Օրվա լրահոսը
Պաշտոնանկ է եղել դատախազության Վերահսկողական-տեսչական վարչության պետը. «Փաստինֆո»
Աշխատանքից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության վերահսկողական-տեսչական վարչության պետը Արտակ Արամայիսի Հարությունյանը։ «Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության կայքէջից։ Նոր նշանակման մասին տեղեկություններ առայժմ չկան։ Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Գալուստ Սահակյանը՝ ԲՀԿ պատգամավորին. «Հլը քեզ նայի, որտեղից՜ ես եկել, որ օջախին ես կպնո՜ւմ, ո՞վ ա քեզ թույլ տվել»
Այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հորդորել էր չափի մեջ մնալ եւ չխառնվել մեծերի գործերին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն, անդրադառնալով ԲՀԿ-ականի ելույթին, հեգնեց նրան. «Ասենք, ժողովրդի մեջ խնդիր կա, դուք դատավճիռն էլ հետն եք բերում, խառնում եք ամեն ինչը: Անչափներն ուզում են չափավորների՞ն հավասարվել: Հլը քեզ նայի, քո տրամաբանությունը
«Ֆինանսական բուրգ»-ի գործով փոխվում է պաշտպանական մարտավարությունը
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր պետք է շարունակվեր Արթուր Անդրեասյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նա մեղադրվում է խարդախությամբ բարձրաստիճան ոստիկաններից (Ներսիկ Նազարյան, Կարեն Բաբաքեխյան…) առանձնապես խոշոր չափի գումարներ փոխանակման կետերում շրջանառության մեջ դնելու, տիրանալու մեջ: Մինչ օրս ամբաստանյալի պաշտպանությունն իրականացրել էր Համազասպ Գրիգորյանը: Այսօր ամբաստանյալը եւ նրա
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորին բերման են ենթարկել
Մարտի 24-ին, ժամը 16.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1977 թ. ծնված Մարատ Ս.-ին, որը մարտի 18-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Ահաբեկիչները Քեսաբի Լուսավորչական եկեղեցին դարձրել են մզկիթ
ՍԴՀԿ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանի տեղեկություններով, այսօր առավոտյան Սիրիայի հայաբնակ տարածքում՝ Քեսաբում, զինյալ խմբավորումները մտել են տեղահանված հայերի տներ, այրում են հայ ընտանիքների տները, փշրում, ջարդում: «Քեսաբը դատարկված է, բանակը հետ է քաշվել, որ հետագայում իմանան՝ ինչ անեն: Չորս կողմից անսպասելի ու միանգամից են ներխուժել: Լուսավորչական եկեղեցին են նաեւ ներխուժել այսօր, այն դարձրել են մզկիթ, իսկ
Հարգանքի տուրք` ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 7-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկրի բարձրագույն ղեկավարության, ընտանիքի անդամների և հարյուրավոր քաղաքացիների հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների կողմից երջանկահիշատակ վարչապետի շիրմի մոտ մատուցվել է հոգեհանգստյան կարգ: Այնուհետ ներկաները ծաղիկներ են դրել երջանկահիշատակ վարչապետի շիրիմին
Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրեց նորանշանակ դատավորներին
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը մարտի 24-ին, ձևավորված ավանդույթի համաձայն, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի, Դատական դեպարտամենտի և Արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների, ինչպես նաև ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատավորներին ու աշխատակազմերին ներկայացրել է նորանշանակ դատավորներին: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. մարտի 20-ի
Ամբոխահաճություն` առանց սահմանների
Կան խնդիրներ, որոնց համար մեր կառավարությանը պետք է ոչ միայն քննադատել, այլեւ, կարծում եմ, դատել: Դրանցից է «Որոտան համալիրի», որոշ փաստերից դատելով, ապօրինի վաճառքը: Այս նստաշրջանում էլ իշխանությունն ուզում է անցկացնել օրենքի մի փոփոխություն, որով, ըստ էության, օրինականացվում է այդ կասկածելի գործարքը: Փաստարկը` «բա որ դուք ջրի գնով ամեն ինչ վաճառում էիք…» չի գործում` նոր
Ծառուկյանի խաղատները հիշող ֆինանսների նախարարին. «Մնա չափիդ մեջ եւ մի՛ խառնվիր մեծերի գործերին»
Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց եւ 62 կողմ, 42 դեմ արդյունքներով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պետգույքի կառավարման մասին» օրենքի նախագիծն ընդունելու հարցը: Հիշեցնենք, որ քիչ առաջ Հովիկ Աբրահամյանը խորհրդակցության էր հրավիրել բոլոր խմբակցությունների ղեկավարներին իր աշխատասենյակ՝ քննարկելու օրենքի հետ կապված որոշ հարցեր: Քննարկումից հետո նա տեղեկացրեց, որ որոշ խնդիրներ կան, որոնք կլուծվեն հետագա քննարկումների ժամանակ, եթե անհրաժեշտություն
Repat Armenia Foundation կազմակերպության ներկայացուցիչները հանդիպեցին հայ ուսանողների հետ
Մարտի 22-ին Թբիլիսիի Պետական Համալսարանում կայացավ Repat Armenia Foundation կազմակերպության ներկայացուցիչների հանդիպումը հայ ուսանողների հետ: Միջոցառման նպատակն էր թբիլիսահայ ուսանողներին ծանոթացնել «Repat Armenia» կազմակերպության գործունեության հետ, ինչպես նաև զրույց անցկացնել Հայրենադարձության թեմայի շուրջ: Միջոցառման սկզբում 100-ից ավել հավաքված ուսանողների դիմեց «Վրաստանի Հայ Համայնքի» Ուսանողական Միության ներկայացուցիչ Դավիթ Մզիկյանը: «Թբիլիսիում ապրող հայերը շատ սահմանափակ տեղեկություններ ունեն
Интерфакс. Ուկրաինայի «Պրավի սեկտոր»-ի ղեկավարներից՝ Սաշկո Բիլին սպանվել է ձերբակալման ժամանակ. ՆԳՆ
«Պրավի սեկտոր» աջ ծայրահեղական կազմակերպության համակարգող Ալեքսանդր Մուզիչկոյի սպանության հետ կապված Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տվել: Ըստ տարածված լուրերի, նրան սպանել են երկու անգամ սրտին կրակելով: ՆԳՆ-ից հայտնել են, որ հետախուզության մեջ գտնվող Մուզիչկոն, որը հայտնի է Սաշկո Բիլի մականունով, մահացու վիրավորվել է ձերբակալման պահին, քանի որ կրակում էր իրավապահների ուղղությամբ: Փոխանցում է
Հովիկ Աբրահամյանը խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպում նշանակեց՝ իր աշխատասենյակում
Այսօր ԱԺ նիստում քվեարկության պետք է դրվեր կառավարության կողմից ներկայացված «Պետգույքի կառավարման մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Սակայն ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք 4 խմբակցությունով պայմանավորվածություն ունեն եւ ուզում են 20 րոպե ընդմիջում՝ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակում քննարկելու այս օրինագծի հետ կապված հարցեր: Նրա խոսքերով՝ «Քանի որ մտավախություն կա, որ այս օրինագծի
«Ես չեմ պատասխանի Ձեր «սադրիչ» հարցին». «Իրատես de facto»
ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆ (ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ) – Պարոն Էնֆիաջյան, ի՞նչ չեք կիսում էդ «երիտասարդ» Կարեն Ավագյանի հետ։ – Մենք իրար հետ խնդիրներ չունենք։ – Բա ի՞նչ ունեք։ – Խնդիրը Կարեն Ավագյանը կամ իր գրասենյակը չէ։ Բոլորը վաղուց պետք է իմանային կամ հասկանային, որ «Բարգավաճ» կուսակցության հասցեին և, առհասարակ, հասարակության շահերին եթե ինչ-որ մեկը փորձի դիպչել,
«Իմ դաստիարակությունը թույլ չտվեց ինձնից ավագին պատասխանել». «Իրատես de facto»
ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ) Երեկ «քառյակը» ԱԺ-ի արտահերթ քննարկմանը ներկայացրեց մի նախագիծ, որն առնչվում էր «ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ 2012-13 թվականների ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով» ստեղծելուն։ Նախագիծը ներկայացնում էր «Ժառանգություն»
Վիտալի Բալասանյանի միակ թշնամին. «Ժողովուրդ»
Անցել է շուրջ 3 ամիս, սակայն մինչ օրս Արցախի հերոս, ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ մահափորձի գործով նախաքննությունը շարունակվում է։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վիտալի Բալասանյանը ասաց, որ սպասում է նախաքննության ավարտին, որից հետո կորոշի իր անելիքները։ Հիշեցնենք, որ 2013թ.-ի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 21.10-ին, Վիտալի Բալասանյանի մեքենային ամրացված ինքնաշեն պայթուցիկը շրջադարձի
