Օրվա լրահոսը
Վիլնյուսում Հայաստանին չեն անդրադառնում
«ԵՄ-ն պատրաստ է վերսկսել Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը»,- այսօր Վիլնյուսում`քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փորձագետների ֆորումի ժամանակ հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Հիշեցնենք, որ ֆորումը տեղի է ունենում Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում: Ֆորումի ժամանակ ողջույնի ելույթներով հանդես եկավ Լիտվայի նախագահը: Եվրախորհրդարանի 21-րդ նախագահը` պարոն Քոկսն իր ելույթում հայտարարեց. «Եվրոպան
«Տիկնիկային դիվանագիտություն»՝ Վիլնյուսում
Իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը կարծում է, որ Հայաստանի եւ Ուկրաինայի նախագահներին պետք է կախաղան բարձրացնել՝ սեփական ժողովուրդների հետ փորձարարական ճագարի պես վարվելու համար: – Այս օրերին Վիլնյուսում մեկնարկել է գագաթնաժողովը, որին այդքան նախապատրաստվում էին երկրները, ու որի շեմին հայտնի դարձավ, որ առանցքային փաստաթղթերը, որոնք նախատեսվում էին ստորագրել այդ գագաթնաժողովում, չեն ստորագրվելու: Ինչեւէ, գագաթնաժողովին այդ նույն երկրները
Գործարար համաժողով` Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում
Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների շրջանակում կազմակերպվել է Երևան-Մոսկվա գործարար համաժողով: Համաժողովին մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում Մոսկվա այցելած քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը, ինչպես նաև Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը: Համաժողովի շրջանակում ներկայացվել են
Համաշխարհային բանկը՝ կոռուպցիայի հովանավո՞ր
Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին նոր գումար՝ 843 միլիոն դոլարի ֆինանսական աջակցությունը, որի մասին վերջերս բանկի ներկայացուցիչները հայտարարեցին, ըստ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի՝ ոչ թե աջակցություն է, այլ Հայաստանում կոռուպցիայի հովանավորություն: Տնտեսագետն այս համոզման է եկել՝ ուսումնասիրելով Համաշխարհային բանկի (ՀԲ)՝ Հայաստանում ծավալած երկար տարիների գործունեությունը: Վերջին տարիներին, ինչպես վստահեցրեց Վահագն Խաչատրյանը, ՀԲ-ն
Էդգար Վարդանյան. «Եթե Վիլնյուսում փաստաթուղթ ստորագրվի, այն մի քանի գլուխ ցածր է լինելու Ասոցացման համաձայնագրից»
«Վստահ չեմ, որ որևէ փաստաթուղթ կստորագրվի, և եթե այն ստորագրվի, այն մի քանի գլուխ ցածր է լինելու, ինչը կլիներ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դեպքում, այն կլինի ֆորմալ առումով քաղաքական բնույթի»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում անդրադառնալով Վիլնյուսի գագաթաժողովին՝ հայտարարեց ՌԱՀՀԿ քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը: Շարունակելով նա նշեց. «Գոյություն ունեցող տեղեկատվությունը մեզ հուշում է այն մասին, որ այն, ինչ
Փոքր ու միջին ձեռնարկատերերի թովչանքն ու թշվառությունները
Տարիներ շարունակ թմբկահարվող փոքր ու միջին ձեռնարկչատիրության զարգացմանը խթանելու, նրանց նկատմամբ առանձնակի հոգածության մթնոլորտ ստեղծելու, ընդհուպ մինչեւ հարկային բեռի ու ավելորդ թղթատարության թեթեւացում եւ բազում ոգեւորող հորդորների արդյունքում հաջողությամբ ստեղծում ու բազմացնում ենք խոշոր ձեռնարկություններ, խաղատներ, սուպերմարկետներ, շինհրապարակներ, խանութներ։ Կյանքը բազմիցս է ապացուցել, որ մարդ անհատը, ինչռւ չէ՝ նաեւ հասարակությունը, դատապարտված է անհաջողության, եթե մոռացության
Հետախուզվողը մեղայականով ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 27-ին, ժամը 14.00-ին, մեղայականով ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Գրիգոր Հ.-ն, որը սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
«Նա իմ Լեոնարդո դա Վինչին է»
