Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյան.«Այդպիսի մարդ չկա, որ թաքցնելու բան չունենա». «Հրապարակ»

Իր այսօրվա համարում «Հրապարակ» օրաթերթը ծավալուն հարցազրույց է ներկայացրել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ: Մեջբերում ենք մի հատված այդ հարցազրույցից: -Պարոն Թովմասյան, լրագրողների հետ Ձեր շփումներից զգացվում է, որ շատ ազատ եք, անկաշկանդ, անգամ՝ կատակասեր: Հրաշալի է: Դա բնատո՞ւր է, թե՞ ուղղակի թաքցնելու բան չունեք: -Կարծում եմ՝ երկուսն էլ: Մեկն առանց մյուսի չի լինի, եւ

Տիմոշենկոն անժամկետ հացադուլ է հայտարարել. «Ամերիկայի Ձայն»

amerikayidzayn.com. Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն անժամկետ հացադուլ է հայտարարել, որը նպատակ է հետապնդում ստիպելու Ուկրաինայի կառավարությանը ստորագրել առևտրի շուրջ համաձայնագիրը Եվրոպական Միության հետ: Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Տիմոշենկոն հացադուլ հայտարարելու մասին տեղեկացրել է այն բանից հետո, երբ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդես է եկել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման ծրագրերը դադարեցնելու հայտարարությամբ: Յանուկովիչը «դժվար, սակայն անխուսափելի»

ՃՏՊ՝ ՈԻշի գյուղի ոլորաններում. վարորդը մահացել է

meteo.am.Նոյեմբերի 26-ին, ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի ՈԻշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Օդեսայից Երևան ուղևորվելիս «Ռենո» մակնիշի AB 1725 BB պետհամարանիշով բեռնատարը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300մ գլորվելով

Գյումրին վերածում են ռուսակա՞ն, թե՞ ոստիկանական քաղաքի

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի նախարարների  ու փոխնախարարների ուղեկցությամբ շրջեց Գյումրու բոլոր վարչական շենքերում`կողմնորոշվելու, թե դատարկ մնացած որ կառույցը ում է  տրամադրելու, իսկ գործող հիմնարկները ինչպես է տեղահանելու, որպեսզի դրանց  շենքերն էլ օգտագործի  այլ նպատակի համար:  Մի կառույցից մյուսը շրջայց կատարող վարչապետի հետևից գյումրեցիները փսփսում էին` «Ահա` եկավ, հիմա էս շենքն էլ ռուսներին

Hurriyet. Թուրքիան ևս մեկ քրիստոնեական տաճար մզկիթ կդարձնի

Ստամբուլում Բյուզանդական ամենամեծ քրիստոնեական տաճարը մյուս տարի վերականգնելուց հետո կվերածվի մզկիթի: Հայտնում է «Հուրիյեթ» թերթը: Ստուդիոս տաճարը (Սուրբ Հովհաննես Մկրտիչ), վերածելով մզկիթի, կվերանվանվի Իմրահոր Իլյաս Բեյ: «Ես չէի ցանկանա խոսել որպես խորհրդի անդամ, սակայն իմ անձնական կարծիքն է՝ մշակութային ժառանգությանը չպետք է վերաբերել որպես թշնամական ժառանգություն: Եթե մենք այդպես վերաբերվենք, այն կարող է վնասել հասարակությանը»,

Տաքսու ոլորտի բարեփոխումներն ուղղված են կամայականությունները բացառելուն

«Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նոյեմբերի 26-ին մամլո ասուլիս էր նախաձեռնել, որի ընթացքում իր կողմից բարձրացրած 6 հարցադրումներից 5-ը որևէ  առնչություն չունեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության օրենքով վերապահված իրավասությունների հետ: Այդ հարցադրումները հիմնականում առնչվում էին Երևանում տաքսիների համար նախատեսված կայանատեղիներին, տեսանկարահանող սարքավորումներին, կարմիր գծանշումներով կայանատեղիներին, ԱՊՊԱ ծառայություններին, 2009-2012թթ. անհատ ձեռնարկատեր տաքսու վարորդների

