Օրվա լրահոսը

Մեր ժամանակի Շիլդան

Կար մի փոքրիկ լեռնային երկիր՝ Շիլդա անվամբ, որի բնակիչ շիլդացիները հայտնի էին իրենց իմաստնությամբ եւ հետին խելքով: Սակայն նրանց նախանձ ու չար հարեւանները աչք էին դրել այդ ծաղկուն երկրի վրա: Ահա մի անգամ մեծ հրապարակում հավաքվում են բոլոր մտահոգ շիլդացիներն ու հայրենիքը փրկելու համար անժամկետ միտինգ են հրավիրում: Ամենքից առաջ, մի օտար ու ճակատին խալով

«Տները գրավ են դրած, ոչ հասցնում ենք վարկ մարել, ոչ մեքենան սարքել». Տաքսու վարորդները չեն ցանկանում դեղին համարանիշները փոխել սպիտակով

Տաքսու վարորդները բողոքում են՝ պահանջում են դեղին համարանիշները չփոխարինել սպիտակ համարանիշներով

Էրդողանամետ խումբը հարձակում է գործել հայկական թերթի կայքի վրա. Hurriyet

Թուրքիայում գործող հայկական «Ակօս» թերթի կայքը հուլիսի 8-ին հարձակման է ենթարկվել այն բանից հետո, երբ կայքում հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարը՝ հետնամասում օսմանյան կնիքով, հայտնումէ«Հուրիեթ» թերթը: «HeraklesFearlesleon» կոչվող հաքերների խումբը սպառնացել է ոչնչացնել հայ համայնքը և մեղադրել է Էրդողանին դավաճանելու մեջ: «Մենք ձեր նման բազմաթիվ դավաճաններ ենք տեսել: Մենք գիտենք, թե դուք

Մանկապարտեզները ախտահանվել են, բայց վարակի հարուցիչը երկար է ապրում (Տեսանյութ)

Էնտերովիրուսային վարակներով 90 հոսպիտալացման դեպք է գրանցվել, սա 20-ով ավելի է նախորդ տարվա համեմատ, հիմնականում 5-8 տարեկաններն են: Վերջին շրջանում էնտերովիրուսներն ակտիվացել են, մայիսի կեսերից մինչ օրս այս վիրուսով 90 հոսպիտալացման դեպք է արձանագրվել, հիվանդների մեծ մասը 5-8 տարեկան երեխաներ են: Այս մասին այսօր «Զարկերակ» ակումբում ասաց առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Վոլոգդայի մարզից մոտ 100 միգրանտների են արտաքսել, այդ թվում՝ հայերի. «Ազատություն» ռադիոկայան

Կես տարվա ընթացքում Ռուսաստանի Վոլոգդայի շրջանում 93 անօրինական միգրանտներ են ձերբակալվել, նրանց արդեն արտաքսել են իրենց երկրներ: «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վտարվածների մեծ մասը Հայաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ղազախստանի քաղաքացիներ են: Էլեն Չիլինգարյան «Ազատություն» ռադիոկայան  

Փայլակ Հայրապետյան. «Կճոյանն ու նախկին վարչապետը պիտի բերեն ու հետ տան նվերները»

«Կճոյանն ու նախկին վարչապետը պիտի բերեն ու հետ տան նվերները: Բայց միայն նվերները բերելը հերիք չէ, դեռ պիտի պատասխան տան: Շատ մարդ է պատասխան տալու»-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «օֆշորի գործով» կալանավորված Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանի այն հայտարարությանը, թե «Աշոտ Սուքիասյանը ցանկացել է նվեր մատուցել նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանին և արքեպիսկոպոս

Քննարկվել են Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների վերաբերյալ հարցեր

Հուլիսի 8-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը հանդիպեց Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր Ժողովի ղեկավար Վյաչեսլավ Մակարովի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսի օգնական Արտակ Գաբրիելյանը, Սանկտ-Պետերբուրգում հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանը, Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր Ժողովի ղեկավարի խորհրդական Վատանյառ Յագյան և Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր Ժողովի արտաքին կապերի պետ Նարգիզ Ախադովան: Ողջունելով Գլխավոր հյուպատոսին՝ Վյաչեսլավ Մակարովը պատմեց

Եկող տարվանից ջրի սակագինը կնվազի (Տեսանյութ)

