Օրվա լրահոսը
Հայաստանն Իրանի ու աշխարհի արանքում. 1in.am
1in.am. Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեցյակի ձեռք բերած պայմանավորվածությունը բավական կոնկրետացել է Իրանի հանդեպ կիրառված պատժամիջոցների մեղմացման, իսկ որոշ դեպքերում նույնիսկ վերացման հնարավորությունը: Ակնհայտ է, որ Իրանի շուրջ սեղմված օղակը կարծես թե թուլանում է, ինչը նշանակում է, որ Իսլամական հանրապետության միջուկային ծրագիրն իսկապես առժամանակ սառեցվելու, և կամ դադարեցվելու է: Ակնհայտ է, որ տարածաշրջանում հասունացել են
Boxin Scene. Գերմանահայ բռնցքամարտիկների հաջողությունը. Խորեն Գևորի խորթ որդին
Գերմանիայում ապրող հայ բռնցքամարտիկ Վանիկ Ավդիյանը նոյեմբերի 23-ին Բամբերգ քաղաքում կայացած մենամարտում հաղթել է դեռևս պարտություն չունեցած ֆրանսիացի Ստեփան Կուևասին: Հայտնում է «Բոքսինգ Սին» պարբերականը: Գեր միջին քաշային կարգում հանդես եկող 18-ամյա բռնցքամարտիկից ընդամենը մեկ րոպե է պահանջվել 25-ամյա հակառակորդին տապալելու համար: Այսպիսով Ավիդյանը, որն իր ակտիվում միայն հաղթանակներ ունի, գրանցեց իր 7-րդ հաջողությունը, որոնցից
Ուկրաինայում հուժկու բողոքի ակցիա է ընթանում
Ավելի քան 100 000 մարդ բողոքի ցույց է անցկացնում Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում՝ ընդդիմանալով կառավարությանը, որը պատրաստվում է չեղյալ համարել Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիր կնքելը՝ Ռուսաստանի ճնշման տակ: Ընդդիմադիր առաջնորդները միացել են ցույցին, որը ամենամեծն է 2004 թվականի Նարնջագույն հեղափոխությունից հետո: Գրում է BBC-ին: Ոստիկաններն օգտագործել են արցունքաբեր գազ, որովհետեւ ապստամբները փորձում էին ջարդել կառավարության շենքի ճաղերը:
Աշոտ Դանիելյանը դարձավ աշխարհի չեմպիոն
Սանկտ Պետերբուրգում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնության 82 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ մեր հավաքականի առաջատարներից, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը և հաղթելով բոլոր գոտեմարտերը հասավ եզրափակիչ, ուր առավելության հասավ նաև ռուսաստանցի Ռյաբովի նկատմամբ ու հռչակվեց աշխարհի չեմպիոն: Հիշեցնենք, որ բրոնզե մեդալների էին արժանացել Երջանիկ Կարապետյանը՝ 48 կգ, Սոսե Բալասանյանը` 52 կգ, Տիգրան Կիրակոսյանը՝ 52 կգ և
Ալվարդ Պետրոսյան. Նա այլևս չի լինի նախկին գերզգայուն Վարդանը. Tert.am
Անկախ նրանից, թե դերասան Վարդան Պետրոսյանը մեղավոր է ավտովթարի հետևանքով զոհված երկու պատանիների մահվան համար, թե՝ ոչ, նա այլևս չի լինի նախկին «գերզգայուն Վարդանը: Tert.am-ի հետ զրույցում ասել է գրող, հրապարակախոս, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը:«Իրեն միշտ հետապնդելու է այդ գաղափարը, որ երկու ջահել պատանիներ զոհվեցին, այսինքն՝ արդեն այդ մեղքի զգացումը պատիժ է: Շատ
Спорт-Экспресс. «ԲԿՄԱ»-ի երկրպագուների պաստառը վիրավորանք չէր հայ ֆուտբոլիստների դեմ
«ԲԿՄԱ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների բաժնի ղեկավար Իվան Ուլանովը վստահեցրել է, որ «Սպարտակ»-ի հետ խաղում երկրպագուների հունարեն գրությամբ պաստառը հակառակորդ թիմի ֆուտբոլիստների դեմ վիրավորական արտահայտություններ չէր պարունակում: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ «ԲԿՄԱ»-ի երկրպագուների պաստառներից մեկն ուղղված էր հայ ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի դեմ: Հայտնում է «Սպորտ Էքսպրես» լրատվականը: «Այդ պաստառը հաստատված է
Մասիսի բնակիչները բողոքում են քաղաքային աղբանոցի գարշահոտությունից
Իսկ քաղաքապետի եղբայրը քաղաքային աղբավայր համարում է իր սեփականությունը եւ սպառնում է այստեղ մուտք գործող լրագրողներին: «Առավոտին» են դիմել Արարատի մարզի Մասիս քաղաքի մի խումբ բնակիչներ` իրենց դժգոհությունն արտահայտելով քաղաքի էկոլոգիական ոչ բարվոք վիճակից: Բնակիչներն ասում են, որ իրենք գրեթե ամեն օր եւ օրվա տարբեր ժամերին հարկադրված են շնչել քաղաքի մերձակայքում գտնվող քաղաքային աղբավայրի այրվող
