հատուկ արհեստագործական ուսումնարանի սանը
Նոյեմբերի 29-ին ամփոփվեցին «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ի կողմից հայտարարված «Ծխելն այլևս ժամանակակից չէ» խորագրով մի շարք մրցույթների, մարզական մրցաշարերի արդյունքները։ Շարադրությունների մրցույթում հաղթանակը շնորհվեց Աբովյանի քրեակատարողական հիմնարկում գործող Աբովյանի թիվ 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանի սան Վիգեն Բուդոյանին։ Վիգենը նշում է, որ ծխելը թողել է քրեակատարողական հիմնարկում, արդեն 6 ամիս է՝ հրաժեշտ է տվել այդ
Եվրոպան ըմբռնումով է վերաբերվում Հայաստանի խնդիրներին. «Հայոց աշխարհ»
Հարցազրույց ՕԵԿ փոխնախագահ, «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության քարտուղար ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ հետ -Հայաստանը նախագահի մակարդակով մասնակցեց Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին եւ համատեղ հայտարարությամբ վերահաստատեց ԵՄ հետ գործընկերային հարաբերությունները շարունակելու հանձնառությունը։ Առջեւում ՌԴ նախագահի այցն է Հայաստան, որի ընթացքում, ըստ շրջանառվող լուրերի, հաստատվելու է Մաքսային միությանը մեր անդամակցության ճանապարհային քարտեզը։ Սա համարենք Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականության հերթական
Դեկտեմբերի 2-ին Երևանում մի քանի փողոցներ որոշ ժամանակով փակ կլինեն տրանսպորտի համար
Հարգելի վարորդնե՜ր, դեկտեմբերի 2-ին, արարողակարգային անհրաժեշտությամբ պայմանավորված, երթևեկությունը մայրաքաղաքում կկազմակերպվի հատուկ գրաֆիկով, իսկ մի քանի փողոցներ որոշ ժամանակով փակ կլինեն տրանսպորտի համար: Վարորդներին հորդորում ենք հստակ կատարել ճանապարհային ոստիկանների պահանջները, ձեռնպահ մնալ հատկապես կենտրոնական փողոցներով երթևեկելուց, պահպանել ճանապարհային երթևեկության, ինչպես և համակեցության կանոնները, փոխադարձ հարգանքով վերաբերվել միմյանց ու երթևեկության կարգավորման պատասխանատուներին: Երթևեկության բոլոր մասնակիցների ներողամտությունն
Տեղում քայլով մարշ. «Հրապարակ»
Երեկ, լսելով վիլնյուսյան գագաթնաժողովի գնահատականները, արձանագրեցի, որ դրանք այնքան տրամագծորեն տարբեր են իրարից, որ թվում է՝ բացարձակապես տարբեր երեւույթների մասին է խոսքը: Գուցե սա այն դեպքն է, երբ իշխանության յուրաքանչյուր գործողությունն արդարացնելու հակված մարդիկ «բաժակը կիսով չափ լիքն են տեսնում», իսկ իշխանության ցանկացած գործողության մեջ բացասական բան տեսնողները՝ այն ամբողջությամբ դատարկ: Սակայն մի քանի հետեւություն,
«Փորձում են փրկել իրենց դեմքը»
Մամուլում հաճախ հիշատակվող հայտնի դասարանի մի քանի արկածախնդիր ծնողներ, տեսնելով, որ իրենց իսկ հրահրած կոնֆլիկտում թե՛ բարոյական և թե՛ իրավական տեսանկյունից իրենք խայտառակ կերպով պարտվել են` չգտնելով իրենց վարքն արդարացնող որևէ փաստարկ` դրսևորում են ակնհայտ հոգեվարքերին ջղաձգումներ` նախաձեռնելով ակումբային շրջագայություններ ու մամլո ասուլիսներ, որոնք հետապնդում են ընդամենը մեկ նպատակ. արատավորել հակառակ կողմի բարի համբավը` փորձելով
Հայաստանը պահպանեց Եվրամիության գործընկերոջ կարգավիճակը. «Հայոց աշխարհ»
Նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում տեղի ունեցած Արեւելյան գործընկերության գագաթաժողովն արձանագրեց նախկին ԽՍՀՄ արեւելաեվրոպական ու հարավկովկասյան հանրապետություններին Եվրամիության միջոցով Ռուսաստանից կտրելու եւ եվրաատլանտյան տարածք ներգրավելու փորձերի ձախողումը։ Գագաթաժողովի հիմնական ինտրիգը Ուկրաինայի հարցն էր, քանզի, մի կողմից, Վրաստանի ու Մոլդովայի, մյուս կողմից՝ Հայաստանի ու Ադրբեջանի պարագաներում ամեն ինչ պարզ էր դեռեւս մինչեւ գագաթաժողովը։ Պարզ էր, որ առաջինները ներգրավվում