Արմավիրից Երեւան եկող ավտոբուսներն անօրինակա՞ն են գործել

Արմավիրի մարզի Այգեշատ, Տանձուտ, Արգավանդ, Արմավիր եւ Հայկավան գյուղերի երիտասարդները, ինչպես տեղեկացրել էին որոշ լրատվամիջոցներ, այսօր զրկվել են ուսանողական ավտոբուսից եւ չեն կարողացել գալ մայրաքաղաք: Այս համայնքների ուսանողներին սպասարկող միկրոավտոբուսներին արգելվել է գիծ դուրս գալ, քանի որ Ջանֆիդա գյուղից դեպի Երեւան նոր երթուղագիծ է բացվել: Սակայն, բնակիչներն ու հատկապես ուսանողները դժգոհել են, որ նոր երթուղագծով

Haaretz. Շառլ Ազնավուրի հեղինակությունը հրեա ընտանիքում ընկավ, երբ իմացան հայ է

Հանդիսատեսը նոստալիգիա էր ուզում, և նրանք ստացան նոստալգիան լեգենդար ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի Թել Ավիվի համերգի ժամանակ: Գրում է «Հաարեց» թերթը նոյեմբերի 23-ին տեղի ունեցած համերգի մասին` Ազնավուրին անվանելով շանսոնի հորեղբայր: Հրապարակման հեղինակը հիշում է, որ Ազնավուրի տխուր տեսքի պատճառով իրենք երգչին սխալմամբ իրենցից էին համարում՝ հրեա: Նա ավելի էր սրել կասկածները, երբ մի քանի

Ճաշի փառատոն` Գյումրիում (ֆոտոշարք)

«Գյումրին  2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում այսօր «Հոկտեմբեր» կինոթատրոնում կազմակերպվել էր ճաշի փառատոն, որին մասնակցեց նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նշենք, որ այս ինքնատիպ փառատոնի կազմակերպիչը` Կարինե Սահակյանը, դեռևս մեկ ամիս առաջ հացի փառատոն էր կազմակերպել Գյումրիում, որին դարձյալ մասնակցում էր կառավարության ղեկավարը: Կարինե Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց. « Մենք շարունակում ենք մեր

«Ես չեմ հավատում, որ 85 տարեկան զառամյալ ծերունու տարիք ունեմ». Հովհաննես Չեքիջյան

«Մաեստրոն մի անձնավորություն է, որի մասին կարելի է խոսել տարվա բոլոր 365 օրերին, որովհետև նա իսկապես հայ կենդանի լեգենդ է, որն այսօր մեր մշակութային կյանքում, մեր հասարակական կյանքում  արդեն եզակի է դառնում: Չկա՛ երկրորդ Հովհաննես Չեքիջյան և չի կարող լինել, մեկ հատ լինելը՝ աստծո նվերն է հայ ժողովրդին»,- նոյեմբերի 26-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում խմբավար, ՀՀ

Զարգացման եվրոպական օրերի ուղիղ ցուցադրություն ԵՄ կենտրոնում

2013-ի ուղիղ ցուցադրություն նոյեմբերի 26-28-ն է: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի խոսքերով, Զարգացման եվրոպական օրերը զարգացման եվրոպացի պրակտիկների և նրանց գործընկերների հավաք է: «Քննարկման նպատակը շահագրգիռ բոլոր կողմերի սրտերն ու մտքերը գրավելն է` խթանելով ներգրավվածությունն ու նպաստելով օժանդակության ավելի բարձր արդյունավետության օրակարգի իրականացմանը», ասաց դեսպանը: Նա ավելացրեց. «Քննարկումը բացառիկ հնարավորություն է տեղեկատվություն տարածելու

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության պատասխանը ՀՀ Կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին

    ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, իր վերջին մամլո ասուլիսներից մեկի ժամանակ (նոյեմբերի 17, Աղվերանում կայացած սեմինարի ժամանակ) պատասխանելով «Առավոտ» օրաթերթի հարցին, հղում կատարեց Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտի նպատակային զեկույցին, որը իրականացվել է միջազգային հետազոտողների թիմի կողմից` Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության նախաձեռնությամբ: Հետազոտություն իրականացնող թիմը գլխավորում էր Կենտրոնական եվրոպական համալսարանի ավագ

ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը ղեկավարվում են Ռուսաստանի կողմից. Դավիթ Շահնազարյան (տեսանյութ)

«Ա1+». ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը երբեք Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը չեն բարձրացնի, որովհետեւ ղեկավարվում են Ռուսաստանի կողմից: Այս մասին այսօր ասել է «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Սերժ Սարգսյանի որոշումը՝ Մաքսային միությանը միանալու մասին, ըստ Դավիթ  Շահնազարյանի, հակասահմանադրական է, եւ ընդդիմությունն անմիջապես պետք է բարձրացներ նրա պաշտոնանկության հարցը: Եթե մի քանի պատգամավորների չհաշվենք, այսօրվա ԱԺ-ն կձեւակերպի

Քննարկվել են մայրաքաղաքում հեծանվային նոր երթուղիների գործարկմանն առնչվող հարցեր

Մայրաքաղաքում նոր հեծանվուղիների ստեղծման  հեռանկարն է քննարկվել Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են ճանապարհային ոստիկանության  և քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցներ, հեծանվորդներ ու նախաձեռնող խմբի այլ անդամներ: Սամվել Մերթարջյանը նշել է, որ հաշվի առնելով հեծանվորդների պարբերական աճը մայրաքաղաքում, ինչպես նաև հեծանիվը որպես տրանսպորտի միջոց օգտագործելու հնարավորությունը, քաղաքապետարանը, հետամուտ լինելով առկա

Փաստացի կնոջը սեռական շահագործմա՞ն է ենթարկել

  ՀՀ քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարանը դատավորներ Ս.Չիչոյանի, Ե.Դարբինյանի եւ Գ.Ավետիսյանի մասնակցությամբ այսօր ավարտեց Արտավազդ Մուրադյանի , նրա պաշտպան Վահագն Մանուկյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Դատարանը մերժեց 10 տարվա ազատազրկման դատապարտված Արտավազդ Մուրադյանի բողոքը: Ի դեպ, մեղադրողը չէր մասնակցում բողոքի քննությանը, եւ ըստ դատարանի տեղեկացման էլ, վերաքննիչ դատարանում կարող են նիստը շարունակել առանց մեղադրողի մասնակցության:

Տիգրան Սարգսյանը`Գյումրին փակ քաղաք դարձնելու մասին

Այսօր լրագրողները Գյումրի այցելած  վարչապետից հետաքրքրվեցին` մի՞թե Գյումրին փակ քաղաք է դառնալու, որին ի պատասխան կառավարության ղեկավարն ասաց. «Գյումրին  փակ քաղա՞ք, Գյումրին աշխարհի ամենաբաց  քաղաքը  եղել  է և  կմնա, այդպիսի ծրագրեր չկան Գյումրին փակ քաղաք դարձնելու, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության նախագահի այցելությանը Գյումրի, ապա մենք շատ ուրախ ենք, որ Վլադիմիր Պուտինը ոչ միայն

Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի փոխարեն Րաֆֆի Հովհաննիսյանը լիներ, Վարդան Սեդրակյանը, թե Պարույր Հայրիկյանը` նույն որոշումը կընդուներ

Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած բանավեճի թեման վիլնյուսյան գագաթաժողովն էր: Բանավեճին մասնակցում էին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը,  «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը, Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը: Ալեքսանդր Իսկանդարյանի ձեւակերպմամբ`Վիլնյուսում լավագույն դեպքում Հայաստանի հետ