Greek Reporter. Խորհրդարանը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը մերժող միջոցառում անցկացնելը
Ավստրալիայում Թուրքիայի դեսպանատունը օգտագործեց Կանբերայի խորհրդարանը, որպեսզի տարածի իրենց քարոզչությունը, թե հայերի, հույների և ասորիների ցեղասպանություն տեղի չի ունեցել: Թուրքիայի դեսպանատունը իր շնորհակալությունն է հայտնել ավստրալիացի գործիչներին, որոնք ամերիկացի պատմաբան Ջասթին Մաքարթիին հրավիրել էին ելույթ ունենալու: Գրում է «Գրիք Ռիփորթեր» լրատվականը: Դեռ ավելին, Թուրքիայի դեսպանատունը նշել է, որ պատմաբանը շրջել է Ավտրալիայով մեկ և ելույթներ
Երիտասարդները հանդիպեցին Աղվան Վարդանյանի հետ
Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան (ԵՔԳԱ) Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի (ՀՀԿ ԵԿԱ) հետ համատեղ շարունակում է կազմակերպել ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շարքը, որոնց ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենում ոչ միայն ծանոթանալ քաղաքական գործիչների՝ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին վերաբերող տեսակետներին, այլև արտահայտել սեփական մոտեցումները՝ երկրում առկա գործընթացների վերաբերյալ: Այս անգամ հանդիպումը ՀՀ
Ալեքսանդր Արզումանյան. «Պուտինի այցը շոու է». 168.am
168.am. Հարցազրույց ԱԺ պատգամավոր, արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ – Ինչպես հայտնի է, դեկտեմբերին նախատեսված է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Արդյոք այցը պայմանավորված է Հայաստանի անդամակցությա՞մբ Մաքսային միությանը: – Իհարկե, կապն ակնհայտ է: Դրվում է սկսված գործընթացի վերջնակետը: Սեպտեմբերից սկսած՝ շատ ագրեսիվ կերպով Ռուսաստանը քաղաքականություն է վարում խորհրդային պետությունների առնչությամբ, մասնավորապես՝
Հայաստանը ողջունում է ժնեւյան համաձայնագրի կնքումը
Ողջունում ենք Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը: Սա լավ լուր է ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ միջազգային հանրության համար: Հայաստանը մշտապես արտահայտվել է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով խնդրի լուծման օգտին: Թեև ձեռք բերված պայմանավորվածությունը միջանկյալ բնույթ ունի, այն ճանապարհ է բացում բանակցային բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ խնդրի համապարփակ կարգավորման համար: ԱԳՆ
Իսրայելի վարչապետը ժնեւյան համաձայնագիրը պատմական սխալ է համարել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի միջուկային ծրագրի կարգավորման շուրջ կնքված ժնեւյան համաձայնագիրը համարել է «պատմական սխալ» եւ ընդգծել է, որ իրեն այդ պայմաններին կապված չի համարում: Գրում է ria.ru-ն: «Աշխարհը դառնում է ավելի քան վախենալու վայր, քանի որ ամենավտանգավոր ռեժիմը կատարել է քայլ, որով նա պետք է տիրապետի մոլորակի ամենավտանգավոր զենքին»,- ասել է Իսրայելի վարչապետը:
Օգնության են հասել փրկարարները
meteo.am Նոյեմբերի 24-ին, ժամը 11.49-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 3 հասցեում գտնվող խմորեղենի արտադրամասում քաղաքացու ձեռքը արգելափակվել է էլեկտրական գրտնակի մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Է. Բ.-ին պատկանող խմորեղենի արտադրամասի էլ. գրտնակի միջից անվնաս դուրս են բերել Գ. Հ.-ի (ծնվ. 1994 թ.) ձեռքը, ով
Իրանը և «վեցյակը» համաձայնության են եկել միջուկային ծրագրի շուրջ
Երեկ՝ շաբաթ առավոտյան, Ժնեւում ԱՄՆ-ն եւ աշխարհի հզոր հնգյակը (Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան, Գերմանիա) շրջադարձային համաձայնության են եկել Իրանի հետ, որով պետք է սառեցնեն Իրանի միջուկային ծրագիրը: ԱՄՆ իշխանությունները նշել են, որ սա մոտակա տասնամյակում առաջին նման միջազգային համաձայնագիրն է, որ ստորագրվել է Իրանի միջուկային ծրագրի դադարեցման վերաբերյալ: Հայտնում է New York Times-ը: Պայմանագրի
Նոր ճանապարհը կառուցվում է, սակայն կա՞ն փաստաթղթեր
