Օրվա լրահոսը
Երկու քաղաքացի մոլորվել է «Դժոխքի ձոր» կոչվող տարածքում
Meteo.am Մարտի 22-ին, ժամը 22.31-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին Զանգակատուն-Տիգրանաշեն հատվածում` «Դժոխքի ձոր» կոչվող տարածքում, կորել են 2 երիտասարդ` Զ. Բ.-ն (ծնվ.1981թ.) և Յ. Գ.-ն: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ մեկնել են «Լեկսուս» մակնիշի ավտոմեքենայով և այն թողնելով ճանապարհին (ձորի մոտ) ոտքով իջել են դեպի ձորը: Ըստ նախնական տվյալների կորած քաղաքացիները
Հայաստանից ապաստան խնդրած ընտանիքը լուրջ վտանգի տակ էր Ադրբեջանում. News.am
Հայաստանից քաղաքական ապաստան խնդրած ադրբեջանցի 5 հոգանոց ընտանիքի մասով որոշումը կկայացվի առավելագույնը առաջիկա երկու շաբաթների ընթացքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը: Թե ինչ որոշում կկայացվի, նա չնշեց՝ հավելելով, որ երբ որոշումը լինի, կիմանաք այդ մասին: Իսկ թե ինչ է պարզվել վարչական վարույթի ընթացքում, Գագիկ Եգանյանն ասաց, որ տվյալները չեն
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստանի բոլոր մարզերում մարտի 23-ին և 24-ին կդիտվի մեծ մասամբ պարզ, առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը գիշերը 0+3, ցերեկը ստվերում +15+18, երեկոյան +10+12: Երեւանում մարտի 23-ին հանրապետության տարածքում սպասվում է պարզ, առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա: Աղբյուր՝ www.weather.am
Հրդեհ ավտոմեքենայի սրահում
Մարտի 23-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի 10-րդ փողոցի թիվ 38 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.18-ին, մարվել` 01.24-ին: Այրվել է Վ. Ա.-ին պատկանող «Նիսսան Մուրանո» մակնիշի 41MN041 պ/հ ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը ամբողջությամբ
Քեսաբի հայ բնակչությունը տարհանվել է. CivilNet.am
Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող հայաբնակ Քեսաբի բնակչությունը տարհանվել է Լաթաքիա: Այս մասին «ՍիվիլՆեթին» տեղեկացրել են Քեսաբի տարհանված բնակիչները: Նրանց փոխանցմամբ՝ սիրիացի ապստամբների և թուրքական կողմից ավելի քան 24-ժամյա հարձակման տարափից հետո վերջին հայը լքել է Քեսաբը: Մնացած բնակչությունը Քեսաբից հեռացել էր ավելի վաղ։ Քեսաբը անմիջապես սիրիա-թուրքական սահմանի մոտ է: Քեսաբի Քարադուրան գյուղի գյուղապետի որդին այնտեղից հեռացել է վերջինը:
«Ոչ ես եմ նման Փարաջանովին, ոչ էլ մեր ֆիլմն է նման նրա ֆիլմերին». Սերժ Ավեդիկյան
Այսօր Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Փարաջանով» ֆիլմի անդրանիկ դիտումը: Հարցին, թե արդյոք ի՞նչ է տալիս ֆիլմը ոչ մասնագետ, հասարակ կինոդիտողին, ֆիլմի համահեղինակ և Փարաջանովի կերպարը մարմնավորած հայտնի ռեժիսոր Սերժ Ավեդիկյանը պատասխանեց. «Ես չէի ասի հասարակ կինոդիտող, կասեի բնական, որովհետև հանդիսատեսին երբեք պետք չէ ապուշի տեղ դնել: Ցավոք, դրա փաստերը կան՝ սերիալներից սկսած մինչև հեղինակային կինո:
Արեւելքն «եկավ» , լաման՝ ոչ (Ֆոտոշարք)
