Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ վրա են «ղժժում» հանրապետականները. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 26,2014 11:36

Արմեն Աշոտյանը հեգնել է, թե ինչո՞ւ է ընդդիմությունը մեկ ամիս սպասում՝ կառավարությանն անվստահություն հայտնելու համար, «ինչո՞ւ եւս մեկ ամիս այս խեղճ ժողովուրդը պետք է տառապի այս արնախում կառավարության ձեռքերում»։ Հետո էլ բացատրել է, թե ինչու է հեգնում։ Որովհետեւ, ասել է, կառավարության հրաժարականը բացառապես մեծամասնության հարց կարող է լինել։

Կառավարությանն անվստահություն հայտնելու թեմայով փորձել է հումորներ անել նաեւ Արմեն Աշոտյանի նախկին վարորդ, ներկայումս՝ պատգամավոր Կարեն Ավագանը. սա էլ ընդդիմության համար ինչ-որ հիվանդություն է հորինել ու նույնիսկ բուժում առաջարկել։ Մի խոսքով՝ ՀՀԿ ջահելները «կայֆեր են բռնում» կառավարության հրաժարականը պահանջող չորս ուժերի վրա։

Բայց արդյո՞ք չորս ուժերի վրա։ Եթե ստեղծված իրավիճակը վերլուծենք՝ հիմնվելով բացառապես չոր փաստերի վրա, ապա վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրջ համախմբված երիտհանրապետականները, մեծ հաշվով, Սերժ Սարգսյանի վրա են «ղժժում»։ Իսկ որո՞նք են չոր փաստերը։ Մոտ մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե կառավարությունն առնվազն 7 տոկոսանոց տնտեսական աճ չապահովի, պիտի հրաժարական տա։ Տարին ամփոփվել է, աճը եղել է ընդամենը 3,5 տոկոս, Սերժ Սարգսյանն էլ դեռ այդ թեմային չի անդրադարձել, այսինքն չի ասել՝ իր դրած «պլանը» չկատարելը պայմանավորված է օբյեկտիվ գործոններո՞վ, թե՞ կառավարության վատ աշխատանքով։ Եվ ահա այս իրավիճակում երիտհանրապետականները կառավարությանն անվստահություն հայտնելու մասին խոսողների վրա «ղժժում են»։ Եվ, ուշադրության դարձրեք, անպայման շեշտում, որ այդ հարցը կարող է լուծել միայն խորհրդարանական մեծամասնությունը (եւ ոչ թե Սերժ Սարգսյանը): Եվս մի ուշագրավ հանգամանք՝ նույն Տիգրան Սարգսյանի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներով անընդհատ քարոզվում է այն միտքը, թե «ի՞նչ եք կպել Տիգրան Սարգսյանից, ինչո՞ւ եք երկրային բոլոր մեղքերը բարդում նրա վրա, չէ՞ որ ամեն ինչի պատասխանատուն Սերժ Սարգսյանն է»։ Այսինքն՝ վարչապետը մտավախություն ունի, որ Սերժ Սարգսյանն իրեն «կքցի», եւ որպես կանխարգելիչ միջոցառում՝ ատամ է ցույց տալիս:

Հիմա՝ այն մասին, թե ընդդիմությունն ինչու է մեկ ամիս ձգում կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։ Սա իսկապես կարեւոր հարց է, որովհետեւ այս իշխանությունների կառավարման յուրաքանչյուր օրը շատ լուրջ հարված է հասցնում երկրին։ Կարող ենք կոնկրետ թվեր բերել։ Ամենահամեստ հաշվարկներով, իշխանություններն ու «կից կառույցները» օրական թալանում են մոտ 5 միլիոն դոլար, այսինքն՝ ամեն ամիս Հայաստանը մոտ 150 միլիոն դոլարի վնաս է կրում։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31