Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճաբանություն` էլեկտրասյան վրա գովազդային թերթիկ փակցնելու շուրջ

Մարտ 26,2014 12:36

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 9/44 հասցեից բերման են ենթարկել միմյանց հետ վիճաբանող 3 երիտասարդների` 1995 թ. ծնված Արտյոմ Ա.-ին, 1996 թ. ծնված Էդուարդ Գ.-ին և1990 թ. ծնված Հարություն Հ.-ին:

Արտյոմ Ա.-ն բացատրություն է տվել, որ նշված հասցեում գտնվող խանութի դիմացի էլեկտրասյան վրա գովազդային թերթիկ փակցնելիս խանութից դուրս է եկել մի երիտասարդ, վիճաբանել իր հետ և բռունցքով հարվածելով իր գլխին` պատճառել մարմնական վնասվածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31