Օրվա լրահոսը
«Մեր պատվիրակությունը բարձրացրեց ԼՂՀ ինքնորոշման իրավունքի հարցը»
Հարցազրույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հետ: -Վեհափառ Հայրապետի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Բուսան քաղաքում կայացած Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) 10-րդ համագումարին, մասնավորապես ի՞նչ մարտահրավերներ շեշտադրվեցին: -ԵՀԽ-ի համագումարը գումարվում է յոթ տարին մեկ: 10-րդ համագումարը տեղի ունեցավ այս տարի Հարավային Կորեայի Պուսան քաղաքում, որին Հայ առաքելական եկեղեցին մասնակցեց
Միրզոյանական շունչ՝ Կոմպոզիտորների դիլիջանյան տանը
«Որն է Հայաստանի ամենաերաժշտական անկյունը»՝ այս հարցին արվեստին մի քիչ մոտ կանգնած մարդկանց մեծամասնությունն անմիջապես կնշի Դիլիջանը: Դժվար է մտածել մեկ այլ ուղղությամբ: Չէ որ ուղիղ կես դար է՝ հայ կոմպոզիտորների միտքը կենտրոնանում, ներշնչանքը իրեղեն է դառնում հենց հարազատ դարձած Ստեղծագործական տանը: Հիմա արդեն մենք ընտելացել ենք նրա գոյության ու տեղանքի հետ, որովհետեւ ամեն մի
«Դեռ նստած ենք փայտի, երկաթի ու կտորի վրա»
Բեմանկարիչ Անտոն Քեշիշյանը երազում է, որ օպերայի «տարոսը» մյուս թատրոններին էլ լինի «Առավոտի» հետ զրույցում մասնագետները տարբեր առիթներով հաճախ նշում են, թե ժամանակակից թատրոնի գլխավոր ձեռքբերումը բեմանկարչությունն է: Վերջինս արդեն իսկ գրական նյութի, ռեժիսորական մտահղացման եւ դերասանական կատարման հանրագումարն է: Վաղուց արդեն բեմանկարչությունը ձեռք է բերել նոր անվանում՝ նկարչական ռեժիսուրա, որովհետեւ արդի թատրոնը ոչ միայն
ԵԱՀԿ-ն խթանում է ոստիկանության հետագա բարեփոխումները Երևանում բարձր մակարդակով համաժողովի շրջանակներում
Ոստիկանության բարեփոխումները, ոստիկանության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, կրթությունն ու վստահությունը ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված այսօր մեկնարկած միջազգային կոնֆերանսի թեմաների առանցքում են: Երկօրյա միջոցառումը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից՝ ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների բաժնի և ՀՀ ոստիկանության հետ համատեղ, ինչպես նաև Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի համագործակցությամբ: Միջոցառումը մասնակիցներին տրամադրում է հարթակ՝ ուսումնասիրելու այլ երկրների փորձը, քննարկելու
Պարույր Հայրիկյան. «Լեւոն Տեր-Պետրոսյանի նման տգետ նախագահը առ այսօր կարծիք չի հայտնել»
«Հայաստանում մենք ունենք պորտաբույծ ռուսական բազա, քանի որ Ռուսաստանը երբեւէ չի արձագանքել Հայաստանի սահմաններին հնչող կրակոցներին»,- Այսօր «Անալիտիկ» ակումբում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով Մաքսային Միությանը միանալու թեմայով: «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նման տգետ նախագահը առ այսօր որեւէ կարծիք չի հայտնել Մաքսային միության մասին, բայց չէ՞ որ նա առաջին նախագահն է»,- շեշտեց Պարույր
Երեք ցուցարար մտավ նախագահական նստավայր (Տեսանյութ)