Արդեն տեղեկացրել ենք, որ տիբեթյան վանական-լամա Ադեն Ունցոյի օգնական լամա ՅեշեՆյիմայի հայաստանյան այցը ձախողվել է, նրան մուտքի արտոնագիր չի տրամադրվել: Արդյունքում նախապես ծրագրված «Արևելքն այստեղ» խորագրով միջոցառումը Մոսկովյան պուրակում անցավ առանց լամայի: Միջոցառման շրջանկներում անցկացվեց բուդդայական փիլիսոփայական հարցերի պատասխանների շուրջ մրցույթ, անցորդներին առաջարկվում էր ՀՀ քարտեզը ձևավորել վառվող մոմերով, մի աղջիկ չինա-տիբեթական պարեր էր
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի մահվան առիթով
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ասորի Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդին, հոգևոր դասին և հավատացյալ ժողովրդին Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Իգնատիուս Զաքքա Ա-ի մահվան առիթով: Վեհափառ Հայրապետի ցավակցագրում մասնավորապես ասվում է. «Ասորի Ուղղափառ Եկեղեցին կորցրեց «լավ հովվի», ով վերջին երեսունչորս տարիների ընթացքում մեծ նվիրումով ու
Վանես Մարտիրոսյանը ռինգ վերադարձավ հաղթանակով
Երեկ 27-ամյա Վանես Մարտիրոսյանը ԱՄՆ-ում անցկացրած 10 ռաունդանոց մենամարտի երկրորդ ռաունդում նոկդաունի է ենթարկել մեքսիկացի Մարիո Ալբերտո Լոզանոյին, իսկ մենամարտի ավարտին մրցավարների միաձայն որոշմամբ միավորներով հաղթել: Այսպիսով, Վանես Մարտիրոսյանը հաջող վերադարձավ ռինգ՝ անցած տարի WBO-ի վարկածով առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար մենամարտում Դեմետրիուս Անդրադեից կրած պարտությունից հետո: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Big
Թաթուլ Հակոբյան. «Ինչքան սահմանից հեռանում ես, այնքան թշնամությունը խորանում է»
Ներկայացվեցին Սիվիլիթասի տարեկան զեկույցը եւ Վ. Օսկանյանի գիրքը Լրագրող Թաթուլ Հակոբյանը մարտի 20-ին Նոյեմբերյանում, մարտի 21-ին Իջեւանում ներկայացրեց Սիվիլիթաս հիմնադրամի տարեկան զեկույցը, Վարդան Օսկանյանի երկրորդ՝ «Անկախություն ճանապարհով» գիրքը: Օգտվելով առիթից՝ Հակոբյանը ներկայացրեց նաեւ իր «Կանաչ ու սեւ» եւ «Հայերը եւ թուրքերը» գրքերը: Նման միջոցառում մարտի 23-ին կկայանա նաեւ Թբիլիսիում՝ տեղի հայության համար: Նոյեմբերյանում կայացած միջոցառմանը
УНИАН. Ուկրաինան պատրաստ է միանալ Մեծ ութնյակին. Յացենյուկ
Ուկրաինան պատրաստ է Մեծ ութնյակում զբաղեցնել Ռուսաստանի տեղը, հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Փոխանցում է ուկրաինական «ՈւՆԻԱՆ» լրատվականը: «Եթե Մեծ ութնյակում ազատ տեղ կա, ապա Ուկրաինան պատրաստ է այն զբաղեցնել», – ասել է Յացենյուկը մարտի 22-ին Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ կայացած ճեպազրույցի ժամանակ, և ինչպես լրատվականն է գրում, ուկրաինացի գործչի այդ հայտարարությունը ներկա
Հայտնաբերվել է դի
Meteo.am Մարտի 22-ին, ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 12 շենքի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում՝ մահճակալին, հայտնաբերել 1934 թ. Տ. Գ.-ի դին:
«Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը կվնասի ԼՂՀ հիմնահարցի կարգավորման գործընթացին »
Քաղաքագետ Էդուարդ Անտինյանին մտահոգել է Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախօրեին հայտնած դիրքորոշումը: Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկու օր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում արձանագրել էր, որ Ղրիմի հանրաքվեն « ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակն է»: « Պետք է պարզապես կարողանայինք ակտիվ չեզոքություն պահպանել, որ