Լույս է տեսել Վարդան Օսկանյանի հուշագրությունների գիրքը

Սիվիլիթաս հիմնադրամի հրատարակությամբ լույս է տեսել Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008 թթ.) Վարդան Օսկանյանի հուշագրությունների գիրքը, որը վերնագրված է «Անկախության ճանապարհով. փոքր երկրի մեծ մարտահրավերները»: «Նախարարի պաշտոնում ես պահել եմ օրագիր, որտեղից և այս հատորի համար ընտրել եմ այն դեպքերն ու իրադարձությունները, որոնք համարել եմ կարևոր, շրջադարձային՝ թեկուզ անձնական բնույթի հետաքրքրական մանրամասներով»,- գրքի ներածությունում գրել է

Հայրիկյանը դադարեցրեց նստացույցը, քանի որ Սերժ Սարգսյանը մեկնելու է Վիլնյուս

Ինչպես տեղեկանում ենք Yerkirmedia.am-ից՝ այսօր նախագահական նստավայրի մոտ նստացույց սկսած Պարույր Հայրիկյանը դադարեցրեց նստացույցն այն բանից հետո, երբ իմացավ, որ ՀՀ նախագահի մակարդակով է լինելու Հայաստանի ներկայացվածությունը Վիլնյուսյան գագաթնաժողովին: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Արկադի Վարդանյան.«Չկա մարմին, չկա հետք»

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր սկսվեց դատական վիճաբանությունների փուլը: Շահադիտական դրդումներով Ռոբերտ Ավետյանի սպանության նախապատրաստման համար մեղադրվողների ՝ քաղաքագիտության դոկտոր Արկադի Վարդանյանի, դասախոս Արսեն Ավետյանի եւ վարորդ Վարուժան Սավտալյանի դեմ ձեռք բերված ապացույցները դատախազ Արամ Ամիրզադյանը համարեց ապացուցված: Մեղադրողը պնդեց մեղադրանքն ամբողջությամբ.Արսեն Ավետյանին և Արկադի Արշավիրի Վարդանյանին

Կայացավ Գրիգոր Ջանշյանի՝ ավելի քան մեկ դար անց վերահրատարակված «Եղբայրական օգնություն հայերին» ժողովածուի շնորհանդեսը

Նոյեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ կայացավ Գրիգոր Ջանշյանի՝ ավելի քան մեկ դար անց վերահրատարակված «Եղբայրական օգնություն հայերին» ժողովածուի շնորհանդեսը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց Գրիգոր Ջանշյանի` ժամանակին Ռուսաստանի լայն հասարակությանը և կառավարական շրջաններին Հայաստանում այդ օրերին 1894-1896թթ. կատարվող իրադարձությունների մասին ճշմարտությունը ներկայացնելու, ինչպես նաև գիտնական

Մարզպետարանի սխալ տեղեկատվությունը զարմացրել է բերդավանցիներին

Ավագանու անդամների թվում նշվել է չընտրված թեկնածուն

Գագիկ Բեգլարյանը սպասեց, սպասեց, տաքսու վարորդներն այդպես էլ չեկան (Տեսանյութ)

Նախարար Բեգլարյանը գտնում է, որ ոչ մի բողոքող էլ չկա, եւ ընդամենը մի մարդ է, որ շոու է սարքում Այսօր ժամը երեքին անհատ տաքսու վարորդները «Վարորդների պաշտպանության լիգա» կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանի հետ միասին պետք է հանդիպեին տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ: Նախարարը նրանց ժամադրել էր հենց «Նոյյան տապան» մամուլի սրահում տեղի ունեցած

Վարչապետը` Գյումրու մի քանի կառույցներ ռուսներին տրամադրելու խոսակցությունների մասին (ֆոտոշարք)

