Օրվա լրահոսը

Ում, ինչպես եւ ինչի համար են հավաքագրում հատուկ ծառայությունները

Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են ԱԱՊՎ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը եւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Արամ Աբրահամյան.– Երկուսդ էլ հավանաբար լսել եք կամ շարադրանքը կարդացել եք այն ձայնագրության, երբ երկու երիտասարդ խոսում են, մեկը` լրագրող է եւ «Ժառանգության» վարչության անդամ, մյուսը պարզ չէ, թե ով է: Արդյոք դուք կարո՞ղ եք պնդել, որ դա ԱԱԾ-ի

ՍԴՀԿ. Անընդհատ շարունակվող թանկացումները երկիրը հասցրել են սոցիալական պայթյունի շեմին

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Երևանի վարչության հայտարարությունը Առանց այդ էլ ծանր սոցիալական իրավիճակում մեր երկրի քաղաքացիների համար հերթական հարվածն է էլեկտրաէներգիայի գների թանկացումը, որը, բնականաբար, իր հերթին հանգեցնելու է առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների շղթայական թանկացմանը: Այս իրավիճակում, երբ Հայաստանի քաղաքացին արդեն իսկ ուտելու հաց չունի և բռնել է արտագաղթի ճանապարհը, նման որոշումը հղի է վտանգավոր և

Վլադիմիր Լեպյոխինը` Հայաստանում ԱՄՆ-ի «դավադիր ծրագրերի» մասին (Տեսանյութ) 

ՌԴ-ն ռոմանտիզմո՞վ է առաջնորդվում Եվրասիական տնտեսական միության ստեղծման գործում, թե՞, այդուհանդերձ աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահ ունի

Սուքիասյանն իր առաջին ցուցմունքում ասել է, թե Սարգսյանի և Կճոյանի անուններով հաշիվ է բացել, որ իրեն «կռիշ լինեն». shamshyan.com

«Օֆշորային» սկանդալով հայտնի գործարար Աշոտ Սուքիասյանը իր առաջին ցուցմունքում ասել է, թե ՀՀ նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Կճոյանի անուններով եւ նրանց ստորագրությունը կեղծելով Կիպրոսում բանկային հաշիվ է բացել, որ իր համար «կռիշ լինեն»: Իսկ հիմա էլ իր ցուցմունքներում գրում է, թե այդ հաշիվները նրանց անուններով բացել է, որպեսզի նվեր

«Քաղաքական մեծամասնությունը չի պատրաստվում առաջնորդվել ընդդիմության ցանկություններով». «Հայոց աշխարհ»

Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ հարցազրույցից: -Քառյակը նախընտրեց հանրահավաքային ակտիվ գործընթացները մինչ աշուն հետաձգել, իսկ աշնան համար էլ իշխանության առաջ դրեց 12 կետանոց պահանջագիր: Որպես վերջնաժամկետ սահմանեց սեպտեմբերի 30-ն ու ակնարկեց` չկատարման դեպքում կանցնենք ակտիվ գործողությունների: Իսկ թե ինչ ասել է «ակտիվ», մնաց անհայտ: Թերեւս «թեժ» ասվածը ենթադրում է հանրահավաքներ, ցույցեր` 12

«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողը բոյկոտեց Վլադիմիր Լեպյոխինի ասուլիսը (Տեսանյութ) 

Վլադիմիր Լեպյոխինը կարծում է, որ ՀՀ իշխանությունները իրենց բավական ճիշտ պահեցին Աստանայում`պնդելով ազգային շահը

«Որ ասում են՝ բուհերը բիզնես են անում, ես զարմանում եմ». Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին գոհացնում է այս տարվա ընդունելության քննությունների ընթացքը. «Հերթական տարին է, որ մեր հասարակությունը «չի նկատում» (լավ իմաստով) ընդունելության քննությունները, «չի ապրում» դրանցով: Ընդունելության գործընթացն էլ ավելի է հեշտացել, քննություններն առավել կանխատեսելի ու հանգիստ են դարձել, քննական առաջադրանքները որակյալ են և ուսումնական ծրագրի շրջանակներում: Ծնողներից նույնպես հիմնավորված դժգոհություններ չունենք»,-