Սահմանագոտու ճանապարհին առնչվող խնդիրները շատ են Տավուշի մարզի Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանն ասաց, որ Վազաշեն-Պառավաքար ճանապարհին ոստիկանության խմբեիր հերթապահություն են կատարում, սակայն ճանապարհը բաց է երթեւեկության համար, սահմանամերձ ճանապարհով երթեւեկ է կատարվում: Տեղեկացրել ենք, որ սահմանագոտու այդ հատվածում նոր կառուցվող ճանապարհը երթեւեկը լիովին չի ապահովելու ադրբեջանական զինուժի ոտնձգություններից: Տեղեկացնենք ,որ նախկինում Վազաշենում հանրապետական նշանակության ճանապարհը
Իմ պատասխանը Պուտինի նման է՝ չեմ պատասխանում
«Ալիքի» հարցազրոյցը՝ ՀՅԴ բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյեանի հետ Հ.-Հասարակական-քաղաքական շրջանակներում մինչ սեպտ. 3-ը՝ չքննարկւած, բայց այդ թւականից յետոյ, արդէն չարչրկւած թեմա է Հայաստանի Մաքսային միութեանը միանալու հարցը: Հետաքրքիր է իմանալ, ի վերջոյ, որն է ՀՅԴ-ի դիրքորոշումը՝ Մաքսային միութեանը միանալ-չմիանալուն եւ առհասարակ հասարակա-քաղաքական հնչեցրած կարծիքների մասին: Պ.-Մենք մեր տեսակէտը մամուլով պարզել ենք. մենք սկզբունքային խնդիր
Հրդեհ է բռնկվել հարսանյաց սրահի տանիքում
meteo.am Նոյեմբերի 24-ին, ժամը 09.51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Սայադյան փողոցում՝ հարսանյաց սրահի տանիքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.57-ին, մարվել՝ 10.08-ին: Պարզվել է, որ Սայադյան փողոցի թիվ 20 հասցեում «Սիրելիս» հարսանյաց սրահի տանիքում տեղի է ունեցել էլ. մալուխների կարճ միացում՝ հրդեհի
Օ, սպորտ, դու քաղաքականություն ես. Civilnet
ՍիվիլՆեթ. Անցյալ շաբաթ Բրյուսելում մասնակցեցի Սոչիի օլիմպիադային նվիրված մի համաժողովի։ Փորձագետներ էին հրավիրված տարբեր երկրներից ու հատկապես Կովկասից՝ հարավային ու հյուսիսային։ Հնչեցին հետաքրքիր դիտարկումներ ու կանխատեսումներ։ «Օ, սպորտ, դու խաղաղություն ես։ Դու լավ, բարի ու բարեկամական հարաբերություններ ես ստեղծում ժողովուրդների միջև։ Դու համաձայնություն ես»։ Այս տողերը ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր Պիեռ դե Կուբերտենի «Ձոն սպորտին»
Ազատեկ գյուղում այրվել է անասնակեր
meteo.am. Նոյեմբերի 23-ին, ժամը 23.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.33-ին, մարվել՝ 04.42-ին: Պարզվել է, որ 2-րդ փողոցի Ի. Հ.-ին պատկանող թիվ 5 տան բակում այրվել է 500 հակ պահեստավորված անասնակեր:
Ավտոմեքենայում այրվել են մալուխներ
meteo.am. Նոյեմբերի 23-ին, ժամը 20.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աշտարակ-Արտաշավան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Օհանավան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Ռենո» մակնիշի 33 LP 279 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայի (վարորդ` Ռ. Հ.) վարորդի խցիկում այրվում են մալուխներ: Հրդեհը մարվել է ժամը 21.50-ին: Լուսանկարը՝ արխիվային:
Հայտարարվեցին «Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի հաղթողների անունները
Նոյեմբերի 23 -ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի մրցանակաբաշխությունը և ցուցահանդեսի բացման արարողությունը։ Մրցույթի մասնակիցները սեպտեմբեր ամսին պետք է բեռնեին իրենց կատարած նկարները Վիքիպեդիայի քույր նախագիծ Վիքիպահոցում։ Մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2010 թվականին Նիդեռլանդներում, այս տարի նրան մասնակցում էին 50 երկրներ։ Հայ լուսանկարիչները, առաջին անգամ հնարավորություն
Աշխատելով միասին՝ բարձրացնենք որակը
Նոյեմբերի 21-ից 23-ը Շվեդիայի, Գոտեմբուրգ քաղաքում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը մասնակցում է Որակի ապահովման եվրոպական ութերորդ ֆորումին: Որակի ապահովման եվրոպական ֆորումը կազմակերպվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA), Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (EUA), Եվրոպական ուսանողական միության (ESU) և Բարձրագույն կրթության ինստիտուտների եվրոպական ասոցիացիայի /EURASHE/ կողմից: Տարեկան ֆորումը համախմբում
