Օրվա լրահոսը

Կարկուտից տուժած գյուղացիները վիճաբանեցին ու անպատվեցին գյուղնախարարին (Ֆոտոշարք, տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք,  երեկ տեղացած կարկուտը վնասել էր Շիրակի մարզի մոտ 20 գյուղեր: Անելանելի վիճակում հայտնված գյուղացիները փակել էին Գյումրի-Արմավիր ճանապարհը `այսպիսով հրավիրելով կառավարության անդամների ուշադրությունը իրենց խնդրի վրա և փոխհատուցում էին պահանջելում: Այսօր վաղ առավոտյան գյուղնախարար Սերգո Կարապետյանը եղավ կարկտահարված գյուղերում, նա առաջինը այցելեց Հովտաշեն, որտեղ, սակայն, հաճելի անակնկալ չէր սպասվում նախարարին: Որքան էլ

«Երեւանից ցեմենտ եմ բերում, բայց ո՞վ է փաստաթուղթ տալիս, ոչ մեկն էլ չի տալիս». Գործարարը՝ շրջանառության հարկը նվազեցնելու մասին (Տեսանյութ) 

15 տարվա գործարար Ժորա Ղուկասյանը որոշել է արտագաղթել. էլ գործ չկա, պատվեր չկա: Պարոն Ղուկասյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ իր «Արտաշես Մեծ» ընկերությունը Լոռու մարզում զբաղվում է շինանյութերի մատակարարմամբ, բնակիչներից հին մետաղներ են գնում, վերամշակում ու վաճառում: Մեր այն հարցին, որ կառավարությունը արտոնություն է տվել փոքր բիզնեսին` նվազեցրել է շրջանառության հարկի շեմը, դա չի՞

Տարոն Մարգարյանը`Միկոյանի եւ Գորգիսյանի արձանների համեմատության մասին

«Մեր հերոսի արձանն ենք բացում էլի: Պետք չէ համեմատություններ անել արձանների միջեւ, որովհետեւ Մովսես Գորգիսյանը մեր ազգային հերոսն է, ու ազգովի ենք հարգում ու ընդունում: Իր տեսակը մեզ համար շատ ընդունելի է: Եվ փորձում ենք, որ Մովսես Գորգիսյանի ոգեւորությունը, որ նրա գեների մեջ էր ու բոլոր ազգային մտածելակերպ ունեցողների ոգեւորությունը տարածվի մեր ժողովրդի մեջ»,- այսօր

Շենգավիթում բացվեց Մովսես Գորգիսյանի կիսանդրին

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի այգիներից մեկում բացվեց ազատամարտիկ, ազգային հերոս Մովսես Գորգիսյանի կիսանդրին, իսկ այդ այգին էլ անվանակոչվեց ազատամարտիկի անունով: «Սա հերթական հուշակոթողներից մեկն է, որ ի պատիվ ու ի հիշատակ Մովսեսի՝ տեղադրվում է, բայց այսօր այս կոթողն ավելի շատ սթափության կոչ է անում, որպեսզի մենք ամենքս մեկ անգամ եւս արժեւորենք ու գնահատենք մեր հայոց

«Եթե ՄԱԿ-ի գրասենյակները տեղափոխվեն Ստամբուլ, Հայաստանը կմեկուսացվի ՄԱԿ-ի գործունեությունից»

Կարինե Դանիելյանը համարում է, որ Թուրքիան դառնում է ՄԱԿ-ի համար կենտրոն

Լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտվեց, որ ոստիկանության ներկայացուցիչը չկաշկանդվի

Այս պահին ՀՀ վարչական դատարանում քննվում է ՀՀ ոստիկանության հայցը՝ ընդդեմ Նախախորհրդարանի անդամ Վարդան Գերավետյանի (նախագահող դատավոր՝ Արման Թովմասյան): Հայցը վերաբերում է 2013-ի օգոստոսի 24-ին Կոմիտաս 5-ի շարժման ընթացքում տեղի ունեցած դեպքերին: Դատարանի դահլիճում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Մելիքսեթյանը հայտարարեց, որ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու պատճառով պահանջում են պատասխանատվության ենթարկել Վարդան Գերավետյանին: Նշենք, որ

Լարիսա Ալավերդյան. «Հայաստանն այդպես էլ չի ունեցել սեփական քաղաքականության դոկտրին»

Լարիսա Ալավերդյանը համարում է, որ ստեղծված իրավիճակում պետք չէ մեղադրել արտաքին գործերի նախարարին

