Օրվա լրահոսը

Հաղթանակ Շահումյան. «Հին Երեւանի վերջին փշուրները դարձել են նոր ճարտարապետության զոհը»

Անվանի գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը (Հաղթո) Aravot.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց հին Երեւանի վտանգված մշակութային ժառանգության, մասնավորապես Աֆրիկյանների ակումբի ճակատագրի մասին: «Ցավում եմ, բայց հին Երեւանի մեծ մասն արդեն ոչնչացված է, ու այդ ոչնչացումն էլ սկսվել է 1975-1976 թվականներից: Ինչ վերաբերում է վերջին փշուրներին, դրանք էլ դարձել են քաղաքաշինական նոր միջավայրի, նոր ճարտարապետության զոհը: Շատ ենք

«Ինձ չի թվում, որ Լյուբիկ Չիբուխչյանը կանցնի սահմանը եւ կգնա». Անդրանիկ Ղուկասյան

ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանի կարծիքով, Ադրբեջանից ապաստան խնդրելը Տավուշի մարզպետի նախկին խորհրդականի վերջին ճիչն է` իր ձայնը լսելի դարձնելու իշխանություններին: Մինչ Տավուշի մարզպետի նախկին խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանն սպասում է Ադրբեջանից քաղաքական ապաստան ստանալուն, ՀԿԿ կենտրոնական կոմիտեի քարտուղար, ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանի կարծիքով՝ թշնամական երկրից նման սպասելիքներ ունենալն

«Տիգրան Սարգսյանի դեմ ստորագրահավաքը պատվեր է՝ այստեղի որոշ քաղաքական ուժերի կողմից». Սուքիաս Ավետիսյան

Ըստ ՀՀԿ պատգամավորի, եթե որեւիցե մեկին թվում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտն ինֆորմացիայի չի տիրապետում, չարաչար սխալվում է:

Ներկայացվել են Երևանի շրջանցիկ նոր ճանապարհի՝ Տրանշ 2-ի հնարավոր ծրագծի տարբերակները

Երևանի քաղաքապետարանում ներկայացվել են Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի` Տրանշ 2-ի` Բաբաջանյան փողոց-Աշտարակի խճուղի և Դավթաշենի խճուղի-Աշտարակի խճուղի շրջանցիկ նոր ճանապարհների հնարավոր ծրագծի տարբերակները: Ուսումնասիրությունն ու նախագծումն իրականացվել է ֆրանսիական նախագծային «Egis international» ընկերության կողմից: Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների

Մշակույթի նախարար. «Հայրս ասում էր՝ լսիր բոլորին, բայց հիմնվիր քո ներքին վստահության վրա»

Aravot.am-ը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից հետաքրքրվեց, թե հոր` պատմաբան, Հայաստանի հեռուստառադիոպետկոմի 1970-1988 թթ նախագահ Ստեփան Պողոսյանի հատկապես ո՞ր խորհրդից է օգտվել իր նախարարական կարիերայի ընթացքում: «Հայրս ասում էր՝ լսիր բոլորին, բայց հիմնվիր քո ներքին վստահության, ներքին ձայնի վրա: Ասում էր՝ ամենամեծ վտանգը ղեկավարի համար այն, է, երբ ինքդ քո մեջ ես պառակտված: Այդպես դժվար

Կարաոկե ակումբի մոտից` թմրանյութ պահելու կասկածանքով

Հուլիսի 1-ին, ժամը 05.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Մ. Խորենացու փողոցում գործող կարաոկե ակումբի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Խաչիկ Ա.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 3.5 գրամ չորացված զանգված: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն

ԱԳ նախարարն ամերիկահայ բարերարին հանձնեց «Անանիա Շիրակացի» մեդալը

Հուլիսի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ամերիկահայ բարերարներ Հակոբ և Վերոնիկա Կոյումջյաններին: Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ավանդի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերին օժանդակելու համար ու Հակոբ Կոյումջյանին հանձնեց ՀՀ Նախագահի որոշմամբ նրան շնորհված «Անանիա Շիրակացի» մեդալը: Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց` ՀՀ արտգործնախարարությանը, Նյու Յորքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությանը,

