Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը «ժուչոկից» վախենում է

Մարտ 24,2014 13:43

Այսօր խորհրդարանում «ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ 2012-13 թվականների ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծի ներկայացման ժամանակ, հիմնական զեկուցող Ռուբեն Հակոբյանն, ով կետ-առ կետ եւ մանրամասնորեն ներկայացնում էր իր դիտարկումներն այն մասին, թե ինչպե՞ս է իշխանությունը «նալոգ» հավաքում ժողովրդից, մի պահ ընդհատեց իր դիտարկումները, քանի որ ամբիոնի վրա, որտեղից ելույթ էր ունենում, ինչ-որ  անհասկանալի իր տեսավ: «Էս ինչ ա, ժուչոկ ա՞»,- հարցրեց պատգամավորը`փորձելով հասկանալ, թե ի՞նչ է ամբիոնի վրա: Նիստը նախագահող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կես կատակ նկատեց`«Ժուչոկներից շատ եք վախեցած»: «Լավ օրից չի»,- ասաց պատգամավորը`հնարավորություն չտալով ԱԺ նախագահին շարունակել իր դիտարկումը: Պարզ չդարձավ`Ռուբեն Հակոբյանն իր  համար ճշտե՞ց, թե ի՞նչ անհասկանալի իր էր, թե՞ոչ, բայց նա հանդարտ շարունակեց ներկայացնել իր դիտարկումները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31