Լրահոս
Օրվա լրահոսը

Տիբեթյան լամային Չինաստանում ՀՀ դեսպանատունը մերժել է

Մարտ 22,2014 15:16

Այսօր  «Մոսկովյան պուրակում» կկայանա «Արևելքն այստեղ» խորագրով լայնածավալ միջոցառում, որի շրջանակում նախատեսված է՝ «Արևելքն այստեղ» Բուդդայական փիլիսոփայական հարցերի պատասխանների շուրջ մրցույթի արդյունքների ամփոփում, մրցանակների հանձնում, «Լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ անիծել խավարը», ՀՀ քարտեզի պատկերի ձևավորում վառվող փոքրիկ մոմերով, չինա-տիբեթական պարերի ներկայացում և ուսուցանում, Ճապոնական հոկկու-բանաստեղծությունների մրցույթ եւ այլն:

Նախատեսված էր, որ միջոցառմանը ներկա կլիներ տիբեթյան վանական, որը  վերջում օրհնության փոքր ծես կկատարեր:
Քիչ առաջ «Տիբեթ» կենտրոնի ֆեյսբուքյան էջում   տեղեկություն տարածվեց, որ  տիբեթյան վանական-լամայի  այցը Հայաստան ձախողվել է: « ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատունն անհայտ պատճառներով մերժեց նրա մուտքի արտոնագիրը: Հիշեցնենք, որ այցը նպատակ ուներ Լույս բերելու մեր Հայրենիք՝ դրանով իսկ նպաստելով էներգետիկ դաշտի բարելավմանն ու մեր ազգի հոգևոր զարգացմանը:
Տխուր եզրակացությունները թողնում ենք ձեզ, սիրելի հայրենակիցներ…»,- գրված է Տիբեթ կենտրոնի ֆեյսբուքյան էջում:

«Նոր Հայաստան» կազմակերպության «Տիբեթ» կենտրոնի ղեկավար Էլեանորա Մանանդյանի հետ կապվել չհաջողվեց, իսկ միջոցառման կազմակերպիչներից Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոնի հ/կ-ի նախագահ Արեգ Թադևոսյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ «Արեւելքն այստեղ» խորագրով միջոցառումը կկայանա, սակայն առանց լամայի:

«Ոչ մի առանձնահատուկ պատճառաբանություն չկա, բայց Չինաստանում ՀՀ դեսպանատունը նրան վիզա չի տվել»,-առանց «փակագծեր բացելու» ասաց պարոն Թադեւոսյանը:

Հիշեցնենք, որ  «Տիբեթ» կենտրոնի նախաձեռնությամբ  Հայաստան պետք է այցելեր տիբեթյան վանական-լամա Ադեն Պունցոն, իսկ մինչ նրա գալը՝  տիբեթյան վանական-լամա Ադեն Ունցոյի օգնական լամա ՅեշեՆյիման:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31