Ազատամարտիկ կանայք արդեն հասել են նախագահական նստավայր , եւ նրանցից երեքին թույլ են տվել մտնել նախագահական՝ իրենց պահանջները ներկայացնելու: Մինչ նախագահական նստավայր հասնելը, ճանապարհին փոքրիկ միջադեպ գրանցվեց նրանց եւ ոստիկանների միջեւ: Կանանց էր միացել ազատամարտիկ, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը եւ դիմադրում էր ոստիկաններին, որոնք` շղթա կազմած, թույլ չէին տալիս ցուցարար կանանց բարձրանալ Բաղրամյան 26: Ոստիկանները ազատամարտիկներից
Ուկրաինայում բողոքեցին, Հայաստանում՝ ոչ
Երբ սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր «փոշմանել» ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի հարցով, Հայաստանում ոչ մի լուրջ ցույց չեղավ: Հիմա, երբ նույն հարցով Վիկտոր Յանուկովիչն է «փոշմանել», Ուկրաինայի քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց: Ճիշտ է, դրան հակադիր Մաքսայինի կողմնակիցները պակաս մարդաշատ ցույցեր են անում՝ առաջ քաշելով ավանդական «ծանրակշիռ» փաստարկը՝ Եվրոպան միասեռականության բուն
Պարույր Հայրիկյանը Սերժ Սարգսյանից պահանջում է «Վիլնյուս կամ հրաժարական»
«Հանրահավաքը ցույց կտա, որ մենք ստրկամիտ ու ծախված պետություն չենք»,- այսօր «Անալիտիկ» ակումբում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, նշելով, որ նոյեմբերի 29-ի հանրահավաքը բոլոր նրանց համար է, ովքեր, չնայած լռում են, բայց կողմ են իր տեսակետին: Այսօրվանից ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ՀՀ նախագահական նստավայրի մոտ ցույց է սկսելու, այս մասին տեղեկացրեց Պարույր Հայրիկյանը՝ նշելով, որ
Անահիտ Բախշյանը՝ ԿԳՆ-ին եւ կառավարությանը. «Հերիք է իրար աչքերի թոզ փչենք»
Կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանն այսօր «Հայելի» ակումբում խոսեց վերջին երեք տարիների ավագ դպրոցների արտաքին գնահատման արդյունքներից, որն իրականացրել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ): Նաեւ տարակուսանք հայտնեց, որ նման կարեւոր հարցը պատշաճ ուշադրության չի արժանանում, այն դեպքում, երբ համարյա յուրաքանչյուր ընտանիք կրթության ոլորտի շահառու է: Խոսելով 2013 թվականի արտաքին գնահատման արդյունքներից, տիկին Բախշյանը մեջբերեց
Բաց նամակ նախագահին. «Ամուսնուս անհիմն կալանավորել են»
Բաց նամակ ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀՀ Ոստիկանության գլխավոր քննչական վարչության ՀԿԳ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով 11.05.13 թ-ին իմ ամուսինը` Մարտին Արմենակի Ծերունյանը, ձերբակալվել է, 14.05.2013թ-ին նախաքննական մարմինը նրան անհիմն մեղադրանք է առաջադրել ու որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը 2 ամիս ժամկետով: Այս ամիսների ընթացքում ամուսինս ու նրա պաշտպանը բազմաթիվ միջնորդություններ ու
Ցուցարարները գնում են Բաղրամյան 26՝ Սերժ Սարգսյանին արթնացնելու (Տեսանյութ)
Քիչ առաջ Ազատության հրապարակից ազատամարտիկ մի խումբ կանայք շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր: «Ժողովուրդ, այսօր հայոց մայրերը ոտքի են կանգնել մի բան ասելու», «Մենք ազգ ենք, ոչ թե ոչնչություն եւ ազգի հետ հաշվի պետք է նստի յուրաքանչյուր իշխանավոր, Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի նախագահ». այս կոչերով եւ «Միացում» վանկարկումներով ազատամարտիկները սկսել են իրենց բողոքի ակցիան:
Արթուր Սաքունցը Սերժ Սարգսյանին դեմ դատական հայց է ներկայացրել (Տեսանյութ)