Հայաստանն ընդունել է Եվրասիական միության նախապայմանները. «Ժամանակ»

ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայաստանը չի ընդունի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ոչ մի նախապայման: Մի կողմ թողնենք այն, որ սույն քաղաքական գործիչը, հայտնվելով ՀՀԿ-ի խմբակցության ղեկավարի պաշտոնում, արդեն իսկ ըստ էության ցույց է տվել, որ իր հայտարարությունները իրականության հետ ոչ մի կապ չունեն: Ի մասնավորի, Վահրամ Բաղդասարյանը քառյակի հայտնի 12

Չէ, իսկապես ոչ մի ցանկություն չկա վիճաբանելու Սահմանադրական դատարանի նախագահի հետ. «Հայոց աշխարհ»

Եթե միջին օղակներում վխտում են, կամ ինչպես ասվում է՝ «բորենիների համաստեղություն» է, ապա շատ ներողություն, իհարկե, բայց ո՞վ կամ ովքե՞ր են նրանց այդտեղ նշանակում եւ հանդուրժում դույն «աստղաբույլերը»:

Արդյոք ակտիվիստը լո՞ւրջ էր խոսել ահաբեկչություն անելու մասին. «Չորրորդ իշխանություն»

«Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանին երեկ կանչել էին ՀՀ ազգային անվտանգության ծառայություն «զրուցելու» նպատակով։ Շուշանյանը «ՉԻ»-ի հետ զրույցում պատմեց բոլոր մանրամասները։ …«Կամ ինձ որոշել են վերբովկա» անել, կամ պետք է ասեին, թե փորձում են պարզել արդյոք ես լուրջ եմ խոսել ահաբեկչություն անելու մասին։ Գուցե եւ ասեին, որ զգույշ լինեմ հնչեցրածս արտահայտությունների մեջ»,-

Հուլիսի 14-ից Ծաղկաձորում կգործարկվի երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր արագաչափ սարք

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ու բնակավայրերում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թվականի հուլիսի 14-ից գործարկվելու է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Չարենցի փողոցի 22 հասցեի հարևանությամբ տեղադրված մեկ արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Գագիկ Հարությունյանին զանգողները միջին օղակների՞ց են լինում. «Չորրորդ իշխանություն»

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել է, թե իշխանության վերին էշելոններում ավելի զգաստ են, բայց «միջին օղակներում բորենիների համաստեղություն է ձեւավորվում»։ Գագիկ Հարությունյանը, հասկանալի է, դրա հետ կապ չունի։ «Բորենիների համաստեղությունը» կեղծում է ընտրությունները, ահաբեկում է մարդկանց, մարդիկ դուրս են գալիս բողոքի, քաղաքական ուժերը դիմում են Սահմանադրական դատարան, իսկ ինքը դուրս է գալիս ու երջանիկ

«Գորիսում արյուն ծախելը դարձել է բիզնես». «Իրատես de facto»

Մենք տեսնում ենք, թե Լիսկայի կողմից ծեծված դպրոցականի սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքը ինչպես է լռում և կարճ ժամանակ անց որոշակի կարողության տեր դառնում:

Պաշտոնատար անձի կողմից կալանավորից խոշոր չափերով կաշառք պահանջելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Էդուարդ. Վ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ կալանավոր Էդուարդ. Վ.-ի հաղորդման` 2014 թվականի մայիսի 9-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասի աշխատակիցն իրեն «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար պահանջել է

Արդյո՞ք սակագնի բարձրացումը կհանգեցնի նաեւ հացի թանկացմանը «Հայկական ժամանակ»

Օգոստոսի մեկից էլէներգիայի 10 տոկոս թանկացումը որոշակի ազդեցություն կունենա նաեւ այլ ապրանքների գների վրա։ Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը փորձել է պարզել, թե արդյո՞ք սակագնի բարձրացումը կհանգեցնի նաեւ հացի թանկացմանը։ «Դե լույսով է թխվում հացը, ուրիշ ի՞նչ կարելի է անել, երեւի թե կբարձրանա։ Հացը թխվում է հոսանքով, ու հոսանքի թանկանալու դեպքում հացն էլ կթանկանա…»,- այսպես են թղթակցին