Բարսեղ Թումանյանի տիկինը՝ ամուսնու եւ իրենց «տաճարի» մասին Տաճարաշինությունը յուրատեսակ արվեստ է, որի հետ կապված նվաճումները ուղղակի «հենվել» են անձանց վրա: Վերջիններս, սակայն, միշտ էլ համեստ կյանքով են ապրել: Խոսքն այս պարագայում վերաբերում է հասարակությանն առայժմ որպես օպերային երգիչ հայտնի Բարսեղ Թումանյանին եւ նրա տիկնոջը՝ արվեստաբան, նկարիչ-դիզայներ Նաիրա Թումանյանին: Տիկին Թումանյանն առաջինն էր հայաստանյան իրականությունում,
Ձմեռն այս տարի կլինի միջին կլիմայական ձմեռներից ավելի տաք
«Ձմեռն այս տարի տաք է լինելու»,–այդ մասին նշեց ԱԻՆ հիդրոմեդ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա պնդմամբ, այս ձմեռը լինելու է միջին կլիմայական ձմեռներից ավելի տաք ձմեռ, տեղումների քանակը կլինի նորմայից շատ։ Լեռնային շրջաններում կլինի կայուն ձնածածկ։ Դեկտեմբերի առաջին 10-ն օրյակում եղանակը
Նոր մանրամասներ՝ Ռոջեր Ուոթերսի գալիք ալբոմի մասին
Սեպտեմբերին Ռոջեր Ուոթերսը ավարտեց երեք տարի տեւած եւ ընդհանուր առմամբ 219 համերգներից բաղկացած համաշխարհային The Wall Live շրջագայությունը, ինչը նրան հնարավորություն տվեց սեւեռել ողջ ուշադրությունը իր գալիք ձայնասկավառակի վրա: Այն կդառնա Ուոթերսի առաջին ռոք ալբոմը՝ 1992-ին թողարկված Amused To Death-ից ի վեր: Rolling Stone ամսագրին վերջերս տված իր հարցազրույցում երաժիշտն ասել է. «Անցած գիշեր ես
Գանձակյան գրառումներ
25 տարի առաջ նոյեմբերի 28-ի վաղ առավոտյան «ՄԻ-8» ուղղաթիռը թափքում ունենալով միայն երեք ուղեւոր՝ հեռուստամեկնաբան Բակուր Կարապետյանը, հեռուստաօպերատոր Ռուբեն Խաչատրյանն ու Հայկական ԽՍՀ-ում տեղակայված 7-րդ բանակի շտաբի փոխգնդապետ Միխայիլ Երշովը, Երեւանի «Էրեբունի» օդակայանից ուղղություն վերցրեց դեպի ադրբեջանական Գանձակ-Կիրովաբադ քաղաքը: Թռիչքն աննախադեպ էր, քանի որ քաղաքացիական օդանավերին արգելված էր հատել այդ երկու հանրապետությունների միջեւ սահմանը: Երեւանում
Հայաստան-2020
Եվրասիական Հայաստանը 7 տարի հետո Հպատակային այցով Մոսկվայում է գտնվում «Եդինայա Ռոսիա» կուսակցության Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար Արամ Կարապետյանը: Հայաստանի ղեկավարը ծաղկեփունջ է դրել Ֆելիքս Ձերժինսկու արձանի մոտ: Արարողությանը մասնակցում էր նաեւ հյուրընկալող կողմը՝ «Եդինայա Ռոսիայի» Կենտկոմի երրորդ քարտուղարի օգնական Սմբատ Կարախանյանը: Ելույթ ունենալով Եվրասիայի Կենտրոնական հեռուստատեսությամբ՝ ընկեր Կարապետյանը նշել է, որ շուտով Նալբանդյան փողոցում
ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի լրամշակված տարբերակը կներկայացվի Ազգային Ժողով
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2014թ. պետբյուջեի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին, ՀՀ Ազգային Ժողովում քննարկման արդյունքներով ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին: ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարները երկօրյա ժամկետում պետք
Մահվան ելքով վրաերթ Գորիս քաղաքում
Նոյեմբերի 27-ին, ժամը 15.45-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս քաղաքի Սյունիքի և Գուսան Աշոտի փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և աջակողմյան մայթում վրաերթի ենթարկել 1990 թ. ծնված Նարեկ Տատինցյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Ցուցարարները խոստանում են ծեծել իրենց տուգանող նախարարության աշխատակիցներին
Քիչ առաջ կառավարության դիմումների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը լսեց կառավարության շենքի դիմաց հավաքված ոսկու շուկայի աշխատակիցներին եւ խոստացավ՝ չեն տուգանվի մինչեւ իրենց հարցը կառավարությունում չքննարկվի: «Կուսումնասիրվի հարցը»,- հավաքվածներին ասաց պարոն Ղազարյանը: Երբ ցուցարարներն ասացին, որ չեն հեռանա, մինչեւ լիարժեք պատասխան չստանան, պարոն Ղազարյանն ասաց. «Սպասելու խնդիր չունեք», հետո զարմացավ՝ ինչ է նշանակում լիարժեք պատասխան.