«Երեւան ջուրն» ինքն է հանձնաժողովին առաջարկել ջրի գինը անփոփոխ թողնել

Ավելի բարեկարգ Երեւան` ի հաշիվ մայթերի

Տիգրան Մեծ պողոտայում մասնավոր խանութների մուտքի աստիճանավանդակները գրավել են բանուկ մայթերի մի մասը: Չգիտենք` դրանց տերերը դրա թույլտվությունն ունե՞ն, թե՞ ոչ: Բայց կարել էր, չէ՞, ավելի հարմար լուծում գտնել, որպեսզի համ մայթերն ազատ մնան, համ խանութ մտնելը դյուրին լինի: Լուսանկարը՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 08.07.2014

Պարույր Հայրիկյան. «Պետավտոտեսչության մակարդակով ամեն ինչ արվում է հօգուտ քաղաքացիների»

ԱԻՄ առաջնորդը հորդորում է պահպանել անդորրագրերը եւ վճարում կատարելուց նշել կոդը «Անպայման պահեք ձեր անդորրագրերը»,- այսօր` հուլիսի 8-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում քաղաքացիներին զգուշացրեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա նկատեց, որ աշխարհի բոլոր երկրներում անդորրագրին անվանում են ստացական: Իսկ հայերենում անդորրագիր անվանումը պարոն Հայրիկյանը բացատրեց նրանով, որ այդ բառը նշանակում է անդորրն

Քաղաքացիական հագուստով ոստիկանը ադրբեջանցի շպիոնի տպավորություն է թողել

Այս պահին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի հետ ձերբակալվածները իրենց ելույթներն են ներկայացնում: Ամբաստանյալ Վարդան Վարդանյանը ներկայացնում է բողոքի երթի դուրս գալու դրդապատճառները. « Փոխգնդապետ մարդ եմ, բա չի՞ հետաքրքրում՝ ինչու եմ գնացել, առանց արդարանալու փորձի, ես որպես զինվորական գտնում եմ՝ դավաճանություն է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2014թ. առաջին կիսամյակի գնահատման և վերլուծության արդյունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2014թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում անցած վեց ամիսների կտրվածքով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Արաբկիր,

Որն է Ռուսաստանի «նոր մոտեցումը» ԼՂ խնդրում

Մոսկվան առանձի՞ն է սկսել «խաղալ» Բավական ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Ղարաբաղյան կարգավորման գործընթացով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների շուրջ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից երկուսը` Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, կարծես առանձին են հանդես գալիս` ղարաբաղյան կարգավորման գործընթացի ակնկալիքների առումով ավելի ակտիվ հանդես գալով: Մինչդեռ Մոսկվան, կարծես, այլ խաղ է սկսել Ղարաբաղյան կարգավորման շուրջ, առանձնանում

«Ի՞նչ է նշանակում՝ նամուս ունեցեք, բերեք ձեր գողացածը ետ տվեք»

Հայրենի կառավարությունն արդեն ութ օր անողոք պայքար է մղում ստվերի դեմ «Եթե, պաշտոնական տվյալներով, Հայաստանում տնտեսության 50 տոկոսը ստվերում է, իսկ մենք պնդում ենք, որ 70 տոկոսն է ստվերում, պետք էր մի «խոշորի» բացահայտել ու պատժել, որպեսզի դա մյուսներին դաս լիներ: Ես դա նրա համար չեմ ասում, որ «արյուն եմ ուզում»: Ոչ: Բայց ի՞նչ է

Պարտադիր կատարած վճարները կվերադարձնեն 2015-ից

Այս տարվա մարտի 28-ին Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ ճանաչեց հակասահմանադրական՝ կասեցնելով օրենքի 76 եւ 86-րդ հոդվածների գործողությունը: Դրույթները համապատասխանաբար վերաբերում էին պարտադիր կուտակային վճարները չկատարելու դեպքում պատասխանատվությանը եւ կենսաթոշակային ֆոնդի ընտրության վերջնաժամկետին: Հուլիսի 5-ից 6-ը Ծաղկաձորում մեկնարկած սեմինարին «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի պատասխանատուները ներկայացրին «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում

Պարույր Հայրիկյանը չի դատապարտում միասեռականներին

Պարույր Հայրիկյանի կարծիքով` ԱԻՄ-ից բացի, մնացած բոլոր ուժերը Մոսկվայի խամաճիկներն են

Կառավարությունը նպատակահարմար չի գտնում դադարեցնել տեսանկարահանող սարքերով իրավախախտումներ գրանցելը