Հավակնորդները մրցաշարային աղյուսակում «սեղմվում» են
Այսօրվա տուրում միակ հաղթանակը տարավ Սրգեյ Կարյակինը, որը տեւական պայքարում առավելության հասավ իր հայրենակից Պյոտր Սվիդլերի նկատմամբ: Վաստակած միավորներով Կարյակինը միացավ առաջատարներ Լեւոն Արոնյանին, Վիշվանաթան Անանդին, ինչպես նաեւ 4,5 միավորով երրորդ տեղում ընթացող Վլադիմիր Կրամնիկին հետապնդող խմբին: Ստացվել է մի այնպիսի վիճակ, որ մրցաշարային աղյուսակի առաջին ու վերջին տեղերի միջեւ միավորների տարբերությունն ընդամենը 1,5 է:
Տեղի է ունեցել շախմատի մրցաշար փաստաբանների միջև
ՀՀ փաստաբանների պալատում այսօր՝ մարտի 22-ին, տեղի է ունեցել շախմատի մրցաշար փաստաբանների միջև: Մրցաշարին մասնակցել են շուրջ երկու տասնյակ փաստաբաններ, ովքեր իրենց շախմատային գիտելիքներն են կիրարկել խաղի ընթացքում: Պայքարի արդյունքում երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Վարդան Առաքելյանը, երկրորդ տեղը Աշոտ Շահմուրադյանը և պատվավոր առաջին տեղն է զբաղեցրել Արմեն Վարդանյանը: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից առաջին
Интерфакс. Ղրիմում ՌԴ գործողությունները Եվրոպան պառակտելու փորձ է. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ռուսաստանին մեղադրել է Եվրոպայի պառակտման մեջ: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Անցած շաբաթվա Ղրիմի հանրաքվեն, Դաշնային խորհրդի որոշումը և ՌԴ կազմի մեջ Ղրիմի հետագա ինտեգրացիայի գործընթացը տանում է միջազգային իրավունքների խախտմանը և Եվրոպայի պառակտման փորձին», – ասել է նա Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ Կիևում կայացած ճեպազրույցի ժամանակ: Շտայնմայերի կարծիքով`
Հայտնի են «WEB ԾԻՐԱՆ» 3-րդ համահայկական առցանց կինոփառատոնի հաղթողները
Սերգեյ Փարաջանովի թանգարանում հայտարարվել են «WEB ԾԻՐԱՆ» 3-րդ համահայկական առցանց կինոփառատոնի հաղթողների անունները: Փառատոնի կազմակերպիչներն են «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը և webtv.am հայկական մշակութային ինտերնետ-հեռուստատեսությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը փառատոնի գլխավոր հովանավորն է: Մրցույթի արդյունքները հրապարակել են հրավիրյալ ժյուրիի անդամները` կինոռեժիսոր Դիանա Կարդումյանը, կինոքննադատ Արթուր Վարդիկյանը և մշակութային լրագրող Կարինե Ռաֆայելյանը: Մասնակիցներին ողջունել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն
Հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժնի պետ. « Ջրի որակը ցածր է, բայց օրհասական չէ»
Այսօր ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ Կապանի քաղաքապետարանը եւ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությունը համաքաղաքային միջոցառում են նախաձեռնել: Կոմբինատի աշխատակիցներն առավոտից Կապանի կոմունալ ծառայության աշխատողների հետ քաղաքի միջով հոսող Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ են իրականացնում, աղբի հոսքը կանխելու համար ցանցեր են տեղադրում, ուսուցողական պաստառներ կախում: Նրանց են միացել նաեւ աշակերտներ, ուսանողներ, հ/կ ներկայացուցիչներ: «Դանդի
