Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մալխասյանն ու Տիգրան Պետրոսյանն ազատվել են աշխատանքից

Ապրիլ 09,2014 18:33

ՀՀ արդարադատության  նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Մալաթիա-Սեբաստիա բաժանմունքի պետ Տիգրան Մալխասյանը և նույն բաժնի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժանմունքի պետ Տիգրան Պետրոսյանն ազատվել են աշխատանքից: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Շենգավիթ բաժանմունքի պետ Գևորգ Մաթևոսյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ:

ՀՀ արդարադատության նախարարության   աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության անցկացրած  ծառայողական քննության արդյունքում  պարզվել է նաև, որ  ՀՀ ԱՆ ՔԿՎ հատուկ նշանակության բաժնի առաջին կարգի մասնագետ Ռոբերտ Թամարյանը ներկա չի եղել  մարտի 24-ին տեղի ունեցած միջադեպին, ուստի ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի ապրիլի 7-ի հրամանը՝ Թամարյանի  լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին, հանվել է:

 

ՀՀ արդարադատության  նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930