«Կենգուրուն» մաթեմատիկական տոն է երեխաների համար». Նարինե Հովհաննիսյան

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին այս տարի 3-12-րդ դասարանցի շուրջ 44.000 աշակերտ է մասնակցել Հայաստանի և Արցախի 1040 դպրոցներից: Այս մասին այսօր լրագրողների և «Կենգուրուի» այս տարվա ութ հաղթողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում մրցույթի կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը: «Կենգուրուն» այս տարի ունի 1469 մրցանակակիր աշակերտ, որոնցից 617-ը գրանցել են լավագույն արդյունք և

Շփման գծում ադրբեջանցի զինվոր է վիրավորվել. «Ազատություն» ռադիոկայան

Հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում վիրավորվել է ադրբեջանցի զինվոր Էլսևար Մամեդովը: APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդում է, որ 18-ամյա Մամեդովի վիճակը գնահատվում է որպես բավարար: Արման Հովհաննիսյան Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

ՌԴ-ում հաշվառվելու ժամկետը 7 օրից դարձել է 30 օր (Տեսանյութ)

Հայ միգրանտները ՌԴ-ում կարող են առանց լրացուցիչ խնդիրների աշխատել ՀՀ-ի եւ ՌԴ-ի կառավարությունների միջեւ նախատեսվող համաձայնագրով, 2 երկրների քաղաքացիները կարող են հաշվառման կանգնել 30 օրվա ընթացքում: Այսօր կառավարությունում այս մասին ասաց ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Նրա խոսքերով, ներկայումս մեր քաղաքացիները ՌԴ մուտք գործելիս պետք է 7 օրվա ընթացքում հաշվառվեին, եւ եթե այդ ժամանակահատվածը

«Տիեզերքում էներգիայի ամենամեծ աղբյուրը» գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Ս. Էջմիածին

Հուլիսի 3-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածին այցելեցին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ընթացող «Տիեզերքում էներգիայի ամենամեծ աղբյուրը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի մասնակիցները: Մայր Աթոռում աստղագետներին ողջունեց և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը փոխանցեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերություների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Հանդիպմանը Հովակիմ եպիսկոպոսն անդրադարձ կատարեց

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանում և վարչական շրջաններում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները: 2014 թվականի առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանում ընդունելություններին մասնակցել է 996 քաղաքացի, որից 116-ը՝ հունիս ամսվա ընթացքում: Ներկայացված հարցերը ստացել են համապատասխան լուծումներ: Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում կազմակերպվող ընդունելություններին հունվարի 1-ից հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում մասնակցել է 2810 քաղաքացի:

«Աֆրիկյանների տուն չէ, պոռնկանոց». մասնագետները քննարկում են Աֆրիկյանների տան ճակատագիրը

  «Պետական կարիքների զոհեր » հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանի խոսքով՝ 2000-2004 թվականին, երբ հուշարձանների ցանկ չկար, բոլոր հուշարձանները դարձել են օբյեկտներ: Հյուսիսային պողոտայի եւ հարակից շենք շինությունները քանդվել են առանց մասնագիտական եզրակացության, 14 հուշարձան պետք է տեղափոխվեր, բայց չի տեղափոխվել ու հուշարձանների տարածքները իրացվել են առանց լիազոր մարմնի թույլտվության: Ըստ նրա, Երեւանի կենտրոնի շենքերի քանդումը

Ի՞նչ է կատարվում մեր դպրոցներում

3 հուլիսի 2014, Երևան: Մի քանի օր առաջ Երևանի քաղաքապետին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել թ.174 հիմնական դպրոցի տնօրենը: Ըստ լուրերի՝ պատճառը եղել է դպրոցում ինչ-որ կազմակերպության կողմից ստուգումների արդյունքում տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործը, որի հետևանքով բացահայտվել են հրամանագրված անձինք, որոնք չեն աշխատել դպրոցում և աշխատավարձը յուրացվել է տնօրենի կողմից: Կրկնում եմ՝ ըստ տարածված

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ անցկացվում են «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներ։ Հերթական քննարկման օրակարգում էին զուգահեռ ներմուծման և գրանցման ընթացակարգերը: «Դեղերի ոլորտում բարեփոխումներ իրականացնելիս առաջնային է լինելու որակի, անվտանգության, արդյունավետության և կենսահամարժեքության բոլոր ցուցանիշների ապահովումը»,- ասաց Արմեն Մուրադյանը: Անդրադարձ եղավ դեղերի զուգահեռ ներմուծման մոդելին, որի կիրառումը հնարավորություն կտա պայքարել դեղերի մոնոպոլ գների