Թուրքիայում Եգիպտոսի դեսպանը հայտարարվել է «պերսոնա նոն գրատա». Civilnet.am
Թուրքիայում Եգիպտոսի դեսպանը հայտարարվել է «պերսոնա նոն գրատա»: Գրում է «Սիվիլ Նեթը»՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստի» լրատվական կայքը. այս մասին իրենց հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից: «Ստեղծված իրավիճակում՝ փոխադարձության սկզբունքի շրջանակում, որը հանդիսանում է միջազգային հարաբերությունների հիմքը, դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ: Նրան հայտնել են, որ մեր դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազել է: Բացի
Վաղարշապատում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը դիմել է փախուստի
Police.am. Նոյեմբերի 22-ին, ժամը 23.20-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցում` թիվ 2-րդ ավագ դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել 1987 թ. ծնված Ավետիք Բաբայանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
«Բարսելոնը» Մեսսիին դավաճանել է
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ ակումբից եւ նրա որոշումը բեկման ենթական չէ: «Բարսելոնի» եւ Արգենտինայի ազգային հավաքականի լավագույն հարձակվողը համարում է, որ ակումբն իրեն դավաճանել է եւ այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բարսելոնից»: Իսպանացի լրագրող Ֆրանսուա Գալյարդոն հայտարարել է, թե ֆուտբոլիստը բանավոր պայմանավորվածություն ունի մեկ ուրիշ ակումբի հետ: Ըստ նրա, Մեսսին պատրաստվում է արդեն
Սերենա Ուիլյամսը ճանաչվել է WTA վարկածով 2013 թվականի լավագույն թենիսիստուհի
Կանանց թենիսի միջազգային ասոցիացիան ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին ճանաչել է անցնող մրցաշրջանի լավագույն թենիսիստուհի: Այս մասին տեղեկացրել է կազմակերպության պաշտոնական կայքէջը: Սերենան «WTA» տարվա մարզուհի» կոչմանն արժանանում է հինգերորդ անգամ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ АИФ-ի
Հրդեհ Բաղրամյան գյուղում
meteo.am. Նոյեմբերի 23-ին, ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան բակում: Այրվում է 500 հակ պահեստավորված անասնակեր:
Գագիկ Ծառուկյանը Հռոմում մասնակցեց ԵՕԿ նախագահի ընտրությանը (Տեսանյութ)
bhk.am. Նոյեմբերի 22-ին Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 42-րդ գլխավոր համաժողովի օրակարգի համաձայն կայացավ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահի ընտրությունը, որին մասնակցեցին եվրոպական երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահները: Միակ թեկնածուն գործող նախագահ Պատրիկ Հիկեն էր, ով միաձայն վերընտրվեց: Պատրիկ Հիկեն ԵՕԿ-ը ղեկավարում է 2005թ-ից: Գագիկ Ծառուկյանի հանդիպումները տարբեր երկրների սպորտի ղեկավարների հետ շարունակվում են: Հայաստանի
«Ռուսաստանի նախագահին կդիմավորենք ինչպես հարկն է». News.am
News.am. Լուրերը, թե ռուս նախագահի գալստյան համար հատուկ կփակեն Գյումրի մարզկենտրոնի բոլոր փողոցները, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն անվանել է անհիմն: «Դրա կարիքը եւ իմաստը չկա: Ռուսաստանի նախագահին կդիմավորենք ինչպես հարկն է: Սակայն նախ պետք է իմանալ, թե երբ է նա գալու», – հայտարարել է մարզպետը: Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Կայացել է հայ-ամերիկյան տնտեսական հանձնաժողովի նիստը
Նոյեմբերի 22-ին Հայաստանի պատվիրակությունը ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ ԱՄՆ պետական դեպարտամենտում մասնակցել է հայ-ամերիկյան տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքներին, ունեցել հանդիպումներ: Հայկական և ամերիկյան կողմերը քննարկել են տնտեսական կապերն առավել ամրապնդելու, առևտրաշրջանառության և ներդրումների ծավալները մեծացնելու հնարավոր ուղիները: Երկկողմ ձևաչափով նիստի ընթացում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է մուտքի արտոնագրի ազատականացման, մասնավորապես ԱՄՆ քաղաքացիների