Օրվա լրահոսը
Վարորդ-ոստիկան պայմանավորվածությունը ակցիայի ժամանակ չխախտվեց
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության կազմակերպած ավտոերթը այսօր սկսվեց Մյասնիկյան պողոտայից՝ կենդանաբանական այգու դիմացից ու անցավ երթի մասնակիցների նախատեսած երթուղիով: Այս անգամ դեռ երթը չսկսված ոստիկանները ու երթի մասնակիցները պայմանավորվեցին, որ մեկը մյուսին չի խանգարելու: Վարորդները խոստացան չխախտել երթեւեկության կանոնները, իսկ ոստիկաններն էլ խոստացան՝ չխոչընդոտել ակցիան: Երթը անցավ Աբովյան փողոցով, Մաշտոցի պողոտայով ու ավարտվեց Բրազիլիայի
Հավկիթի մեծությամբ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում. Տուժած գյուղացիները փակել են Գյումրի-Արմավիր ճանապարհը
Քիչ առաջ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում, որը վնասել է Արթիկի ու Ախուրյանի տարածաշրջանի թվով 12 գյուղեր: Ղարիբջանյան համայնքի բնակչները փակել են Գյումրի-Արմավիր ճանապարհը, այսպիսով իրենց բողոքի ձայնը բարձրացնելով ու պահանջելով խնդիրը լուծել: Նրանց պահանջով կարկտահարված տեղանք է հասել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի մարզի ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանն ու նրա տեղակալը, ինչպես նաև ոստիկանության
Բիձինա Իվիանիշվիլին թոք շոու կվարի. Грузия Онлайн
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին որոշել է թոք շոու վարել «GDS» hեռուստաընկերությունում, որն իրեն է պատկանում, գրում է «Գրուզիա Օնլայն» լրատվականը: Այդ մասին հայտնել է լրագրող Նանուկա Ժորժոլիանին՝ վկայակոչելով հեռուստակայանի աշխատակիցներին: Ավելի ուշ հեռուստատեսությունը լուրը հաստատող հաղորդագրություն է տարածել: «GDS»-ից հայտնել են, որ Իվանիշվիլին հասարակական-կրթական թոք շուի հեղինակն է և լինելու է այն վարողներից մեկը:
Գեւորգ Դանիելյան. «Բացակայում է մարդկանց գույքային դրությունը հստակ պարզելու համակարգ»
Վարչական զանցանքների, հատկապես, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքների չափերը հանրության շրջանում աննախադեպ դժգոհություն են առաջացրել: Պարզաբանումներ ստանալու ակնկալիքով «Առավոտը» դիմել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին: «Մեր օրենսդրությունը տուգանքի չափերը չի՞ փոխկապակցում մարդկանց եկամուտների հետ» հարցին Գեւորգ Դանիելյանը պատասխանել է. «Ինչպես քրեական,
Հոգեւորական. Աշխարհի առաջնությունը հոմոսեքսուալ խայտառակություն է
Ռուս հոգեւորական Ալեքսանդր Շումսկին այսպես է բնութագրում Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: «Ներկայիս աշխարհի առաջնությունը հայելու պես արտացոլում է մարդկության ներկայիս բարոյական կերպարը: Նայեցեք տրիբունաներում տեղ զբաղեցնող ներկված ու ծամածռվող հանդիսականներին, ամեն տեսակի կախարդներին, որոնք աշխատում են օգնել իրենց խաղացողներին: Ուշադրություն է գրավում նաեւ ֆուտբոլիստների արտաքին տեսքը, որոնք խաղում են վարդագույն, երկնագույն, դեղին ու կանաչ
Ավստրալիայի օպերայի վրացի հոմոֆոբ երգչուհուն կփոխարինեն երկու հայուհիներ. Daily Telegraph
Վրացի երգչուհի Թամարա Իվերին հեռացվել է Ավստրալիայի օպերայի գլխավոր խմբից այն բանի համար, որ Ֆեյսբուքի իր էջում միասեռականների հասցեին վիրավորական արտահայտություններ է գրել: Ինչպես հայտնում է «Դեյլի Թելեգրաֆը», Ջուզեպե Վերդիի «Օթելո» օպերայում Դեզդեմոնայի դերում Իվերիին կփոխարինի Լիաննա Հարությունյանը, որը նույն դերով հանդես էր գալիս Նեապոլի «Teatro San Carlo» օպերայում: Հարությունյանը ելույթ կունենա առաջին հինգ ներկայացումներում,
«Բոլորն իրենց մատը բարձրացնում են վերև ու ասում՝ շեֆն այսպես է ասել». Ռուբեն Բաբայան