Վրաստանի ԱԱԽ Քարտուղարի տեղակալ. Վրաստանը և Հայաստանը հարգում են միմյանց որոշումները, և կողմերից ոչ մեկը կասկածի տակ չի դնում մյուսի՝ ինքնուրույն կողմնորոշվելու իրավունքը

Հարցազրույց Վրաստանի Ազգային Անվտանգության Խորհրդի Քարտուղարի տեղակալի հետ  Վրաստանի և Հայաստանի տարբեր տնտեսական խմբավորումներում ինտեգրացիայի հարցը՝ Թբիլիսիի՝ Եվրամիության հետ Ասոցացման մասին պայմանագրի ստորագրումը և Երևանի գալիք մուտքը Եվրասիական տնտեսական միություն, վերջին ժամանակներս ակտիվ քննարկման առարկա է դարձել հայ քաղաքագետների և տնտեսագետների համար: Տվյալ հարցի շուրջ իր կարծիքն է հայտնել հայտնի վրացի քաղաքագետ, Հանրապետական Ինստիտուտի «Հարավկովկասյան հետազոտություն»

Երբ Գյուլերն ինձ լուսանկարեց, ես դարձա գրող. Օրհան Փամուկ. Hurriyet

Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուկը խոստովանել է, որ երբ նոր էր սկսել գրել, մտածում էր, թե ինչքան հայտնի պետք է դառնա, որ հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերը լուսանկարի իրեն, գրում է «Հուրիեթ»-ը: Հուլիսի 1-ին Արա Գյուլերին Բողազիչի համալսարանի «պատվո դոկտոր»-ի կոչմանն արժանացման արարողությանը իր ճառում Փամուկն ասել է. «Առաջին գիրքս լույս տեսավ 1980-ականներին: Ես մտածում

«Դռան թակոցը» անհանգստացրել է թուրքական կառավարությանը. «Ա1+» (տեսանյութ)

Ամերիկահայ գրող, «Դռան թակոց» գրքի հեղինակ Մարգարիտ Աճեմյան Ահներթը Հայաստանում է։ Այսօր նա հանդիպել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ, ովքեր «Էսթեր Աճեմյան» կրթավճարի շահառուներն են եղել։ Նա ուսանողներին ներկայացրել է, թե ինչպես է գիրքն ընդունվել Թուրքիայում։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 3-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 4-7-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևելյան 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Հուլիսի 3-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի

Ձերբակալվել է Գիգի Ուգուլավան. «Ազատություն» ռադիոկայան

Այսօր վաղ առավոտյան Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է Վրաստանի մայրաքաղաքի նախկին քաղաքապետ, նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գիգի Ուգուլավան: Երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավոր Ուգուլավան «հանցավոր խմբի այլ անդամների» հետ մեղադրվում է «սև փողերի» ապօրինի արտահանման մեջ: Ըստ վրացական լրատվամիջոցների՝ Ուգուլավան թռչում էր Կիև, այնտեղից էլ պետք է մեկներ Քիշնև, որտեղ նախատեսում էր

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը լիազորություններից զրկելու հարցը դեռ կքննարկվի

«Ադրբեջանի նպատակն էր հարցերը իջեցնել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի: Մեր քաղաքականությունը հիմնվեց նաև նրա վրա, որ սա չդառնա հայ-ադրբեջանական բանավեճ, այլ Եվրախորհրդի բանավեճը Ադրբեջանի հետ»,-Aravot.am-ի հարցին՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահի ելույթի օրը ինչո՞ւ Հայաստանի պատվիրակությունը գերադասեց լռել, այլ ոչ թե որևէ ժեստով, կամ հարցով ցույց տալ անհամաձայնությունը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար

«Տան սպիտակեղենը դուրս մի հանիր»

Երեւանաբնակները, հավանաբար, հասկանում են այս արտահայտության միայն փոխաբերական իմաստը: Իսկ տան սպիտակեղենն ի տես ամբողջ աշխարհի` շենքերի ճակատային մասերից փռելուց ամենեւին էլ չեն քաշվում: Լուսանկարը՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 02.07.2014