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Արգենտինայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Դոմինգեսի հետ
Նոյեմբերի 26-ին Բուենոս Այրեսում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպեց Արգենտինայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Դոմինգեսի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ երկու երկրների բարեկամական կապերի վրա հիմնված համագործակցությունն առավել կամրապնդվի եւ կզարգանա: Միջպետական հարաբերությունների ամրապնդման առումով Հովիկ Աբրահամյանը կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու խորացումը,
Վերջնական շտկումները Վիլնյուսում` երեկոյան ընթրիքին
Վիլնյուսում արդեն մեկնարկել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փորձագետների ֆորումը: Ֆորումը տեղի է ունենում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում: Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ գագաթնաժողովի նիստերը և փաստաթղթերի ստորագրման աշխատանքները տեղի կունենան վաղը` նոյեմբերի 29-ին: Իսկ այսօր կկայանա Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ
Սերժ Սարգսյանի շախմատային կոմբինացիայի արդյունքը
«Սերժ Սարգսյանի շախմատային կոմբինացիան բերեց այսպիսի արդյունքի, որը շատերի համար գուցե անակնկալ էր: Խաբե՞լ է Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ՝ դա արդեն իրեն պետք է հարցնել, ես գտնում եմ, որ սխալ մոտեցում էր, որն իր արդյունքը չի տալիս, որովհետեւ ժողովուրդը պետք է վստահություն ունենա իր իշխանության նկատմամբ»,- «Սլաք» ակումբում ասաց ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը, պատասխանելով հետեւյալ
Ռուս իրավապաշտպանները վերապատրաստվում են Հայաստանի Օմբուդսմենի աշխատակազմում
Հայաստանի Օմբուդսմենի աշխատակազմում վերապատրաստվելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունից Երևան են ժամանել յոթ ճանաչված իրավապաշտպաններ: Փակ հաստատություններում Հայաստանի Օմբուդսմենի մոնիթորինգային փորձը համարելով օրինակելի` Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է փորձի փոխանակման այս ծրագիրը, որի նպատակն է ռուս իրավապաշտպաններին ծանոթացնել Հայաստանի Օմբուդսմենի ինստիտուտում գործող Բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի արդյունավետ գործունեությանը: Հայաստանում ռուս իրավապաշտպանների վերապատրաստման այս նախաձեռնությունն իրականացվում է Օմբուդսմեն Կարեն
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը Վիլնյուսում հանդիպում է ունեցել Լիտվայի էկոնոմիկայի նախարար Էվալդաս Գուստասի հետ
ԵՄ Արևելյան գործընկերության Գործարար համաժողովին մասնակցելու նպատակով նոյեմբերի 27-ից երկօրյա այցով Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում է գտնվում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը: Նոյեմբերի 27-ին, Լիտվայի էկոնոմիկայի նախարարությունում, տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի և Լիտվայի էկոնոմիկայի նախարար Էվալդաս Գուստասի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Լիտվայում
Աղքատությունը նվազում է. «Հայոց աշխարհ»
Ինչպես վկայում է նախօրեին հրապարակված վիճակագրական ծառայության զեկույցը, աղքատությունը Հայաստանում մի փոքր նվազել է Թեեւ աղքատության մակարդակը անցած տարվա տվյալներով նվազել է, այնուհանդերձ շարունակում է մտահոգիչ լինել։ Վիճծառայության վերջին հետազոտություններով, 2012թ. աղքատների թիվը Հայաստանում եղել է 980 հազար, ինչը չափազանց շատ է ընդամենը 2,7 մլն բնակչություն ունեցող երկրի համար։ Այնուհանդերձ այս առումով սկսում են նկատվել
ՀՀ սփյուռքի նախարարության Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագիրը շարունակվում է
