Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ ունեցավ Էմիլ Բուստանի համերգասրահում

Մարտ 22,2014 16:30

Մարտի 21-ին, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը լիբանանյան հյուրախաղերի շրջանակներում ելույթ ունեցավ Էմիլ Բուստանի համերգասրահում:

Վստահաբար, մարտի 21-ի երեկոն կդրոշմվի հիացած ունկնդիրների հիշողություններում որպես լիբանանյան մշակութային կյանքի ամենավառ իրադարձություններից մեկը: Համերգի առաջին բաժնում նվագախմբի կատարմամբ հնչեց Անտոնին Դվորժակի «Վայրի աղավնի» սիմֆոնիկ պոեմը, ապա Ռոբերտ Շումանի թավջութակի կոնցերտը (մենակատար`   Անտոնիո Մենեսես (թավջութակ)): Որպես բիս մաեստրո Մենեսեսը հնչեցրեց Բախի թավջութակի առաջին սյուիտից կուրանտան Համերգի երկրորդ բաժնում նվագախումբը ներկայացրեց Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Կարապի լիճը» սյուիտը: Երեկոյի ավարտին հանդիսատեսը հրաժարվում էր լքել սրահը և ծափահարությունների տարափով պահանջում նորանոր ելույթներ: Համերգի ավարտին բուռն ծափահարությունների ներքո հնչեց Արամ Խաչատրյանի «Լեզգինկա»-ն:

Հիշեցնենք, որ նվագախումբը հրավեր էր ստացել Բեյրութից՝ հանդես գալու Ալ Բուստան միջազգային փառատոնի շրջանակներում (մարտի 17-ից 24-ը), ընդ որում՝ որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ: Հատկանշական է, որ փառատոնի 20-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ պաշտոնական նվագախումբը ներկայացնում են հայաստանյան երաժիշտներ:

Ալ Բուստան փառատոնի շրջանակներում Երիտասարդականը հանդես կգա ևս 2 համերգով:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

Հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31