«Լյուքս Ստեփանյանին միտումնավոր չի սպանել». Փաստաբանը արդարացնում է սպանողին

Բանակում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի փաստաբանները հերքում են դիտավորյալ սպանության մեղադրանքը: Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանն այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց, որ դեռ Սեւանից իրենց սպանված տղայի դին Երեւան տեղափոխելու ճանապարհին իրենց ընդառաջ գնացած ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից ու այն ժամանակ զինդատախազ Գեւորգ Կոստանյանից Լյուքս Ստեփանյանի հարազատները պահանջեցին,

Սերժ Սարգսյան. «Հիշեք, որ այդ աչքերով ձեզ է նայելու վաղվա Հայաստանը»

Վստահությամբ ձեզ ասում եմ, որ դիպլոմ ստանալը չի նշանակում, որ դուք արդեն դարձել եք մանկավարժ

Ռոբերտ Նազարյանի «գլխին սեւ ամպե՞ր են պտտվում»

«Էլեկտրաէներգիայի թանկացման հարցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ներկայացված հիմնավորումները համոզեցուցիչ չեն: Այս կարծիքին են նաեւ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մի խումբ գիտնականներ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը: Նա հիշեցրեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման անհրաժեշտության համար պատշաճ տնտեսական հիմնավորումներ չկարողացավ ներկայացնել նաեւ վերջերս կազմակերպված

Ինչպես են աշխատանք գտնում սիրիահայերը (տեսանյութ). a1plus.am

20-ամյա Շանթը քրոջ հետ Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 2 տարի առաջ։ Այս ընթացքում չի հասցրել անգամ նոր ընկերներ ձեռք բերել, պարզ պատճառով՝ աշխատում էր որպես մատուցող օրը 13 ժամ։ Բայց կարողացել է ժամանակ գտնել՝ մանկության երազանքն իրականություն դարձնելու համար։ Աշխատավայրում նրան մի քանի ժամով թույլատրել են այցելել վարսավիրության դասընթացների։ «Փոքր ժամանակից որ տանն էի լինում,

Պուտինը ԱՊՀ-2 ստեղծելու ճանապարհին է

Իսկ ՀՀ-ն պետք է փոխհատուցի երրորդ երկրներին՝ ԵՏՄ-ին անդամակցելու համա՞ր Եվրասիական միության պայմանագրին Հայաստանի միանալու` մինչեւ հուլիսի 1-ը ժամկետի առաջարկը պաշտոնապես ընդունվել էր, այդ մասին որոշում էր հրապարակվել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի կայքում` մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստից անմիջապես հետո: Սակայն այս ժամկետում Հայաստանն այդպես էլ փաստաթուղթ չստորագրեց: Ավելին` դրա ստորագրման

Ո՞ւր են Գյումրու գիտնականներն ու բժիշկները

Օրերս Գյումրիում կազմակերպված աշխատանքային 7-րդ տոնավաճառի ժամանակ նկատեցինք, որ արհեստավորներից, պրոֆեսիոնալ խոհարարից, վարսահարդարից բացի՝ թափուր աշխատատեղեր են ստեղծվել նաեւ գիտաշխատողների ու բժիշկների համար: Ցավալին այն է, որ հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող երկու ոլորտները չեն կարող համապատասխան մասնագետներ գտնել. մեկը արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային ծառայությունն է, այնպիսի մի կառույց, որի պրոֆեսիոնալ աշխատանքից են

Հայաստանում աշխատում, Գերմանիայում բուժվում են աշխատանքի հանդեպ ֆոբիա ունեցողները

Աշխատանքի հանդեպ ֆոբիա ունենալու դեպքում անձը ոչ մի կերպ չի կարողանում գնալ աշխատանքի 25-ամյա Լիլիթը երկու տարուց ավելի է, ինչ հրաժեշտ է տվել նախկին աշխատանքին, նորը չի կարողանում գտնել, ասում է՝ ամեն անգամ նույն խնդրին է բախվում, կոլեկտիվն իրեն վատ է վերաբերվում. «Կոնկրետ վիճաբանություն չի եղել, բայց ամեն անգամ, երբ փորձաշրջան եմ անցել, զգացել եմ,

Մահվան ելքով վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն

Հուլիսի 1-ին հաղորդվել էր անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/3 հասցեի դիմաց Սոնյա Բաղդասարյանին վրաերթի ենթարկելու մասին, որը նույն օրը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել էր: Հուլիսի 2-ին, ժամը 17.15-ին, ոստիկանություն է ներկայացել 18-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով ինքն է կատարել վրաերթը: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն  

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031