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն Սրբազան եպիսկոպոս Նաջարյանն ընդունեց ՀՀ սփյուռքի նախարարության Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագրի շրջանակներում Սիդնեյում գտնվող պատվիրակությանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Գերաշնորհ Սրբազան հայրը, Ավստրալիայում Հայաստան-Սփյուռք գործակցության հանձնախմբի կազմակերպիչ Հայկ Լեփեջյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակից Գրետա Մնացականյանը: Հանդիպման ընթացքում խոսվեց ՀՀ սփյուռքի
Արամ Սարգսյան. «Վիլնյուսում չի լինի այնպիսի մի բան, որից հետո մարդիկ ստիպված կլինեն ինքնասպանություն գործել»
Այսօր «Սլաք» ակումբում ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը խոսելով երկրում ստեղծված իրավիճակի մասին՝ Մաքսային միություն մտնելո՞ւ, թե՞ Եվրոպական ուղղությունն ընտրելու թեմայով, ասաց, որ այսօր առաջացած ամբողջ անցուդարձը տարօրինակ է: Երկու հասկացություն խառնվել է իրար: Եվ եթե Վիլնյուսում Սերժ Սարգսյանն իր դիրքորոշումը ներկայացնի որպես «եւ- եւ»՝ Արամ Սարգսյանը համոզված է, որ դա չի ընդունվելու որպես քողարկված որոշում:
Գիտնականը պնդում է, որ անապատացման դեմ պայքարի համար Համաշխարհային բանկի տված գումարները փոշիացել են
Մսամթերքի եւ կաթնամթերքի արտադրությունը խիստ նվազել է
ԱԺ տարածքում ոստիկանությունը ստիպված կլինի կատուներ կիրառել. «Չորրորդ իշխանություն»
«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնության անդամները երեկ ի նշան բողոքի Ազգային ժողովի ճաղավանդակներից համակարգչային մկնիկներ են կախել։ «ՉԻ» – Ակտիվիստներն, իհարկե, դա արել են առանց որեւէ հետին մտքի՝ ամենևին նկատի չունենալով որեւէ մեկի մականունը։ Այլ հարց է, որ եթե բոլոր բողոքավորները որոշեն նույնպիսի ստեղծագործական մոտեցում ցուցաբերել եւ մկներ բաց թողնել ԱԺ տարածքում, ոստիկանությունը
Բրյուսելը «խաղն» սկսեց բացարձակապես հաշվի չառնելով Մոսկվայի միանգամայն սպասելի հակադարձ արձագանքը. «Հայոց աշխարհ»
Ի վերջո, Հայաստանի պարագայում ընտրությունը կատարված է: Եվ Հայաստանն էլ հստակ ուրվագծել է շրջանակը. ԵՄ հետ հնարավորինս սերտ համագործակցություն այն չափով, որ չափով այս կամ այն քայլը չի հակասի կամ խոչընդոտի Մաքսային միության հետ մեր երկրի հնարավոր համագործակցությանը: Անցած մոտ 3 ամիսներին հաջողվե՞լ է որոշակիորեն ձեւակերպել ու փոխհամաձայնեցված փաստաթղթի տեսք տալ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ Հայաստանի
Սերժ Սարգսյանը պիտի հրաժարական տա ոչ թե «իր արած ղալաթների» համար, այլ … «Չորրորդ իշխանություն»
Այո, Հայաստանը պարտվեց ինքնիշխանության համար պայքարում։ Գուցե կարգին չէր էլ պայքարում, բայց դրանից պարտությունը պակաս անպատվաբեր չի դառնում։ Ինչեւէ։ Ռուսները, բարեբախտաբար, «թուր ու թվանքով» չեն հաղթել, «ազատարար կարմիր բանակ» չի մտել Հայաստան, արտաքուստ ամեն ինչ շատ պատշաճ է, ինչպես հայտնի ֆիլմի հերոսն էր ասում՝ «տեղը տեղին, օրինավոր, առաջվա պես»։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանն
Հայաստան-ԵՄ գաղտնի բանակցություններն արդյո՞ւնք են տվել
«Եթե բանակցությունները հասնեն մի հանգրվանի, որ Հայաստանն այնտեղ կարողանա պատվով մի նորմալ փաստաթուղթ ստորագրել, հասկանալի է, որ պետք է գնար նախագահը, այլապես ավելի ցածր մակարդակով Հայաստանը ներկայացված կլիներ: Հավանաբար, հայկական կողմին մինչ օրս հաջողվել է ինչ-որ փաստաթուղթ բանակցել, որը, ըստ իս, նախագահը պատկերացնում է, որ այդ նորմալ գաղափար եւ փաստաթուղթ է իր համար` ապագայում Հայաստան-Եվրոպա
Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ցույց են անցկացնում
Գործադուլ հայտարարած Ոսկու շուկայի աշխատակիցներն այս պահին բողոքի ցույց են անցկացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք բողոքում են բարձր տուգանքներից, որոնք կիրառվում են հարգադրոշմների հետ կապված խնդիրների դեպքում: Աշխատակիցների խոսքով՝ հարգադրոշմների խնդիրները իրենցից կախված չէ, այլ այն կազմակերպություններից, որոնք զբաղվում են այդ գործով: Նրանք առաջարկում են, որ էկոնոմիկայի նախարարությունը տուգանի ոչ թե իրենց, այլ այն կազմակերպություններին,