Օրվա լրահոսը

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Վարդան Հարությունյան եւ Գուրգեն Եղիազարյան

«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ Ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի եւ նախկին խորհրդային այլախոհ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ: Թեման՝ ում, ինչպես եւ ինչի համար է հավաքագրում ազգային անվտանգությունը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

Սյունիքի դատախազ․ «Չեմ կարծում, որ Սուրիկ Խաչատրյանն անպատիժ է մնում». «Ազատություն» ռադիոկայան

Սյունիքի դատախազի պնդմամբ՝ Սյունքիում հանցագործությունները բացահայտելու խոչընդոտներ չկան։

Տաքսին հարվածել է 33-ամյա տղամարդու ձեռքին

Հուլիսի 5-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ տաքսին Էջմիածին քաղաքում հարվածել է 33-ամյա տղամարդու ձեռքին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.20-ի սահմաններում, անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենան Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի թիվ 11 շենքի դիմաց հարվածել է հիշյալ տղամարդու ձեռքին և հեռացել: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն  

407.99 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հուլիսի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2 200 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.99 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.99 դրամ: NASDAQ OMX Armenia  

Կորեայում մեկնարկեց Կովկասյան մշակութային փառատոնը

Հուլիսի 4-ին Կորեայի Հանրապետության Սեուլ քաղաքում տեղի է ունեցել «Կովկասյան մշակութային փառատոնի» բացման հանդիսավոր արարողությունը՝ Կորեայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և հարյուրավոր կորեացիների մասնակցությամբ: Կորեայում առաջին անգամ անցկացվող կովկասյան փառատոնին մասնակցում են Հայաստանի Հանրապետությունն ու Վրաստանը: Փառատոնի նախաձեռնությունը Կորեայի արտգործնախարարության է՝ Ճապոնիայում և Կորեայում Հայաստանի դեսպանության հետ համագործակցությամբ և Հայաստանի մշակույթի նախարարության օժանդակությամբ:

«Աղջիկների համար առաջնայինը արտաքինն է, և թե ինչպես կարելի է գերել տղամարդուն». հոգեբան

«Համացանցն այսօր երեխայի զարգացման վրա ազդող արտաքին գործոններից մեկն է, որն անհանգստացնում է շատ ծնողների, բայց մենք երբեմն գերագնահատում ենք համացանցի դերը: Գերագնահատում ենք, եթե չենք վերահսկում ժամանակն ու այն ամենը, ինչից երեխան օգտվում է, որովհետև այսօր ծնողները հաճախ երեխային նստեցնում են համակարգչի առջև, որ իրենց չխանգարի, և չեն էլ հետևում, թե նա ինչով է

Կիսադատարկ դահլիճները Գեւորգ Դանիելյանը բացատրում է իրազեկվածության պակասով

Ես մասնագետ եմ եւ համարում եմ կոռեկտ՝ քաղաքական գնահատականներին զուտ քաղաքական չափանիշներով պատասխաններ տալը

Ուրուգվայը Երեւանում է` կինոյի «դեմքով»

Ուրուգվայում ծնված, բայց Արգենտինայում բնակվող կինոգործիչ, դերասան Ջեք Պողոսյանի (լուսանկարում) նախաձեռնությամբ եւ Ուրուգվայի տուրիզմի եւ սպորտի հայուհի նախարար Լիլյան Քեշիշյանի աջակցությամբ ուրուգվայական կինոն ժամանել է Հայաստան: Հունիսի 30-ից Երեւանում մեկնարկել է «Ուրուգվայական կինոյի տասնօրյակը»: Պողոսյանի համոզմամբ, ուրուգվայական կինոն 100 %-ով անծանոթ է Հայաստանին: Կինոգործիչը ափսոսում է, որ որոշ հայ ռեժիսորների, օրինակ Փելեշյանի արվեստն էլ դեռ

Ստեփան Սաֆարյան. «Մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնությունների ձեռքբերումն անհնար է»

Ստեփան Սաֆարյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայում կայանալիք հանդիպումից որեւէ լուրջ սպասելիք չունի