Առաքյալի պատկերը նմանություն չունի Տավուշի մարզպետի հետ

Նա ասաց, որ ինքն անցած օրը, երեկոյան նորից եղել է եկեղեցում եւ ոչ մի նմանություն չի տեսել, լրատվամիջոցների կողմից նշված առաքյալը մորուքով է, իրեն ընդհանրապես նման չէ:

Հայտարարվեցին երկրորդ առցանց վիկտորինայի հաղթողները

8 հուլիսի, 2014, Երևան – Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի մասնակցությամբ երեքշաբթի` հուլիսի 8-ին, ԵՄ կենտրոնում տեղի ունեցավ Եվրոպական միության թեմայով երկրորդ առցանց վիկտորինայի հաղթողների վիճակահանությունը: Առաջին մրցանակը` նոութբուքը ստացավ ուսանող Գևորգ Սինանյանը` Սյունիքի մարզի Գորիս քաղաքից, երկրորդը` նեթբուքը կհանձնվի երևանցի ուսանող Էմմա Աղլամազյանին, երրորդը` քինդլ-էլեկտրոնային գիրքը կստանա ուսանող Գայանե Գեղամյանը: Դեսպան Տրայան

Ֆրանսիայի դեսպանը նորմալ է տարել Բրազիլիայում իր երկրի ֆուտբոլի հավաքականի կրած պարտությունը

Ֆրանսիացի եւ հայ հեծանվորդների մասնակցությամբ Հայաստանում այսօր մեկնարկած բազմօրյա հեծանվավազքի առիթով Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ Aravot.am-ը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյից հետաքրքրվեց, թե նա ինչպե՞ս է տարել ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում իր երկրի հավաքականի` Գերմանիայից 0:1 հաշվով կրած պարտությունը: «Երեւի թե` նորմալ: Որովհետեւ Ֆրանսիայի ազգային հավաքականը աշխարհի առաջնությունում առաջ գնաց այնքան, որքան այդ

Ադրբեջանի դեմ եվրոպական քննադատության մեջ հայերի մեղքը կա. Իլհամ Ալիև. Contact

Երբ Եվրախորհրդում Ադրբեջանին քննադատում են մարդու իրավունքները խախտելու համար, այդտեղ էլ է Հայաստանը մեղավոր, այդպես է կարծում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Կոնտակտ»-ի փոխանցմամբ, հուլիսի 7-ին դիվանագիտական մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Ալիևն ասել է. «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական լոբբի է գործում, ինչպես նաև կան պատգամավորներ, որոնք կանխակալ դիրքորոշում ունեն Ադրբեջանի նկատմամբ», – ասել է նա

Հրայր Մանուկյան. «Աշոտյանի խորհրդականը կապ չունի, Վլադն առանձին է եղել, թող սխալ չհասկացվի»

Այսօր հրավիրած ասուլիսում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենց վարչության անդամ Հրայր Մանուկյանին հավաքագրելու փորձի հետ ԿԳ նախարարի խորհրդականը կապ ունի: Նրա խոսքերով՝ «Այստեղ հերթական անգամ հարուցվում է ներկա վարչակարգի ապօրինի վիճակը, 2 գերատեսչությունների մասնակցությունը, կոնկրետ ԱԱԾ-ն եւ երկրորդը՝ կապավորը եղել է ԿԳ նախարարի խորհրդականը: Մենք պիտի պահանջենք իրավապահ մարմիններից, որ իրենք, եթե կարող

«Իրանը՝ արեւային սարքեր ստեղծելով, չի պայքարում ռուսական գազի դեմ». Գիտնական

«Ախթամար» արեւային սարքի հեղինակ Վահան Համազասպյանը Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել արեւային սարքերի գործարան կառուցելու մասին

ԿԳ նախարարությունը հրաժարվում է մեկնաբանել ԱԱԾ ներկայացուցչի եւ նախարարի խորհրդականի կապը

Aravot.am-ը ԿԳ նախարարության լրատվականից մեկնաբանություն խնդրեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Հրայր Մանուկյանի՝ հանցագործության մասին հաղորդման  վերաբերյալ, որտեղ Հրայր Մանուկյանը հայտնել էր, թե իրեն ԱԱԾ-ի հետ համագործակցության առաջարկ անող Վլադ Հակոբյանը ԿԳ նախարարի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանի ընկերն է, ավելին, խորհրդականն է իրենց ծանոթացրել սրճարանում: ԿԳ նախարարության լրատվականից փոխանցեցին, որ Վլադ Հակոբյանը իրենց մոտ չի աշխատում, իրենք չեն