Այսօր կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը մի քանի նախարարների ու փոխնախարարների ուղեկցությամբ առավոտից Շիրակի մարզում էր: Նա Պեմզաշեն համայնքի մանկապարտեզի վերակառուցված շենքի բացման արարողությանը մասնակցելուց հետո շրջեց Գյումրու մի քանի վարչական շենքերում, եղավ տեխնոպարկում, Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի արդեն դատարկված շենքում, ինչպես նաև Սամարիթեր հիվանդանոցում, քաղաքապետարանի նախկին շենքում, վիճակագրական վարչությունում, որտեղ, ի դեպ, իր զարմանքը հայտնեց

Արկադի Վարդանյանի համար մեղադրողը պահանջեց 10 տարվա ազատազրկում

Տուժող Ռոբերտ Ավետյանը (լուսանկարում) , հակառակ մեղադրողի՝ պահանջում է արդարացնել սպանության կազմակերպիչ հանդիսացող իր մոլորյալ որդուն՝ Արսեն Ավետյանին, որի համար պահանջվել է 11 տարվա ազատազրկում:  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արամ Ամիրզադյանը հանդես եկավ մեղադրական ճառով: Նա Ռոբերտ Ավետյանի սպանության փորձի գործով երրորդ ամբաստանյալի՝ վարորդ Վարուժան Սավտալյանի համար պահանջեց 3,5 տարի՝ պայմանական փորձաշրջանով:

Ֆուտբոլասերը հացադուլ է հայտարարել

Նա պահանջում է մրցավարին ցմահ որակազրկել: Վառնայի «Չերնո Մորե» եւ Սոֆիայի ԲԿՄԱ թիմերի հանդիպումից հետո, որն ավարտվել է 2:1 հաշվով, ԲԿՄԱ-ի երկրպագու Բորիս Բորիսովը հացադուլ է հայտարարել` պահանջելով գլխավոր մրցավար Ստանիսլավ Տոդորովին խայտառակ մրցավարության համար ցմահ որակազրկել: Հանդիպման ժամանակ Տոդորովը բանակայինների դարպասին կասկածելի 11 մետրանոց հարված է նշանակել` միեւնույն ժամանակ չհաշվելով հյուրերի խփած մաքուր գոլը:

Եվրահանձնաժողովն ասում է, որ Սերժ Սարգսյանը մեկնելու է Վիլնյուս

«Ազատություն». Նոյեմբերին 28-29-ը Վիլնյուսում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովին Հայաստանը մասնակցելու է նախագահ Սերժ Սարգսյանի մակարդակով: Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի այսօր տարածած մամուլի հաղորդագրությունում: «Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովը տեղի կունենա Լիտվայում, Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ը: Այն կմեկտեղի Եվրամիության անդամ 28 երկրների կամ այդ երկրների կառավարությունների ղեկավարներին՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարների հետ միասին:

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Լիտվա

  Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն՝ մասնակցելու Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին: Վիլնյուսում Նախագահը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության և Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը: Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Հանրապետության Նախագահի երկկողմ ձևաչափով հանդիպումներ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Տնօրենների հավաստագրման քննություններ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավաստագրման քննությունները կանցկացվեն 2013 թվականի դեկտեմբերի 6-ին, 10-ին, 11-ին, 13-ին և 17-ին, ժամը 930-ին “Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց” ՊՈԱԿ-ում /հասցե` ք. Երևան, Կենտրոն, Հանրապետության 73/:    ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Հրանտ Բագրատյանը՝ Իշխան Զաքարյանին. Ինչի՞ բյուջեն 10 տարի ոչ մի կոպեկ չի ստանում ԿԲ-ից

168.am. Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի 2014 թվականի գործունեության տարեկան ծրագիրը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ  ծրագրում ներառված չեն բանկերի ուսումնասիրության խնդիրները: Ի պատասխան Իշխան Զաքարյանն էլ ասաց, որ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքից ելնելով իրենք բանկային համակարգերի գործունեությունը

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031