Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները Տիգրան Սարգսյանին ճանապարհեցին սուլոցներով (Տեսանյութ)

Ապրիլ 09,2014 17:24

Նալբանդյան փողոցը փակած «Դեմ եմ»-ի երիտասարդների պահանջները հենց փողոցում լսեց նխկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Մենք ձեզ հրավիրում ենք երկխոսության, պատրաստել ենք ձեզ համար առաջարկություններ, եւ աշխատանքային խումբը պատրաստ է ձեզ լսել ու պատասխանել ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին: Հիմա խնդրում եմ, որ բոլորով բարձրանանք ֆինանսների նախարարության դահլիճ, այնտեղ կարող է տեղավորվել հարյուր մարդ: Չենք կարող հրապարակում քննարկել օրենսդրական փոփոխությունների խնդիր , որը հիմա պատրաստվում է աշխատանքային խմբի կողմից: Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները, որ պատրաստում ենք օրենսդրական փաթեթով, ՍԴ որոշումներն իրացնելու համար , ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխաններն առկա են»,- ասաց պարոն Սարգսյանը:

Ակտիվիստներին հորդորեց ձեւավորել աշխատանքային խումբ եւ կառավարության հետ միասին քննարկել նրանց բոլոր առաջարկությունները, թե ինչպես են դրանք իրացվելու. «Այդ օրենսդրական փաթեթում անդրադարձ կա ձեր բարձրացրած բոլոր հարցերին: Դրա համար խնդրում եմ հարգելի գործընկերներ, եթե պատրաստ եք աշխատել, որ այդ օրենսդրական փոփոխությունները կատարվեն եւ ձեզ հուզող բոլոր հարցերը ստանան պատասխան, ձեւավորեք աշխատանքային խումբ»:

Նախկին վարչապետի առաջարկները դուր չեկան ակտիվիստներին, նրանք սկսեցին սուլել:

Պարոն Սարգսյանն էլ հարցրեց` եթե դեմ եք աշխատանքային խմբին, ինչի՞ն եք կողմ, ի՞նչ եք ուզում:

Ակտիվիստ Դավիթ Մանուկյանն էլ բոլորի անունից խոսեց. «Մի բան ենք ուզում, քանի որ կա ՍԴ որոշում… պահանջում ենք, որ ՊԵԿ-ը փոխի էլեկտրոնային հաշվետվությունների ծրագիրը, դարձնի մեխանիկական, հիմա վաղը կառավարության նիստին այս հարցին անդրադառնալո՞ւ եք»:

PrevPhoto
NextPhoto

Պարոն Սարգսյանն ասաց` զինվեք համբերությամբ, որ իրավասու մարմինը քննարկի այդ հարցը եւ ձեր հարցին պատասխանի. «Եվս մեկ անգամ ուզում եմ ձեզ հրավիրեմ երկխոսության, եւ այն հարցը, որ հնչեցրիք, չքննարկենք փողոցում… կառավարության հրավերքը ուժի մեջ է, մենք պատրաստ ենք լսել ձեր բոլոր փաստարկները»:

Նախկին վարչապետը հեռացավ ակտիվիստների վիրավորանքների ու սուլոցների ուղեկցությամբ:

Նախկին վարչապետի գնալուց հետո ակցիան ավարտվեց, ակտիվիստները հեռացան` հայտարարելով, որ հավաքվելու են նաեւ ապրիլի 12-ին: Նրանք նաեւ պահանջեցին բերման ենթարկված իրենց ընկերոջը ազատ արձակել եւ ստացան փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հավաստիացումը, թե նա ազատ է արձակվելու րոպեներ հետո:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. nver says:

    իրենց էշի տեղ են դրել ու մեյմունություն են անում

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930