«Բազմաթիվ պատճառներ կան դժգոհության, արտագաղթի և այլնի, բայց հաճախ իշխանությունների հետ հարաբերությունները դառնում են շանտաժի առարկա, եթե իշխանություններն ինձ լավ աչքով նայեն, չեմ արտագաղթի, անտարբեր աչքով նայեն՝ թքած այս հայրենիքի, այս հասարակության, ամեն ինչի վրա… Իշխանության վերաբերմունքի պրիզմայով ամեն ինչին նայելը շատ վատ է, որովհետև դա նշանակում է հայրենիքի զգացողության բացակայություն, ի վերջո, հայրենիքը պաշտպանվածության
Նորամուծությո՞ւն՝ ՀՀ նախագահի երդմնակալության արարողության արարողակարգում. (Տեսանյութ)
Մինչ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Գագիկ Հարությունյանը արմավիրցիներին փորձում էր վստահեցնել, որ սահմանադրական բարեփոխումները անհրաժեշտություն են՝ միևնույն ժամանակ ձեռնպահ մնալով երկրի կառավարման՝ նախագահական, կիսանախագահական, թե խորհրդարանական համակարգի անցման մասին կարծիք հայտնելուց, էջմիածինցի ժողովրդական վարպետ Արշակ Մանուկյանը Գագիկ Հարությունյանին ներկայացրեց իր հեղինակած այն ստեղծագործությունը, որը ցանկանում էր, որ նախագահի երդմնակալության ժամանակ կրեր
Էլեկտրաէներգիայի 4 դրամ թանկացումը 24 միլիարդի բեռ կբերի
Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը գտնում է, որ մեր երկրում էներգետիկ աղքատության մակարդակը կբարձրանա
Հայերն անհանգստացած են Էրդողանի հնարավոր նախագահությամբ. Todays Zaman
Հայերն անհանգստացած են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահի ընտրություններում հնարավոր հաղթանակից, քանի որ նա վտանգավոր է Հայաստանի անվտանգության և ապահովության համար, գրում է «Թըդեյս Զաման»-ը: Թուրքական թերթը նման եզրահանգման է եկել՝ զրուցելով Տարածաշրջանային հետազոտությունների տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հետ, որը թեև կարծում է, որ Էրդողանը դինամիկ և սիրված քաղաքական գործիչ է Թուրքիայում, սակայն բևեռացված
«Արմեն Աշոտյանը մեղքը գցում է այլ պարագաների վրա, չի կարողանում ավելի ուժեղ գտնվել». Արամ Ապատյան
«Մեր օրենքը պահանջում է՝ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, պետական միջոցառումները պետք է անցկացվեն հայերենով, կամ անհրաժեշտության դեպքում թարգմանվեն օտար լեզվով՝ արտասահմանցիների համար: Օրենքի պահանջը պետք է կատարել, ոչ թե մեղքը փորձել գցել ուրիշի վրա»,- Aravot.am-ի հետ զրույցում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին այսպես հակադարձեց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամ
Սեյրան Օհանյանը աշխատանքային շրջայցով եղել է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերում
Հուլիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային շրջայցով եղել է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերում ու մարտական հենակետերում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է հենակետերում դիրքապահների ծառայության պայմաններին, հետևել է զորամասերում ընթացող կապիտալ շինարարական աշխատանքներին: Սեյրան Օհանյանը զրուցել է զինծառայողների հետ, ծանոթացել առկա խնդիրներին, խրախուսել է ծառայության ընթացքում առավել աչքի ընկած և կարգապահ զինծառայողներին:
«Արմեն Աշոտյանը ինքն է սեւեռված ռուսերենի վրա, իսկ «Что? Где? Когда?»-ին մասնակցելը խայտառակություն է»
«Արմեն Աշոտյանը օտար լեզուների մեջ կան տարբերակումներ է դնում»,- այսպիսի կարծիք ունի «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը
«Որքան ցինիկ լինի պատճառը, այնքան այն հարիր է այս ռեժիմին»
Հուլիսի 7-ին նշանակված էր Վոլոդյա Ավետիսյանի գործով հերթական դատական նիստը: Սակայն պարզվեց, որ դատավորը «հիվանդ» է, և դատը հետաձգվեց: Տեսանյութում Վոլոդյային բանտում պահելու մասին իրենց կարծիքն են արտահայտում Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը և Նախախորհրդարանի քարտուղարության անդամ, ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկ Ալեք Ենիգոմշյանը: Նախախորհրդարան Մանրամասները՝ տեսանյութում.