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս չկարդաց. Խեղճը շատ էր հալից ընկել: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Իմ ընկեր, իմ անգի՜ն ընկեր:
Արթուր Աղաբեկյանը խոստանում է թվեր եւ անուններ հրապարակել. «Երկիր»
«Երկիր» թերթն այսօր հարցազրույց է հրապարակել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ: -Պարո’ն Աղաբեկյան, ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հերթական հեռուստամարաթոնը: Արդեն հայտնի է, թե ինչքան գումարի խոստում է տրվել: Ինչպե՞ս կգնահատեք այս տարվա արդյունքները: – Պետք է խոստովանեմ, որ մեր ակնկալիքն ավելին էր, որովհետև մենք նպատակ ունենք 2014թ. փետրվարից սկսել Մարտակերտ-Քարավաճառ-Վարդենիս ճանապարհի կառուցման աշխատանքները: Դրա մասին երկար
Պարույր Հայրիկյան . «Քոչարյանը վաճառեց հայրենիքը պարտքի դիմաց»
«Փոխանակ Եվրոպա շարժվենք, շարժվում ենք դեպի Սիբիր «երանելի» տարածք: Անցյալը չպիտի մոռանալ, անցյալից պիտի դասեր քաղել»,-այսօր Ազատության հրապարակում հանրահավաքին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Հետո դավաճանություն համարեց Եվրամիության (ԵՄ ) փոխարեն Մաքսային միությունն (ՄՄ) ընտրելը: Պարոն Հայրիկյանը ասաց, որ հասարակական կարծիքի ուսումնասիրություն են անցկացրել, եւ արդյունքները փաստում են, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը դեմ է
«Այսօրվա դրությամբ 365 բնակիչ ունի «բոմժի» կարգավիճակ՝ պետական զոհերի քանակը շատացել է». Սեդրակ Բաղդասարյան
«Երբ որ Սահմանադրական դատարանը ճանաչեց հակասահմանադրական կառավարության որոշումը, ընդունվեց օրենք, և այդ օրենքի հիման վրա նորաթուխ կառուցապատողները սկսեցին նոր տարածքներում իրականացնել կառուցապատում, դրանք են՝ Կոնդ, Ֆիրդուսի, Կոզեռն: Այսօրվա դրությամբ այդ տարածքների 365 բնակիչ ունի «բոմժի» կարգավիճակ, այսինքն՝ պետական զոհերի քանակը շատացել է»,- նոյեմբերի 29-ին «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ հայտարարեց «Պետական կարիքների զոհ» հասարակական կազմակերպության
Դավիթ Շահնազարյանը առաջարկում է պայքարել
«Եթե Հայաստանը բռնակցվի Մաքսային միությանը, դա կլինի հակասահմանադրական քայլ: Այդ դեպքում պետք է գնալ իրավական ճանապարհով, հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Կասկած չունեմ, որ այնտեղ կարձանագրվի, որ հակասահմանադրական բռնակցում էր»,-այսօր Ազատության հրապարակում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կազմակերպած՝ «Ընդդեմ Մաքսային միությանը» կարգախոսով հանրահավաքի սկսվելուց առաջ ասաց «Համաձայնություն» կենտրոնի նախագահ, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը: Երբ Մարդու իրավունքների եվրոպական
Վառեց Սերժ Սարգսյանի լուսանկարը, հետո էլ հորդորեց ոտքի տակ տալ այն
Այսօր Ազատության հրապարակում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հանրահավաքին ներկա էր նաեւ Արցախյան ազատամարտի առաջին զոհ Էդիկ Տոռոզյանի մայրը՝ Փառանձեմ մայրիկը: Նա նախ ամբիոնից վառեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նկարը, ապա ներքեւ իջավ նախագահի մեկ այլ նկար ձեռքին, ապա այն գցեց հատակին ու հավաքվածներին կոչ արեց ոտքի տակ տալ այդ նկարը: «Ի՞նչ է ուզում, ինչո՞ւ է
Հայրիկյանի դրոշներն ու պաստառները առգրավվել էին
Այսօր Ազատության հրապարակում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հանրահավաքն անցավ անձրեւի տակ ու սակավաթիվ համախոհների շրջանակում: Հանրահավաքը տեխնիկական խնդիրների պատճառով նաեւ նախատեսված ժամից ուշ սկսվեց: Պարոն Հայրիկյանն ասաց՝ պետք է սպասեն ոստիկանների կողմից առգրավված իրենց դրոշներին ու ցուցապաստառներին. «Կոնֆլիկտային վիճակ սկսվեց… այպես կոչված «ԳԱԻ»-ի հրապարակում են մեր իրերը»: Պարոն Հայրիկյանի դրոշներն ու ցուցապաստառները ոստիկանություն էին
