Լրահոս
Օրվա լրահոսը

Գործնական պարապմունք ոստիկանությունում

Ապրիլ 09,2014 19:01

Ապրիլի 9-ին տեղի ունեցավ հերթական գործնական պարապմունքը՝ ոստիկանության տարածքային բաժինների պետերի մասնակցությամբ:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նախքան դասընթացի թեմային անդրադառնալը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ներկայացրել է 2013 թ. ոստիկանության գործունեության տարեկան զեկույցը:

nist_05

Ոստիկանության պետն անդրադարձավ նաև նախաքննության ընթացքում տեղ գտնող թերացումներին, ծառայողական քննությունների վիճակագրությանը, օրինականության պահպանման գործում այլ կառույցների հետ համագործակցությանը՝ այդ խնդիրները դիտարկելով Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի համատեքստում.

Այնուհետև ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը և Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Ռաֆայել Զաքարյանը ներկայացրին պարապմունքի հարցերը, մանրամասնեցին բաժինների սպասարկած տարածքների առանձնահատկությունները, անդրադարձան անձնակազմերի  աշխատանքին, ծառայողական կարգապահության ոլորտի թերացումներին ու դրանց վերացման եղանակներին:

Ծրագրային խնդիրների քննարկումից հետո գործնական պարապմունքի մասնակիցներին տրվեցին կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930