Սպանության գործով նիստը տեղի չունեցավ

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում՝ Արտաշատի նստավայրում այսօր նշանակվել էր ամուսնու կողմից հասցված՝ 21 դանակի հարվածներից մահացած Դիանա Նահապետյանի սպանության գործով դատական քննությունը:   Դատական նիստը նշանակվել էր ժ.14-ին, 2-րդ դահլիճում: Դատարան ներկայանալով՝ հայտնաբերեցինք նիստերի դահլիճի դուռը փակ: Չկային կողմերից եւ ոչ ոք: Դատական կարգադրիչը Aravot.am-ի հարցին, թե ինչ պատճառով է դուռը

Իոահիմ Լյովը եւ Լուիշ Ֆելիպե Սկոլարին` Բրազիլիա-Գերմանիա հանդիպման մասին

Այսօր կեսգիշերին կայանալու է ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի առաջին` Բրազիլիա-Գերմանիա հանդիպումը: Խաղի մեկնարկից առաջ երկու հավաքականների գլխավոր մարզիչները խոսել են իրենց նպատակների մասին: Իոահիմ Լյով: Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ. «Մենք բոլորս գիտենք, թե որքան ուժեղ են բրազիլացիները: Տանտերերը սկզբից էլ ֆավորիտ են համարվել եւ մինչեւ այս պահը հիանալի են կատարել այդ դերը: Հոգեբանական ճնշումը

Ծուղա՞կ վարորդների համար

Բաց դաշտում բնակավայրի ցուցանակ են դրել

Բնապահպանները նամակով դիմել են ՀՀ նախագահին (Տեսանյութ)

Բնապահպանների խոսքով, Ազգային ժողովի ընդունած նոր՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի դրույթները հակասում են միջազգային Օրհուսի կոնվենցիային

««Ընդվզում»-ը խելքի կբերի երկիրը». «Ա1+» (տեսանյութ)

Նորաթուխ «Ընդվզում» շարժման ղեկավար Կարեն Թումանյանը այս պահին հասարակական ընդվզման օջախ է համարում էլեկտրաէներգիայի բարձրացման դեմ բողոքը։ Պարոն Թումանյանը վստահ է, որ ներկայումս քաղաքացիական նախաձեռնություններն են եղանակ փոխում երկրում. «Մեր երկրում իշխանական ամենաթողությունը հասնում է գագաթնակետին։ Հարկավոր են համակարգային փոփոխություններ»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց պարոն Թումանյանը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Հաղորդում հանցագործության մասին. ԱԱԾ աշխատակիցը ՀՀ գիտության և կրթության նախարարի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանի ընկերն է

ՀՀ գլխավոր դատախազ պարոն Գևորգ Կոստանյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին Հաղորդում հանցագործության մասին 2014 թվականի հունիս ամսին Վլադ Հակոբյան անունով ներկայացած անձը, հանդես գալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից, ինձ՝ Հրայր Մանուկյանիս, առաջարկություն է արել համագործակցել ՀՀ ԱԱԾ-ի հետ։ Որպես պատասխան իմ մերժմանը՝ սպառնացել է ինձ, իմ և «Ժառանգություն» կուսակցության քաղաքական և աշխատանքային գործունեության

Ակտիվիստ. «Եթե ինձ աչքի տակ են վերցրել վերբովկա անելու, ես հաստատ այդ մարդը չեմ»

«Դեռ ծանուցագիր չեմ ստացել »,-Aravot.am-ի հարցին` ի՞նչ նոր զարգացումներ կան իրեն` ԱԱԾ հրավիրելու միջադեպից հետո, այսպես պատասխանեց քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը: Հիշեցնենք, որ Վաղինակ Շուշանյանը մասնակցել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց հունիսի 23-ին եւ հուլիսի 1-ին տեղի ունեցած բողոքի ակցիաներին, որոնք կազմակերպել էին` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագինը 4 դրամով բարձրացնելու որոշմանը: Մեկ օր առաջ Վաղինակ

«Ժառանգության» անդամին հավաքագրել փորձած ԱԱԾ կապավորը ԿԳ նախարարի խորհրդական է. Աշոտյանը չի մեկնաբանում. yerkirmedia.am

«Ժառանգության» վարչության անդամ Հրայր Մանուկյանին հավաքագրելու փորձ կատարած ԱԱԾ աշխատակցի կապավորը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խորհրդականն է։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում լրագրողներին ասել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Երկիրն այսօրը» հիշյալ հայտարարության առիթով կապվեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ, որին լուրն անակնկալի բերեց։ Նա հարցը նախ կատակ ընդունեց, հետո միայն ասաց. «Րաֆֆի Հովհաննիսյանի