Ստեփան Սաֆարյան. «Աֆրիկյանների շենքը ապամոնտաժվեց` ռազմավարության բացակայության պատճառով»
Ստեփան Սաֆարյանը համարում է, որ ինքնաբուխ կամ էպիզոդիկ ակցիաներ կարող են խնդրին հնչեղություն տալ, բայց խնդիրը լուծելու համար պետք է ռազմավարություն լինի Օրեր առաջ Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների ակումբի շենքի ֆասադը ամբողջությամբ ապամոնտաժվեց: Այդ առնչությամբ Aravot.am-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանի հետ, հիշեցնենք` նա նույնպես մասնակցում էր շենքի քանդման դեմ բողոքի ակցիաներին: Ստեփան
Պատասխան` հայտնի ֆիլմի նմանողությամբ. «Նաջարյանի խոսքն ինձ համար օրենք է»
Վերջերս Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախագահ Գալուստ Սահակյանը հանդես է եկել խորհրդարանում լրագրողների հավատարմագրման կարգը խստացնելու նախաձեռնությամբ։ Ըստ այդմ, ի թիվս այլ սահմանափակումների, ԱԺ նախագահը ցանկանում է, որ խորհրդարանի աշխատանքները լուսաբանեն առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող լրագրողները։ Aravot.am-ը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Հովհաննես Սահակյանից մեկնաբանություն խնդրեց մասնավորապես 5 տարվա «նորմի» պարտադիր լինելու վերաբերյալ,
ԱԺ պատգամավոր. «Եթե մեզ հեռուստատեսությամբ ցույց չեն տալիս, դա չի նշանակում, որ մենք աշխատանքներ չենք անում»
Իմ զրուցակիցն է Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող Սյունիքի թիվ 38 ընտրատարածքից ընտրված պատգամավոր, ՀՀԿ անդամ Արմեն Կարապետյանը -Պարո’ն Կարապետյան, երբ Վահե Հակոբյանը դարձավ Սյունիքի մարզպետ, Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքից Դուք ընտրվեցիք պատգամավոր: Այս ընթացքում ի՞նչ աշխատանքներ են տարվել Ձեր կողմից, ինչո՞ւ ընտրողները մինչեւ օրս Ձեզ ԱԺ-ի ամբիոնից Սյունիքի խնդիրների մասին
Ավագ դասախոսը` ուսանողներից, իսկ գլխավոր մասնագետը` անհատ ձեռներեցից, կաշառք են վերցրել․ (Տեսանյութ)
ՀՀ Ոստիկանություն
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց ՌԴ ԴԺ Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ
Հուլիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահը, շնորհավորելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ բարձր գնահատելով երկու երկրների հարաբերությունները, վստահություն հայտնեց, որ երկու խորհրդարանների համագործակցության շրջանակը հետայսու եւս կընդլայնվի, փոխգործակցությունը կխորանա թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերով:
Տնտեսագետ. «Ինչո՞ւ գործարարները չեն արձագանքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը»
Տնտեսագետների կարծիքով՝ էլեկտրաէներգիայի սակագինը նորից կարող է բարձրանալ, քանի որ էներգետիկ համակարգում անհրաժեշտ է նոր ներդրումներ կատարել
Կարմիր խաչը Ալիբեյլիում պաշտպանիչ պատեր է կառուցում, Այգեպարի մանկապարտեզի պաշտպանիչ պատը կկառուցի՞
Մանկապարտեզի շենքը գնդակոծության թիրախ է
Արթուր Սաքունց. «Հատուկ քննչականը դարձել է ոստիկանության ստորաբաժանում»
Հունիսի 3-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի եւ Հեղինե Մակարյանի կողմից հատուկ քննչական ծառայության քննիչի պաշտոնակատար Հ. Հարությունյանի որոշումը վերացնելու եւ գործը նախաքննության ուղարկելու պահանջների մասին դիմումը: Հետեւաբար Վերաքննիչ քաղաքացիական դատարան էին դիմել ոչ միայն Արթուր Սաքունցը, այլեւ Մակարյանի ներկայացուցիչներ Տաթեւիկ Սիրադեղյանն ու նրա ամուսինը՝