Քանի 50 հազար դրամ կմուծեն քեզ համար՝ այդքան համակիր ունես

Գեւորգ Դանիելյանը հորդորեց երեւակայություններից զերծ մնալ

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց առաջ փակվում են բուժհաստատությունների դռները, իսկ նրանց երեխաներին հանում են մանկապարտեզից

Հայաստանում մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ) ունեցող մարդիկ ապրում են հույսով ու փոքրիկ երազանքով, որ կգա այն օրը, երբ վերջապես հասարակությունն իրենց կընդունի առանց վախերի, «զարմացած հայացքով» չի փորձի գաղտնազերծել դիմացինի կյանքը, ներխուժել հոգու մեջ ու սպասել չհնչեցրած հարցերի պատասխանների: Կյանքը նրանց համար հոսում էր նույն հունով մինչև այն պահը, երբ անսպասելի տեղեկանում են սեփական

Հայ սուսերամարտիկները Բաթումիից վերադարձել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներով

Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքում հուլիսի 1-4-ը անցկացվել է պատանի սուսերամարտիկների միջազգային մրցաշար, որին մասնակցել է շուրջ 100 մարզիկ՝ Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից: Հայաստանն այս մրցաշարին ներկայացրել են ՀՀ հավաքական թիմի 6 մարզիկներ՝ Մանվել Հովհաննիսյանը, Էդուարդ Հովիկյանը, Պարգև Ստեփանյանը, Արմեն Դալլաքյանը, Սիլվա Ղազարյանը և Սվետլանա Նազարյանը` ավագ մարզիչներ Արտաշես Մադոյանի և Անդրանիկ Արազյանի ղեկավարությամբ: Մեր խոցասուսերակիր

«Երևանյան ամառ» ծրագրի օրը նվիրված էր Սահմանադրության օրվան

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրի հուլիսի 5-ի միջոցառումները նվիրված էին Սահմանադրության օրվան։ Այդ համատեքստում էին բակային մի շարք միջոցառումներն ու այդ օրվա՝ ծրագրով նախատեսված բուն միջոցառումը։ Մաշտոցի պողոտայում Մատենադարանից Հանրապետության հրապարակ երթուղով հեծանվավազք էր. մասնակցում էին հեծանվորդ պատանի մարզիկներ ու սիրողական հեծանվորդներ, որոնց թվում պետական կառույցների աշխատակիցներ էին, փոքր ու միջին ձեռնարկություններ ղեկավարող գործարարներ, դիվանագիտական

Վոլոդյա Ավետիսյանի դատավճռի հրապարակումը ձգձգվում է

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատավճիռն այսօր չհրապարակվեց՝ դատավոր Լեւոն Ավետիսյանի վատառողջ լինելու պատճառով: Դատական նիստերի քարտուղարը տեղեկացրեց, որ հաջորդ դատական նիստի մասին մասնակիցներին կտեղեկացնեն լրացուցիչ: Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը մտավախություն հայտնեց, որ դատավճռի հրապարակումը ձգձգվում է, որ դատավորը ժամանակ շահի, այդ ընթացքում հստակեցնի իշխանությունների հետ, թե

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ

Հուլիսի 7-ին շարունակվեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Առավոտյան ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության անդամները Մոսկվայի Ալեքսանդրյան այգում ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշակոթողին: Այնուհետեւ պատվիրակությունը ուղեւորվեց ՌԴ Պետական Դումա: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով: Ողջունելով Հայաստանի

Արմեն Հայրապետյանը նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ։ *** Արմեն Հայրապետյան Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1961 թ. 7 մայիսի, ք. Երևան Կրթություն 1978 – 1983 թթ. – Երևանի Վ. Բրյուսովի անվ. ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ, պատմության և անգլերենի ֆակուլտետ Աշխատանքային գործունեություն 1983 թ. – Արտաշատի շրջանի

Հայրիկյանը՝ Գեղամյանի առնչությամբ. «Շպիոններին դատում են»

Բաքվում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցելու համար հայկական պատվիրակության կազմում ընդգրկված ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանի ռուսամետ պահվածքը քննադատության տեղիք է տվել: Բաքվում պարոն Գեղամյանը, խոսելով հայ-ադրբեջանական հնարավոր բարեկամական հարաբերությունների մասին, անդրադարձել էր Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքին ու Եվրասիական միությանն անդամակցությանը: Մասնավորապես պարոն Գեղամյանը ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում պատմել էր, թե ինչքան մենք կուզենայինք, որ Ադրբեջանն