«Մենք պահանջում ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ճանաչվի ոչ իրավաչափ»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա անդրադարձավ Մաքսային միությանն անդամակցելու որոշման դեմ իրենց կողմից ներկայացված հայցադիմումի հիմնավորումներին ու տեղեկացրեց, որ ծավալուն հայցադիմում են ներկայացրել: Որպես իրենց հայցով դիմելու հիմնավորում՝ պարոն Սաքունցը համարում
«Մենք չորսս էլ մեր անձնական ազատության համար չէ, որ պայքարում ենք, կամ պայքարում էինք մինչ այդ». «Չորրորդ իշխանություն»
Ինչպես արդեն հայտնել ենք, Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի գործով պաշտպանական կողմը այսօր դիմելու է Վճռաբեկ դատարան՝ պահանջելով արդարացնել տղաներին։ Տղաների գործը վերաբերվում է 2011թ. օգոստոսի 9-ի դեպքերին, երբ ոստիկանները Խնկո Ապոր գրադարանի մոտ միջադեպ էին հրահրել, ծեծի էին ենթարկել նրանց, ապա բերման ենթարկել՝ մեղադրելով, թե
Հրդեհից տուժած ընտանիքներն այժմ ապաստանում են հարազատների տներում
Նոյեմբերի 24-ի երեկոյան Լոռու մարզի Գուգարք գյուղում բռնկված ու մինչև ուշ գիշեր տևած խոշոր հրդեհի հետևանքով անօթևան մնացած վեց ընտանիքները այժմ ապաստանում են հարազատների տներում։ Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գուգարքի համայնքապետ Աշոտ Աշուղյանը։ Նա ասաց, որ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դրամական օգնություն է հատկացրել ընտանիքներին՝ յուրաքանչյուրին տրամադրելով 70.000-ական դրամ: «Բացի այդ մենք էլ
«Ինձ համար անհասկանալի են պարոն Զուրաբյանի մոտեցումները». «Իրատես de facto»
Ներկայացնում ենք հատված «Իրատես de facto» թերթի հարցազրույցից՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ: – Լևոն Զուրաբյանն օրերս, ներկայացնելով կառավարությանն ուղարկված իրենց հարցապնդումը, որպես լուծում առաջարկել էր կառավարությանը՝ «ինքնահրկիզվել»։ Հիմա ի՞նչ, պատրաստե՞նք կրակմարիչները։ – Նախ ինձ համար անհասկանալի են պարոն Զուրաբյանի մոտեցումները, որոնք նախնադարյան համայնական կարգերում էին մոդայիկ։ Իսկ ավելի կոնկրետ, եթե առաջարկներ ունեն,
«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթին Հայաստանը կներկայանա երրորդ համարի ներքո
«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթում Հայաստանը կներկայանա երրորդ համարի ներքո: Վիճակահանության տվյալներով մրցույթի մասնակիցները ելույթ են ունենալու հետեւյալ հերթականությամբ. 1.Շվեդիա 2.Ադրբեջան 3.Հայաստան 4.Սան-Մարինո 5.Մակեդոնիա 6.Ուկրաինա 7.Բելառուս 8.Մոլդովա 9.Վրաստան 10.Նիդերլանդներ 11.Մալթա 12.Ռուսաստան Այս տարի մրցույթի կանոնակարգում որոշակի փոփոխություն է կատարվել: Վիճակահանությանը մասնակցել են հենց մրցույթի մասնակիցները, ոչ թե պատվիրակությունների ղեկավարները, ինչպես եղել է նախկինում: «Մանկական Եվրատեսիլ-
Հագուստի խանութի ապակին կոտրել է եւ ներս մտել
Նոյեմբերի 25-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 49-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Րաֆֆու փողոցում գործող իր խանութի ապակին կոտրել են, և հնարավոր է, որ ներսում գող լինի: Մեկնած օպերատիվ խումբը Րաֆֆու փողոցի թիվ 31/1 հասցեում գործող հագուստի խանութի սրահից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1968 թ. ծնված