Грузия Онлайн. Սահակաշվիլիին Ժվանիայի գործով հարցաքննության են կանչել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին դատախազություն են կանչել նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործով հարցաքննության համար: Հայտնել են գլխավոր դատախազությունից ճեպազրույցի ժամանակ: Փոխանցում է «Գրուզիա Օնլայն» լրատվականը: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Կվիրիս Պալիտրա» թերթին տված հարցազրույցում ասել է, որ եթե Սահակաշվիլին հարցաքննության չներկայանա, ապա դատախազությունը կգործի օրենքին համապատասխան՝ նրա նկատմամբ հետախուզություն կհայտարարվի: Սահակաշվիլին այժմ Վրաստանում
Ուկրաինան իր դեսպանին Հայաստանից հետ կանչելու որոշում դեռևս չունի. 1in.am
Ուկրաինան Հայաստանում իր դեսպանին հետ կանչելու որոշում դեռևս չունի: «Առաջին լրատվական»-ի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային Կիև խորհրդակցությունների կանչելու որոշում Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Դեշչիցան դեռևս չի կայացրել: Ըստ նույն աղբյուրների՝ հարցին վերջնական լուծում կտրվի երկուշաբթի օրը, իսկ երեկ Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության բաժնի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսի հայտարարությունը segodnya.au-ին այն մասին,
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ ունեցավ Էմիլ Բուստանի համերգասրահում
Մարտի 21-ին, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը լիբանանյան հյուրախաղերի շրջանակներում ելույթ ունեցավ Էմիլ Բուստանի համերգասրահում: Վստահաբար, մարտի 21-ի երեկոն կդրոշմվի հիացած ունկնդիրների հիշողություններում որպես լիբանանյան մշակութային կյանքի ամենավառ իրադարձություններից մեկը: Համերգի առաջին բաժնում նվագախմբի կատարմամբ հնչեց Անտոնին Դվորժակի «Վայրի աղավնի» սիմֆոնիկ պոեմը, ապա Ռոբերտ Շումանի թավջութակի կոնցերտը (մենակատար`
Միխայել Շումախերը արհեստական կոմայի ընթացքում 20 կգ քաշ է կորցրել
Գերմանական «Բիլդը» գրում է, որ «Ֆորմուլա 1»-ի արշավորդ Միխայել Շումախերը արհեստական կոմայի մեջ գտնվելու 83 օրվա ընթացքում կորցրել է անձնական քաշի 25%-ը: Այժմ նա կշռում է 55 կիլոգրամ: «Սկզբունքորեն, կոմայում գտնվելու ժամանակ հիվանդի քաշի նվազումը նորմալ երեւույթ է: Սակայն սովորական քաշ ունեցած մարդու համար 20 կգ-ն շատ է: Դա կարող է վկայել այն մասին, որ
Անցկացվել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի ավանդական հուշամրցաշարը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի կողմից արդեն ավանդական դարձած հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: 2008թ-ից անընդմեջ կազմակերպվող հուշամրցաշարի անցկացման նպատակը, կազմակերպիչների խոսքով, երեխաների ֆիզիկական պատրաստվածությունը ստուգելուն զուգահեռ, նրանց մեջ նաև հայրենասիրության ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումի սերմանումն է: Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին՝ ֆեդերացիային մշտապես
Արոնյանն ու Անանդը հաղթողի խնդրի լուծումը հետաձգեցին