Այսօր «Երկու երես» մամուլի ակումբում տեղի ունեցավ հանդիպում «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամների հետ, որի ընթացքում նախաձեռնության մասնակիցներն ամփոփեցին կատարված աշխատանքները, տեղեկացրին հետագա քայլերի մասին: «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը կառավարությանը դիմում էր ներկայացրել, ըստ որի պահանջում էր դադարեցնել տեսանկարահանող սարքերով իրավախախտումները գրանցելն ու առաջարկում էր համաներում շնորհել բոլոր տուժողներին: Նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը ներկայացրեց կառավարության

Ֆիննախը «Հյուսիս-հարավի» վարկի համար դեռ բանակցում է

«Առավոտի» հետ զրույցում Ասիական զարգացման բանկի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող հ/կ-ների միջազգային ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը նշել էր, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության համար Հայաստանը դիմել է եւ արդեն 150 միլիոն դոլար վարկ է ստացել Եվրասիական զարգացման բանկից: Այս առնչությամբ «Առավոտը» ՀՀ ֆինանսների նախարարությունից հետաքրքրվեց, թե արդյոք հայտ ներկայացրե՞լ

Շանթ Հարությունյանը մեղադրեց Օսիպյանին.«Պահանջում եմ՝ գա դատարան ու ասի»

Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստի ժամանակ այսօր ամբաստանյալների փաստաբանները համատեղ հայտարարությամբ հանդես եկան հետազոտված տեսագրությունների արձանագրությունների վերաբերյալ: Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանի ներկայացմամբ, երթի մասնակիցների թիվը չի գերազանցել հիսունը, դիմադրությունը սկսել է, երբ ոստիկանը քաշքշել է Շանթ Հարությունյանին, իսկ քաղաքացիների նկատմամբ երթի մասնակիցները որեւէ բռնություն չեն կիրառել: Մինչեւ երթը դադարեցնելը, ոստիկանները նրանց

4 աշխատակիցների թույլ չեն տալիս աշխատանքի ներկայանալ՝ մինչև բժշկական զննության ենթարկվելը

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի 2014թ. հուլիսի 8-ի որոշմամբ «ԽԱՔ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է հանձնարարություն՝ ընկերության սննդի շղթայում ներգրավված 4 աշխատակիցներին, սկսած 2014 թվականի հուլիսի 8-ից, չթույլատրել աշխատանքի ներկայանալ՝ մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ  

Տարվա երկիրը

Երբ իսպանացիները եկան Հարավային Ամերիկա ու սկսեցին իջնել Ամազոնից դեպի ներքեւ, ճանապարհին գեղատեսիլ մի գետ հայտնաբերեցին, որին տեղացիները ոչ պակաս գեղեցիկ անուն էին տվել՝ Ուրուգվայ, այսինքն՝ Խայտաբղետ թռչունների գետ: Բայց ռոմանտիկ տեղացիները սպանեցին իսպանացիների առաջնորդին եւ, ասում են՝ նույնիսկ կերան նրան, ինչից հետո եվրոպացիները մոտ 100 տարի այդ վայրերում այլեւս չերեւացին: Վայրը, սակայն, շատ գայթակղիչ

Վարչապետն այցելել է Շիրակի մարզի կարկտահարված դաշտեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Շիրակի մարզ: Կառավարության ղեկավարին ուղեկցում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, պաշտոնատար այլ անձինք: Երկրի վարչապետի այցի առաջին կանգառը Շիրակի մարզի կարկտահարված դաշտերն էին, որտեղ կառավարության ղեկավարը ծանոթացել է երկու օր առաջ տեղացած ուժեղ

Բժշկական համալսարանի ամբիոնի վարիչը վերականգնվե՞լ է

Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Մանուկյանի եւ պատասխանողի միջեւ կնքվել է աշխատանքային պայմանագիր մինչեւ 31.08.2008թ.: Աշխատանքային պայմանագրի համաձայն՝ հայցվորը նշանակվել է համալսարանի ֆարմակոլոգիայի վարիչի պաշտոնակատար: Ռեկտորի հրամանով կողմերի միջեւ եղած աշխատանքային պայմանագիրը երկարաձգվել էր մեկական տարով, մինչեւ 2012 թվականի փետրվարը: Հայցվորը հետագայում ռեկտորի հրամանով ազատվել է աշխատանքից: Պատճառը, ըստ Արմեն Մանուկյանի,

«Երկրորդ գոլը բրազիլացիների համար մահացու հարված էր»

Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Գերմանիայից Բրազիլիայի կրած 1:7 հաշվով խայտառակ պարտությունը սոցցանցերում քննարկման գլխավոր թեման է: Aravot.am-ը հետաքրքրվեց, թե այդ մասին ի՞նչ են մտածում Հայաստանում: Վահե Էնֆիաջյան: ԱԺ պատգամավոր. «Որպես կայացած թիմի, անսպասելի էր Բրազիլիայի այդպիսի պարտությունը: Ամեն դեպքում շատ հետաքրքիր խաղ էր, որում Գերմանիան, պարզապես, փայլում էր: Ինքս երկրպագում եմ Գերմանիային, բայց որ այդպե՜ս

«Երեւանում իմ տանն եմ զգում»

Արգենտինահայ կինոգործիչ Ջեք Պողոսյանը եկավ ու սիրահարվեց Հայաստանին Այս օրերին Երեւանում է արգենտինահայ կինոգործիչ, դերասան Ջեք Պողոսյանը (լուսանկարում): Առիթը հունիսի 30-ից մեկնարկած «Ուրուգվայական կինոյի տասնօրյակն» է Հայաստանում: Ծրագրին աջակցել է Ուրուգվայի տուրիզմի եւ սպորտի նախարար, ազգությամբ հայուհի Լիլյան Քեշիշյանը: Այն, ինչ կապված է Հայաստանի հետ, Ջեք Պողոսյանը սիրով է անում, բնականաբար՝ անվճար: Նա ապրում է

Մխիթար Գոշի դատաստանագիրքը եւ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

Կարիք չկա, որ սրիկաները երդվեն, դա ոչ իրավական, ոչ էլ բարոյական արժեք չունի

«Շվեդիայի մշակութային վերնախավը ինձ իրենն է համարում»

Կոմպոզիտոր, դաշնակահար Կարին Հելլման-Գեւորգյանը՝ հայ-շվեդական առնչությունների մասին Վերջերս ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության դահլիճում անվանի թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանի մասին պատմող գրքի (հեղինակ՝ Գոհար Շագոյան) շնորհանդեսին «Առավոտը» հանդիպեց շուրջ 20 տարի Շվեդիայում ապրող ու ստեղծագործող կոմպոզիտոր, դաշնակահար Կարին Հելլման-Գեւորգյանին (լուսանկարում): Այդ օրն այլ շնորհավորանքների թվում առաջին անգամ հնչեց նաեւ տիկին Հելման-Գեւորգյանի Ballade-Fantastigue ստեղծագործությունը: Շվեդիայում ընտանեկան հանգամանքներով

Զոքանչը դանակահարել է նախկին փեսայի ընկերոջը

Վիրավորին տեղափոխել են Երեւան

«Անարդար կլինի, եթե ամենահայտնի հայը համերգային ծրագրով Հայաստանում չլինի»

Աշխարհահռչակ կատարողներից ո՞ւմ կուզեին տեսնել հայերը Հայաստանում Էմինեմ, Աշեր, Բեյոնսե, Անդրեա Բոչելի, Ջոշ Գրոբան, Սելին Դիոն, Ջո Կոկեր, Սթինգ, Նորահ Ջոնս, Քեթի Միլու, Ջեյմս Բլանթ, Էնրիկե Իգլեսիաս, Փինք, Ռամշտեյն, Նինո Կատամաձե… համաշխարհային այս դեմքերի մի անսպառ ցանկ է ուզում Հայաստանում տեսնել հայ հանդիսատեսը: «Առավոտի» հարցին, թե համաշխարհային դեմքերից ո՞ւմ կուզեին տեսնել հյուրախաղերով Հայաստանում, պատասխանել են

Մեկ հանգուցյալ , երկու հոգեհաց

Իսկ ով էր նստած հորդ հոգեհացի սեղանին, առանց տեր հոր, առանց «Տերունական աղոթքի»: Փարաքարի Ս. Հարություն եկեղեցում հոգեհանգստի արարողություն էր: Լսվում էր Լուսինեի «Սուրբ-Սուրբ» հոգետանջ երաժշտությունը, թվում էր, թե ժամանակը կանգ է առել, մարդիկ լուռ հրաժեշտ են տալիս իրենց սիրելի հանգուցյալին: Բակը լցված էր խնկի ու ծաղիկների անուշահոտ բույրով: Ծաղկեպսակների ժապավենների «սիրելի…» ներից կարելի էր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031