«Այսօր Ռուսաստանը Ղարաբաղի հարցով մեզ շանտաժի է ենթարկում, իսկ մենք դա մեկնաբանում ենք որպես երաշխիք՝ Ղարաբաղի հարցի հայամետ լուծման». «Իրատես de facto»
«Իրատես de facto»-ի զրուցակիցն է 1994-1997 թվականներին ՀՀ նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը – ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 100 հազար մարդ է զոհվել Սիրիայում դեռևս շարունակվող քաղաքացիական պատերազմի պատճառով։ Ի՞նչ է տեղի ունենում Սիրիայում, և ո՞վ ի՞նչ է ուզում։ – Ամենից դժվար կոնֆլիկտներից է սիրիական կոնֆլիկտը, որովհետև այս հարցում արաբական աշխարհը բաժանված է, իսլամական աշխարհը
Գազի արտահոսք՝ առանց հրդեհի
Նոյեմբերի 26-ին, ժամը 10.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի 16-րդ թաղամասի թիվ 30 շենքի 14-րդ հարկից լսվել է պայթյունի ձայն և ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻ օպերատիվ խումբը, երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ 16-րդ թաղամասի թիվ 34 շենքի 89-րդ բնակարանում 20կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք
«Սա մեծ աֆյորա է». «168 ժամ»
2014թ. հունվարի 1-ից Հայաստանում կգործի պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը։ Կարդարանա՞ն իշխանությունների լավատեսական սպասումները, կերևա 23 տարի անց, մինչև 1974թ. ծնված անձանց կենսաթոշակային տարիքը։ Իսկ Հայաստանում ի՞նչն է բարդ՝ հասնել կենսաթոշակային տարիքին, այսինքն՝ ապրել առողջ և երկար, ինչպես նաև վստահ լինել, որ թոշակային տարիքդ կդիմավորես Հայաստանում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ավելի քան 60 հայաստանյան ընկերությունների 3000
Հետախույզ. «Ռուսաստանը մեզ ոչ թե ռազմաբազա, այլ ֆորպոստ է նշանակել»
«Ռուսական ռազմաբազայի ընդլայնումը ՀՀ ազգային շահերի ծիրի մեջ է»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում, խոսելով Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ընդլայնման մասին, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նա շեշտեց, որ պետք է լավ սահմանենք, թե մեր ազգային, քաղաքական շահը որն է: Այնուհետև ասաց. «Նախիջևանի թարախապալարը պետք է վերացվի: Գորշ գայլը թափանցել է, ոտք դրել Արաքսից այս կողմ: Թուրքիան
Ընդդիմությունն էլ է մեղավոր Հայաստանի՝ նոր ԽՍՀՄ-ի մաս դառնալու համար. «168 ժամ»
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը միշտ հանդես է եկել հօգուտ Հայաստանի եվրաատլանտյան կողմնորոշման։ Մեր հարցազրույցը նրա հետ Հայաստանում և Ուկրաինայում ընդդիմության վարքագծի տարբերության մասին է։ – Տեսնելով, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, բնական հարց է ծագում, թե ինչո՞ւ է այս աստիճան պասիվ հայաստանյան ընդդիմությունը։ – Ես կոռեկտ չեմ համարում Ուկրաինայի և Հայաստանի համեմատությունը, քանի որ
Վարդենիսի հոգեբուժարանի հետքերով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել Վարդենիսի տուն-ինտերնատում տիրող իրավիճակին, մասնավորապես այս տարվա ընթացքում արձանագրված ինքնասպանության, հիվանդներից մեկի խեղդամահ լինելու, ինչպես նաեւ ծեծի դեպքերին։ Տեղի ունեցած միջադեպերի մանրամասները պարզելու նպատակով այցելեցինք տուն-ինտերնատ։ Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 3-ին տուն-ինտերնատի բնակիչ, 84-ամյա Լեոնիդ Ադունցը հանկարծամահ էր եղել, իսկ մինչ այդ ծեծի էր ենթարկվել տուն-ինտերնատի հիվանդ Սամվելի կողմից։ Ուստի