«ՓՄՁ-ների զարգացման համար միայն ներքին շուկայի վրա հույս դնելը բավարար չէ». Տնտեսագետ

Բանախոսների համոզմամբ՝ շրջանառության հարկի նվազեցումը լայն հնարավորություններ կարող է ստեղծել փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման համար

Բանգլադեշցիներն ու արգավանդցիները դեռ Արամ mp3-ի հետ են

«Արամ, մենք քեզ հետ ենք». այս ցուցանակը «Եվրատեսիլ» մրցույթից առաջ է տեղադրվել. արդեն 2 ամիս է, ինչ այն ավարտվել է, բայց մեր մասնակցին բարոյական աջակցություն ցուցաբերող պաստառը չի հանվում Բանգլադեշ եւ Արգավանդ համայնքներ տանող Իսակովի պողոտայից: Հաշվի առնելով, որ Արամը 1-ին կամ 2-րդ տեղի համար էր պայքարում, սակայն 4-րդ տեղի մրցանակը բերեց, բանգլադեշցիները նրան մխիթարելու

Ուժեղ երկրաշարժի առաջացման հավանականություն չկա

Այսօր Վանաձոր այցելած արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հավաստիացրեց, որ ուժեղ երկրաշարժի առաջացման հավանականություն չկա եւ բնակչությունն անհանգստանալու առիթ չունի: «1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո անցել է 25 տարուց ավելի, սակայն սեյսմաբանները գտնում են, որ դեռեւս այդ երկրաշարժի օջախում ակտիվությունը չի մարել: Եվ այսպիսի թույլ երկրաշարժերի տեղի ունենալը բնորոշ է հետերկրաշարժյան գործընթացներին, այսինքն՝ երկրաշարժերը շարունակվում

Նալբանդյանի ամոթխած «թուշը» վկա

«Ստեփանակերտի օդանավակայանն արտաքին «հուշմամբ» «վերագործարկվել» է միայն մեկ հիմնարար նպատակով՝ պահի ավելի զորեղ ու ճարպիկ ուժի կենտրոնի «խաղաղապահներին»  Արցախ փոխադրելու համար». նման պնդում անելու «չափազանց մեծ հիմքեր» ունի «Հայազն» կուսակցության վարչության անդամ, քարվաճառաբնակ Ալեքսանդր Քանանյանը: – Հայ-ադրբեջանական շփման գծում ամենօրյա հրադադարի խախտման բազմաթիվ դեպքեր են արձանագրվում, ադրբեջանական բանակը սկսել է անգամ հայկական բնակավայրերի նկատմամբ դիվերսիա

Գյումրեցիները տներից դուրս են լցվել փողոց. այս քաղաքում ևս սպասվո՞ւմ է երկրաշարժ

Հետցնցումներ կարող են լինեն, դա բնական է, երկրակեղևի լիցքաթափումներ են տեղի ունենում: Մեր կառույցը արդեն իսկ հայտարարություն է տարածել այս թեմայով , խուճապի մատնվելու կարիք չկա:

Պահնորդական ոլորտն է՞լ են մենաշնորհելու

Այս տարվա հուլիսի 1-ից պահնորդական ծառայություն մատուցող կազմակերպությունները պետք է լիցենզավորվեն՝ համաձայն «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի: Եվ չնայած նրան, որ մեր երկրում մոտ 10 հազար պահնորդ կա, նրանցից այս պահի դրությամբ 430-ն է որակավորման ստուգում անցել, իսկ առանց այդ որակավորման ստուգում անցած պահնորդի՝ կազմակերպությունը չի կարող լիցենզավորվել: Ոլորտի մասնագետների հաշվարկներով` 430 պահնորդներով ծառայություն կարող

«Էլեկտրաէներգիայի թանկացումը ճակատագրական է լինելու ոչ միայն բնակչության, այլեւ արտադրողների համար»