Այս աշխարհի առաջնությունն առայժմ մաքուր է ընթանում

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մինչեւ այս պահը մշակված 232 դոպինգ թեստերի արդյունքները բացասական են եղել: Այս վիճակագրությունը վերաբերում է նախատեսված 64 հանդիպումներից արդեն կայացած 57-ում ստացված տվյալներին: Բրազիլիայի աշխարհի առաջնությունն առաջինն է, որտեղ օգտագործվում են ֆուտբոլիստների կենսաբանական անձնագրեր: Տվյալների բազայում արդեն մտցված է 1324 ֆուտբոլիստի մասին տեղեկատվություն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ rajreflects.com-ի  

Վահրամ Աթանեսյան. Ուորլիքը կրկնել է այն, ինչը հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները. «Ժողովուրդ»

Փորձում են առավելագույնը մեծ վնաս հասցնել մեր զինվորներին, հետեւաբար իրենք պետք է արժանի հակահարված ստանան։

Դատարանն առաջին անգամ պարտադրում է աղբյուր բացահայտել. «Հրապարակ»

Երկու լրատվամիջոցներն էլ՝ «Հրապարակ» օրաթերթը եւ ilur.am կայքը, համաձայն չեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշման հետ։

Որ պաշտոնյաների դիմանկարները լինեն սրբապատկերների մեջ՝ դա նորություն է. «Հայկական ժամանակ»

Երեկ կայքերից մեկում հայտված եւ համացանցում արագորեն տարածված, Տավուշի մարզի Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու սրբապատկերը ցնցել էր շատերին։ «Խորհրդավոր ընթրիքի» առաքյալների աստվածաշնչյան պատկերներից մեկը խիստ առանձնանում է 21-րդ դարի սանրվածքով եւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին խիստ նման դիմագծերով։ Աբովյանը, ի դեպ, ծնունդով Կողբից է եւ հենց նա է կառուցել սույն եկեղեցին, որի օծումը տեղի

«Վերնիսաժի» գործով երրորդ ձերբակալվածը կա. նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց». NEWS.am

«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված Վալերի Հովհաննիսյանին դեռ անցած շաբաթ են դուրս գրել հիվանդանոցից, սանկցիա կիրառել եւ տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը՝ ավելացնելով միայն, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը լավ չէ: Թե որ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Վալերի Հովհաննիսյանին, փաստաբանը որեւէ բան չասաց՝

Հայկ Հարությունյանը տեղում է

Արդարադատության նախարարության ՔԿՀՎ պետ Հայկ Հարությունյանը արձակուրդում չէ: Այդ մասին այսօր Aravot.am-ին ասաց քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը` մեր այն հարցին ի պատասխան, թե լրատվամիջոցները տեղեկացրել են, որ ՔԿՀ պետը գտնվում է արձակուրդում: Նշենք, որ «Առաջին լրատվական»-ի հրապարակած տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը: Ըստ աղբյուրի՝

Կուրղինյանը, Ավակովն ու Ավագյանը

Առաջ միայն Մերձավոր Արեւելքից էինք մենք ստանում կադրեր, որտեղ կանաչ դրոշի ֆոնի վրա, Կալաշնիկովի ավտոմատները երկու կողմից դրված, որեւէ մոլլա ռազմատենչ ճառեր էր արտասանում (սովորաբար ամերիկացիների եւ Արեւմուտքի դեմ) եւ վերջում դիմակներով մարդկանց հետ միասին բացականչում «Ալլահ Աքբար»: Հավանաբար, ծայրահեղ իսլամական ապստամբների դափնիները հանգիստ չէին տալիս ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանին, եւ նա նույնպես որոշել է

 ԱՍԵԿՈՍԵ

Մահը մխիթարում է ողջերին, իսկ կյանքը՝ մեռյալներին: ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐ

Շևարդնաձեի փակած էպոխան և բացած աչքերը. «Ժամանակ»

Երեկ կյանքից հեռացել է Վրաստանի նախկին նախագահ, Խորհրդային Միության նախկին արտգործնախարար, վերջին արտգործնախարար, Վրաստանի կոմկուսի կենտկոմի նախկին առաջին քարտուղար Էդուարդ Շևարդնաձեն: Շևարդնաձեն 87 տարեկան էր: Նա բավական հակասական կերպար էր իր թե խորհրդային և թե հետխորհրդային ժամանակաշրջանի դերակատարումով, նրա վերաբերյալ կարծիքները, նրա հանդեպ վերաբերմունքը հակասական էին: Սակայն այսօր բոլորովին կարիք չկա դրան անդրադառնալու, առավել ևս,

Մինչ օրս չի եղել, որ ԱԺ նախագահն իր ճառը հայերեն անցկացներ. «Հրապարակ»

Անկեղծ եմ ասում՝ իրենք բոլորը փշաքաղված էին, որ ԱԺ նախագահը հայերեն է խոսում:

Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Արգենտինայի պատգամավորների պալատի նախագահի և Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախագահի հետ

Պաշտոնական այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ին հանդիպում է ունեցել Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախագահ (քաղաքապետ) Մաուրիսիո Մակրիի հետ: Հայ-արգենտինյան միջպետական հարաբերությունների առանցքում երկուստեք կարևորվել է ապակենտրոնացված համագործակցությունը, որը, զրուցակիցների համոզմամբ, ուրույն դեր ունի նաև երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդման ու մշակութային արժեքների փոխճանաչելիության գործում: Սերժ Սարգսյանը և քաղաքապետ Մաուրիսիո Մակրին ընդգծել

Մովսեսում 80-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած անչափահասները կալանավորված են

Ծեր կինը կենդանի է մնացել եւ հիմա տնական օղի է թորում

Էլինան ու Լիլիթը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարան

Պլովդիվում մեկնարկած կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության երկրորդ տուրում այսօր Հայաստանի լավագույն շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը կրկին պարտության մատնեցին մրցակիցներին ու եւս տասը հոգու հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջի

«Ընթերցողներիս հետ հանդիպումները, կարծես թե, պատրաստեցին իմ գրքի ճանապարհը». Անուշ Ասլիբեկյան

Անուշ Ասլիբեկյանի «Մոյրաների նոթատետրից» գրքին ընդառաջ՝ «Մելոման» ակումբում այսօր տեղի ունեցավ հանդիպում արձակագրի հետ: Ներկայացվեց գրքում ընդգրկված դեռևս անտիպ «Պետո» պատմվածքը, որը հեղինակն անվանել է պարականոն պատմություն. «Պետոն» ես անվանում եմ պարականոն պատմվածք, որովհետև անցյալի ու ապագայի կամուրջ եմ ստեղծել կարծես այս պատմվածքի միջոցով՝ այնտեղ վեր հանելով անցյալի մի քանի անհայտներ, որոնց պատասխանները, կարծես թե,

Հեծանվավազքի մասնակիցները Ֆրանսիայում Հայաստանի փոքրիկ դեսպանները կդառնան

Դեսպանատան այգում Վաղը Ֆրանսիայի դեսպանատան առջեւից կմեկնարկի RAID VTT բազմօրյա հեծանվավազքը, որն ավանդաբար կազմակերպում են. Ֆրանսիական կողմից՝ Նոր Պա-դը-Կալե շրջանի «Ընդունելություն եւ հանգրվան» ասոցիացիան, որը ֆրանսիայում հյուրընկալում է դժվար կացության մեջ հայտնված երիտասարդներին եւ զբաղվում նրանց կրթությամբ, հայկական կողմից՝ Հեծանվային սպորտի հայկական ֆեդերացիան եւ Հեծանվատուրիզմի եւ հեծանվավազքի հայկական ասոցիացիան: Ֆրանսիայից ժամանած 27, Վանաձորի՝ 13 եւ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031