Ջրմուղի եւ կաթսայատան աշխատողների համար ռուսերենի իմացությունը պարտադիր է
Դիլիջանում լեզուների եւ համակարգչային ծրագրերի իմացությամբ ջրմուղագործներ կա՞ն
Բեր բիծդ ջնջեմ, շեֆ. «Հայկական ժամանակ»
Որքան կկազմի աղքատության ցուցանիշը 2012 թվականի համար ըստ ԱՎԾ-ի, կերեւա հրապարակվելիք զեկույցից, բայց այսօր արդեն կարելի է կանխատեսել, որ ԱՎԾ-ն անակնկալ է պատրաստել։ Ամենայն հավանականությամբ, հրապարակվելու է աղքատության բավականին ցածր ցուցանիշ՝ մոտ 30 տոկոս։ Այսինքն, ըստ ԱՎԾ-ի, 2012 թվականին Հայաստանի բնակչության մոտ 30 տոկոսը աղքատ է եղել։ Համեմատության համար նշենք, որ 2011-ին աղքատության ցուցանիշը 35
Պուտինի այցի հետեւանքները միանգամից չե՞ն զգացվելու. «Ժողովուրդ»
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե իրենք ժողովրդավարության կողմնակից են ու դրական են վերաբերում քաղաքացիների օրինական պայքարի մեթոդներին։ – Պարոն Շարմազանով, այս օրերին բոլորի քննարկման թեման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցն է։ Խնդրում եմ նշել, թե այդ այցը երկրում ինչ է փոխելու։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք Վլ. Պուտինից։ –
Միսն էժանացել է. «Հայկական ժամանակ»
Երեւանի Զեյթունի շուկայի մերձակա տարածքում «ՀԺ»-ի թղթակցի ուսումնասիրությունները հանգեցրել են եզրակացության, որ տեղական մսի գինն իջել է այնքան, որ գրեթե հասել է Բրազիլիայից եւ Ռուսաստանից ներկրված կամ ընդհանրապես անհայտ ծագմամբ, սառեցված մսի գնին։ Զեյթունի շուկայի մոտակայքում՝ Սեւակի եւ Ռուբինյանց փողոցներում, մսի վաճառքով զբաղվող մի քանի տաղավարներում եւ խանութներում վաճառվող միսը ռեկորդային ցածր է։ Խանութներից մեկում
Անդրադարձ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանում Բրիտանական դեսպանատան տարածած հաղորդագրությունից, երեկ Մեծ Բրիտանիայի Եվրոպայի նախարարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 19-ին Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կայացած հանդիպումը: Եվրոպայի նախարար Դեյվիդ Լիդինգթոնն ասել է. «Ես ողջունում եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի նախագահ Սարգսյանի միջև նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպումը: Այս հանդիպումը, որը համակարգվում էր ԵԱՀԿ
Դիլիջանի միջազգային դպրոցը ստացել է «IB World School» կարգավիճակի հավաստագիր
Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC Դիլիջան) ստացել «IB World School» դպրոցի լիարժեք կարգավիճակ: Դա նշանակում է, որ դպրոցն իրավունք է ստացել 2014թ. սեպտեմբերից իր 16-ից 18 տարեկան սաներին առաջարկել անգլերեն լեզվով դասավանդվող IB (Միջազգային Բակալավրիատի) դիպլոմ ծրագիրը: IB ծրագիրը համաշխարհային կրթական շրջանակներում ակադեմիական ազնվության եւ մտավոր հզոր ներուժի խորհրդանիշն է դարձել ՝ ուսանողներին կրթական ամենաբարձր չափանիշներով
Վրաերթ Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցների խաչմերուկում
Նոյեմբերի 25-ին, ժամը 17.00-ին, «Մերսեդես MԼ 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու: Կատարվում է քննություն: ԱԻՆ