Վազգեն Սաֆարյանը համոզված է, որ եթե ամեն տարի էներգետիկ քաղաքականության մեջ էական շտկումներ չտարվեն, ապա ամեն տարի հասարակությունը կանգնելու է հոսանքի գնի բարձրացման խնդրի առջեւ

Առավոտցիներ. «Անգամ ամուսնուս «Առավոտում» հանդիպեցի»

«Առավոտում» անցկացրած տարիների մասին է հիշում առավոտցի Նաիրա Հովհաննիսյանը 1997 թվականին նախատեսվել էր «Առավոտ» օրաթերթը 16 էջով հրապարակել, մեկ ամբողջ էջ կրթության եւ գիտության ոլորտին էր տրամադրվելու, էջին պատասխանատու էր անհրաժեշտ: Հենց այդ ժամանակ թափուր աշխատատեղի համար դիմեց Նաիրա Հովհաննիսյանը, եւ այդուհետ սկսվեց նրա լրագրողական կյանքը «Առավոտ» օրաթերթում: «Առավոտի» 20-ամյակին ընդառաջ՝ ամենշաբաթյա «Առավոտցիներ» շարքում այս

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության տարեկան հաշվետվությունը

Իր մեկամյա գործունեության ընթացքում Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը մշտապես հաղորդակից է եղել քաղաքի խնդիրներին և ուշադրության կենտրոնում պահել դրանք: Դրա վառ ապացույցն են քաղաքացիների ու խմբակցության փոխադարձ վստահությունն ու անխափան կապը, խմբակցության ու Երևանի քաղաքապետարանի հետ որոշ հարցերում արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում լուծում են ստացել երևանցիների մի շարք խնդիրներ: 1 տարվա ընթացքում «Բարև Երևան»-ի

Ֆեյսբուքյան գրառումների պատճառով դերասանը հայտնվեց դատարանում

Վլադիմիր Ավագյանի անվան բուժհաստատության լազերային վիրաբուժության բաժնի վարիչ, օրթոպեդ-ողնաշարաբան Ենոք Աբրահամյանի հայցն ընդդեմ դերասան Աշոտ Մելոյանի` պատիվն  ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու եւ փոխհատուցում վճարելու պահանջով, գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Կայացավ անդրանիկ, նախնական դատական նիստը: Այն նախագահում էր դատավոր Արայիկ Կուբանյանը; Հայցվորը, որը դատարան չէր ներկայացել, հայցում նշել է, որ մարտի

Ստեփան Սաֆարյան. «Հունվարի 1-ից անգամ Հայաստանը չի անդամակցի Մաքսային միությանը»

Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ Երեւանում ստեղծված անորոշությունը ձեռնտու է Ռուսաստանին

Գրողին սպառնում են

Էլֆիք Զոհրաբյանի «Հոգեվիճակ 13» գրքում ոմանք իրենց են տեսել Գրող, դրամատուրգ, թարգմանիչ, դերասան Էլֆիք Զոհրաբյանի (լուսանկարում) հետ «Առավոտի» հանդիպման առիթը վերջերս հրատարակված նրա «Հոգեվիճակ 13» պատմվածքների եւ սատիրաների ժողովածուն էր։ Ըստ մեզ հասած տեղեկությունների, գրքում տեղ գտած որոշ գործերի պատճառով հեղինակը վաստակել է բազմաթիվ թշնամիներ։ «Առավոտի» հետ զրույցում Էլֆիք Զոհրաբյանը նշեց, թե մեր օրերում հումորի

«Իմ ընթերցողները նարնջահոտ են»

Զրույց բլոգեր Մարիամ Սարիբեկյանի հետ Բլոգեր Մարիամ Սարիբեկյանը (լուսանկարում) սկսել է գրել 15-16 տարեկանից՝ տետրերի ետեւում խզբզելով: Հետո ընկերուհու հետ livejournal բլոգհարթակում էջ ստեղծեցին ու սկսեցին գրել: Որոշ ժամանակ անց երկու հեղինակներն էլ հասկացան, որ մտքերը կիսել չի ստացվում՝ ասելիքի ու թեմայի տարբերության պատճառով: Մարիամը նոր բլոգ բացեց՝ այն «Մարի Սարի» անվանակոչելով: -Մարիամ, հայտնի բանաստեղծության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031