«Մայդանը ցույց տվեց ուկրաինական հասարակության եւ պետականության կայացման թերություններն ու հակասականությունը». «Իրատես de facto»
Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության եւ տեսության ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Աշոտ Ալեքսանյանի հետ զրույցը Ուկրաինայում եւ Ղրիմում ընթացող զարգացումների շուրջ է: – Ձեր կարծիքով՝ Մայդանն Ուկրաինայի ժողովրդի պայքա՞րն էր, թե՞ համաշխարհային բեւեռների խաղարկած սցենարը: – Այս հարցի վերաբերյալ առկա են բազմաթիվ մեկնաբանություններ, սակայն մեկ բան ակնհայտ է, որ Մայդանը
Քոքոբելյանը Ծառուկյանի հետ հանդիպումն անիմաստ է համարում. «Ժողովուրդ»
«Ազատ դեմոկոստներ» կուսակցության ղեկավար, ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅՅ-ի եւ «Ժառանգության» կողմից առաջիկայում ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը կողմ է, բայց կներկայացնի նաեւ իր վերապահումները։ – Պարոն Քոքոբելյան, ԱԺ 4 ոչ իշխանական ուժերն արդեն հայտարարել են, որ ապրիլին կայանալիք քառօրյայի ժամանակ անվստահություն
Ակտիվիստը՝ բնապահպանության նախարարին. «Դուք ընդամենը ասֆալտ գցող եք, դուք բնավիրման նախարար եք» (Տեսանյութ, ֆոտոշարք)
«Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում, հնարավորություններ եւ մարտահրավերներ» խորագիրը կրող համաժողովի ընթացքում «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության եւ «Անպատասխանատու հանքարդյունաբերությունը Հայաստանում» ալտեր կոնֆերանսի ակտիվիստները ներխուժեցին համաժողովի սրահ` բացականչելով «Բնապահպանության նախարարությունը գերեզմանոց է» արտահայտությունը: Ակտիվիստները պաշտոնյաներին հյուրասիրում էին այն գետերի ջրերով, որոնք աղտոտվել են հենց հանքարդյունաբերության թափոններից: Նշենք, որ համաժողովը նպատակ ունի հանքարդյունաբերության ժամանակակից եւ միջազգային փորձի մասին շահագրգիռ
Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին: Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ այն հետագայում ևս հաջողությամբ կշարունակվի: Մարկ Հորթոնը վարչապետին շնորհավորել է ԱՄՀ-ի կողմից հաստատված 125 մլն դոլար արժողությամբ «Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագրի կապակցությամբ: «ԱՄՀ խորհուրդը դրական է գնահատել Հայաստանի անցած ուղին, նոր ծրագիրը և
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հայտարարությունը կապված «Հարսնաքար»-ի գործով դատավճռի հրապարակման ընթացքում տեղի ունեցած միջադեպի հետ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հայտնում է իր մտահոգությունը «Հարսնաքար»-ի գործով դատավճռի հրապարակման ընթացքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Մեղադրյալների հարազատների կողմից անեծքներ և վիրավորական խոսքեր էին ուղղվել տուժող կողմի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Եգորյանին։ Այս և մնացած դեպքերում (այդ թվում՝ Վարդան Պետրոսյանին առնչվող գործով), ցավոք, փաստաբանները (ինչպես տուժող, այնպես էլ պաշտպանության կողմի) նույնացվում են իրենց վստահորդների հետ։
Խողովակ կա, ջրատար կա, ջո՜ւր չկա, ջո՜ւր. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ը տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին գրավոր հարցում է ուղարկել՝ խնդրելով մեկնաբանել «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատում» ուսումնասիրության վերջնական արդյունքները։ Խոսքը, հիշեցնենք, ձկնաբուծարանների աշխատանքի արդյունքում Արարատյան դաշտի անապատացման մասին է։ «Որքանո՞վ են ուսումնասիրության արդյունքները վստահելի Ձեզ համար։ Որեւէ մեկը պատասխանատվություն կրելո՞ւ է մեր երկրի ջրային ռեսուրսների շուրջ ստեղծված իրավիճակի համար։ Ինչո՞ւ հրաժարականներ չեն