Տարոն Մարգարյան. «Քաղաքային ծրագրերի իրականացման հարցում բնակիչների մասնակցությունը ողջունելի է»
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիների և պետական կառույցների կողմից հունիս ամսվա ընթացքում ստացված 12 հազար 870 դիմումների և գրությունների պատասխանների տրամադրման կատարողականը կազմել է 100 տոկոս: Զեկուցվել է նաև, որ 2014թ. առաջին կիսամյակում ստացվել է ավելի քան
Արտերկրից ֆինանսավորում ստացող խմբերը փորձում են տապալե՞լ սահմանադրական բարեփոխումները
«Ստեղծված քաղաքական, սոցիալական իրավիճակը պատճառ դարձավ, որ 2003-ին ձախողվեցին բարեփոխումները, որից հետո պառլամենտն ինքը նախաձեռնեց սահմանադրական բարեփոխումներ, և մենք անելիք չունեինք, գործում էր պառլամենտական հանձնաժողով»,-Aravot.am-ի հարցին` ի՞նչն էր պատճառը, որ ժամանակին, երբ գլխավորում էր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, որոշ ժամանակ անց վայր դրեց հանձնաժողովի նախագահի լիազորությունները, այսպիսի կարծիք հայտնեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Գագիկ Հարությունյանը: Ինչպես
ՀՀ բնապահպանության նախարարությունը բնապահպանական նորմերի խախտումների դեպքերի համար հաշվարկել է 2.49մլն.դր. շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 30.06–04.07.2014թթ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.98մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 27 որոշում և հաշվարկվել է 2.49մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Արարատի տարածքային բաժնի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ շրջայցերի արդյունքում հայտնաբերված բուսական աշխարհի պահպանման նորմերի խախտման
«Ո՞մ փեշերի տակ է մտել դատավորը». Ազատամարտիկները զայրացան
Արաբկիր եւ Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճռի հրապարակման հետաձգման լուրը լսելուց հետո ազատամարտիկները վրդովվեցին: «Կարո՞ղ եք ասել, դատավորի ինչն է հիվանդ: Շատ էլ առողջ էր, երբ տղերքին ուղարկում էր կանանց փեշի տակ: Հիմա ինքը ո՞ւմ փեշերի տակ է թաքնվում»,- դատավորի վատառողջ լինելու լուրը լսելուց հետո դատական նիստերի քարտուղարից
Ստեփան Սաֆարյան. «Չեմ տեսնում, որ Հայաստանը աշխատում է այս կամ այն երկրում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ»
Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ Ահմեթ Դավութօղլուի հոդվածի հիմնական նպատակը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը շրջանցելն է
«Սպիտակի երկրաշարժից անցել է 25 տարի, եւ օջախը դեռ չի հանգստացել» (Տեսանյութ)
Մասնագետները պնդում են` ցնցումային գործընթացը բավականին երկար է տեւելու`առնվազն 50 տարի` սկսած 1988 թվականից
Էդմոն Մարուքյան. Ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում էր ներկայանալ մի կողմից զոհի, մյուս կողմից տարածաշրջանում ամենահզոր երկրի դիրքերից
Հուլիսի 3-4-ը Գերմանիայի Դարմշտադտ քաղաքում կայացավ «Հյուսիսային և Հարավային Կովկասը Եվրոպական հարևանության մեջ. Եռաչափ ֆունկցիոնալ համագործակցություն կամ մրցակցություն տարածաշրջանում. Ռուսաստան, Եվրոպական Միություն և Կովկաս» խորագրով համաժողովը, որտեղ որպես Հայաստանը ներկայացնող պատվիրակ զեկույցով հանդես եկա և ներկայացրեցի ԼՂՀ խնդրով հայկական դիրքորոշումը, Հայաստան – Ադրբեջան սահմանային միջադեպերի պատկերը, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության խախտման անթույլատրելիությունն ու դրա վտանգները, ինչպես


















