Վլադիմիր Հակոբյանը չփրկեց պարտությունից
Անթալիայում ընթացող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Չինաստանին: Առաջինն ավարտվեց Լի Չաո-Լեւոն Արոնյան պարտիան, որում սեւերով հանդես եկող Հայաստանի լավագույն գրոսմայստերը հաղթանակ տարավ: Ցավոք, Սերգեյ Մովսիսյանը մի քանի վրիպումների հետեւանքով պարտվեց: Չորրորդ խաղատախտակի առջեւ Գաբրիել Սարգսյանը միավորը բաժանեց Յույ Յանգժիի հետ ու հաշիվը դարձավ 1,5:1,5: Հանդիպման վերջնական ելքը
Գրավատների գործով ՊԵԿ-ի նախկին աշխատակցի կալանքի ժամկետը երկրորդ անգամ երկարացվել է
Հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է ՊԵԿ նախկին աշխատակից, տնտեսագիտական համալսարանի նախկին դասախոս Արտակ Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նա մեղադրվում է այն բանում, որ 2008-2010 թթ.ընթացքում տարբեր անձանց անվամբ հիմնադրել է գրավատներ, տարադրամի փոխանակման կետեր, եւ «միասնական դիտավորությամբ», տարբեր անձանցից, համատեղ ձեռնարկատիրական գործունեության անվան տակ, նրանց մասնաբաժին տալու պատրվակով ստացել է առանձնապես խոշոր չափերի
Die Welt. Վիլնյուսի գագաթնաժողովի հաղթողը Պուտինն է
Վիլնյուսի արևելյան գործընկերության գագաթնաժողովի հաղթողը Վլադիմիր Պուտինն է, որը նույնիսկ չէր էլ մասնակցում հանդիպմանը, «Բալթիկ կուրսի» փոխանցմամբ գրում է գերմանական «Դի Վելթ» թերթը` մեկնաբանելով ասոցացման համաձայնագիրը չստորագրելու Ուկրաինայի որոշումը: Ինչո՞ւ ԵՄ-ն պարտվեց Մոսկվային, հարցնում է հրապարակման հեղինակը: Բրյուսելի դիվանագետները այժմ ընդունում են, որ իրենք թերագնահատել էին Ուկրաինային համոզելու Ռուսաստանի վճռականությունը, որպեսզի թույլ չտան վերջինիս ստորագրել
Փաստաբան. «Դատարանները ասել են՝ «գիտե՞ք ի՞նչ կա, քաղաքապետի այս որոշումը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի համեմատ զուգարանի թուղթ է»
«Վճիռների չկատարումը իրականում լուրջ խնդիր է, որի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ պետությունների դեմ, բազմաթիվ փաստական հանգամանքներում շատ ու շատ վճիռներ է կայացրել: Եվ դա հանգեցրել է նրան, որ եվրոպական դատարանը նշել է որպես սեփականության իրավունքի խախտման փաստ»,-նոյեմբերի 29-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունցած քննարկման ընթացքում հայտարարեց փաստաբան Արթուր Գրգորյանը: Քննարկման գլխավոր թեման էր «Իրացման
Ֆրանսիայի դեսպանի խոհարար. «Այ, եթե «Քարֆուրը» գար Երեւան» (ֆոտոշարք)
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ ներկայացրեց իր խոհարար Նիկոլա Նատալինիի «Ֆրանսիական գաստրոնոմիա. Ֆրանսիական հայտնի 60 բաղադրատոմսեր և դրանց ծագումը » հայերեն գիրքը եւ խոսեց ֆրանսիական նրբահամ խոհանոցի առանձնահատկություններից ու պատմությունից: Նիկոլա Նատալինին եւ դեսպանը ֆրանսիական խոհանոցը որակեցին որպես միջազգային խոհանոց: Խոհարարը մասնավորապես ասաց, որ միշտ մտածել է նման
Հայտնաբերվել է բջջային հեռախոսների մաքսանենգության դեպք` մաքսավորների մասնակցությամբ
2013 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ ՄԴՊ և ԿՄՀ վարչության աշխատակիցները, Դուբայ-Երևան չվերթով ժամանող ուղևորների մաքսային հսկողությունն անցնելուց հետո, «Զվարթնոց» օդանավակայանի վարչական շենքին հարակից ավտոկայանատեղիում կանգնեցրել և ստուգման են ենթարկել նույն չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիներ (եղբայրներ) Արթուր Գագիկի Ավետիսյանի և Արմեն Գագիկի Ավետիսյանի ուղեբեռներն ու հագուստը, որտեղից հայտնաբերվել են մաքսային ծառայության աշխատակիցներ Ռոբերտ Գյոժգյանի,