Մարտի 31-ից գործարկվելու է նոր արագաչափ սարք Կոմիտասի պողոտայում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թ. մարտի 31-ից գործարկվելու է նաև Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ Կոմիտաս-Վրացական խաչմերուկից դեպի Կոմիտաս-Փափազյան խաչմերուկի ուղղությամբ տեղադրված արագաչափ սարքը, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը
Երեւանը թանկ քաղաք է դարձել. «Հայկական ժամանակ»
Նախօրեին Իրանում եւ իսլամական այլ երկրներում մեկնարկել է Նովրուզը, եւ դրա հետ կապված մի քանի օր առաջ սկսվել են իրանցի զբոսաշրջիկների այցելությունները Հայաստան։ Նովրուզը նշվում է գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ին եւ տեւում 13 օր։ Ամեն տարվա այս շրջանում Հայաստանն ընդունում է բազմահազար իրանցի զբոսաշրջիկների, միջինը՝ թվով 20-25 հազար, ովքեր նախընտրում են այդ տոնն անցկացնել
«Դեմ առ դեմ». Անահիտ Բախշյան եւ Նաիրա Նահապետյան
Մարտի 25-ին, ժամը 17.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք Երեւանի ավագանու անդամներ Անահիտ Բախշյանի («Բարեւ Երեւան») եւ Նաիրա Նահապետյանի (ՀՀԿ) միջեւ բանավեճը: Թեման՝ Երեւանում կուտակված խնդիրները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք,
Մաքրվում են մայրաքաղաքի տարածքով անցնող գետերի հուները
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերի շրջանակում մաքրվում են վարչական շրջանների սահմաններով անցնող Գետառ, Ողջաբերդ և Ջրվեժ գետերի հուները: Աշխատանքները կատարում են մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը նշել է, որ աշխատանքների պատշաճ կատարման նկատմամբ սահմանված է խիստ հսկողություն: Իրականացվում է նաև տեխնիկական վերահսկողություն: Զուգահեռ աշխատանքներ են տարվում նաև բնակչության
Սպասվում է փոփոխական եղանակ
Հանրապետության տարածքում` Մարտի 25-26-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին, 29-ին օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Քամին արևմտյան 2-7մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 25-26-ը կբարձրանա 2-4 աստիճանով, 27-ի ցերեկը նույնքանով կնվազի: Երևանում՝ Մարտի 25-26-ը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին, 29-ին օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև
Ներքին Չարբախում այրվել է վագոն-տնակ
Մարտի 25-ին, ժամը 09.36-ին ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.52-ին, մարվել` 10.10-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի հողատարածքներից մեկում գտնվող բնակելի վագոն-տնակում: Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ ): ԱԻՆ
ԱՍԵԿՈՍԵ
Իսպանիայի կառավարությունը շռայլորեն պարգեւատրեց ինձ՝ արգելելով ստեղծագործություններս: ՖԵՐՆԱՆԴՈ ԱՐՐԱԲԱԼ
Համաշխարհային բանկը օժանդակում է Հայաստանում համալիր սոցիալական ծառայությունների տրամադրմանը
Դեպի առավել համապարփակ սոցիալական ապահովության համակարգ ՎԱՇԻՆԳՏՈՆ, 24 մարտի, 2014թ.Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը Հայաստանում Սոցիալական ապահովության ոլորտի կառավարման II–րդ ծրագրի համար (ՍՊԱԾ) այսօր հաստատեց 21.2 միլիոն ԱՄՆ դոլար վարկը: Ծրագիրն օժանդակելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը սոցիալական ապահովության ծառայությունների տրամադրման բարելավմանը և սոցիալական պաշտպանության նպաստներ ու ծառայություններ մատուցող կառույցների վերլուծական, մշտադիտարկման և գնահատման գործառույթների
Երևանի քաղաքապետը կարող է երևանցիների շահերը պաշտպանել «Գազպրոմ-Հայաստան» ընկերության առջև և բացատրություններ պահանջել նրանից
Մարտի 24-ին հետևյալ նամակն է ուղարկվել Երևանի քաղաքապետին: Հարգելի պարոն Մարգարյան, Երևանի ավագանու մարտի 19-ի նիստում «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը Ձեզ հարց ուղղեց գազ սպառող երևանցիների շահերը «Գազպրոմ-Հայաստան» ընկերության ենթադրյալ մեքենայություններից պաշտպանելու մասին: Խնդրին ավելի հանգամանորեն ծանոթանալու համար Դուք պարոն Սաֆարյանին հորդորեցիք այն ուղղել գրավոր, ինչը և անում ենք այժմ, սակայն արդեն՝ խմբակցության

















