Արցախը Ադրբեջանի լծին ենթարկող խորհրդային դավադիր որոշումը

Հուլիս 7-ին, 91 տարի առաջ, ողջ աշխարհից երկաթյա վարագույրով մեկուսացած խորհրդային ամբողջատիրության հարավային սահմանեզրին` Անդրկովկասում, հայ ժողովրդի դեմ ծրագրվեց և գործադրվեց ազգային իրավազրկման ահավոր մի գայթակղություն: Կրեմլի ղեկավարության արդեն միահեծան տերը դարձած Ստալինի «ցուցմունք»ով և Անդրկովկասի ռուս, ազերի, վրացի ու հայ բոլշևիկների մեղսակցությամբ՝ որոշվեց հայոց հինավուրց Արցախ աշխարհը բաժանելու, հազարամյակներով հայապատկան ամբողջ հողամասեր ուղղակիորեն նորելուկ

Ուկրաինան հրաժարվում է բանակցություններից, մինչև անջատականները զինաթափ չլինեն. «Ազատություն» ռադիոկայան

Ուկրաինան հրաժարվել է զինադադար կնքել ռուսամետ անջատականների հետ, մինչև վերջիններս զինաթափ չլինեն: Այսօր տարածած հայտարարությունում պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը ասել է, որ «բանակցությունները հնարավոր կդառնան միայն այն բանից հետո, երբ ապստամբները զենքերը վայր դնեն»: Վերջին շրջանում Ուկրաինայի ռազմական հաջողությունները ստիպել են անջատականների մեծ մասին հեռանալ Դոնեցկից և Լուգանսկից: Նախագահ Պետրո Պորոշենկոն հրամայել է ուկրաինական զինուժին

Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառում Քոչարյանի համագործակցությունը քառյակի հետ

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ վստահեցրեց, որ քառյակում առաջատար չկա:

Սևանում նկատվել է դի 

Հուլիսի 8-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ Սևանի լճի մոտակայքում գտնվող «Ալգա պլյուս» ռեստորանի մոտ՝ լճում, դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը: Ջրափրկարարները լճից դուրս են բերել 1961 թվականին ծնված Վ.. Ն.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: ՀՀ ԱԻՆ  

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ակնհայտ է, որ պարոն Տեր-Պետրոսյանն ու պարոն Ծառուկյանն անկեղծ են»

«Այս իշխանությունները որքան էլ չընտրված են, չեն վախենում «Ժառանգությունից»: Վախենում են ժողովրդից»,- այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի նախագահների հետ հանդիպման մասին խոսելիս՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իշխանափոխության ներուժը կա, թեեւ տարբեր կուսակցություններն ունեն իրենց առանձին ժամանակացույցը դրա համար. «Այս ամիսների ընթացքում եղել են տարբեր հանդիպումներ թե՛ փոքր

Րաֆֆի Հովհաննիսյան. «Այս չընտրված իշխանությունը՝ Ս. Սարգսյանի գլխավորությամբ, որոշել է ահաբեկել մեզ»

Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսելով Սահմանադրական փոփոխությունների մասին՝ ասաց, որ մեր գործող Սահմանադրությունն ասում է, որ ՀՀ ինքնիշխանությունն անբեկանելի է: Հիմա ուզում են նոր փոփոխություններով նոր Սահմանադրություն գրել եւ ինքնիշխանությունը բեկանել: «Ժառանգության» ներսում տարաձայնությունների հետ կապված ՝Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ որեւէ ներքին խնդիր էլ չկա. «Վարչության անդամները դուրս գալով՝

Ըստ քաղաքագետի՝ Հայաստանին ձեռնտու չի անդամակցությունը ԵվրԱսՏՄ-ին, բայց՝ ստիպված միանում է

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը չի կարծում, որ Ռուսաստանը՝ Եվրասիական տնտեսական միություն (ԵվրԱսՏՄ) մտնելու համար պատրաստ է Ադրբեջանին հանձնել Ղարաբաղը, քանի որ դա անվերապահորեն կհանգեցնի պատերազմի. «Ռուսաստանին ավելի ձեռնտու է այս տարածքում պահպանել ստատուս քվոն, որն ավելի երկարաժամկետ կոնստրուկցիա է»: Նա հիշեցրեց, որ դեռ 1994-ից Ադրբեջանը փորձել է Ռուսաստանի հետ տարբեր կառույցների մեջ ներգրավվել՝ Լեռնային Ղարաբաղը ստանալու

Վարչապետը ծանոթացել է «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտու կազմակերպման գործընթացին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտի՝ ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության արտադրության կազմակերպման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: 2014 թ. փետրվարի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ ոսկերչական ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կազմակերպիչ էր ճանաչվել «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն, որն էլ արդեն աշխատանքներ է սկսել Երևանի Կաշեգործների փողոց 70 հասցեում գտնվող

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031