Հավակնորդների մրցաշարի երկրորդ շրջանի առաջին տուրում ռեյտինգ ֆավորիտ Լեւոն Արոնյանն ու աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը ութերորդ տուրում քայլերի կրկնությամբ արդեն 19-րդ քայլում ոչ-ոքի արեցին` միմյանց միջեւ հաղթողի կոչման հարցը հետաձգելով ավելի ուշ ժամկետներ եւ տեղափոխելով հեռակա պայքարի ոլորտ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«100 դրամ ուղեվարձով աշխատելն արդեն անհնար է». Ուղեւորափոխադրողներ (Տեսանյութ)
Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը եւ մի քանի ուղեւորափոխադրող ընկերությունների նախագահներ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին, որ կրկին դիմել են կառավարությանը՝ տրանսպորտի 100 դրամ ուղեվարձը բարձրացնելու պահանջով: Միության նախագահի խոսքերով՝ 100 դրամ ուղեվարձի պատճառով կան ընկերություններ, որոնք լուծարվել են, մի քանիսն էլ սնանկության գործընթացի մեջ են. «Բոլոր ընկերությունները մեծ վնասներ են կրում, քանի որ
Ժիրայր Սեֆիլյանն ու Նիկոլ Փաշինյանը ներկա էին «Դեմ եմ»-ի հանրահավաքին (տեսանյութեր)
Թեեւ չորս ոչ իշխանական ուժերը պահանջել էին, որ «Դեմ եմ»-ի հանրահավաքին ելույթ չունենա «Նախախորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, սակայն հանրահավաքում առաջին ելույթներից մեկը՝ «քաղաքացի Կարեն Հովհաննիսյանից» հետո «քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանինն» էր: «Մենք ենք տերը մեր երկրի»՝ ասաց Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին, եւ մասնավորապես՝ Ռուսաստանին Ղարաբաղի կամ առավել եւս Հայաստանի միանալու մասին խոսակցություններին: Պարոն Սեֆիլյանի ելույթից
Ռուբեն Բալոյանի պատասխանը Վարդան Պետրոսյանին
Վերջերս Վարդան Պետրոսյանի գործով պաշտպանական կողմը հանրությանը ներկայացրեց մի շարք փաստեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Այսինքն, հերթական անգամ փորձ է արվում խեղաթյուրել իրականությունը և հանրությանը ներկայացնել «ցանկալի» փաստեր: Հրապարակումները կրում են շարունակական բնույթ, ուստի հարկադրված եմ անդրադառնալ դրանց և ներկայացնել իրականությունը. 1. Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Ն. Բաղդասարյանը շարունակում է պնդել, որ ամբաստանյալը 5 պաշտպան
«Սերժ Սարգսյանի թեթեւ ձեռքով լուրջ հարվածի տակ են հայտնվել հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունները». Մանուկ Սուքիասյան
«Երբ որ 2013 թվականի սեպտեմբեր ամսին, մարդկանց բառացիորեն զգուշացնում ես, որ երեք ամսից ուժի մեջ է մտնելու մի օրենք, որը պատուհաս է դառնալու այս երկրի բնակչության գլխին ո՛չ խորհրդարանական ուժերը, ո՛չ կառավարությունը, ո՛չ պառլամետը արձագանք չեն տալիս մինչեւ այն պահը, երբ ի հայտ է գալիս մի ինքնաբուխ հասարակական շարժում եւ թե՛ ոչ իշխանական 4 ուժերին
Տիբեթյան լամային Չինաստանում ՀՀ դեսպանատունը մերժել է
Այսօր «Մոսկովյան պուրակում» կկայանա «Արևելքն այստեղ» խորագրով լայնածավալ միջոցառում, որի շրջանակում նախատեսված է՝ «Արևելքն այստեղ» Բուդդայական փիլիսոփայական հարցերի պատասխանների շուրջ մրցույթի արդյունքների ամփոփում, մրցանակների հանձնում, «Լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ անիծել խավարը», ՀՀ քարտեզի պատկերի ձևավորում վառվող փոքրիկ մոմերով, չինա-տիբեթական պարերի ներկայացում և ուսուցանում, Ճապոնական հոկկու-բանաստեղծությունների մրցույթ եւ այլն: Նախատեսված էր, որ միջոցառմանը


















































